Ֆրանսիայից մեծ գրող Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր Տաճարը» հանրահայտ վեպի հայերեն նոր հրատարակությունը իրականացվում է 1953 թ. հրատարակության հիմքով: Կատարվել են անհրաժեշտ սրբագրական և խմբագրական աշխատանքներ՝ արդի հայերենի կետադրության և ուղղագրության կանոններին համապատասխանեցնելու նպատակով: Վիքիպեդիա
Հայրենասիրություն, հերոսություն, ողբերգություն, սեր, արկածներ, հայոց պատմության շրջադարձային էջեր ու մշտապես արդիական գաղափարներ. «Վերք Հայաստանի»: Հայ գրականության ամենանշանակալի վեպերից մեկն ընթերցողին է ներկայացվում գրական արևելահայերեն փոխադրությամբ և համապատասխան ծանոթագրություններով: «Վերքին» ծանոթ ընթերցողն այս հրատարակության միջոցով նորովի կհասկանա հանճարեղ վեպի շատ մանրամասներ, իսկ առաջին անգամ գրքին ծանոթացողը կբացահայտի հզոր շնչով գրված մի հրաշալի ստեղծագործություն, որը չի կորցրել իր արդիականությունը և մեծ հետաքրքրությամբ ընթերցվում է նաև այսօր: «Վերք Հայաստանի»-ն հայ նշանավոր գրող Խաչատուր Աբովյանի կողմից 1841 թվականին գրված պատմական վեպն է, հայոց ազգային ավետարաններից: Դասվում է այնպիսի հուշարձանների շարքը, ինչպիսիք են Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը» և Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը։ «Վերք Հայաստանի» վեպը բաղկացած է 3 մասից և...
«Ռանչպարների կանչը» վիպասքը Խաչիկ Դաշտենցի գլուխգործոցն է, 20-րդ դարի հայ արձակի փառավոր նմուշներից մեկը: Գիրքը նվիրված է Արևմտյան Հայաստանի քաջարի հայ ֆիդայիների փաղանգին: Գեղարվեստորեն պատկերելով նրանց սխրագործությունները՝ հեղինակը զարմանալի վարպետությամբ միահյուսել է պատմական իրողություններն ու դրանց էպոսակերպ արտացոլանքը ժողովրդի գիտակցության մեջ: Վիպասքը գովերգ է հայրենասիրության, արիության ու պարկեշտության, մարդասիրության և առ Աստված հավատքի: Եթե Տաթև ուխտի գնալու կլինես, հիշիր ինձ: Այդ վանքի ճոճան սյունը շատ նման է մեր բախտին: Հավիտյան կճոճվենք, բայց չենք ընկնի:
«Քամուց քշվածները» վեպի գործողությունները տեղի են ունենում Ջորջիա նահանգի Քլեյթոն շրջանում և Ատլանտա քաղաքում։ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի եւ վերակառուցման դարաշրջանն է: Պլանտացիաների հարուստ սեփականատիրոջ երես առած դուստրը՝ Սքարլեթ Օ’Հարան, պատերազմի ժամանակ եւ դրանից հետո պետք է պայքարի սովի, աղքատության դեմ, պահպանի հորից ժառանգություն ստացած հողակտորը եւ փորձի գտնել իր երջանկությունը։ Սա Մոխրոտիկի պատմությունն է՝ հակառակ շարադրանքով. հարուստ և անհոգ գեղեցկուհին աղքատության ու սովի է մատնվում։ Վեպն անհոգ աղջկա դժվարին հասունացման մասին է։ Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» վեպն առաջին անգամ հրատարակվել է 1936 թվականին։ Գործողությունները տեղի են ունենում Ջորջիա նահանգի Քլեյտոնի շրջանում և Ատլանտա քաղաքում՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի և վերակառուցման դարաշրջանի ընթացքում։ Այն նկարագրում է պլանտացիաների հարուստ...
«Նանա»-ն ֆրանսիացի հանրահայտ գրող Էմիլ Զոլայի «Ռուգոն- Մակարները» 20- հատորանոց վիպաշարի 9-րդ վեպն է և, թերևս, ամենասկանդալայինը: Վեպի հրատարակումից հետո Ֆրանսիան բաժանվեց Զոլայի երկրպագուների և թունդ հակառակորդների: Փարիզյան կուրտիզանուհու կերպարը, որի առջև խոնարհվում և որին հնազանդվում էին հասարակության բոլոր խավերի ամենաներկայանալի դեմքերը, խորհրդանշում է այդ հակասական ժամանակների ամբողջ պերճանքն ու թշվառությունը: Հայերեն թարգմանվում է առաջին անգամ:
«Քամուց քշվածները» վեպի գործողությունները տեղի են ունենում Ջորջիա նահանգի Քլեյթոն շրջանում և Ատլանտա քաղաքում։ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի եւ վերակառուցման դարաշրջանն է: Պլանտացիաների հարուստ սեփականատիրոջ երես առած դուստրը՝ Սքարլեթ Օ’Հարան, պատերազմի ժամանակ եւ դրանից հետո պետք է պայքարի սովի, աղքատության դեմ, պահպանի հորից ժառանգություն ստացած հողակտորը եւ փորձի գտնել իր երջանկությունը։ Սա Մոխրոտիկի պատմությունն է՝ հակառակ շարադրանքով. հարուստ և անհոգ գեղեցկուհին աղքատության ու սովի է մատնվում։ Վեպն անհոգ աղջկա դժվարին հասունացման մասին է։ Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» վեպն առաջին անգամ հրատարակվել է 1936 թվականին։ Գործողությունները տեղի են ունենում Ջորջիա նահանգի Քլեյտոնի շրջանում և Ատլանտա քաղաքում՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի և վերակառուցման դարաշրջանի ընթացքում։ Այն նկարագրում է պլանտացիաների հարուստ...
Ժողովածուն ընդգրկում է հայ նոր գրականութեան հիմնադիր Խաչատուր Աբովեանի «Վէրք Հայաստանի, Ողբ հայրենասիրի» պատմական վէպը: Վէպի բնագիրը լոյս է տեսնում հեղինակային ուղղագրութեամբ: Հրատարակութիւնն ունի առաջաբաններ, ծանօթագրութիւններ, բառարան, մատենագիտական տեղեկանքներ: «Վէրք Հայաստանի»-ն հայ նշանավոր գրող Խաչատուր Աբովյանի կողմից 1841 թվականին գրված պատմական վեպն է, հայոց ազգային ավետարաններից: Դասվում է այնպիսի հուշարձանների շարքը, ինչպիսիք են Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը» և Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը։ «Վէրք Հայաստանի» վեպը բաղկացած է 3 մասից և «Զանգի» հավելվածից։ Առաջին մասը նահապետական հայ գյուղի բարքերի ու կենցաղի նկարագրությունն է։ Վեպի 2-րդ մասը սկսվում է Երևանի բերդի նկարագրությամբ, որը համարվում է բռնության խորհրդանիշ։ Դրան հաջորդում է մահառլամի (իսլամական արարողություն) նկարագրությունը։ Այնտեղ հոգեկան հաճույք...
«Զարեհ՝ թագաժառանգ հայոց» վեպում նկարագրված իրադարձությունները տեղի են ունենում մ․թ․ա․ 72-69 թթ․ Ասորիքի թագավորությունում, որն այդ ժամանակ մտնում էր արքայից արքա Տիգրան Մեծի կայսրության կազմի մեջ։
Մարիո Վարգաս Լյոսայի «Սոսկալի ժամանակներ» վեպը քաղաքական խարդավանքների և դավադրությունների, լատինամերիկյան երկրներին հատուկ բռնապետությունների և անառողջ մթնոլորտում զարգացող իրադարձությունների մասին պատմող պատմաքաղաքական վեպ է, որի հիմքում կոռուպցիան է, իշխանության զավթումը, բարքերի ապականումն ու մարդկային թուլությունները: 2019 թվականին լույս տեսած և աշխարհում առաջինը հայերեն թարգմանված «Սոսկալի ժամանակներ» վեպը Սառը պատերազմի տարիներին ընթացող միջազգային դավադրությունների և իրարամերժ շահերի խառնակ պատմություն է, որում նկարագրված են գերտերությունների և լատինամերիկյան երկրների միջև փոխհարաբերությունները պատկերող դրվագներ: Վեպի հիմքում Գվատեմալայի՝ ԱՄՆ-ի վարչակարգի, ԿՀՎ-ի կողմից կազմակերպված 1954 թվականի ռազմական հեղաշրջումն է, ըստ որի՝ Կառլոս Կաստիլյո Արմասին հաջողվում է տապալել Գվատեմալայի նախագահ Խակոբո Արբենսի կառավարությունը, ԱՄՆ-ի հրահանգով և մամուլի...
Զարա Բաբայանի «Կրկին ծնվածները» վիպակը Ցեղասպանության խորքը մինչև վերջ բացելու հնարավորություն ընձեռող պատմություն է՝ որքան անհավատալի, նույնքան հավատարժան, որքան իրական, նույնքան հրաշալի։
«Փրկություն» վեպում արձակագիրը Սարդարապատի հերոսամարտը պատկերել է համայնապատկերային պլանով ու չափումներով՝ հայ ժողովրդի մաքառման գեղարվեստական տարեգրության մեջ հաստատելով նրա հավերժության մեծ խորհուրդը…
«Ամոթ» վեպի հիմքում Պակիստանի նորագույն պատմության իրական իրադարձություններն են, բայց հեղինակն ինքը այն անվանում է նոր տիպի հեքիաթի պես մի բան, որ ներկայացնում է իրականության դիցաբանական և պատմական ընկալումը։ Սա խոստովանանք չէ, մեղադրական պամֆլետ չէ, ընտրյալների համար ինտելեկտուալ կոկտեյլ չէ: Այստեղ կյանքն է, ինչպես որ կա՝ կատարվածի ամբողջ խելագարությամբ և անիրականությամբ. անպիտան ծնողներ և «փոքր մարդիկ», մեծ հավակնություններ ու կոտրված սրտեր, կոռումպացված կամ գաղափարական քաղաքական գործիչներ, արյուն, պատերազմ, էժան զանգվածային մշակույթ և ամեն տիպի ու գունավորման պաշտամունքներ: Պատմությունը երեք ընտանիքի մասին է՝ խենթ ու խիզախ գեներալի, բուռն անցյալ ապրած հավակնոտ քաղաքական գործչի և հիպնոսացնող բժշկի: Այս երեքի ճակատագրերը սերտորեն միահյուսված...
1930 թվական. Իոսիֆ Ստալինի կուլակաթափման ծրագիրը մեծ թափ է հավաքում Խորհրդային Միությունում: Զոհերի մեջ է թաթարների երիտասարդ մի ընտանիք: Ամուսինը սպանվում է, կինն աքսորվում է Սիբիր: Գյուղաբնակ Զուլեյխային հարյուրավոր աքսորյալների հետ բեռնավագոնով քշում են Սիբիր: Անուս գյուղացիները, մտավորականներն ու հանցագործները, մուսուլմաններն ու քրիստոնյաները, հեթանոսներն ու աթեիստները, ռուսները, թաթարները, գերմանացիները, չուվաշները՝ բոլորը հանդիպում են Անգար գետի ափին։ Նրանք անծայրածիր տայգայում ամեն օր պայքարում են խստաշունչ բնության ու անողոք պետության դեմ՝ պաշտպանելով ապրելու իրենց իրավունքը:
«Կաթնծիրից անդին» հոգևոր պատմավեպը նվիրված է IX դարի դեպքերին, մասնավորապես՝ Բագրատունյաց թագավորության հաստատմանը, Սևանի անապատի Սուրբ Առաքելոց և Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիների կառուցմանը, Մաշտոց Եղիվարդեցի, Զաքարիա Ձագեցի և Գևորգ Գառնեցի կաթողիկոսների գործունեությանը:
Վարդան Գրիգորյանի «Դար կորստյան» պատմավեպն առաջին անգամ լույս է տեսել 1985 թվականին: Այն 11-րդ դարի պատմական բեկումնային շրջանի՝ Անիի հայոց թագավորության կործանման գեղարվեստական քննությունն է՝ Գայլ Արշավիրի փառահեղորեն կերտված կերպարի հոգեբանական, գաղափարական ուղղորդմամբ:
«Մանյա Այրք» պատմավեպը (1988) տաղանդավոր պատմավիպասան Վարդան Գրիգորյանի կարապի երգը դարձավ: Հայոց պատմության բախտորոշ շրջաններից մեկի՝ քրիստոնեության ընդունման ժամանակաշրջանի վերաբերյալ առասպելների, սրբերի վկայությունների ու վարքերի տեսքով պահպանված սուղ նյութի հիման վրա, գրողը փորձել է ստեղծել ժամանակի իրական պատկերը:
«Հավերժական վերադարձը» տաղանդավոր արձակագիր Վարդան Գրիգորյանի առաջին պատմավեպն է՝ լույս տեսած 1981-ին: Պատմավեպի դիպաշարի առանցքում հայոց պատմության VII դարի գուցե ոչ այնքան գլխավոր, որքան պատմական արժեքով նշանակալից ու բախտորոշ իրադարձություններն են՝ պավլիկյան շարժում, բյուզանդացիների հակազդեցություն: Գրականագետ Սևակ Արզումանյանի բնորոշմամբ՝ «պատմության խորը ճանաչողությամբ Վարդան Գրիգորյանը բացում է անցյալի ծալքերը, իրողությունները մաքրում կրոնական ու պատմական կաղապարներից, քննում ճշմարտության և ազատության հավերժական գաղափարների տեսանկյունից»:
Պերճ Զեյթունցյանի «Արշակ Երկրորդ» պատմավեպը ժանրի ամենաինքնատիպ և նորարարական դրսևորումներից է հայ գրականության մեջ: Գրողի պատմահայեցողության թիրախում 4-րդ դարի դեպքերն են, Արշակ Երկրորդ թագավորի տիրապետության շրջանը, երբ վճռվում էր հայկական ամուր պետականությունը պահպանելու կենսական հարցը:
Արկածային պատմական ժանրի այս վեպում նկարագրված են XIV դարի յոթանասունական թվականների իրադարձությունները՝ Ֆրանսիայի պատմության ամենալարված, ամենաարյունահեղ քաղաքացիական կռիվների ժամանակաշրջանը: Վեպը սկսվում է Բարդուղիմեոսյան գիշերվա նախօրեից և ավարտվում է Կարլոս IX-ի մահով: Վեպում նկարագրված են Բարդուղիմեոսյան գիշերվա անցքերը, Հենրի Նավարացու և նրա հակառակորդների պայքարը, Կատրին Մեդիչի թագուհու դավերը. XVI դարի ֆրանսիական արքունիքի բարքերը, պալատական դավադրությունները: Վիքիպեդիա
Ֆրանսիայից մեծ գրող Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր Տաճարը» հանրահայտ վեպի հայերեն նոր հրատարակությունը իրականացվում է 1953 թ. հրատարակության հիմքով: Կատարվել են անհրաժեշտ սրբագրական և խմբագրական աշխատանքներ՝ արդի հայերենի կետադրության և ուղղագրության կանոններին համապատասխանեցնելու նպատակով: Վիքիպեդիա
Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպը 4-րդ դարի պատմական իրադարձությունների հենքով յուրովի մեկնաբանում է նորագույն ժամանակների անկախ հայկական պետականության կայացման դժվարությունները: Այս առումով վեպը նաև մեր ժամանակների մասին է՝ հասարակական, քաղաքական ու սոցիալական հարցերի առարկայական ճանաչելիությամբ: Այս հրատարակության մեջ ուղղվել են վեպի նախորդ (1995, 2002) հրատարակություններում սպրդած բոլոր վրիպակները:
Երկիր Նաիրի վեպը հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի ստեղծագործություններից է։ Չարենցը վեպը գրել է 1921-1924 թվականներին։ Վեպը հանդիսանում է Հայաստանում տիրող պատմաքաղաքական իրավիճակի նկարագրությունը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Չարենցը վեպում կենտրոնանում է Կարս քաղաքի վրա, պատմում այնտեղ ապրող նաիրցիների ազատատենչության և հետագա ծանր պարտության մասին: Վիքիպեդիա
Հայաստան, 10-րդ դար։ Երկրում պատերազմ է ընթանում հայերի և արաբների (հագարացիների) միջև։ Շարունակվում է հագարացիների զավթողական քաղաքականությունը Հայաստանում։ Իսկ երկրի ներսում թշնամական մթնոլորտ է տիրում հայ իշխանական տոհմերի միջև։ Արքա Աշոտ Բ Երկաթի դեմ ապստամբություն են բարձրացրել արքայի աներ՝ Գարդմանի իշխան Սահակ Սևադան և Ուտիքի իշխան Ցլիկ Ամրամը։ Նշանավոր այս պատմավեպի սույն հրատարակության տեքստը պատրաստվել է պատմավեպի նախորդ բոլոր հրատարակությունների մանրակրկիտ համեմատությամբ: Կատարվել բազմաթիվ ճշտումներ, շտկումներ և ուղղումներ: Վիքիպեդիա
«Խենթը» վեպի գլխավոր հերոսը Վարդանն է, ով ստանձնում է օգնություն խնդրող նամակը հասցնել ռուսական բանակի հրամանատար Տեր-Ղուկասովին: Սալմանը, քայլում է գյուղից գյուղ, փորձում է դպրոցներ հիմնել և հիմքից ձևափոխել հայ մտածելակերպը: Պայքարի ջատագով է նաև Մելիք-Մանսուրը, որը չարչի ձևանալով տեղեկատվություն և զենք է մատակարարում: Հետո նկարագրվում են մի քանի տարի դրանից առաջ կատարված դեպքերը: Ալաշկերտում խաղաղություն է տիրում, չնայած, որ մի կողմից քրդերն իրենց Ֆաթթահ Բեկի գլխավորությամբ անընդհատ կողոպտում են հայերին, մյուս կողմից Թովմաս Էֆենդին, հարկեր հավաքողը, լինելով հայ, կեղեքում է յուրայիններին: Հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը, կապված 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի իրադարձությունների հետ, ամբողջ խորությամբ բացահայտեցին Րաֆֆու ստեղծագործական տաղանդի հնարավորությունները։...