Jane Eyre is a novel by English writer Charlotte Brontë, published under the pen name “Currer Bell”, on 16 October 1847, by Smith, Elder & Co. of London. The first American edition was published the following year by Harper & Brothers of New York. Jane Eyre is a Bildungsroman which follows the experiences of its eponymous heroine, including her growth to adulthood and her love for Mr. Rochester, the brooding master of Thornfield Hall. The novel revolutionised prose fiction by being the first to focus on its protagonist’s moral and spiritual development through an intimate first-person narrative, where actions and...
Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող «Օրերի փրփուրը» վեպը ֆրանսիական գրականության ամենաինքնատիպ երևույթներից մեկի՝ Բորիս Վիանի գլուխգործոցն է, որը մեծ աղմուկ հանեց ժամանակի գրական մամուլում: Չնայած հեղինակի որդեգրած զավեշտախառն ու աշխույժ պատմելաոճին՝ այս ստեղծագործության մասին արտահայտվողները միաբերան պնդում են, որ «Օրերի փրփուրը» բոլոր ժամանակներում գրված սիրավեպերից ամենահուզիչն է ու հոգեցունցը:
«Քամուց քշվածները» վեպի գործողությունները տեղի են ունենում Ջորջիա նահանգի Քլեյթոն շրջանում և Ատլանտա քաղաքում։ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի եւ վերակառուցման դարաշրջանն է: Պլանտացիաների հարուստ սեփականատիրոջ երես առած դուստրը՝ Սքարլեթ Օ’Հարան, պատերազմի ժամանակ եւ դրանից հետո պետք է պայքարի սովի, աղքատության դեմ, պահպանի հորից ժառանգություն ստացած հողակտորը եւ փորձի գտնել իր երջանկությունը։ Սա Մոխրոտիկի պատմությունն է՝ հակառակ շարադրանքով. հարուստ և անհոգ գեղեցկուհին աղքատության ու սովի է մատնվում։ Վեպն անհոգ աղջկա դժվարին հասունացման մասին է։ Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» վեպն առաջին անգամ հրատարակվել է 1936 թվականին։ Գործողությունները տեղի են ունենում Ջորջիա նահանգի Քլեյտոնի շրջանում և Ատլանտա քաղաքում՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի և վերակառուցման դարաշրջանի ընթացքում։ Այն նկարագրում է պլանտացիաների հարուստ...
«Քամուց քշվածները» վեպի գործողությունները տեղի են ունենում Ջորջիա նահանգի Քլեյթոն շրջանում և Ատլանտա քաղաքում։ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի եւ վերակառուցման դարաշրջանն է: Պլանտացիաների հարուստ սեփականատիրոջ երես առած դուստրը՝ Սքարլեթ Օ’Հարան, պատերազմի ժամանակ եւ դրանից հետո պետք է պայքարի սովի, աղքատության դեմ, պահպանի հորից ժառանգություն ստացած հողակտորը եւ փորձի գտնել իր երջանկությունը։ Սա Մոխրոտիկի պատմությունն է՝ հակառակ շարադրանքով. հարուստ և անհոգ գեղեցկուհին աղքատության ու սովի է մատնվում։ Վեպն անհոգ աղջկա դժվարին հասունացման մասին է։ Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» վեպն առաջին անգամ հրատարակվել է 1936 թվականին։ Գործողությունները տեղի են ունենում Ջորջիա նահանգի Քլեյտոնի շրջանում և Ատլանտա քաղաքում՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի և վերակառուցման դարաշրջանի ընթացքում։ Այն նկարագրում է պլանտացիաների հարուստ...
Իռլանդացի գրող Բրամ (Աբրահամ) Սթոքերի «Դրակուլա» վեպին վիճակված էր դառնալու համաշխարհային գրականության ամենահռչակավոր գործերից մեկը: Վամպիրիզմի դիվային մոլեգնությամբ բռնված կոմս Դրակուլայի ահազդու ոդիսականը, որտեղ յուրովի են միահյուսվել սեքսի, արյան ու մահվան մոտիվները, տարատեսակ մեկնությունների և վերլուծությունների տեղիք է տվել, անհամար գրական ստեղծագործություններ, ֆիլմեր ու ներկայացումներ ծնել: Առաջին անգամ 1897-ին Լոնդոնում լույս տեսած այս բացառիկ գիրքը մինչև օրս էլ մնում է «վամպիրային առասպելի» գլխավոր աղբյուրը:
Մարգարիտ Դերանցի «Սեր լուսնեզրին» վեպը քառասնամյա գրող կնոջ կյանքն է՝ Խորհրդային Միության քայքայման և դրա հետևանքով աշխարհում տեղի ունեցող շրջադարձային կտրուկ փոփոխությունների համապատկերում: Այն բազմաշերտ հոգեբանական վեպ է՝ կնոջ և տղամարդու սիրային հարաբերությունների, գրականության, լքվածության, ժամանակակից մարդու անհուսության, օտարացման մասին:
«Ազատագրված հիսուն երանգները» Է. Լ. Ջեյմսի «Մոխրագույնի հիսուն երանգներ» եռապատման երրորդ և վերջին մասն է, որը պատմում է Քրիստիան և Անասթեյշա Գրեյների ընտանեկան կյանքի մասին։ Վեպը ներառված է 2012 թվականի լավագույն բեսթսելլերների ցանկում՝ ըստ Publishers Weekly-ի: «Ազատագրված հիսուն երանգները» գրքի իրադարձություններն սկսվում են Անաստեյշայի և Քրիստիանի հարսանիքից, որից հետո նրանք մեկնում են հարսանեկան ճանապարհորդության։ Նրանց երթուղին անցնում է Լոնդոնով, Փարիզով, իսկ մեղրամիսի վերջնական կետը դառնում է Ֆրանսիայի հարավը։ Ի դժբախտություն նորապսակների՝ նրանց ճամփորդությունը պետք է ընդհատվի «Grey Enterprises»-ի հետ կապված միջադեպի պատճառով։ Անասթեյշան և Քրիստիանը վերադառնում են Սիեթլ։ Ճանապարհորդությունից հետո առաջին աշխատանքային օրը Անան իմանում է, որ իր բացակայության ընթացքում SIP-ի...
«Մոխրագույնի հիսուն երանգները» անգլիացի գրող Է. Լ. Ջեյմսի սիրային էրոտիկա վեպն է՝ գրված և հրատարակված 2011 թվականին։ Անասթեյշա Սթիլը համեստ կույս աղջիկ է, որը համալսարանի գրականության ֆակուլտետի ուսանողուհի է և ապրում է իր լավագույն ընկերուհու՝ Քեթրին «Քեյթ» Քավանայի հետ։ Մնացել էր ընդամենը մեկ շաբաթ, որ նա ավարտեր համալսարանը, սակայն իր ընկերուհու հիվանդ լինելը ճակատագրական է լինում Անասթեյշայի համար։ Քեյթը նրան խնդրում է, որ իր փոխարեն հարցազրույց վերցնի գեղեցիկ և մեծահարուստ Քրիսթիան Գրեյից։ Հարցազրույցը այդքան էլ լավ չի անցնում և Անասթեյշան խիստ կասկածում է, որ նրանք կրկին կհանդիպեն։ Բայց պատահմամբ Գրեյը հանդիպում է աղջկան խանութում, որտեղ Անասթեյշան աշխատում է որպես վաճառող։...
«Նորմալ մարդիկ» սիրավեվեպի հիմքում Ռունիի «Բուժարանում» պատմվածքի երկու գլխավոր հերոսների՝ Մարիաննայի և Քոնելի պատմությունն է: Քոնելն ու Մարիաննան մեծացել են միևնույն փոքր, պրովինցիալ քաղաքում, բայց նմանությունները դրանով ավարտվում են: Դպրոցում Քոնելը հայտնի է ու սիրված, իսկ Մարիաննան միայնակ է: Բայց երբ նրանք մի անգամ զրույցի են բռնըվում, նրանց կյանքը մեկեն փոխվում է: Մի տարի անց երկուսն էլ Դուբլինում են, Թրինիթի քոլեջում: Մարիաննան մտնում է նոր սոցիալական միջավայր, մինչդեռ Քոնելը երկչոտ ու անվճռական պատանու պես երկրորդական դերում է: Համալսարանում Մարիաննան ու Քոնելը երբեմն միասին են, բայց հաճախ՝ ուրիշներով տարված։ Նրանք մագնիսի պես ձգում են միմյանց, քանի որ անդիմադրելի կապվածություն են զգում:...
Գտնել սերը… Ցանկացած գնով… Սակայն վախեցեք Ձեր ցանկություններից, դրանք կարող են իրականանալ: Գիտե՞ր արդյոք Եվան՝ ինչ է իրեն սպասվում մեր իրականությունից այն կողմ…
Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ» վեպն անվերապահ և անմնացորդ սիրո մասին պատմող ցնցող պատմություն է՝ սեր, որն ունակ է հաղթահարելու ամեն ինչ՝ ժամանակ ու տարածություն, կյանքի դժվարություններ ու նյութապաշտություն, մարդկային հոգու անկատարություն ու հուսահատություն: Ֆերմինա Դասան մերժում է Ֆլորենտինո Արիսայի պատանեկան սերն ու երազանքները և ամուսնանում խոլերայի դեմ ակտիվ պայքարող բժիշկ Խուվենալ Ուրբինոյի հետ, որը, ի տարբերություն զգայական և զգացմունքային Ֆլորենտինո Արիսայի, չափազանց զուսպ է և հավասարակշռված: Մելամաղձոտ ու անչափ հուզիչ այս պատմությունը համեմված է Մարկեսի ֆանտաստիկ սարկազմով, ծիծաղաշարժ դրվագներով, հին ժամանակների ոգով, սիրային զեղումներով և մեծ քնարականությամբ: Ամուսնու մահից, անցած երջանկության վերհուշից և մենության ցավոտ ապրումներից...
1909 թվականին լույս տեսած «Մարտին Իդեն» վեպը Ջեք Լոնդոնի լավագույն ստեղծագործություններից է: Ինքնակենսագրական հենքով գրված այս վեպը տաղանդավոր մարդու պատմություն է, որն անցնում է գրական անմահության տանող երկար ու դժվար մի մի ճանապարհ՝ դրսևորելով համառություն, նպատակասլացություն և աշխատասիրություն:
«Ավելի մուգ հիսուն երանգները». Սիրունատես, ներքին տվայտանքներով լի երիտասարդ գործարար Քրիստիան Գրեյի բացառիկ ցանկություններից և մռայլ գաղտնիքներից ցնցված՝ Անասթեյշա Սթիլը դադարեցնում է իրենց հարաբերությունները, որպեսզի նոր կարիերա սկսի սիեթլյան մի հրատարակչությունում: Բայց Քրիստիանի մասին մտքերը նրան հանգիտ չեն տալիս, և երբ նա առաջարկում է հանդիպել, Անասթեյշան չի կարողանում մերժել:
Հավաքածուում ընդգրկված են հանրահայտ ռուս-ամերիկական գրող, XX դարի դասարական Վլադիմիր Նաբոկովի երկու ստեղծագործություն: Երկուսում էլ գործողույունները տեղի են ունենում Գերմանիայում 1920-ական թվականներին երկրորդ կեսին: Հետաքրքիր սիրային-քրեական սյուժեներ, որոնք կստիպեն Ձեզ սրտի դողով կարդալ մինչև վերջին տողը:
Ամեն տարի Սուրբ Ծննդին հրեշտակները երկնքից իջնում են երկիր՝ մարդկանց երազանքներն իրականացնելու: Բայց օգնել կարողանում են միայն նրանց, ում տեսնում են: Հրեշտակն օգնության է հասնում Քրիստինեին, նրանք սիրահարվում են իրար: Հրեշտակը կանգնում է երկընտրանքի առաջ. կա՛մ թողնել իր մեծ սերը և վերադառնալ երկինք, կա՛մ մնալ երկրի վրա և դառնալ սովորական մահկանացու…
1909 թվականին լույս տեսած «Մարտին Իդեն» վեպը Ջեք Լոնդոնի լավագույն ստեղծագործություններից է: Ինքնակենսագրական հենքով գրված այս վեպը տաղանդավոր մարդու պատմություն է, որն անցնում է գրական անմահության տանող երկար ու դժվար մի մի ճանապարհ՝ դրսևորելով համառություն, նպատակասլացություն և աշխատասիրություն:
Կարող է զարմանալի թվալ, բայց… հայ արձակում սիրավեպեր չկան: Կամ այնքան հազվադեպ են, որ դժվար է միանգամից հիշել: Վահրամ Մարտիրոսյանի նոր վեպի վերնագրի երանգը հուշում է, որը ամենաանհավանական արկածն է, որ կարող է պատահել Մոսկվայում, բայց այն իսկապես սիրո պատմություն է: Վեպի հերոսները սիրահարվում են և երջանիկ են միասին, ասես անկշռելիության թաղանթում, մինչև այն ճեղքում ու ներս է թափանցում իրականությունը՝ երեկ աշխարհակալ-միաձույլ – այսօր ազգային հակասություններից, սոցիալական անարդարությունից ու բռնություններից ծվատվող մեգապոլիսը:
Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող սույն վեպը ֆրանսիական գրականության ամենաինքնատիպ երևույթներից մեկի՝ Բորիս Վիանի գլուխգործոցն է, որը մեծ աղմուկ հանեց ժամանակի գրական մամուլում: Չնայած հեղինակի որդեգրած զավեշտախառն ու աշխույժ պատմելաոճին՝ այս ստեղծագործության մասին արտահայտվողները միաբերան պնդում են, որ «Օրերի փրփուրը» բոլոր ժամանակներում գրված սիրավեպերից ամենահուզիչն է ու հոգեցունցը:
ֆրանսիացի գրող Ստենդալի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է։ Այն հրատարակվել է 1830 թվականին (որոշ տեղերում նաև 1831 թվականին)։ Այն շատ լայն տարածում է գտել ողջ աշխարհում և դարձել է տարբեր քննադատական և վերլուծաբանական գրքերի սյուժեն։ Այս ստեղծագործության մեջ արտահայտվում է 19-րդ դարի կյանքը ապրումները և հասարակական դասերի տարբերությունները։ Գրքի գլխավոր հերոսը Ժուլիեն Սորելն է։ Վիքիպեդիա Ստենդալի «Կարմիրը և սևը» նշանավոր վեպը հայերեն առաջին անգամ տպագրվել է երկու գրքով՝ Հատոր 1՝ 1941թ., Հատոր 2՝ 1949թ., Ավետիք Իսահակյանի խմբագրությամբ: Ցավոք, Թարգմանիչների՝ Բ. Հարությունյանի և Ա. Ջրբաշյանի մասին կենսագրական տեղեկություններ չհաջողվեց պարզել: Ստույգ չէ՝ թարգմանությունը կատարվել է բնագիր, թէ միջնորդ լեզվից: Սույն հրատարակությունն իրականացվում...
Ընտանիքի հոր մահը խոշոր հողատերերին բնորոշ ապահովված ապրելակերպից զրկում է մորն ու երեք դուստրերին, քանի որ նրանց կալվածքն ու գրեթե ամբողջ ունեցվածքն արական գծով են ժառանգվում: Ծանր որոշումներ կայացնելիս, ստեղծված իրավիճակները հաղթահարելիս, նոր ու անծանոթ միջավայրում իրենց կյանքը կազմակերպելիս Դաշվուդ ընտանիքի կանայք, որոնց միավորում են իրար հանդեպ սերն ու մարդկային վսեմ արժանիքները, անցնում են զգացմունքային դաժան փորձությունների բովով, բայց ի վերջո բանականության ուժով հասնում են իրենց երազած երջանկությանը: Ջեյն Օսթինն իր այս վեպում նույնպես վարպետորեն նկարագրում է 19-րդ դարասկզբի անգլիացի ազնվականների բարքերն ու կենցաղը, վեր հանում ապականված հասարակության արատները, ինչպես նաև ցույց է տալիս, որ շահի ու եկամուտների հաշվարկի վրա...
Անգլիացի հարուստ հողատեր Դարսին հմայվում է մանր ազնվականի դուստր Էլիզաբեթի աշխույժ մտքով ու արժանավայել պահվածքով: Թվում է՝ երիտասարդի հասարակական դիրքից և ազգակցական կապերից բխող հպարտությունը և նրա մասին տեղի հասարակության բացասական կարծիքից առաջացած՝ աղջկա նախապաշարմունքը բացառում է, որ իրականանա Էլիզաբեթի մոր թերևս միակ երազանքը՝ ամուսնացած տեսնել իր հինգ դուստրերին.. Ջեյն Օսթինի այս ստեղծագործությունը գրավում է հետաքրքրական ու խոսուն կերպարներով, որոնք իրենց ժամանակի ծնունդը լինելով՝ արդիական են բոլոր ժամանակների համար: Ջեյն Օսթինը սկսել է աշխատել վեպի վրա, 21 տարեկան հասակում։ Հրատարակիչները մերժել են բնագիրը, և այն անուշադրության է մատնվել ավելի քան տասնհինգ տարի։ Միայն 1811 թվականին լույս տեսած «Բանականություն և զգացմունք»...
Վեպը շարադրված է առաջին դեմքով։ 1847 թվականի մարտի 12-ին հեղինակը կարդացել էր հայտարարություն, որ մի շքեղ տանը տեղի է ունենում կահույքի և շքեղ իրերի աճուրդ, որոնք մնացել էին մահացած սեփականատիրուհուց ՝ կուրտիզանուհի Մարգարիտ Գոթյեից։ Հերոսը հայտնվում է աճուրդում և հանկարծակի ազդեցության տակ մեծ գումարով գնում է «Մանոն Լեսկո» գիրքը, որը ստորագրված էր ինչ-որ Արման Դյուվալի կողմից։ Մի քանի օր անց հայտնվում է հենց ինքը՝ Արմանը՝ բարետես երիտասարդ, որը հենց նոր է վերադարձել մեկնումից։ Նա աղերսում է վերավաճառել գիրքը և, այսպիսով, հեղինակին պատմում է Մարգարիտ Գոթյեի՝ կամելիազարդ տիկնոջ պատմությունը։ «Կամելիազարդ տիկինը» վեպը ֆրանսիացի դրամատուրգ, բանաստեղծ և վիպասան Ալեքսաանդր Դյումա որդու անունը...
ֆրանսիացի գրող Ստենդալի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է։ Այն հրատարակվել է 1830 թվականին (որոշ տեղերում նաև 1831 թվականին)։ Այն շատ լայն տարածում է գտել ողջ աշխարհում և դարձել է տարբեր քննադատական և վերլուծաբանական գրքերի սյուժեն։ Այս ստեղծագործության մեջ արտահայտվում է 19-րդ դարի կյանքը ապրումները և հասարակական դասերի տարբերությունները։ Գրքի գլխավոր հերոսը Ժուլիեն Սորելն է։ Վիքիպեդիա Ստենդալի «Կարմիրը և սևը» նշանավոր վեպը հայերեն առաջին անգամ տպագրվել է երկու գրքով՝ Հատոր 1՝ 1941թ., Հատոր 2՝ 1949թ., Ավետիք Իսահակյանի խմբագրությամբ: Ցավոք, Թարգմանիչների՝ Բ. Հարությունյանի և Ա. Ջրբաշյանի մասին կենսագրական տեղեկություններ չհաջողվեց պարզել: Ստույգ չէ՝ թարգմանությունը կատարվել է բնագիր, թէ միջնորդ լեզվից: Սույն հրատարակությունն իրականացվում...
Ռուս գրող Կոնստանտին Ֆեդինի «Քաղաքներ և տարիներ» վեպը քաղաքացիական պատերազմի և հեղափոխության մասին առաջին վեպերից է։ Բազմապլան է վեպի կոմպոզիցիան, և բազմազան է թեմատիկան՝ հեղափոխական Պետրոգրադը և միլիտարիստական Գերմանիան, հեղափոխական նոր Ռուսաստանը և հին աշխարհի պայքարը այդ նորի դեմ: Եվ, ի վերջո, վեպի ամբողջ ընթացքում հյուսվող հուզիչ մի սիրավեպ…