«Ամենափրկիչ» պոեմում հեղինակը աստվածաշնչյան կամ քրիստոնեական սովորական բնութագրումին զուգընթաց Հիսուսին ներկայացրել է ավելի հզոր, ավելի գեղեցիկ, բարոյական-մարդկային այլ շառավիղներով: Պոեմում լուսավոր հիացում և հոգեկան նվիրում կա մարդու, Աստծո, երկնայինի՝ հոգևորի, տառապանքի լույսի նկատմամբ, որ մերթ շոշափելի ու մերթ երազային թափանցիկությամբ պարուրում է էությունդ: Պոեմը ներկայանում է հայերեն և անգլերեն: Անգլերեն տեքստի թարգմանիչն է Սամվել Մկրտչյանը:
Պոեմն իրենից ներկայացնում է Կոմիտասի կենսագրության լիրիկական պատմվածք։ Պոեմը գրվել է 1959 թվականին Մոսկվայում։ Պ. Սևակը Կոմիտասի կերպարի միջոցով ներկայացրել է հայ ժողովրդի պատմությունը՝ հիմնականում եղեռնը, որին միահյուսվում են կոմիտասյան երգի տարրերը։