«Վասիլ Մեծ, հայ կայսր Բյուզանդիայի կամ Կճուճների թագավորը» վեպը նվիրված Է բյուզանդական ամենանշանավոր կայսրերից մեկի՝ հայկական արքայական դինաստիայի հիմնադիր Վասիլ Առաջին, Երանելի հորջորջված կայսեր բուռն արկածներով հարուստ կենսագրությանը, նրա անհավատալի վերելքին՝ հասարակ շինականից մինչն կայսրության գահը, և նրա սիրուհի, ապա կին ու կրկին սիրուհի՝ կայսրուհի Եվդոկիա Ինգերի փոթորկուն կյանքին:
17-րդ դար, Պարսկաստան: Հոր մահը գլխիվայր շուռ է տալիս «Ծաղիկների արյունը» պատմագեղարվեստական վեպի տասնչորսամյա գորգագործ հերոսուհու կյանքն ու նետում մեծ իրադարձությունների հորձանուտը: Մայրաքաղաք Սպահան, որտեղ ծաղկում Է գորգագործությունը: Գորգի բարդագույն նախշերը, քմահաճ գույներն ու հերոսուհու ճակատագիրը միահյուսված են իրար` ստեղծելով մի ամբողջություն՝ արևելյան պերճությամբ, նորանոր փորձություններով, իմաստուն լեգենդներով: Ընկերություն, դավաճանություն, արքունական խարդավանքներ, որ պիտի կործանեն կամ կոփեն գրքի հերոսուհուն: Goodreads
Реальность истинная и реальность желанная и удивительная способность жить в двух действительностях, способность, которая одновременно становится непреодолимым психологическим бременем. Прошлое неустанно зовет, манит, увлекает, а настоящее убивает лучшие воспоминания прошлого. Как быть? Иллюзорно наслаждаться прошлым или побороть тоску и таким образом попытаться преодолеть унылость настоящего? А может, есть третий путь? Роман «Дай руку, малыш» – это история затерявшегося в калейдоскопе времен и событий человека, который, тем не менее, способен всё превозмочь. Գուրգեն Խանջյանի «Տուր ձեռքդ, պստլո» վեպում բուն իրականություն և ցանկալի իրականություն կա, ու երկուսում էլ ապրելու ապրելու զարմանալի կարողություն, որը միևնույն ժամանակ դառնում է հոգեբանական անհաղթահարելի բեռ: Անցյալն անընդհատ...
«Մի այծի պատմության» գլխավոր հերոսուհին Պունաչին է՝ սև ուլը, որը հայտնվում է գյուղացի մի զույգի տանը: Ժամանակի ընթացքում Պունաչին բացահայտում է աշխարհը՝ իր հաճույքներով և դառնություններով, ձեռք է բերում ընկերներ և թշնամիներ, ճաշակում է սեր և ատելություն: Goodreads
Գիրքը ներկայացնում Է Տեկիլա Լեյլայի հիշողությունները դաժան սպանությունից հետո, երբ սիրտը դադարում է բաբախել, բայց միտքը դեռ արթուն է ևս 10 րոպե և 38 վայրկյան: Մտքում սավառնում են հուշերը վաղ մանկության և պատանեկության տարիների, հավատարիմ ընկերների ու կորցրած սիրո մասին՝ պարուրված ծանոթ դառն ու քաղցր բույրերով ու համերով: Goodreads
Նոբելյան մրցանակի դափնեկիր, Զանզիբարում ծնված բրիտանացի գրող Աբդուլրազակ Գուրնայի «Դրախտը» պատմական վեպ է, որի գործողությունները տեղի են ունենում 1900-ականների սկզբին, ներկայիս Տանզանիայի տարածքում: Այն պարտքի դիմաց ստրկության վաճառված երիտասարդ աֆրիկացի տղայի հասունացման և ողբերգական սիրո պատմությունն է և միևնույն ժամանակ՝ եվրոպական գաղութատիրության կողմից Աֆրիկայի եդեմական գեղեցկության և բնիկների ավանդական կենցաղի ու մշակույթի ապականման ու կործանման պատմությունը Goodreads
Վարպետը և Մարգարիտան» Միխայիլ Բուլգակովի վերջին ստեղծագործությունն է, որը եզրափակում է Բուլգակովի համար շատ կարևոր` արվեստագետի և իշխանության թեման: Վեպը կարծես ամփոփում է գրողի պատկերացումները կյանքի իմաստի, մարդու, նրա մահվան ու անմահության, բարի և չար սկզբունքների պայքարի մասին՝ պատմության մեջ և մարդու բարոյական աշխարհում: Վեպը գրողի կյանքի տարիներին չի հրատարակվել։ Բուլգակովը հույս չի ունեցել, որ «Վարպետը և Մարգարիտան» կհրատարակվի ԽՍՀՄ-ի օրոք, բայց նրա այրու՝ Ելենա Բուլգակովայի ջանքերով վեպի ձեռագիրը պահպանվել է մինչև 1966 թվականը, երբ այն հրատարակվեց գրողի մահվանից 25 տարի անց (ԽՍՀՄ-ի փլուզումից 25 տարի առաջ)։ Մտավորականության մեջ ձեռք է բերել մեծ տարածում՝ ընդհուպ մինչև տարածվելը ձեռքով տպագրված օրինակներով։...
Վեպում ծավալվող հորինածին իրադարձությունները տեղի են ունենում մեր օրերում: Գլխավոր հերոս Արգինեն իր աշխատավայրում լրացնում է հրամանագիրքը, որը դառնալու է նաև իր Հրամանավեպը: «Հնարավո՞ր է վեպ առանց գրքի: Թող գիրքն ընդհանրապես աներևութանա վեպի վրայից: Մնա ստվեր ու մնա հովանի: Ի՞նչ կլինի»: Կանոնակարգված ու չոր Հրամանագրքից անցումը դեպի գեղարվեստական Հրամանավեպ ներառում է Արգինեի մանկությունը, 90-ականները, ծննդավայր-քաղաքը, փոխհարաբերությունները, մարդկանց, ազատագրելու է կյանքը անցյալը/ներկան/ապագան, խնդիրների ու դատողությունների արգինեական շղթայով ապացուցում, որ «բոլոր համընկնումները պատահական են»:
Գլխավոր հերոսուհին՝ մայրը, միտումնավոր զրկում է դստերը մայրական կաթից՝ թույլ չտալով նրան ժառանգել իր ցավն ու հուսահատությունը: Գլխավոր հերոսուհին գինեկոլոգ է, որը հրաշալիորեն ճանաչում է մարդուն եւ շատերին կարողանում օգնել իր գիտելիքներով, բայց, պարզվում է, ի վիճակի չէ ապրելու իրեն բաժին հասած կյանքը։ Նորա Իկստենայի «Մայրական կաթ» վեպը նույն ընտանիքի երեք սերնդի կանանց պատմություն է: Հեղինակը հանրամատչելիորեն պատկերում է իր մանկության և երիտասարդության տարիների խորհրդային Լատվիայի սոցիալական միջավայրը, բարոյականության վակուումը, որը տարօրինակորեն ուղղորդվում էր և ներսից կոտրում մարդկանց։ Վեպի ամբողջ տեքստը ապրելու անհնարինության վավերագրություն է՝ ներծծված հրաժարումով ամուսնուց ու հորից, երազանքներից, գաղափարներից ու համոզմունքներից, աշխատանքից ու սեփական տեսակետից, ընկերներից եւ...
Սա անգլիացի գրող Հենրի Ռայդեր Հագարդի ամենահայտնի վեպն է՝ նվիրված Մեքսիկայի բնիկների՝ ացտեկների պայքարին ընդդեմ իսպանացի բիրտ ու դաժան նվաճողների, որոնց առաջնորդում էր Էռնանդո Կորտեսը: Գլխավոր հերոսը՝ անգլիացի Թոմաս Վինգֆիլդը, որն ուղևորվել էր Իսպանիա՝ իր մորը սպանողին գտնելու, ակամա հայտնվում է այլ մայրցամաքում և ճակատագրի բերումով դառնում է ացտեկների կայսր Մոնթեսումայի դստեր՝ Օտոմիի ամուսինը, որի հետ էլ վկան է լինում այդ քաղաքակրթության մայրամուտի օրերի: Իր վեպը հյուսելու համար Հագարդն օգտագործել է պատմական այս իրադարձություններին վերաբերող հարուստ գրականությունը, ժամանակակիցների հուշերն ու նկարագրությունները և զանազան փաստաթղթեր։ Բայց սրանով էլ չբավականանալով՝ նա անձամբ ճանապարհորդել է Մեքսիկայում, եղել է նրա լեռնաշխարհում, որտեղ մինչև հիմա էլ ապրում...
Արարատը չենք տեսած, բայց անոր ալեւոր եւ վեհաշուք բարձրութեան զգացումը ունինք… երբ օր մը զայն մեր աչքերուն առաջք ունենանք, վստահ եմ անծանօթ լերան մը տպաւորութիւնը չը պիտի ընէ մեր վրայ. անոր գաղափարը դրոշմուած է մեր էութեան մէջ եւ այդ գաղափարին ընտելացած ու անով ապրած ենք… Զապել Եսայեան Շատերը գիտեն Զապել Եսայանի ողբերգական կյանքի մասին հայրենիքից հեռու դեգերումների շրջանում, բայց պակաս հետաքրքրական չեն գրողի՝ նախաեղեռնյա շրջանի երկերը՝ վեպերն ու վիպակները, որոնք մեկտեղված են այս հատորում։
Չորրորդ դար․ Հուլիանոս Ուրացող կայսրը հալածանքներ է սկսել քրիստոնյաների դեմ, իսկ սուրբ Սարգիս զորավարը դիմադրում է հանուն հավատքի և վերերկրյա արժեքների հաստատման՝ միաժամանակ պայքարելով նաև իր իսկ մարդկային տագնապների դեմ։
«Կյանքի կայծը» վեպի հիմքում ընկած են համակենտրոնացման ճամբարից փրկված անձանց վկայությունները։ Այս գիրքը ողջ աշխարհում խիստ դրական ընդունելության արժանացավ, բայց ոչ գրողի հայրենիքում, ինչը Ռեմարկը կապում էր պատերազմի շրջադարձի և 1950-ականներին Գերմանիայում նկատված նացիստական հանցագործությունների հետ: Վեպն առաջին անգամ լույս է տեսել անգլերեն՝ 1952 թվականին ԱՄՆ-ում: Իսկ հետո գերմաներեն բնագրի հրատարակությունը ստանձնեց «Joseph Caspar Witsch»-ը՝ աչք փակելով ամբոխի քիմքի և այլ անհարմարությունների վրա: Գիրքը, համենայն դեպս, լույս տեսավ առանց ամերիկյան, ֆրանսիական և իտալական հրատարակություններում առկա ձոնագրության՝ «Ի հիշատակ իմ քույր Էլֆրիդեի»։ Բանն այն է, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ռեմարկի քրոջը Գերմանիայում դատապարտել էին գլխատման՝ գործընկերների հետ զրուցելիս նացիոնալ-սոցիալիստների դեմ արտահայտվելու...
Գիրք, որում վամպիրիզմի մութ աշխարհը լավագույնս բացահայտած գրողը ներկայանում է աներևակայելի լույսով: «Արևամուտի ներքո» գիրքը Բրամ Սթոքերի առաջին պատմվածաշարն է՝ բաղկացած իրար փոխկապակցված ութ կարճ պատմությունից: Լույս է տեսել 1881-ին Լոնդոնում: Այն ներկայացնում է մարդկությանն անհայտ մի աշխարհ, որի բնակիչները բախվում են չար ներխուժողների հետ: Գրքի լեզուն պոետիկ է, իսկ հերոսները՝ խիստ բազմազան՝ հրեշտակներ ու չար հսկաներ, դպրոցական արկածներով ապրող աշակերտներ ու թագավորական ընտանիքներ: Պատմվածքների այս շարքը ներկայացնում է չարն ու բարին, քաջությունն ու վախը, ազնվությունն ու սուտը, մանկան հասունությունն ու միամտությունը իրենց առօրեականության և բացարձակության մեջ: Goodreads
Ֆրանսիացի հռչակավոր գրող Հեկտոր Մալոն հայ ընթերցողին ծանոթ է «Առանց ընտանիքի» վիպակով: «Սյուզան» վեպը (1872 թ.) նկարագրում է ֆրանս-պրուսական պատերազմին առնչվող դեպքերը: Վեպում արծարխվող հարցերը զարմանալիորեն արդիական են, սյուժեն՝ գրավիչ: «Օրիորդ Կլիֆտոն» վեպը գրվել է ավելի ուշ՝ որպես «Սյուզանի» շարունակություն: Երկու ստեղծագործություններն էլ ընթերցվում են մեծ հետաքրքրությամբ՝ շնորհիվ տաղանդավոր հեղինակի սահուն գրչի, նուրբ հեգնանքի և պատմական իրադարձությունների վառ նկարագրության:
Վեպը մարդկության պատմության ընթացքում կրոնական մոլեռանդությամբ ձևավորված մահապարտ ահաբեկչության մասին է: Ահաբեկչությունը չունի ո՛չ ազգային, ո՛չ էլ կրոնական պատկանելություն: Աշխարհի հզորները հաճախ են օգտագործել հավատի ուժը՝ իրենց իշխանությունն ամրապնդելու և բարիքները բազմապատկելու նպատակով: Գրքում զուգահեռներ են անցկացված քրիստոնեական և մահմեդական աշխարհների պատմական դեպքերի միջև, և վեպն ավարտել մեր օրերում տեղի ունեցած ահաբեկչություններից մեկով: Գրքում կան թաքնված մի քանի զրոյական կետեր հանրագումարում միավորվում են ամենագլխավոր զրոյական կետի շուրջ: Goodreads
Գրքում նկարագրվող իրադարձությունները Լատվիայում տեղի են ունենում 1939-1941 թվականներին: Գլխավոր հերոսը Ռիգայի ծայրամասում ապրող երիտասարդ Մատիսն է: Երկրորդ աշխարհամարտի, Հոլոքոստի, քաղաքական ցնցումների պայմաններում նա փորձում է գլուխ հանել իր ապագայից, կանանց հետ բարդ հարաբերություններից ու առհասարակ իր կյանքից: Վեպը երիտասարդ, շարքային լատվիացու աչքով է ներկայացնում երկրի ու ամբողջ աշխարհի համար բախտորոշ իրադարձությունները: Մատիսը հայտնվում է պատմության պտտահողմի ձագարում՝ երազելով պարզապես ապրել, աշխատել ու սիրել: Goodreads
Լուկա Բրեգոլիսեն միջին տարիքի ներկարար է: Ապրում է Իտալիայի Պերուջա քաղաքում։ Երիտասարդ տարիներին մասնակցել է հասարակական տարբեր շարժումների, կինը տնային տնտեսուհի է, դուստրը չորս տարեկան է, կոմունիստ հայրը թոշակառու է։ Բրեգոլիսեն չարացած է ներգաղթյալների վրա, որոնք խաթարում են իր քաղաքի անդորրը։ Նրա օգնական Նաբիլի անչափահաս որդին թմրավաճառ է: Մարոկկացի Նաբիլը կքած է բազում հոգսերի տակ։ Եվ ահա մի օր Նաբիլի որդին անհետանում է: Բրեգոլիսեն այժմ պետք է վերջնական որոշում կայացնի: «Այստեղ պիտի մնայի» վեպը տասնվեցօրյա ներքին մտորումների հոսք է։ Այն գրված է առաջին դեմքով եւ ներկա ժամանակով, ինչն ընթերցողին հնարավորություն է տալիս աշխարհին նայել Բրեգոլիսեի աչքերով: Goodreads
«Իբր թե»-ի հանրապետությունը» ներկայացնում է 2011-ին Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխության պատմությունը, նախահեղափոխական ջանքերն ու հետհեղափոխական զարգացումները, ակնկալիքները և հիասթափությունները: Ովքե՞ր են սովորաբար ինքնազոհության դիմում հանուն հեղափոխության, և ի՞նչ են նրանք ստանում… Հարցեր, որոնք ընդհանուր են շատ ժողովուրդների համար ու ընկալելի շատերին: Goodreads
Ի՞նչ է պատերազմը, կա՞ արդյոք խաղաղություն, և ամենակարևորը` ի՞նչ անել հիմա: Friedensdorf-ը ինքնակենսագրական, վավերագրական, քաղաքական, միստիկ վեպ է: Զուգահեռ ծավալվող պատումների կենտրոնում պատերազմն է առհասարակ և քառօրյա ու 44-օրյա պատերազմները մասնավորապես: Դրանց հատման կետում պատմողն է՝ պատերազմ չգնացած մարդը, որը, այլ մարդկանց կոշիկների քուղերն օգտագործելով, տեսնում է վերջիններիս երազները: Վեպը խաղաղության փնտրտուքի, պատերազմի տեսանելի և չերևացող հետևանքների, մեծ ողբերգության, փոքր ուրախությունների մասին է:
Հետպատերազմական շրջանում երիտասարդ Անդրեան մեծ պատրանքներով և երազանքներով ժամանում է Բարսելոն՝ տատիկի տուն, սովորելու և նոր կյանք սկսելու համար, որտեղ, ավաղ, այդ երազանքներն ու պատրանքները փշրվում են անգթաբար, քանզի այդ տանը միայն քաղց, բռնություն և ատելություն կա: Վեպում ստեղծված մռայլ, կեղտոտ, գարշահոտ, ճնշող և հեղձուցիչ մթնոլորտում, երբ կերպարներից որևէ մեկին հարցնում են, թե ինչ է եղել, ի՞նչ է կատարվում, կամ ի՞նչ է զգում, վերջինս պատասխանում է. «Ոչինչ»: Կարմեն Լաֆորետն իր ինտիմիստական և լուսանկարչական արձակով առաջ է ընկնում ժամանակից՝ հրաշալիորեն պատկերելով տվյալ ժամանակաշրջանի Բարսելոնը: Goodreads
Հովհաննես Հովակիմյանի «Մենք՝ Արմեններս» վեպը հեղինակի երկրորդ գիրքն է: Վեպն իր կառուցվածքով հիշեցնում է խճճված և խճճող մի լաբիրինթոս, որից էլ փորձում են դուրս գալ հերոսները: Սակայն որքան շատանում են խնդիրները, այնքան մեծանում է հերոսների հոգեբանական լարվածությունը՝ մղելով նրանց ծայրահեղ քայլերի: Կգտնե՞ն արդյոք նրանք՝ Արմենները, այդ լաբիրինթոսից դուրս գալու ճանապարհը, թե՞ կմնան կաղապարված և իրենց դեպի ներքև քաշող ճահճում. սա է գլխավոր հարցադրումը, որ դրված է վեպում: Ի վերջո, ովքե՞ր են Արմենները:
Ժոզե Սարամագուի «Կայեն» վեպը Կայենի ու Աբելի մասին աստվածաշնչյան պատմության յուրաբնույթ վերարտադրումն է, որտեղ հեղինակը ներկայացնում է դեպքերի իր մեկնաբանությունը՝ անցկացնելով դրանք մարդկային զգացմունքների և բարոյական երկընտրանքների պրիզմայով: Վեպն աստվածաշնչյան պատմությունների բազմաշերտ խճանկար է, որ մարդկային էության, մեղքի և բարոյականության մասին խոր մտորումների և ներքին բանավեճերի տեղիք է տալիս: Goodreads
Վեպի հերոսները հայոց պատմության մոտ անցյալի դրվագների առանձնացմամբ և մեկնաբանությամբ բարձրացնում են մեր հասարակության համար այսօր կենսական նշանակություն ունեցող հարցեր. գլոբալիզացիա, քաղաքական երկփեղկվածություն, պատմության անբավարար իմացություն, հումանիտար մտքի ճգնաժամ, ինքնության սահմանում և ինքնանույնականացում, պետականության ընկալման ու պատշաճ գնահատման անհրաժեշտություն: Կարևորագույն խնդիրներ, որոնց քննարկումը կարող է նպաստել ներկա ճգնաժամի հաղթահարմանը, հասարակական առողջ հարաբերությունների ձևավորմանն ու պետականության ամրացմանը: Այս բարդ հարցերը հեղինակը ներկայացնում է հետաքրքրաշարժ սյուժեով, համակրելի կերպարների սրամիտ խոսքով, ուշագրավ պատմություններով ու նուրբ հումորով: