Հեղինակն արժանացել է գրականության բնագավառում 2015 թ. Նոբելյան մրցանակին: «Պատերազմը կնոջ դեմք չունի», «Ցինկե տղաները», «Վերջին վկաները» գեղարվեստական-վավերագրական գրքերը, որոնք պատմում են Հայրենական մեծ պատերազմի և Աֆղանստան զորք մտցնելու մասին, հայերեն թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Ալեքսիևիչը նաև ստացել Է Ռեմարկի մրցանակը (2001 թվական), Քննադատության ազգային մրցանակը (ԱՄՆ, 2006 թվական), այլ մրցանակներ: Նա այսպես է ձևակերպում իր գրականության էությունը. «Ես միշտ ուզում եմ հասկանալ, թե որքան է մարդը մարդու մեջ: Եվ ինչպե՞ս պաշտպանել այդ մարդուն մարդու մեջ»: Գրքի հիման վրա նկարահանվել են փաստագրական ֆիլմեր, բեմադրվել ներկայացումներ: Թարգմանվել է եվրոպական մի շարք լեզուներով:
Երկրորդ աշխարհամարտի մասնակից Սարոյանի անձնական փորձառության վրա խարսխված այս վեպը` անհերքելիորեն նրա լավագույն գործերից մեկը (1946), որ հրատարակվում է վերանայված թարգմանությամբ, պատկերելով երիտասարդ շարքային Ուեսլի Ջեքսոնի ոդիսականը, տրագիկոմիկական շնչով է ներկայացնում պատերազմի ամբողջ աբսուրդը: Սարոյանական աշխարհի անկրկնելի գույներով դրոշմված գրքի բանալին կարող են դառնալ մի առիթով մեծ գրողի ասած հետևյալ խոսքերը. «Մահերի մեջ կյանք կա, պատերազմների մեջ` խաղաղություն, սխալների մեջ` ինչ-որ ճիշտ բան»:
Գրեհեմ Գրինի «Խաղաղ ամերիկացին» վեպը (1955) մի նոր շրջանի սկիզբ է հեղինակի ստեղծագործության մեջ: Այն գրված է հեղինակի անձնական տպավորությունների հիման վրա: Նա մի քանի տարի ապրել է Վիետնամում, երբ այդ երկրի ժողովուրդը ազգային- ազատագրական պատերազմ էր մղում ֆրանսիական գաղութարարների դեմ: «Խաղաղ ամերիկացին» բազմակողմանի ստեղծագործություն է: Այստեղ կան արկածային վեպի տարրեր, հոգեբանական դրամա, ռազմական ռեպորտաժ, էրոտիկ էջեր և քաղաքական սուր պամֆլետ: Սակայն այդ բոլորը մեծ վարպետությամբ օրգանապես միաձուլված են իրար:
Ռուս գրող Կոնստանտին Ֆեդինի «Քաղաքներ և տարիներ» վեպը քաղաքացիական պատերազմի և հեղափոխության մասին առաջին վեպերից է։ Բազմապլան է վեպի կոմպոզիցիան, և բազմազան է թեմատիկան՝ հեղափոխական Պետրոգրադը և միլիտարիստական Գերմանիան, հեղափոխական նոր Ռուսաստանը և հին աշխարհի պայքարը այդ նորի դեմ: Եվ, ի վերջո, վեպի ամբողջ ընթացքում հյուսվող հուզիչ մի սիրավեպ…
Բաղիշ Հովսեփյանի «Սերմնացանները չվերադարձան» վեպը երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված լավագույն ստեղծագործություններից է: Հեղինակը առաջիններից էր հայ գրականության մեջ, որ զինվոր և պատերազմ առնչության մեջ մարդուն ներկայացնում էր իր բնական, հարազատ տարերքի մեջ:
Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» վեպն արտացոլում է գաղափարական հիասթափությունների այն մտայնությունը, որն իշխում էր հետհեղափոխական շրջանում, հատկապես մտավորականության մոտ: Այս առումով՝ վեպը նաև ռուս մտավորականության ճակատագրի յուրօրինակ պատմություն է՝ XX դարի սկզբից մինչև 1918–20 թթ. քաղաքացիական պատերազմը: «Դոկտոր Ժիվագո» վեպի սյուժեն բարդ է և խճճված: Պաստեռնակը ստեղծել է բազմաթիվ կերպարներ, որոնք, շատ հաճախ անկանխատեսելի ձևերով, առնչվում են միմյանց հետ ամբողջ վեպի ընթացքում: Վեպի սյուժեն ստորև ներկայացվում է տարբեր մասերով՝ ըստ ժամանակագրական կարգի: 1958 թվականին Պաստեռնակն այս վեպի համար արժանացել է Նոբելյան մրցանակի: Վիքիպեդիա
Պատերազմի մասին աշխարհում ամենահայտնի գրքերից մեկն է: «Մեր ժամանակ ստեղծված բազմաձայն ստեղծագործության՝ տառապանքի ու արիության հուշարձանի» համար Սվետլանա Ալեքսիևիչը 2015 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի: «Պատերազմը կնոջ դեմք չունի» գիրքը պատերազմի անմարդկային պայմաններում գոյատևող կնոջ հոգևոր աշխարհն ինքնատիպորեն ներթափանցելու փորձ է: Այս գրքում հավաքված են Հայրենական մեծ պատերազմին մասնակցած կանանց պատմությունները: Վեպի վերնագիրը բելառուս գրող Ալես Ադամովիչի «Պատերազմը տանիքների տակ է» գրքի առաջին տողերից է վերցված: Վիքիպեդիա
Լատինաամերիկյան և համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկն է։ Այն իսպաներենով գրված ամենակարդացվող և թարգմանվող ստեղծագործություններից մեկն է։ Նշվել է որպես իսպաներենով գրված, նշանակությամբ երկրորդ (Սերվանտեսի «Դոն Կիխոտից» հետո) ստեղծագործությունը իսպաներենին նվիրված IV միջազգային կոնգրեսի ժամանակ։ Առաջին անգամ հրատարակվել է Բուենոս-Այրեսում 1967 թվականի հունիսին 8000 տպաքանակով։ Ներկա դրությամբ վաճառվել է գրքի ավելի քան 30 միլիոն օրինակ աշխարհի 35 լեզուներով։ Վեպի գործողությունները տեղի են ունենում մտացածին Մակոնդո քաղաքում, սակայն մեծապես առնչվում են հեղինակի՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի հայրենի Կոլումբիայում տեղի ունեցող իրադարձություններին։ Մասնագետների կարծիքով «Հարյուր տարվա մենություն» ստեղծագործությունն էր գլխավոր դրդապաճառը, որ 1982 թվականին Գաբրիել Գարսիա Մարկեսն արժանացավ Նոբելյան մրցանակի։ Այդ ժամանակ նրա պարգևատրումը...
Գործողությունը տեղի է ունենում 20-րդ դարում, Դանցիգի մոտակայքում: Դեպքերը պատմում է Օսկար Մացերատը՝ հատուկ բուժական հաստատության հիվանդը, ում զարգացումը կանգ է առել 3 տարեկան հասակում և որը երբեք չի բաժանվում թիթեղյա թմբուկից և դրա միջոցով է նկարագրում իր տեսած ամեն բան: Սանիտար Բրունո Մյունստերբերգը նրան գրելու թուղթ է բերում, և Օսկարը սկսում է իր և իր ընտանիքի կյանքի պատմությունը: Նախ սկսում է մորական տատից՝ Աննա Բրոնսկուց, որը 1899 թ. ժանդարմներից փրկել է հերոս պապուն՝ Յոզեֆ Կալայչեկին` թաքցնելով նրան իր լայն փեշի տակ: Նա ծնում է Օսկարի մորը՝ Ագնեսին: Յոզեֆ Կոլայչեկը ուրիշի անվան տակ ապրում է կնոջ հետ: Սակայն նրան հայտնաբերում...
Առաջին համաշխարհային պատերազմ: Առաջնագծում զոհվում են հազարավոր զինվորներ: Իսկ հեռու թիկունքում ընթանում է մեկ այլ պատերազմ՝ գաղտնի, եվրոպական հետախուզությունների չհայտարարված դիմակայությունը: Այստեղ վտանգն ավելի քիչ չէ, բայց խաղը մահվան հետ ավելի նուրբ է, քանի որ գաղտնի գործակալի հիմնական զենքն իր ուղեղն ու ռեակցիայի արագությունն է:
Ցարական Ռուսաստան, 1903 թվական: Վեպն սկսվում է փոքրիկ Յուրայի մոր՝ Մարիա Նիկոլաևնա Ժիվագոյի հուղարկավորության նկարագրությամբ: Մոր մահից հետո հոր կողմից վաղուց լքված լինելու պատճառով Յուրայի խնամքը ստանձնում է մորեղբայրը՝ Նիկոլայ Նիկոլաևիչ Վեդենյապինը, որը փիլիսոփա էր, ուղղափառ եկեղեցու նախկին քահանա, իսկ այդ ժամանակ արդեն թղթակցում էր Վոլգայի առափնյա մի քաղաքում գտնվող ինչ-որ առաջադեմ լրագրի: Յուրայի հայրը՝ Անդրեյ Ժիվագոն, մի ժամանակ ունևոր մարդ է եղել, Մոսկվայի վաճառական ազնվականության անդամ, սակայն ընտանիքի միլիոնները վատնել է Սիբիրում՝ զբաղվելով խաղամոլությամբ և հարբեցողությամբ: Այդ ամառ տասնմեկամյա Յուրան և Նիկոլայ Նիկոլաևիչը ճանապարհորդում են Դուպլյանկա՝ մետաքսի հարուստ վաճառական Լավրենտի Նիկոլաևիչ Կոլոգրիվովի կալվածք: Նրանք այնտեղ Կոլոգրիվովին այցելելու համար չէ,...
երեք պատմվածքների շարք՝ գրված Լև Տոլստոյի կողմից, հրատարակված 1855 թվականին: Պատմվածքները նկարագրում են Սևաստոպոլի պաշտպանությունը: Տոլստոյը գրում է ինչպես քաղաքի պաշտպանների հերոսության, այնպես էլ անմարդկային ու անիմաստ պատերազմի մասին։ Առաջին անգամ հայտնի գրողը գտնվում է գործող բանակում և նրա շարքերից անմիջապես հայտնում է հանրությանը իր աչքի առաջ կատարվածի մասին։ Այսպիսով կարելի է պնդել, որ Լև Տոլստոյը եղել է առաջին ռազմական թղթակիցը: Շրջապատված քաղաքի կյանքի պատկերի ճշտության ու հավաստիության ապահովումը պայմանավորված էր ոչ միայն գրողի վարպետությամբ, այլ ավելի շուտ այն բանով, որ Լև Տոլստոյը 1854 թվականի նոյեմբերից մինչև 1855 թվականի օգոստոսը գտնվում էր Սևաստոպոլում և նրա շրջակայքում։ Մեկուկես ամսվա ընթացքում կրակոցների...
1944 թվականին գերմանական զորքերը նահանջում են Ռուսաստանից: Էռնեստ Գրեբերին և նրա զորքին հանձնարարում են գնդակահարել բանտարկյալ գրոհայիններին՝ ծերուկին, կնոջը և երկու տղամարդկանց։ Նախապատրաստումների ժամանակ ցուցադրվում է ՆՍԳԲԿ անդամ Շտեյնբրեները, ով ցանկանում էր բռնաբարել կնոջը։ Մահից առաջ կինը փչացնում է գնդկահարող խմբի տրամադրությունը, հայհոյում և սպառնում, որ իր երեխաները կսպանեն նրանց երեխաներին։ Գրեբերը ստանում է երեք շաբաթյա հանգիստ։ Նա ուղարկվում է իր ծնողների մոտ՝ Վերդեն(Գերմանիա)։ Միայն հասնելով տուն իմանում է, որ քաղաքը պարբերաբար ենթարկվում է ռմբակոծությունների։ Այն փողոցը, որտեղ ապրում էին նրա ծնողները, դարձել էր ավերակ, և քչերն էին ողջ մնացել։ Ռմբակոծությանը զոհ են գնացել շուրջ հազար մարդ։ Զբաղվելով ծնողներին փնտրմամբ՝...
Լիբանանցի գրող Հումայդան Յունեսի այս տպավորիչ դեբյուտում Բեյրութն է 1975-1990 թթ. քաղաքացիական արյունահեղ պատերազմի տարիներին: Չորս փոխկապակցված պատմությունները, որոնցից կազմված է այս անսովոր վեպը, չորս կանանց մասին են, որոնք ռմբակոծություններից ավերվող Բեյրութում ապրում են նույն շենքում: Լիլյանը, որը երկու երեխաներով ամեն գնով ուզում է արտագաղթել՝ ամուսնու հետ, թե առանց նրա: Վարդան, որն այդպես էլ ուշքի չի գալիս դստերը կորցնելուց հետո: Քամելիան, որը Բեյրութ է վերադարձել՝ ֆիլմ նկարահանելու իր հայրենիքի մասին ու խրվել մնացել է նրա դաժան իրականության մեջ: Եվ Մահան, որը շարունակում է ապրել շենքում, նույնիսկ երբ շուրջն ամեն բան՝ ընտանիքը, հարևանները, քաղաքը, ավերվում է…
Ճամփորդություն գիշերից անդին (ֆր.՝ Voyage au bout de la nuit), ֆրանսիացի գրող Լուի-Ֆերդինանդ Սելինի վեպն է, որն առաջին անգամ տպագրվել է 1932 թ.: Վեպը նաև ինքնակենսագրական է, որը պատմում է նրա գլխավոր հերոս Ֆերդինանդ Բարդամուի կյանքի մասին Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում։ Վեպը հայտնի դարձավ իր յուրահատուկ ոճով, որտեղ Սելինը հաճախ որոշ մտքեր կիսատ էր թողնում և դրանց փոխարեն բազամակետեր դնում։ Սելինը հաճախ նաև հիպերբոլաներ է օգտագործել վեպում։ Կարճ մտքեր Ոչ մի բան չի մեռնում էնպես, ինչպես սրտիդ չկպած գործը: *** Ցավը տարածվում ա, այնինչ հաճույքն ու կարիքն ամոթալի են: *** Էս տերտերնեըը, ամեն դեպքում, գիտեն`ինչպես մարեն ամենավատ աղմկահարույց արարքները: ***...
«Սև կոթողը» գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի վեպն է, գրվել է 1956 թվականին: Այն ներկայացնում է 1920-ական թվականների սկզբների Գերմանիան՝ Առաջին աշխարհամարտի հետևանքներով: Գրքի գլխավոր հերոսը՝ Լյուդվիգը, իր ընկերներից շատերի պես Առաջին աշխարհամարտի վետերաններից է: Չնայած նա իր ամբողջ կյանքում ձգտել է բանաստեղծ դառնալ, այժմ աշխատում է իր ընկերոջ՝ Ջորջի փոքր կազմակերպությունում, որը զբաղվում է գերեզմանաքարեր մշակելով: Շուտով նա սիրահարվում է գեղեցիկ, բայց անհանգիստ բնավորությամբ Իզաբելին՝ հուսալով գտնել մեկին, որը կազատի իրեն պատերազմից հյուծված աշխարհում իմաստ գտնելու իր մոլուցքից: Սակայն յուրաքանչյուր մարդու կյանքում գալիս է մի պահ, երբ նա պետք է ընտրի ապրելը՝ անկախ պատմության կրկնվելու սարսափելի միտումից:
«Հաղթական կամարը» գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի աշխարհահռչակ վեպերից է: Այն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի դասական գործերից է, որն առաջին անգամ տպագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1945 թվականին։ 1939 թվականն է: Չնայած գերմանացի բժիշկ և Փարիզում ապրող գաղթական Ռավիկին օրենքով արգելված է վիրաբուժությամբ զբաղվել, նա երկու տարի շարունակ բուժում է քաղաքի ամենահեղինակավոր քաղաքացիներին երկու ոչ այնքան հմուտ ֆրանսիացի բժիշկների օգնությամբ: Նա շարունակ հետապնդվում է նացիստների կողմից և սիրո հնարավորության ոչ մի հույս անգամ չունի, սակայն կյանքը զարմանալի շրջադարձներ ունի ռոմանտիկների համար անգամ ամենից անբարենպաստ ժամանակներում:
Գերմանացի աշխարհահռչակ գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» գիրքը լույս է տեսել 1929 թվականին: Այն պատերազմի մասին պատմող երբևէ ստեղծված ամենավաճառված գրքերից է, որը, ի դեպ, նացիստական Գերմանիայում արգելված գրականության ցանկում է եղել: Ստեղծագործության հերոսները գերմանացի զինվորներն են, գործողությունները ծավալվում են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Գրքում ականատեսի սուր աչքով ներկայացված են պատերազմող զինվորների ապրումները, նրանց կյանքը, հոգեվիճակը, մտքերը:
«Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» վեպը գերմանացի հռչակավոր գրող Է. Մ. Ռեմարկի հանրահայտ հակառազմական գործերից է: Երկրորդ համաշխարհային պատերազմ: Գերմանական զորքը Ռուսաստանում: Շշուկներ նահանջի մասին: Պատերազմ՝ ճակատում, պատերազմ՝ տանը, պատերազմ՝ սրտերում և ուղեղներում, և ամենակարևորը՝ սեր, որ զինվորին տուն վերադարձնող խարիսխ պիտի լինի: Էռնստ Գրեբերի՝ գերմանացի զինվորի խոհերը պատերազմի անհեթեթության մասին հոգեբանական լուրջ մարտահրավեր են ժամանակի աբսուրդին, պատմության կրկնությանը:
«Ապրելու ապրիլ» գրքի գլխավոր հերոսները ապրիլյան պատերազմի մասնակիցներն են: Նրանք ականատեսի և մասնակցի աչքերով պատմում են անսպասելի սկսված քառօրյա պատերազմի՝ շատերին անհայտ մանրամասներ: Մերօրյա այս հերոսները, որոնք իրենց կարճատև կյանքի ընթացքում արդեն շատ բան են հասցրել տեսնել ու ապրել, չեն կարողանում առանց արցունքի հիշել իրենց մղած կենաց-մահու պայքարը հանուն հայրենիքի, հանուն իրենց կողքին գտնվող ընկերների:
Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին թերևս ամենաարտասովոր ստեղծագործություններից մեկը ի ցույց է դնում պատերազմի արհավիրքները պարադոքսային տրամաբանությամբ, ինքնահակասող սիլոգիզմներով ու վառ, գունեղ, գրեթե շոշափելի կերպարներով: Պատերազմական անելանելիությունը և ահռելի ողբերգության մեջ ծաղկող մարդկային խարդախությունը վեպում ներկայացվում են սև հումորի և աբսուրդային իրավիճակների միջոցով: Վեպի ժամանակագրորեն կտրտված գլուխները հավելյալ լարումով պատկերում են մտացածին 256–րդ ավիաջոկատի մարտական օդաչուների կյանքը պատերազմի ժամանակ, որտեղից ողջ դուրս պրծնելու միակ տարբերակը չմահանալն է, իսկ չմահանալու համար պետք է հաջողել ողջ մնալ, ու հենց այստեղ է ծուղակը: