«Խոհանոցը» ժամանակակից գրող Յոշիմոտո Բանանայի լավագույն գործերից է: Նուրբ պատումի կենտրոնում մարդու հոգին է`արտաքին աշխարհի հետ մարդկային հարաբերությունների խոհանոցը: Այս վեպը մի աղջկա մասին է… որը խոհանոց շատ է սիրում… թեև գուցե այն մենակության, ամենակուլ թախծի, անհավանական հուսահատության ու հույսի կայծի և մարդկային պարզ երջանկության մասին է: Մեզանից յուրաքանչյուրը երբևէ ունեցել է լիակատար դատարկության զգացողություն, ասես իրեն ոչ ոք ոչ մի տեղ չի սպասում: Բայց երբեմն արժե կանգ առնել մարդկային եռուզեռի կենտրոնում, հետ նայել ու հասկանալ, որ կյանքում յուրաքանչյուրս էլ ունենք մեկը, որի համար ուզում ենք ապրել, ժպտալ և պարզապես կողքին լինել: Յոշիմոտոյի արձակը առանձնանում է թեթև ռիթմով, թաքնված զգայականությամբ...
Փոքրիկ, սակայն հրաշալի պատմություն այն մասին, թե ինչպես է մարդու ներքին ներդաշնակությունը կասկածի տակ դնում և ոչնչացնում ոչ թե նա ինքը, այլ միջավայրը, որն ապրում է կարծրատիպերով: Սայակա Մուրատան իր հերոսին ներկայացնելու շատ հետաքրքիր դիտանկյուն է ընտրել: Սովորաբար վեպերը կառուցվում են հենց այդ ներդաշնակության որոնումների և ի վերջո գտնելու սկզբունքով: Ճապոնացի հեղինակը, սակայն, պատմում է մի աղջկա մասին, որն իրեն լավ է զգում սեփական մաշկի մեջ, քանի դեռ չի բախվում հասարակության անըմբռնողությանը: Մարդիկ չեն կարող հասկանալ, թե ինչու է նա մենակ ապրում, ինչու չի գտնում մշտական աշխատանք, իսկ նա իր հերթին չի հասկանում՝ ինչպես իրեն պահի, որ արդարացնի ընտանիքի և...
Անցյալի ու ներկայի ճիրաններում հայտնված հերոս, իրար շղթայված երկու աշխարհ՝ գեղեցիկ ու գրավիչ Փարիզ և հետհեղափոխական Թեհրան: Շարունակ իր գիրկը կանչող անհոգ մանկություն, հոգին ծվատող կարոտ, հայրենաբաղձություն ու ուծացում, դավաճանություն ու մենություն: Կկարողանա՞ հերոսը դուրս գալ այդ կապանքներից, փախչել հոգեպես ու ֆիզիկապես, գտնել իր կորսված երջանկությունը: Ո՞րն է փախուստի և վերադարձի ոսկե սահմանը: Կկարողանա՞ հերոսն արդյոք գտնել այն: Գոլի Թարաղիի «Վերադարձ» վեպը տալիս է այս հարցերի պատասխանը: Այն գիրք է մեր օրերի մարդու ներաշխարհի ամենաթաքուն, ամենալուռ ու կողպված անկյունների մասին: Այն ոգու ամենանուրբ լարերին դիպչող ստեղծագործություն է:
Վեպը պատմում է ֆերմերային Բրենգուեն ընտանիքի մի քանի սերունդների ճակատագրի մասին՝ մեծ նշանակություն տալով հերոսների ներքին աշխարհին: Ստեղծագործության մեջ տեսնում ենք մի շարք անձնական հարաբերություններ, առաջին հերթին Թոմ Բրենգուինի և Լիդիա Լենսկայայի, Ուիլլի ու Աննայի, Ուրսուլայի և Սկրեբենսկու հարաբերությունները: Լոուրենսը շատ լավ գիտի, որ անձնական հարաբերությունները իրականում մեկուսացված չեն աշխարհից: Հերոսների հարաբերություններից ոչ մեկը առանձնացված չէ պատմության ընդհանուր կոնտեքստից:
Վեպը սկսվում է պարոն և տիկին Բեննեթների երկխոսությամբ, որոնք զրուցում են երիտասարդ Բինգլիի՝ Նեզերֆիլդ-պարկ ժամանելու մասին։ Կինը համոզում է ամուսնուն այցելել հարևանին և ավելի ջերմ մտերմություն հաստատել։ Նա կարծում է, որ պարոն Բինգլիին անկասկած դուր կգան իրենց հինգ աղջիկներից որևէ մեկը, և նրանք կամուսնանան։ Պարոն Բեննեթը այցելում է երիտասարդին։ Ջեյն Օսթինը սկսել է աշխատել վեպի վրա, 21 տարեկան հասակում։ Հրատարակիչները մերժել են բնագիրը, և այն անուշադրության է մատնվել ավելի քան տասնհինգ տարի։ Միայն 1811 թվականին լույս տեսած «Բանականություն և զգացմունք» վեպի հաջողությունից հետո Ջեյն Օսթինը վերջապես կարողացել է հրատարակել իր առաջին գործը։ Վեպի հիման վրա նկարահանվել է մի քանի ֆիլմ,...
Հոգեբանական թրիլերների «թագուհի» Դաֆնա Դյումորիեի հանրահայտ «Թռչուններ» պատմվածքների ժողովածուն առաջին անգամ հրատարակվել է 1952 թվանականին «Խնձորենի» անվան տակ, իսկ 1953 թվականին՝ «Համբուրիր ինձ կրկին, անծանոթ» անվան տակ: Բացի հիմնական 6 պամտվածքներից այս հավաքածուում տեղ է գտել նաև «Счастливого Рождества» պատմվածքը, որն առաջին անգամ է լույս տեսնում ռուսերեն: Կարելի է երկար վիճել Դաֆնա Դյումորիեի պամտվածքների շուրջ, բայց եթե ցանկանում ադրենալինի անսպառ քանակ, ապա այս գիրքը Ձեզ համար է:
«Էլիզաբեթ Կոստելլոն» անկեղծության հրովարտակ է: Պատմություն մի հետաքրքիր ավստրալուհի գրողի մասին, ով երբեք գոյություն չի ունեցել: Ճանաչված հանճար. նա խոսում է գրականության և արվեստի, փառքի ու հարստության, խանդի և սեքսի մասին: Հաճախ նա դառնում է չափազանց բաց, բայց ոչ երբեք ամբողջովին խելացի: Միայն մնալով Էլիզաբեթը հաճախ խիզաք քայլի է գնում. վերլուծելով սեփական կյանքը, սեփական արարքները՝ նա դառնում է ոչ միայն այլոց, այլև սեփական դատավորը: Նա փրձում է գտնել պատասխան ամենակարևոր հարցին՝ ինչ է հարկավոր մարդուն այս աշխարհում և որն է մարդու առաքելությունը:
Գիրքն ավարտում է Ռյու Մուրակամիի «հաճույքի, ապատիայի և մահվան մասին» եռահատորի վերջին գիրքն է՝ «Էքստազից» և «Մելանխոլիայից» հետո: Ընթերցողի համար այն յուրահատուկ բանալի է հանդիսանում: Սադոմազոխիստական հարաբերություններն այստեղ արտահայտում են հանրային հարաբերություններում աճող լարվածությունը…
1999 թվականի ամռանը Կիտն իր ընկերուհի Լորայի հետ մեկում է փառատոնի, որպեսզի տեսնեն արևի ամբողջական խանգարումը: Նույն օրը Լորան դառնում է բռնաբարության ականատես և, հավատալով Բեսս անունով վախեցած զոհին, սուտ ցուցմունքներ է տալիս դատարանում: Մեղադրալին դատելուց հետո Բեսսը սկսում է անընդհատ զանգահարել Լորային և հանդիպում պահանջել: Լորան սկսում է կասկածել՝ արդյո՞ք Բեսսը զոհ է… Տասնհինգ տարի անց Կիտն ու Լորան այլ անուններով ապրում են ուրիշ քաղաքում՝ խուսափելով ծանոթություններից: Բայց վաղ թե ուշ նրանք պետք է առերեսվեն իրենց անցյալին: Ինչի՞ են նրանք պատրաստ, որպեսզի փրկեն իրենց կյանքը և ապացուցեն բոլորին, որ անմեղ են…
Ջոն Բոյնի սույն վեպը ոչ միայն վեպ է, որում գեղարվեստականորեն ներկայացված են իրական մարդկանց կերպարներ, այլ նաև հոգեբանական դրամա է, որում ներկայացված է՝ որքան հեշտ է գրավել աշխարհը, եթե պատրաստես զոհել սեփական հոգին: Պատմություններ կարելի է գտնել ամենուր, իսկ որտեղ կան պատմություններ, այնտեղ կան սյուժեներ: Մորիսը ցանկանում է գրող դառնալ, և մի գրականագետի հետ անսպասելի հանդիպումը հերոսի համար ճանապարհ է բացում դեպի կոմերցիոն գրականության աշխարհ: Իսկ հետո աստիճանը դեպի երկինք ինքնուրույն կազմավորվում է, իսկ աստիճանահարթակներից յուրաքանչյուր մարդկանց գլուխներն են, որոնք տրորել է գրողը:
Ալիս Հովլանդը հպարտ է այն կյանքով, որն այնքան քրտնաջան է կերտել: Հիսուն տարեկան հասակում նա Հարվարդի ճանաչողական հոգեբանության պրոֆեսոր է և լեզվաբանության հայտնի մասնագետ, ունի հաջողակ ամուսին և երեք երեխա: Երբ նա սկսում է դառնալ մոռացկոտ և անուշադիր, մերժում է ախտանիշերն այնքան ժամանակ, մինչ ողբերգական ճակատագիրը փոխում է իր կյանքը, հարաբերությունները ընտանիքի և շրջապատող աշխարհի հետ ընդմիշտ…
Քլայդ Գրիֆիտսը քարոզչի որդի է, ում կրոնական խիստ դաստիարակությամբ են մեծացնում։ Երբ նա դառնում է 15 տարեկան, նրա ավագ քույրը՝ Էստան փախչում է տանից մի դերասանի հետ (ով հետագայում թողնում է նրան), ումից երեխա է ունենում։ Պատանի Քլայդ Գրիֆիթսը փորձում է դուրս պրծնել այս փոքրիկ քաղաքից: Նախ աշխատում է դեղատանը որպես վաճառողի օգնական, ապա որպես փոստատար հյուրանոցում: Աշխատակիցները ընդունում են նրան իրենց ընկերական շրջանակը, որտեղ նա ամբողջովին նոր աշխարհ է տեսնում՝ փողի և շքեղության աշխարհ։ Նոր ընկերները նրան ալկոհոլ օգտագործել են սովորեցնում։ Ծանոթանում է գեղեցիկ երիտասարդ վաճառողուհի Հորտենզիա Բրիգսի հետ, որը չափազանց հաշվենկատ է (թեև առաջին հանդիպումից հետո Քլայդն անմիջապես...
Բրիդան հետաքրքիր պատմություն է սիրո, կրքի, գաղտնիքի ու հոգևոր որոնման մասին, որտեղ կախարդանքը խոսում է մարդկային սրտերի բոլոր լեզուներով։ Գլխավոր հերոսուհին երիտասարդ գեղեցիկ իռլանդուհի է, ով ձգտում է հասկանալ աշխարհը։ Կյանքի ունեցած գաղափարի մասին ազդեցություն են թողնում երկու մարդ, որոնց նա հանդիպում է իր կյանքի ճանապարհին…
Այս գիրքը Ֆաուլզի համար ծառայում է որպես այցեքարտ: Հեռավոր հունական կղզում ինչ-որ «մոգ» անխնա հոգեբանական փորձարկումներ է անում մարդկանց վրա: Գրքում իրականությունը միախառնվում է միստիկայի և դետեկտիվի հետ: Գիրքը հանարվում է անմահ դասական, որն իր մեջ ներառում է ինտելեկտուալություն և հետաքրիր սյուժե:
Գերմանացի գրող Պատրիկ Զյուսքինդի՝ 1985 թվականին հրատարակված բազմաժանր վեպն է։ Վեպի կենտրոնում հերոսի բացառիկ հոտառությունն է և այն զգայական իմաստը, որ բույրերը կրում են իրենց մեջ։ Սա մի պատմություն է մարդկային հոգու ինքնության, հաղորդակցման և բարոյականության մասին։ Գլխավոր հերոսը Ժան֊Բատիստ Գրենույն է՝ 18-֊րդ դարում Ֆրանսիայում ապրող մի որբ, ով ծնվում է բացառիկ հոտառության զգացողությամբ, աշխարհը ճանաչում է բույրերով և ի վիճակի է տարբերակել գրեթե դրանք բոլորը։ Գրենույը ցանկանում է դառնալ օծանելիքագործ այն բանից հետո, երբ հանդիպում է մի երիտասարդ գեղեցկուհու, ում բույրից արբելով՝ ի վերջո սպանում է նրան։ Թարգմանված լինելով 48 լեզուներով և ունենալով 20 միլիոնից ավելի վաճառված օրինակ՝ «Օծանելիք»-ը...
24-ամյա Վերոնիկան, հոգնելով ձանձրալի ու միապաղաղ կյանքից, որոշում է ինքնասպան լինել ու ընդունում է մեծ քանակությամբ քնաբեր։ Մինչ դեղը կներգործի, Վերոնիկան ամսագրում տեսնում է «Որտե՞ղ է գտնվում Սլովենիան» հոդվածը և որոշում է գրել պատասխանը։ Վերոնիկայի ինքնասպանության փորձն անհաջողությամբ է ավարտվում. բժիշկները փրկում են նրան և ուղարկում Վիլլետ՝ սլովենական բուժարան հոգեկան հիվանդների համար… Բրազիլացի գրող Պաուլո Կոելիոյի ամենահայտնի վեպերից մեկն է։ Գրվել է 1998 թվականին։ Գիրքը հեղինակի երկու այլ ստեղծագործությունների («Պիեդրա գետի ափին նստեցի ու լաց եղա», «Դևն ու օրիորդ Պրիմը») հետ ընդգրկված է «Եվ յոթերորդ օրը…» շարքում։ 2009 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը։ «Վերոնիկան որոշում է մահանալ»...
«Սև կապիկը» ռուս ժամանակակից գրող Զախար Պրիլեպինի աղմկահարույց վեպն է, որում համադրված են հոգեբանական դրաման և քաղաքական թրիլերը: Խմբագրության առաջադրանքով երիտասարդ լրագրողը հայտնվում է գաղտնի լաբորատորիայում, որտեղ ուսումնասիրում են առանձնակի դաժանությամբ աչքի ընկնող երեխաներին…
«Հուսարը տանիք վրա» վեպը արկածային մելոդրամա է, որտեղ դեպքերը տեղի են ունենում 1832-ական թվականներին Նապոլեոնի անկումից հետո: Ֆրանսիայում Ավստրիայի գաղտնի ոստիկանությունից թաքնվող 25-ամյա իտալացի գնդապետը փախչում է մարդասպանների հետապնդումից խոլերայի ծաղկման շրջանում: Հանգամանքների բերումով հանդիպում է երիտասարդ և գեղեցիկ մարկիզուհու, ում իր աջակցությունն է առաջարկում՝ լինելով ոչ միայն երիտասարդ ու գեղեցկադեմ, այլև ազնվաբարո: Միասին ռոմանտիկ և շատ վտանգավոր արկածներ են ունենում կյանքի ու մահվան սահմանագծին, որոնք հաղթահարելի են դառնում միայն սիրո շնորհիվ:
Կեցության անտանելի թեթևությունը (չեխ․՝ Nesnesitelná lehkost bytí), Միլան Կունդերայի վեպն է, որը գրվել է 1982 թվականին և առաջին անգամ հրատարակվել 1984 թվականին Ֆրանսիայում: Գործողությունները տեղի են ունենում Պրահայում 1968 թվականին: Համաձայն Միլան Կունդերայի՝ կեցությունը լեցուն է անտանելի թեթևությամբ, այդ իսկ պատճառով մեզնից յուրաքանչյուրը ապրում է միայն մեկ անգամ` «Einmal ist Keinmal» (գերմաներենից՝ «մենակ անգամ, նույնն է թե երբեք», այսինքն «այն, ինչ տեղի է ունեցել մեկ անգամ, կարող էր երբեք տեղի չունենալ», «մեկ անգամը հաշվի մեջ չէ»): Նշանակում է, որ յուրաքանչյուր կյանք իր մեջ կրում է հանելուկային պատահականություն, մեր ոչ մի գործողություն չի կարող լիովին կանխորոշել մեր ապագան: Ցանկացած ընտրություն բեռնված...
Անգլիացի վիպասանուհի Շարլոթ Բրոնթեն (1816-1888) «Ջեյն Էյր» սոցիալ-հոգեբանական վեպում պատմում է որբ աղջկա ճակատագրի մասին: Վեպը համարձակ կերպով մերկացնում է բուրժուական հասարակության արատները, պատմում վիկտորիանական դարաշրջանի Անգլիայում կնոջ իրավազուրկ վիճակի մասին: Այն տոգորված է սոցիալական անարդարությունների դեմ բողոքի շնչով: Թարգմանությունն առաջին անգամ լույս է տեսել 1959 թ.-ին: Սա գրքի նոր ամբողջական վերախմբագրումն է՝ ըստ բնագիր տարբերակի: Ջեյն Էյրը 10 տարեկանում ապրում էր իր հանգուցյալ քեռու կնոջ՝ միսիս Ռիդի տանը, քանի որ ծնողները վաղուց էին մահացել։ Ընտանիքում նրան ստախոս էին համարում, չէին սիրում, անտեղի մեղադրում էին և նվաստացնում։ Լինելով միայնակ՝ նա հասկացավ, որ միայն ինքն է պատասխանատու իր արարքների ու խոսքերի...
Վեպում գործողությունները ծավալվում են Ֆրանսիայում ռեգենտության ժամանակաշրջանում (1715—1723)։ Պատմվում է ազնվական երիտասարդ դե Գրիյոյի կյանքի մասին։ Լինելով 17 տարեկան պատանի` նա Ամյենեում ավարտում է փիլիսոփայության բաժինը։ Ճեմարանում, որտեղ նա սովորում էր, ուներ նվիրված ընկեր` Տիբերժը, ով երեք տարով մեծ էր իրենից։ Քննությունների հաջող հանձնելուց հետո դե Գրիյոն պատրաստվում էր վերադառնալ հոր մոտ, սակայն հանդիպում է մի հիասքանչ անծանոթուհու, ով հանրակառքով ժամանում էր քաղաք։ Դա Մանոն Լեսկոն էր, ում ծնողները որոշել էին ուղարկել կուսանոց։ Դե Գրիյոն առաջին հայացքից խենթի պես սիրահարվում է նրան և փորձում է համոզել աղջկան փախչել իր հետ։ Տիբերժը դրական արձագանք չի տալիս նրա մտադրությանը, սակայն դե Գրիյոն...
Կարա-Դարվիշի այս ստեղծագործությունն առաջին անգամ է տպագրվում Հայաստանում: Սա ոչ միայն պատմություն է սիրային բարդ եռանկյունու և դրա հանգուցալուծման մասին, այլև կարա-դարվիշյան էսթետիկայի ու կենսափիլիսոփայության սինթեզն է` համեմված ակնհայտ նատուրալիզմով և քողարկված սոցիալականությամբ:
Քեն Քիզիի «Թռիչք կկվաբնի վրայով» գործը խոր հետք է թողել արդի գրականության վրա: Գլխիվայր շրջելով խելամտության ու խելահեղության ընդունված պատկերացումները՝ այս մոլեգին վեպը հոգեբուժարանի ու դրա բնակիչների անմոռաց պատմությունն է, որտեղ առանձնանում են բռնակալ Ավագ քույրն ու Մաքմըրֆին՝ մի աղմկուն, զվարճասեր նորեկ, որն էլ վճռում է նրան դիմադրել: Պայքարը ներկայացված է կիսահնդկացի Բրոմդենի՝ թվացյալ խուլ ու համր հիվանդի աչքերով, որը հասկանում է. Մաքմըրֆին հերոսական ճիգեր է թափում՝ մաքառելով իրենց բոլորին փակի տակ պահող ուժերի դեմ: Քիզիի առաջին վեպը ողջամտության և խելագարության սահմանների գունեղ ու ծայրահեղորեն անկեղծ նկարագիրն է: