Ռուս գրող Կոնստանտին Ֆեդինի «Քաղաքներ և տարիներ» վեպը քաղաքացիական պատերազմի և հեղափոխության մասին առաջին վեպերից է։ Բազմապլան է վեպի կոմպոզիցիան, և բազմազան է թեմատիկան՝ հեղափոխական Պետրոգրադը և միլիտարիստական Գերմանիան, հեղափոխական նոր Ռուսաստանը և հին աշխարհի պայքարը այդ նորի դեմ: Եվ, ի վերջո, վեպի ամբողջ ընթացքում հյուսվող հուզիչ մի սիրավեպ…
Բաղիշ Հովսեփյանի «Սերմնացանները չվերադարձան» վեպը երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված լավագույն ստեղծագործություններից է: Հեղինակը առաջիններից էր հայ գրականության մեջ, որ զինվոր և պատերազմ առնչության մեջ մարդուն ներկայացնում էր իր բնական, հարազատ տարերքի մեջ:
Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» վեպն արտացոլում է գաղափարական հիասթափությունների այն մտայնությունը, որն իշխում էր հետհեղափոխական շրջանում, հատկապես մտավորականության մոտ: Այս առումով՝ վեպը նաև ռուս մտավորականության ճակատագրի յուրօրինակ պատմություն է՝ XX դարի սկզբից մինչև 1918–20 թթ. քաղաքացիական պատերազմը: «Դոկտոր Ժիվագո» վեպի սյուժեն բարդ է և խճճված: Պաստեռնակը ստեղծել է բազմաթիվ կերպարներ, որոնք, շատ հաճախ անկանխատեսելի ձևերով, առնչվում են միմյանց հետ ամբողջ վեպի ընթացքում: Վեպի սյուժեն ստորև ներկայացվում է տարբեր մասերով՝ ըստ ժամանակագրական կարգի: 1958 թվականին Պաստեռնակն այս վեպի համար արժանացել է Նոբելյան մրցանակի: Վիքիպեդիա
Պատերազմի մասին աշխարհում ամենահայտնի գրքերից մեկն է: «Մեր ժամանակ ստեղծված բազմաձայն ստեղծագործության՝ տառապանքի ու արիության հուշարձանի» համար Սվետլանա Ալեքսիևիչը 2015 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի: «Պատերազմը կնոջ դեմք չունի» գիրքը պատերազմի անմարդկային պայմաններում գոյատևող կնոջ հոգևոր աշխարհն ինքնատիպորեն ներթափանցելու փորձ է: Այս գրքում հավաքված են Հայրենական մեծ պատերազմին մասնակցած կանանց պատմությունները: Վեպի վերնագիրը բելառուս գրող Ալես Ադամովիչի «Պատերազմը տանիքների տակ է» գրքի առաջին տողերից է վերցված: Վիքիպեդիա
Լատինաամերիկյան և համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկն է։ Այն իսպաներենով գրված ամենակարդացվող և թարգմանվող ստեղծագործություններից մեկն է։ Նշվել է որպես իսպաներենով գրված, նշանակությամբ երկրորդ (Սերվանտեսի «Դոն Կիխոտից» հետո) ստեղծագործությունը իսպաներենին նվիրված IV միջազգային կոնգրեսի ժամանակ։ Առաջին անգամ հրատարակվել է Բուենոս-Այրեսում 1967 թվականի հունիսին 8000 տպաքանակով։ Ներկա դրությամբ վաճառվել է գրքի ավելի քան 30 միլիոն օրինակ աշխարհի 35 լեզուներով։ Վեպի գործողությունները տեղի են ունենում մտացածին Մակոնդո քաղաքում, սակայն մեծապես առնչվում են հեղինակի՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի հայրենի Կոլումբիայում տեղի ունեցող իրադարձություններին։ Մասնագետների կարծիքով «Հարյուր տարվա մենություն» ստեղծագործությունն էր գլխավոր դրդապաճառը, որ 1982 թվականին Գաբրիել Գարսիա Մարկեսն արժանացավ Նոբելյան մրցանակի։ Այդ ժամանակ նրա պարգևատրումը...
Գործողությունը տեղի է ունենում 20-րդ դարում, Դանցիգի մոտակայքում: Դեպքերը պատմում է Օսկար Մացերատը՝ հատուկ բուժական հաստատության հիվանդը, ում զարգացումը կանգ է առել 3 տարեկան հասակում և որը երբեք չի բաժանվում թիթեղյա թմբուկից և դրա միջոցով է նկարագրում իր տեսած ամեն բան: Սանիտար Բրունո Մյունստերբերգը նրան գրելու թուղթ է բերում, և Օսկարը սկսում է իր և իր ընտանիքի կյանքի պատմությունը: Նախ սկսում է մորական տատից՝ Աննա Բրոնսկուց, որը 1899 թ. ժանդարմներից փրկել է հերոս պապուն՝ Յոզեֆ Կալայչեկին` թաքցնելով նրան իր լայն փեշի տակ: Նա ծնում է Օսկարի մորը՝ Ագնեսին: Յոզեֆ Կոլայչեկը ուրիշի անվան տակ ապրում է կնոջ հետ: Սակայն նրան հայտնաբերում...
երեք պատմվածքների շարք՝ գրված Լև Տոլստոյի կողմից, հրատարակված 1855 թվականին: Պատմվածքները նկարագրում են Սևաստոպոլի պաշտպանությունը: Տոլստոյը գրում է ինչպես քաղաքի պաշտպանների հերոսության, այնպես էլ անմարդկային ու անիմաստ պատերազմի մասին։ Առաջին անգամ հայտնի գրողը գտնվում է գործող բանակում և նրա շարքերից անմիջապես հայտնում է հանրությանը իր աչքի առաջ կատարվածի մասին։ Այսպիսով կարելի է պնդել, որ Լև Տոլստոյը եղել է առաջին ռազմական թղթակիցը: Շրջապատված քաղաքի կյանքի պատկերի ճշտության ու հավաստիության ապահովումը պայմանավորված էր ոչ միայն գրողի վարպետությամբ, այլ ավելի շուտ այն բանով, որ Լև Տոլստոյը 1854 թվականի նոյեմբերից մինչև 1855 թվականի օգոստոսը գտնվում էր Սևաստոպոլում և նրա շրջակայքում։ Մեկուկես ամսվա ընթացքում կրակոցների...
Լիբանանցի գրող Հումայդան Յունեսի այս տպավորիչ դեբյուտում Բեյրութն է 1975-1990 թթ. քաղաքացիական արյունահեղ պատերազմի տարիներին: Չորս փոխկապակցված պատմությունները, որոնցից կազմված է այս անսովոր վեպը, չորս կանանց մասին են, որոնք ռմբակոծություններից ավերվող Բեյրութում ապրում են նույն շենքում: Լիլյանը, որը երկու երեխաներով ամեն գնով ուզում է արտագաղթել՝ ամուսնու հետ, թե առանց նրա: Վարդան, որն այդպես էլ ուշքի չի գալիս դստերը կորցնելուց հետո: Քամելիան, որը Բեյրութ է վերադարձել՝ ֆիլմ նկարահանելու իր հայրենիքի մասին ու խրվել մնացել է նրա դաժան իրականության մեջ: Եվ Մահան, որը շարունակում է ապրել շենքում, նույնիսկ երբ շուրջն ամեն բան՝ ընտանիքը, հարևանները, քաղաքը, ավերվում է…
Ճամփորդություն գիշերից անդին (ֆր.՝ Voyage au bout de la nuit), ֆրանսիացի գրող Լուի-Ֆերդինանդ Սելինի վեպն է, որն առաջին անգամ տպագրվել է 1932 թ.: Վեպը նաև ինքնակենսագրական է, որը պատմում է նրա գլխավոր հերոս Ֆերդինանդ Բարդամուի կյանքի մասին Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում։ Վեպը հայտնի դարձավ իր յուրահատուկ ոճով, որտեղ Սելինը հաճախ որոշ մտքեր կիսատ էր թողնում և դրանց փոխարեն բազամակետեր դնում։ Սելինը հաճախ նաև հիպերբոլաներ է օգտագործել վեպում։ Կարճ մտքեր Ոչ մի բան չի մեռնում էնպես, ինչպես սրտիդ չկպած գործը: *** Ցավը տարածվում ա, այնինչ հաճույքն ու կարիքն ամոթալի են: *** Էս տերտերնեըը, ամեն դեպքում, գիտեն`ինչպես մարեն ամենավատ աղմկահարույց արարքները: ***...
«Սև կոթողը» գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի վեպն է, գրվել է 1956 թվականին: Այն ներկայացնում է 1920-ական թվականների սկզբների Գերմանիան՝ Առաջին աշխարհամարտի հետևանքներով: Գրքի գլխավոր հերոսը՝ Լյուդվիգը, իր ընկերներից շատերի պես Առաջին աշխարհամարտի վետերաններից է: Չնայած նա իր ամբողջ կյանքում ձգտել է բանաստեղծ դառնալ, այժմ աշխատում է իր ընկերոջ՝ Ջորջի փոքր կազմակերպությունում, որը զբաղվում է գերեզմանաքարեր մշակելով: Շուտով նա սիրահարվում է գեղեցիկ, բայց անհանգիստ բնավորությամբ Իզաբելին՝ հուսալով գտնել մեկին, որը կազատի իրեն պատերազմից հյուծված աշխարհում իմաստ գտնելու իր մոլուցքից: Սակայն յուրաքանչյուր մարդու կյանքում գալիս է մի պահ, երբ նա պետք է ընտրի ապրելը՝ անկախ պատմության կրկնվելու սարսափելի միտումից:
«Հաղթական կամարը» գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի աշխարհահռչակ վեպերից է: Այն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի դասական գործերից է, որն առաջին անգամ տպագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1945 թվականին։ 1939 թվականն է: Չնայած գերմանացի բժիշկ և Փարիզում ապրող գաղթական Ռավիկին օրենքով արգելված է վիրաբուժությամբ զբաղվել, նա երկու տարի շարունակ բուժում է քաղաքի ամենահեղինակավոր քաղաքացիներին երկու ոչ այնքան հմուտ ֆրանսիացի բժիշկների օգնությամբ: Նա շարունակ հետապնդվում է նացիստների կողմից և սիրո հնարավորության ոչ մի հույս անգամ չունի, սակայն կյանքը զարմանալի շրջադարձներ ունի ռոմանտիկների համար անգամ ամենից անբարենպաստ ժամանակներում:
Գերմանացի աշխարհահռչակ գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» գիրքը լույս է տեսել 1929 թվականին: Այն պատերազմի մասին պատմող երբևէ ստեղծված ամենավաճառված գրքերից է, որը, ի դեպ, նացիստական Գերմանիայում արգելված գրականության ցանկում է եղել: Ստեղծագործության հերոսները գերմանացի զինվորներն են, գործողությունները ծավալվում են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Գրքում ականատեսի սուր աչքով ներկայացված են պատերազմող զինվորների ապրումները, նրանց կյանքը, հոգեվիճակը, մտքերը:
«Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» վեպը գերմանացի հռչակավոր գրող Է. Մ. Ռեմարկի հանրահայտ հակառազմական գործերից է: Երկրորդ համաշխարհային պատերազմ: Գերմանական զորքը Ռուսաստանում: Շշուկներ նահանջի մասին: Պատերազմ՝ ճակատում, պատերազմ՝ տանը, պատերազմ՝ սրտերում և ուղեղներում, և ամենակարևորը՝ սեր, որ զինվորին տուն վերադարձնող խարիսխ պիտի լինի: Էռնստ Գրեբերի՝ գերմանացի զինվորի խոհերը պատերազմի անհեթեթության մասին հոգեբանական լուրջ մարտահրավեր են ժամանակի աբսուրդին, պատմության կրկնությանը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին թերևս ամենաարտասովոր ստեղծագործություններից մեկը ի ցույց է դնում պատերազմի արհավիրքները պարադոքսային տրամաբանությամբ, ինքնահակասող սիլոգիզմներով ու վառ, գունեղ, գրեթե շոշափելի կերպարներով: Պատերազմական անելանելիությունը և ահռելի ողբերգության մեջ ծաղկող մարդկային խարդախությունը վեպում ներկայացվում են սև հումորի և աբսուրդային իրավիճակների միջոցով: Վեպի ժամանակագրորեն կտրտված գլուխները հավելյալ լարումով պատկերում են մտացածին 256–րդ ավիաջոկատի մարտական օդաչուների կյանքը պատերազմի ժամանակ, որտեղից ողջ դուրս պրծնելու միակ տարբերակը չմահանալն է, իսկ չմահանալու համար պետք է հաջողել ողջ մնալ, ու հենց այստեղ է ծուղակը: