«Հետաքննում է Պուարոն» դետեկտիվ պատմվածքների ժողովածուն առաջին անգամ տպագրվել է 1924 թվականին: Ընդգրկում է 11 ինքնուրույն ստեղծագործություն, որոնց բոլորի սյուժետային առանցքում Էրքյուլ Պուարոն է՝ նշանավոր բելգիացի խուզարկուն՝ իր սուր մտքով ու խայթող հումորով: Պատմությունները ներկայացված են նրա ընկերոջ՝ կապիտան Հասթինգսի հուշագրությունների ձևով:
В первую книгу молодого прозаика «Кот Иисуса» включены рассказы, в которых проявлется, с одной стороны, самобытный авторский стиль, с другой стороны- своеобразное видение мира и людей. Их сопоставлением в творческом пространстве Грига формируются образы, которые помогают выявить еще одну невидимую сторону жизни. «Հիսուսի կատուն» երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից` գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից` աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ։ Դրանց համադրությամբ` Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ ⠀
Երբեմն կիսատ պատմություններն են ամբողջական լինում, քանի որ նրանց մեջ ամփոփվում է մի ողջ աշխարհ սեր… Գրքում տեղ են գտել հեղինակի՝ 2015-2022թթ. գրված հին ու նոր 14 պատմվածք և 4 էսսե, որոնց հերոսներին իրար են կապում քաղաքը, Չորրորդ փողոցն ու նույն խնդիրներով անցյալը և ապագայի անորոշությունը, եղանակներն ու տրամադրությունները, խենթություններն ու հիասթափությունները: Սա գիրք է մեր քաղաքի, երկրի և հենց մեր մասին:
Հայ արձակի մեծագույն վարպետներից մեկի՝ Ակսել Բակունցի այս ժողովածուն մեկտեղում է նրա «Մթնաձոր», «Սև ցելերի սերմնացանը», «Անձրևը» գրքերի լավագույն պատմվածքները։ Ներառվել են նաև շարքերից դուրս մնացած մի քանի ընտիր պատմվածքներ ու ակնարկներ։ Տեքստերը հրատարակության են պատրաստվել ըստ Ակսել Բակունցի երկերի ակադեմիական հրատարակության:
«Սադի տակի շենքը» վեպ-էսսեն առանձին պատումներից կազմված ստեղծագործություն է, որտեղ վանաձորյան մի շենքում ապրող մարդկանց և հեղինակի անձնական կենսագրության դրվագների միահյուսմանը զուգահեռ վեր է բարձրանում անցումային մի ամբողջ դարաշրջանի պատմություն՝ բնորոշ կոլորիտով, խոր դրամատիզմով:
Նարեկ Թոփուզյանի «Երբ երազն անհետացավ» պատմվածքների ժողովածուն հետխորհրդային երկրի մասին է, որն օրեցօր անհետանում է հորիզոնում՝ որպես միրաժ, ինչպես «Երազ» մեքենան՝ տեղը զիջելով սոցիալական նոր հարաբերություններին, կյանքի նոր հայեցակարգերին, նոր խնդիրներին ու բարքերին: Տեքստի առանցքում մարդն է, որն իրականությունը շոշափելու ճանապարհներ է փնտրում, երկու հասարակարգերի միջև, ձգվող միջավայրում իր հասանելիք ժամանակն ապրելու համար:
Լուսինե Խառատյանի «Անմոռուկի փակուղի» ժողովածուում ընդգրկված պատմվածքները մեկ թեմատիկ ամբողջություն են և միմյանց լրացնելով՝ վեր են հանում ազգային ինքնության, բարդույթների, ազատությունների սահմանափակման բարդ և հակասական բազմաթիվ հարցեր, որոնք ներփակ տարածականության մեջ խտանալով՝ վերածվել են ազգային հոգեվիճակի: Խոսելով ու պատմելով «անմոռուկի բարդույթի» և «երևանյան հիվանդության» տիպիկ համախտանիշների մասին՝ հեղինակը հնարավորություն է տալիս բացել սահմանները, դուրս գալ փակուղուց և տեսնել «սարի հակառակ կողմի» արտապատկերը:
«Դմբո Ջոյսը» հավաքածուի պատմվածքներում անցյալից դեպի ներկա ընդհատումներով հոսող պատկերներն են, հիշողություններն ու ապրումները, որոնք ներխառնվելով ներկայի իրականությանը, դառնում են մի ներդաշնակ ամբողջություն, ինքնաճանաչողություն՝ ցույց տալով հերոսի ապրումների նյութական արմատներն ու ներկայի ճակատագիր դառնալը:
«Մամիկ» գիրքը հեղինակի առաջին ամփոփ ժողովածուն է, որում տեղ գտած պատմվածքներն ու ակնարկները ներկայացնում են հայկական գյուղի շունչն ու բույրը, բարքերն ու սովորույթները, օրն ու ցավերը, խնդիրները, հայ մարդուն՝ երբեմն առաջին հայացքից միամիտ, բայց խոր ու ազնիվ, հնարամիտ ու պատվախնդիր:
«Քոլագիր» հավաքածուի պատմվածքների հերոսները զինվորներ ու սպաներ են, սահմանամերձ գյուղերի բնակիչներ, իրական մարդիկ, որոնց միջոցով հեղինակը ստեղծել է Հայոց բանակաշինության համեստ «մշակների» կերպարներ:
Նար-Դոսն իր գրական գործունեությունն սկսել է XIX դարի 80-ական թվականներին: Սկզբում գրել է բանաստեղծություններ, ապա՝ պատմվածքներ: 1886 թվականից գրել է վեպեր և վիպակներ: Նար-Դոսի լեզուն ժամանակակից հայերենի մի նոր բարձրակետն է, իսկ ստեղծագործությունը՝ հայ արձակի մի նոր աստիճան: Նար-Դոսի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով և ներառում է գրողի «Նեղ օրերից մեկը», «Սպանված աղավնին», «Ես և նա», «Մեր թաղը» ստեղծագործությունները: «Նեղ օրերից մեկը». Պատրիկյանը տանտիրոջը խնդրում է մի քանի օրով երկարացնել սենյակի վարձը տալու ժամանակը, քանզի ինքը հիմա աշխատանք չունի։ Պատրիկյանը նախկինում եղել է ուսուցիչ գավառական մի դպրոցում, սակայն դպրոցը փակել են։ Դրանից հետո նա ցանկացել է գնալ...
Ամերիկացի հանրաճանաչ գրող, նովելիստ Օ. Հենրիի «Ամերիկյան պատմություններ» ստեղծագործությունների ժողովածուն առաջին անգամ հնարավորություն է ստեղծում առավել ամբողջական պատկերացում կազմել հումորով, արկածախնդիր ռոմանտիզմով և հնարամիտ գրիչով օժտված արձակագրի գրական ժառանգության մասին։
«Четыре рассказа сборника «Роккаматио из Хельсинки» представляют собой лучшее из моей писательской юности, — пишет об этой книге сам автор. — Они имели успех. Получили всякие премии. Рассказ “Роккаматио” был инсценирован и экранизирован, “Вариации смерти” также имеет одну кино- и две театральные версии. Впервые опубликованный в 1993 году в Канаде, сборник был издан в шести зарубежных странах». «Роккаматио из Хельсинки» — блестящий дебют букеровского лауреата Янна Мартела. Книга, поражающая искренностью, накалом страстей и необычным взглядом на человеческую жизнь. «Ռոկամատիոն Հելսինկիից» շարքից պորս պատվածք իմ գրական պատանեկության լավագույն ստեղծագործություններն են,- գրում է հեղինակը:- Դրանք հաջողված էին: Ստացել են մի շարք մրցանակներ:...
«Ալպիական մանուշակ»-ը Ակսել Բակունցի պատմվածքներից է, որ գրել է 1925-27 թվականներին։ Պատմվածքն ընդգրկված է «Սև ցելերի սերմնացանը» ժողովածուի մեջ։ Պատմվածքը նվիրված է Արփենիկ Չարենցի հիշատակին[1]։ Ակսել Բակունցը հանդես է եկել XX դարի 20-ական թվականին։ Հայ գրականության մեջ նրա ինքնատիպությունն այն է, որ նա իր ստեղծագործությունները պատկերեց այնպիսի նրբությամբ և քնքնշությամբ, որ Ավետիք Իսահակյանն ասել է. «Հայաստանում կա մի գրող, որի բառերը զրնգում են կոմիտասյան շնչով և փայլատակում են Սարյանական կտավների գույներով, դա Ակսել Բակունցն է»։ «Ալպիական մանուշակ» պատմվածքը Ակսել Բակունցի առաջին գործերից մեկն է։ Այնտեղ արտահայտվել են նրա արձակի էական հատկանիշները՝ ուրույն աշխարհազգացումը, բարոյական ու գեղագիտական ըմբռնումների ինքնատիպությունը, նրա արվեստի փիլիսոփայությունը, անմնացորդ սերը հայրենիքի և մարդու...
Արիստոկրատական ընտանիքում մեծացած և տնային կրթություն ստացած Վ. Ա. Սոլոգուբը լավ գիտեր բարձրագույն աշխարհի ներկայացուցիչներին և հաճախ պատկերել է նրանց իր ստեղծագործություններում։ Սկզբնական ճանաչում է ստացել որպես աշխարհիկ վիպակների հեղինակ, որտեղ ստեղծել է Պուշկինի ժամանակի մեծ հասարակության ներկայացուցիչների պատկերասրահը։ Գոգոլի ազդեցությամբ 1840-ական թվականներին կիսում էր այսպես կոչված բնական դպրոցի գեղարվեստական սկզբունքները։ Իր ստեղծագործական կյանքի ավելի ուշ շրջանում Սոլոգուբը հիմնականում աշխատել է դրամատուրգիայի բնագավառում, գրել է վոդևիլներ և միայն կյանքի վերջում սկսել է գրել վեպեր։ Գրողի ստեղծագործական կյանքի գնահատականները ժամանակակիցների կողմից արմատապես տարբերվում էին. ոմանք ողջունեցին նրա խոստումնալից տաղանդը, մյուսները ծաղրում էին նրա ստեղծագործությունները՝ որպես դիլետանտ և նմանակող։ Ժամանակակից գրականագետները փաստում...
«Զոնա»-ն Սերգեյ Դովլաթովիառաջին վեպն է, որը, ճամբարային պահակախմբում զինվորական ծառայությունն անցած Դովլաթովը, ինչպես գրել է Իոսիֆ Բրոդսկին, բանակից բերել է իր հետ, ինչպես Տոլստոյը՝ «Սևաստոպլյան պատմվածքները» Ղրիմից:
«Անուրջներ ու մղձավանջներ» գիրքն ընդգրկում է 19-րդ դարի ամերիկյան ականավոր բանաստեղծի, արձակագրի ու քննադատի` Էդգար Ալան Պոյի լավագույն արձակ ստեղծագործությունները: «Սպանություններ մորգ փողոցում», «Հափշտակված նամակ», «Աշըրի տան անկումը, «Ամբոխի մարդը» և այլ պատմվածքներում հոգեբանական ճշգրիտ արտացոլում են ստանում մարդկային ներաշխարհի տարօրինակ ու խորհրդավոր դրսևորումները:
1927 թ. հրատարակված և տասներկու պատմվածքից բաղկացած «Հոլմսի արխիվը» ժողովածուն վերջինն է հանրահայտ խուզարկուի արկածների մասին պատմող ժողովածուներից: Այս պատմվածքներում ընթերցողը հնարավորություն է ստանում միանգամայն այլ՝ հոգեբանական տեսնակյունից բացահայտելու Հոլմսին, որը, բժիշկ Ուոթսոնի խոսքով՝ ոչ միայն հզոր միտք, այլ նաև հզոր սիրտ ունի:
Նար-Դոսի «Մեր թաղը» պատմվածաշարը հայ դասական գրականության մնայուն արժեքներից է: Մարդկային անհատականությունը կորցրած անձնավորություններին Նար-Դոսը երևան է բերում այսպես ասած` թաղեցու մի տեսակ ընդհանուր-կենդանական, կարելի է ասել` հոտային նկարագրով: Նար-Դոսը կյանքի ռեալիստական վերլուծության առաջին փորձն արել է «Աննա Սարոյան» (1888 թ.) նամականի-վիպակում, որտեղ մի ընտանիքի կործանման պատմությամբ գրողը ներկայացրել է այն մեծ խզումը, որ գոյություն ուներ մարդու իդեալների և իշխող հասարակության միջև։ Այս խզումն առավել խորությամբ է արտահայտվել «Մեր թաղը» (1889–90 թթ.) նովելաշարում, որտեղ յուրաքանչյուր նովել մի դրամա է։ Խավարի ու թշվառության միջավայրում մեծ չարիք են սնահավատությունն ու տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», «Ինչպես բժշկեցին»), վայրագությունն ու կոպտությունը («Թե ինչ եղավ...
«Իմ գրադարանը» մատենաշարով հրատարակվել է Վահան Թոթովենցի ստեղծագործությունների ժողովածուն: Այն ներառում է հեղինակի պատմվածքներն ու վիպակները, ինչպես նաև դիմանկարներ շարքը: Թոթովենցի գրական հարուստ ու բազմաժանր ժառանգությունն իր թեմատիկ ատաղձով և լեզվաոճական մակարդակով մի ուրույն գեղավեստական համակարգ է, որ ձևավորվել է արևմտյան, սփյուռքահայ, խորհրդահայ պայմաններում: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
Սերգեյ Դովլաթովի «Նոթատետրեր»-ը գրվել են տասնամյակների ընթացքում՝ նախ գրամեքենայով («Ունդերվուդի» մենանվագ»), հետո արդեն համակարգչով («IBM-ի մենանվագ»)։ Արձակ մանրապատումների, գրողի տեսած կամ լսած ճշմարիտ կամ հորինովի պատմությունների ժողովածու է։ Մանրապատումներից շատերը տեղ են գտել նաև գրողի մյուս ստեղծագործություններում։
«Մերոնք» պատմվածաշարը Սերգեյ Դովլաթովի թերևս «ամենահայկական» ստեղծագործությունն է։ Ի թիվս այլ ազգականների, նա պատմում է իր հայ պապի (որին երբեք չի տեսել), հայ մոր, հայ մորաքրոջ, հայ քեռու մասին, պատմում է ժպիտով, սիրով ու… կարոտով։
«Կենդանի մեռյալը». Վլադիմիր Օդոևսկին տասնիներորդ դարի ռուսական ֆանտաստիկ գրականության երևելիներից է: Նա այն ռոմանտիկ գրողներից է, որոնք ֆանտաստիկ գրականություն բերեցին փիլիսոփայական միտքը: Օդոևսկու գրականությանը բնորոշ է նաև անխնա երգիծանքը, որով նա մերկացնում է իր ժամանակի չինովնիկության իրական՝ արատավոր դեմքը: Այս ժողովածուում հավաքված են հեղինակի ամենանշանակալից ստեղծագործությունները:
«Խատուտիկ»-ը հեղինակի առաջին գիրքն է: Դրանում տեղ են գտել փոքրածավալ ստեղծագործություններ՝ հագեցած քնարական շնչով, նուրբ ու խոհական նկարագրություններով, ինչպես նաև մանկության հիշողություններ՝ իրական հերոսներով և նրանց վառ բնութագրմամբ: «Խատուտիկը» մի փոքրիկ աշխարհ է, որտեղ միախառնվում են իրականն ու երևակայականը… Սեր, կիրք, ատելություն՝ զգացմունքների մի ամբողջ գունապնակ…