«Պասկուալ Դուարտեի ընտանիքը» վեպը (1942) պատմում է Պասկուալ անունով գեղջուկի մասին, որը մահապատժից առաջ գրի է առնում իր կյանքի պատմությունը, որը սկզբից մինչև վերջ ցավոտ և սոսկալի խոստովանություն է սեփական սխալների և արյունալի գոյության մասին, որը նա ստիպված է եղել ապրել: Մարդն ի սկզբանե չա՞ր է ծնվում, թե՞ հասարակությունն է նրան այդպիսին դարձնում, ահա Պասկուալի միակ հարցը, որին ընթերցողը պետք է պատասխանի՝ ի վերջո նա զո՞հ է, թե՞ մարդասպան: Գրաքննադատներից շատերի կարծիքով՝ այս վեպը Իսպանիան ներսից պառակտող հիմնախնդիրների այլաբանական պատկերումն է, և ուրեմն, Պասկուալ Դուարտեի ընտանիքի միջոցով Կամիլո Խոսե Սելան բացահայտում, քննադատում է հետպատերազմյան տարիների ապականված Իսպանիան:
«Վաղը մարտի դաշտում հիշիր ինձ» գիրքը վեպ է խաբեության, անհավատարմության, ճակատագրի և դրանից բխող հետևանքների մասին: Գլխավոր հերոսը Վիկտոր Ֆրանսեսն է՝ որոշակի հաջողությունների հասած գրող, որը սիրային ժամադրության ակնկալիքով գալիս է Մարտա Տել յեսի տուն: Մարտան գեղեցիկ կին է, ունի ամուսին և երեխա: Հանդիպման թերևս ամենակարևոր պահին, երբ թվում է՝ խանգարող ոչինչ չկա, տեղի է ունենում ամենաանսպասելին. Մարտան իրեն վատ է զգում, և Վիկտորն ակամայից դառնում է նրա հոգեվարքի վկան. կինը մեռնում է նրա գրկում՝ ամուսնական մահճում, իսկ փոքրիկը քնած է հարևան սենյակում։ Ճակատագի՞ր, թե՞ հանգամանքների անհաջող դասավորություն, և ի՞նչ պիտի անի Վիկտորն այդ դեպքում: Առաջին դեմքից ներկայացվող պատմությունը վերածվում...
Վեպի հերոսուհու՝ Ջեննիի իրական նախատիպը հեղինակի քույրն է: Սա պատմություն է շփացած և անզգամացած հասարակության մեջ աղքատ, պարզասիրտ ու անհամարձակ աղջկան բաժին հասնող փորձությունների մասին: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1911 թվականին: Ամերիկյան գրողի այս և մյուս ստեղծագործությունները թարգմանվել և մշտապես վերահրատարակվել են աշխարհի տարբեր լեզուներով: Գրքի գլխավոր հերոսուհուն՝ Ջենևիևին (Ջեննի), ով ապրում է Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի մի աղքատ ընտանիքում, գայթակղում է սենատոր Բրանդերը։ Սենատորն ազդեցիկ և ապահովված մարդ է։ Բրենդերը խոստանում է ամուսնանալ Ջեննիի հետ։ Ջեննին մտածում է, որ այդ կերպ կկարողանա օգնել իր ընտանիքին։ Սակայն այնպես է ստացվում, որ շուտով Ջեննին հղիանում է, իսկ Բրանդերը մահանում է։ Հայրը և շրջապատի...
«Ինձ պաշարեցին ջրերը մինչև հոգիս» վեպը ճապոնացի հանրահայտ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Կենձաբուրո Օեի ամենահայտնի գործն է: Առանցքում մարդու և հասարակության, մեծահասակների և երեխաների հարաբերություններն են, իսկ վերնագիրը մեջբերում է Աստվածաշնչի Հովնանի գրքից: Այդ կերպ գրողը վեպի տարածություն է բերում քրիստոնեության ճապոնական ավանդույթները, որոնք վեպում պատկերվում են չափազանց սուր և ցնցող նրբերանգներով:
Ֆրանսիացի վիպասան Ֆրանսուա Մորիակը «Իժերի կծիկը» վեպը գրել է 1932 թ.: Այն 68-ամյա փաստաբանի մասին է, որը կյանքի մայրամուտին որոշում է օրագրության ձևով կնոջը թողնել նրա հետ 50 տարի համատեղ կյանքում զգացած մարդկային ծանր ապրումները: Աշխատանքային փայլուն կարիերա արած, մեծ հարստություն դիզած մարդը միայնակ ու անտեսված է սեփական ընտանիքում: Նա շրջապատի վերաբերմունքից դարձել է անհաղորդ ու դաժան ընտանիքի հանդեպ: Նրա սիրտը կծկվել՝ իժերի կծիկի է վերածվել…
«Սարսափի Արքա» Սթիվեն Քինգի «Փայլատակում» վեպը լույս է տեսել 1977 թվականին: Այն Քինգի թվով 3-րդ հաստ կազմով բեսթսելլերն է։ Գիրքը միանգամից հեղինակին մեծ հաջողություն է բերում՝ նրան դարձնելով սարսափ ժանրի լավագույն գրողներից մեկը: «Օվերլուքը» հին ու շքեղ հյուրանոց է Կոլորադոյի Ռոքի լեռներում: Հյուրանոցի ձմեռային նոր տնտեսը՝ Ջեք Թորենսը, հույս ունի այստեղ վերագտնելու իր ստեղծագործական ձիրքը: Նրա կնոջն ավելի շատ մտահոգում է ընտանիքի վտանգված կայունությունը, իսկ Դենին՝ նրանց տղան, որն օժտված է պայծառատեսությամբ, արդեն գիտի, որ հյուրանոցի դատարկ սենյակներում իրենց դարանակալած սպասում է սարսափը…
«Հինգ ժամ Մարիոյի հետ» վեպի գլխավոր հերոսուհին Կարմեն Սոտիլյոն է, որը նոր է կորցրել ամուսնուն և նրա հոգեհանգստյան գիշերը արթմնի է անցկացնում հանգուցյալի կողքին: Սեղանին դրված է Աստվածաշունչը, որը կինը թերթում է՝ ընթերցելով հատկապես ամուսնու ընդգծած հատվածները: Արթնանում են հիշողությունները, և լիովին անսպասելի սկսվում է դանդաղ ու չկապակցված մի մենախոսություն, որում սակայն ուրվագծվում է իրական կյանքը: «Հինգ ժամ Մարիոյի հետ» վեպը հոգեբանական հոգեցունց երկ է, որը կանացի հոգու բացահայտման միջոցով վերհանում է իսպանական հետպատերազմյան ժամանակների հասարակության խորխորատները:
Ֆրանսահայ հայտնի կինոռեժիսորի ինքնակենսագրական «Մայրիկ» գիրքը հուզիչ պատում է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին: Անծանոթ աշխարհի անտարբերության ու սառնության օղակում մի բուռ մարդիկ ապավինում են իրենց անսահման աշխատասիրությանը և բարությանը, դրանով իսկ նվաճում վերապրելու իրենց իրավունքը:
«Անուրջներ ու մղձավանջներ» գիրքն ընդգրկում է 19-րդ դարի ամերիկյան ականավոր բանաստեղծի, արձակագրի ու քննադատի` Էդգար Ալան Պոյի լավագույն արձակ ստեղծագործությունները: «Սպանություններ մորգ փողոցում», «Հափշտակված նամակ», «Աշըրի տան անկումը, «Ամբոխի մարդը» և այլ պատմվածքներում հոգեբանական ճշգրիտ արտացոլում են ստանում մարդկային ներաշխարհի տարօրինակ ու խորհրդավոր դրսևորումները:
Վերոնիկան որոշում է մեռնել… Հոգնելով ձանձրալի ու միապաղաղ կյանքից, որոշում է ինքնասպան լինել ու ընդունում է մեծ քանակությամբ քնաբեր։ Մինչ դեղը կներգործի, Վերոնիկան ամսագրում տեսնում է «Որտե՞ղ է գտնվում Սլովենիան» հոդվածը և որոշում է գրել պատասխանը։ Վերոնիկայի ինքնասպանության փորձն անհաջողությամբ է ավարտվում. բժիշկները փրկում են նրան և ուղարկում Վիլլետ՝ սլովենական բուժարան հոգեկան հիվանդների համար… Բրազիլացի գրող Պաուլո Կոելիոյի ամենահայտնի վեպերից մեկն է։ Գրվել է 1998 թվականին։ Գիրքը հեղինակի երկու այլ ստեղծագործությունների («Պիեդրա գետի ափին նստեցի ու լաց եղա», «Դևն ու օրիորդ Պրիմը») հետ ընդգրկված է «Եվ յոթերորդ օրը…» շարքում։ 2009 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը։ «Վերոնիկան որոշում...
«Խեղված ողնաշարը երկրի». վեպը 44-օրյա պատերազմի գեղարվեստական ընդհանրացումն է՝ ներառելով նաև այն բոլոր իրադարձությունները, որոնք տեղի ունեցան մեր կայքում վերջին մեկ- երկու տարիներին: Մեկ հերոսի կենսագրությունը, ըստ էության, դառնում է ընդհանրական կենսագրություն՝ բացապարզելով այն բոլոր հոգեկան տվայտանքները և հոգեբանական ապրումները, որ վիճակվեց գրեթե բոլորիս:
Մարգարիտ Դերանցի «Սեր լուսնեզրին» վեպը քառասնամյա գրող կնոջ կյանքն է՝ Խորհրդային Միության քայքայման և դրա հետևանքով աշխարհում տեղի ունեցող շրջադարձային կտրուկ փոփոխությունների համապատկերում: Այն բազմաշերտ հոգեբանական վեպ է՝ կնոջ և տղամարդու սիրային հարաբերությունների, գրականության, լքվածության, ժամանակակից մարդու անհուսության, օտարացման մասին:
«Ս.» վեպը Ջոն Ափդայքի թաքնված գանձերից է, որտեղ նամակագրության դասական հնարքի միջոցով գրողը վերհանում է կանացի հոգեբանության, խարդավանքի, տվայտանքների անհատակ խորքերը՝ միաժամանակ փայլուն ուրվագծելով անցյալ դարի ութսունականների ամերիկյան բարքերը և հրապուրանքն էզոթերիկ ուսմունքներով:
«Ռոբինզոն Կրուզո» վեպն անխոհեմորեն կյանքին մարտահրավեր նետած մարդու մասին է: Անխոհեմություն, որի պատիժը լինում է երկարատև մենակությունն անմարդաբնակ կղզում: Բազում փորձություններ հաղթահարած Ռոբինզոն Կրուզոն ամենը համարում է նախախնամության հետևանք, որի պատճառով էլ հաշտ ու համերաշխ է մնում զրկանքներին: Վեպը կամքի, հաստատակամության և մարդու ստեղծարար ունակությունների բացահայտման անսպառ անակնկալներ ունի, որի համար էլ երեք դար շարունակ աշխարհում երբևէ հրատարակված գլուխգործոցներից մեկը:
Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում ավստրիացի մեծագույն գրող և մտածող Ռոբերտ Էդլեր Ֆոն Մուզիլի «Մարդն առանց հատկությունների» դարակազմիկ վեպը: Մարդկային ոգու անխոնջ ու ինքնարար ճարտարապետի, հոգիներն անդամահատող քննախույզ – գիտնականի այս մեծաշուք, «բաց» ստեղծագործությունը, մառախլապատ Մայր տաճարը, հղացված է երևակայությունից ու գիտակցությունից, հոգեբանությունից ու մետաֆիզիկայից, քաղաքակրթության ու խորհրդապաշտության շաղախից և միտված է տիեզերական համանվագի առհավական ամբողջի, կեցության առեղծվածի ճանաչողությանը, բնության ու մարդ արարածի միջև մղվող հավերժական մենամարտի մշտուղեկից չիրականացած հնարավորի որոնումներին:
Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում ավստրիացի մեծագույն գրող և մտածող Ռոբերտ Էդլեր Ֆոն Մուզիլի «Մարդն առանց հատկությունների» դարակազմիկ վեպը: Մարդկային ոգու անխոնջ ու ինքնարար ճարտարապետի, հոգիներն անդամահատող քննախույզ – գիտնականի այս մեծաշուք, «բաց» ստեղծագործությունը, մառախլապատ Մայր տաճարը, հղացված է երևակայությունից ու գիտակցությունից, հոգեբանությունից ու մետաֆիզիկայից, քաղաքակրթության ու խորհրդապաշտության շաղախից և միտված է տիեզերական համանվագի առհավական ամբողջի, կեցության առեղծվածի ճանաչողությանը, բնության ու մարդ արարածի միջև մղվող հավերժական մենամարտի մշտուղեկից չիրականացած հնարավորի որոնումներին:
Քեն Քիզիի «Թռիչք կկվաբնի վրայով» գործը խոր հետք է թողել արդի գրականության վրա: Գլխիվայր շրջելով խելամտության ու խելահեղության ընդունված պատկերացումները՝ այս մոլեգին վեպը հոգեբուժարանի ու դրա բնակիչների անմոռաց պատմությունն է, որտեղ առանձնանում են բռնակալ Ավագ քույրն ու Մաքմըրֆին՝ մի աղմկուն, զվարճասեր նորեկ, որն էլ վճռում է նրան դիմադրել: Պայքարը ներկայացված է կիսահնդկացի Բրոմդենի՝ թվացյալ խուլ ու համր հիվանդի աչքերով, որը հասկանում է. Մաքմըրֆին հերոսական ճիգեր է թափում՝ մաքառելով իրենց բոլորին փակի տակ պահող ուժերի դեմ: Քիզիի առաջին վեպը ողջամտության և խելագարության սահմանների գունեղ ու ծայրահեղորեն անկեղծ նկարագիրն է:
Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխություն» վիպակը համաշխարհային գրականության ուղենշային գործերից մեկն է: Համարվել է 20-րդ դարի ամենաօրիգինալ աշխատություններից մեկը, որն ուսումնասիրվել է Արևմտյան կիսագնդի բազմաթիվ համալսարաններում և քոլեջներում: Պատմությունը սկսվում է շրջիկ գործակալ Գրեգոր Զամզայի մասին պատմությամբ, ով, առավոտյան արթնանալով, պարզում է, որ կերպարանափոխվել է՝ մետամորֆոզի է ենթարկվել, և վերածվել է մեծ, հրեշային ուտիճի։ Զամզայի կերպարանափոխության պատճառը երբեք հայտի չդարձավ, Կաֆկան երբեք բացատրություն չտվեց։ Նովելի մնացած մասում ներկայացվում են Զամզայի՝ իր նոր կյանքին և տեսքին ադապտացման փորձերը, ինչպես նաև Զամզայի մոր, հոր և քրոջ զարմացած, վախեցած վերաբերմունքի արտահայտումները։
Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ» վեպն անվերապահ և անմնացորդ սիրո մասին պատմող ցնցող պատմություն է՝ սեր, որն ունակ է հաղթահարելու ամեն ինչ՝ ժամանակ ու տարածություն, կյանքի դժվարություններ ու նյութապաշտություն, մարդկային հոգու անկատարություն ու հուսահատություն: Ֆերմինա Դասան մերժում է Ֆլորենտինո Արիսայի պատանեկան սերն ու երազանքները և ամուսնանում խոլերայի դեմ ակտիվ պայքարող բժիշկ Խուվենալ Ուրբինոյի հետ, որը, ի տարբերություն զգայական և զգացմունքային Ֆլորենտինո Արիսայի, չափազանց զուսպ է և հավասարակշռված: Մելամաղձոտ ու անչափ հուզիչ այս պատմությունը համեմված է Մարկեսի ֆանտաստիկ սարկազմով, ծիծաղաշարժ դրվագներով, հին ժամանակների ոգով, սիրային զեղումներով և մեծ քնարականությամբ: Ամուսնու մահից, անցած երջանկության վերհուշից և մենության ցավոտ ապրումներից...
Անրի Թրուայայի «Աննա Պրեդայ» վեպը անանձնականության պատմություն է, որ կամա թե ակամա՝ վերածվում է յուրօրինակ բռնակալության: Աննայի կյանքի կարևոր մարդիկ թույլ են ու խոցելի, և նա համառ ջանքեր է գործադրում նրանց իրենց սովորականությունից դուրս բերելու համար: Բայց արդյոք ճի՞շտ է պարտադրել գործողություններ, որոնք չեն համապատասխանում նրանց կարողություններին:
«Միզերին» Սթիվեն Քինգի լավագույն հոգեբանական սարսափ վեպերից է, որի հերոս Փոլ Շելդոնը ճանաչում վայելող վիպասան է։ Փոլի խանդավառ երկրպագու Էննի Ուիլքսը ավտովթարից հետո նրան դուրս է բերում ջախջախված մեքենայից և տանում մեկուսի վայրում գտնվող իր առանձնատուն։ Այնտեղ հավատարիմ ընթերցողը դառնում է ոչ միայն Փոլի փրկիչը, այլև բանտապահն ու խոշտանգողը։
Հարավաֆրիկացի գրող Ջոն Մ. Քութզին թերևս Նոբելյան բոլոր դափնեկիրներից ամենաառեղծվածայինն է՝ մարդ, որն իր Նոբելյան բանախոսությունը նվիրեց Ռոբինզոն Կրուզոյին՝ մի մարդու, որի անունն արդեն վաղուց առեղծված է: «Բարբարոսներին սպասելիս» վեպում, անանուն կայսրության ծայրամասում գտնվող մի փոքրիկ քաղաք ոգևորվում է սահմանային անապատներից բարբարոսների մոտալուտ հարձակման լուրով: Կայսրության սրտից ժամանած գնդապետ՝ պատրաստ ոչնչացնելու բոլորին, քաղաքային դատավոր, որը չի ցանկանում խուճապի մատնվել և արդյունքում մեղադրողից վերածվում է մեղադրյալի, գերի աղջիկ, որը դատավորի համար դառնում է զգայական և կրոնական երկրպագության առարկա… «Բարբարոսներին սպասելիս» -ը իր բնույթով վեպ- պրիտչա է կամ վեպ- փոխաբերություն:
Վեպում ներկայացվում է Նոր Կտակարանի իրադարձությունների ինքնատիպ մեկնաբանությունը. որոշ դրվագներ առհասարակ բացակայում են կամ պակաս ուշադրության են արժանանում, իսկ մյուսները, ընդհակառակը, անցողիկից դառնում են առանցքային: Ավետարանական ժամանակների տագնապալի մթնոլորտում Սարամագուն փորձում է գտնել իրական պատճառները այն տառապանքի, որ կրել են Հիսուսն ու նրա հայր Հովսեփը: Հիսուսի կերպարը զերծ է հերոսականությունից. Նա մարդ է՝ մարդուն բնորոշ բոլոր խնդիրներով ու կասկածներով, ցանկություններով ու սխալներով: Սա 20 –րդ դարի ամենասկանդալային գրքերից է, թարգմանված է բոլոր եվրոպական լեզուներով: Եկեղեցին այն հռչակեց «Նոր Կտակարանին ուղղված զրպարտագիր», բայց հենց այս վեպի համար էր, որ հեղինակը ստացավ Նոբելյան մրցանակ… Որքան էլ որ ծամծմված է թեման, Սարամագուն աննկարագրելի...
«Ապուշը» վեպում Դոստոևսկու գեղագիտական սկզբունքներըառավել ամբողջականորեն, իսկ վիպական զարգացումների զարմանալի բազմազանությունն ապահովում է արտակարգ կենսական համապատկեր:Պայծառ ու, միևնույն ժամանակ, ողբերգական իշխան Միշկինի, բռնի Ռոգոժինի ու հուսահատ Նաստասյա Ֆիլիպովնայի պատմությունը մարդկային վարքի ու հոգեբանության ուսումնասիրման իսկական հանրագիտարան է: