Այս գրքում ի մի են բերված աշխարհի պոետների լավագույն բանաստեղծությունները մոր մասին: Նախատեսված է ընթերցող լայն շրջանների համար, հաճելի և օգտակար կլինի մեծերին ու փոքրերին:
1985-ին ԽՍՀՄ գրողների մի պատվիրակության հետ Մետաքսեն եղավ Իտալիայում: Վատիկանի թանգարաններից մեկում տեսավ Աստծո սպիտակ մարմարե արձանի մասունքներից ոտքերը: Այդ պահին մի անբացատրելի ուժ ֆիզիկապես ցնցեց նրան: Հաջորդ օրը՝ Սիրակուզա քաղաքի հյուրանոցի իր համարում հանգստանալիս, բանաստեղծուհին արժանացավ Աստծո երանելի տեսիլքին, որը և հիմք եղավ «Աստծո տեսիլք» այս բանաստեղծական պատումին: Պոեմը ներկայանում է հայերեն և անգլերեն: Անգլերեն տեքստի թարգմանիչն է Դիանա Համբարձումյանը:
«Ամենափրկիչ» պոեմում հեղինակը աստվածաշնչյան կամ քրիստոնեական սովորական բնութագրումին զուգընթաց Հիսուսին ներկայացրել է ավելի հզոր, ավելի գեղեցիկ, բարոյական-մարդկային այլ շառավիղներով: Պոեմում լուսավոր հիացում և հոգեկան նվիրում կա մարդու, Աստծո, երկնայինի՝ հոգևորի, տառապանքի լույսի նկատմամբ, որ մերթ շոշափելի ու մերթ երազային թափանցիկությամբ պարուրում է էությունդ: Պոեմը ներկայանում է հայերեն և անգլերեն: Անգլերեն տեքստի թարգմանիչն է Սամվել Մկրտչյանը: