Մարդկային տարօրինակ ու կործանարար հարաբերությունների պատմություն, որտեղ կարեկցանքը վերաճում է սիրո, իսկ սերը՝ դառնում ճահիճ՝ դեպի անդունդը քաշելով հույսերը, երազներն ու լույսերը: Ֆիցջերալդի այս վեպը գրեթե մեկ դար հեռավորությունից ընթերցողին է կանչում իր հակասական հարցերով ու փշրված երջանկության հմայքով:
Շվեյցարացի ժամանակակից հեղինակ Հանսյորգ Շերթենլայբի «Գիշերային լողորդը» վեպը տարանցիկ ժամանակների հետաքրքիր հյուսվածք է՝ առաջին սիրո, կարոտի, գաղտնիքների, վախերի, հույզերի ու ատելությունների, ինքնակայացման, ծնողների ու միջավայրի դեմ ընդդիմության մի բարդ ճանապարհի մասին։ Վեցօրյա ոդիսականի մեջ բացվում է պատանի հերոսի կենսագրությունը՝ սիրուն ու հաստատման հասնելու ճանապարհը լցնելով գեղեցկության, նվիրումի արժևորումով, պայքարելու կամքով:
Պատանի Ջիմ Հոքինսի հետ նստե՛ք Հիսպանյոլան ու համարձակ նավարկե՛ք դեպի Գանձերի կղզին: Փորձված ծովայինների հետ Ջիմը հայտնվում է վտանգավոր արկածների մեջ՝ հուսալով գտնել նավապետ Ֆլինթի թաքցրած ոսկին: Սակայն ամենուր վտանգ է: Կարելի ՞ է վստահել անձնակազմին: Ի ՞նչ է թաքցնում կղզին:
Համերգներով հանդես եկող դաշնակահարուհի Վանդան երաժշտությունը դիտում է որպես իրականությունից փախչելու, խուսափելու մի միջոց: Նա դրանում է գտնում աշխարհում իր տեղի մասին հարցերի պատասխանները: Երբ Վանդան ստիպված է լինում ընտրություն կատարել, նա հանուն երաժշտության թողնում է իր ամուսնուն: Բայց երբ նրա մայրը մահվան մահճում բառացիորեն բացում է «գաղտնիքը», Վանդան այլևս ի վիճակի չէ «հեռանալ» իր երաժշտության մեջ: Ռևմատիկ խանգարումը նվագելու համար արգելք է հանդիսանում. նա չի կարող նորից մոտենալ դաշնամուրին, մինչև չի տրվում իր անցյալի հուշերին: Հեղինակը թեթև լուծումներ չի առաջարկում: Գրքի գագաթնակետը գաղտնիքի բացահայտվելը չէ, այլ ընթերցողին այդ գործընթացին հաղորդակից դարձնելը:
Այս ուշագրավ հատորյակը ստեղծվել է «հեղինակի»` Նյութ Սքամանդերի ուղևորությունների և տարիների հետազոտությունների արդյունքում: Գրքում նկարագրվում են ութսունհինգ արարածների սննդակարգը, բազմացումը և անհրաժեշտության դեպքում նրանցից պաշտպանվելու հնարավոր եղա նակները: Գերբնական գազանները բոլորն էլ ներկա են հարրիփոթերյան շարքի վեպերում կա՛մ որպես լիարժեք կերպարներ, ինչ պես, օրինակ, էլֆերն ու վիշապները, կա՛մ սոսկ որպես ուսումնական նյութ, ինչպես փիքսիները:
Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու` շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյո՞ք կենդանին երբեմն ավելի բանական չէ, քան մարդը: Գուցե վերջինս պարզապես յուրացրե՞լ է բանական արարածի իր բարձր տիտղոսը: Իսկ արդյո՞ք բանականությունը, որ մեր տեսակի կայացման նախապայմանն է, թույլ է տալիս անվերապահորեն արժանանալու մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանն ու հավատարմությանը: Վիպակը, որ Լևոն Նեսի առաջին հայերեն ստեղծագործությունն է, շարադրված է առաջին դեմքով. գրական հնար, որ ուրույն հավաստիություն է հաղորդում պատմությանը:
Վեպը Կոչիշ ընտանիքի մասին է, որը Հարավսլավիայում հունգարական փոքրամասնություն է կազմում և արտագաղթում է Շվեյցարիա: Իրենց օրինակելի վարքի և աշխատասիրության շնորհիվ նրանք քաղաքացիություն են ստանում և բավական եկամտաբեր սրճարան են աշխատեցնում: Դուստրերը՝ Իլդիկոն և Նոմին, մեծանում են երկու մշակույթների միջև, հրապուրվում մեկ Վոյվոդինայում կորցրած հայրենիքով, մեկ շվեյցարական հասարակության մաս կազմելու ցանկությամբ: Երկար ժամանակ է անցնում, մինչև Իլդիկոն հասկանում է, որ շվեյցարական անվրդով, իդեալական կյանքի հետևում պարզորոշ թշնամանք կա օտարների հանդեպ: Մելինդա Նադյ Աբոնին գրավիչ և զգացմունքային պատմում է, թե ինչ դժվարությունների հետ է կապված ինտեգրացիան:
Սովորական թվացող սիրավեպն անկանխատեսելի ընթացք է ստանում, երբ հեղինակը, այդպես էլ անհայտ մնալով ընթերցողին, սկսում է գրել իր և իր սիրուհու` Ագնեսի հանդիպման պատմությունը` հենց նրա խնդրանքով և հավանությամբ: Նրանք տարբեր կերպ են հիշում հանդիպումը: Ավելին՝ հասնելով ներկային՝ երկու զուգահեռ սիրավեպերը` գրվողն ու «իրականը», սկսում են հակասել իրար: Արդյո՞ք պատմության ավարտը ճակատագրական պատասխան է Ագնեսի ներքին ու մթին հարցերին:
1950-ական թվականներին գրված և հեղինակի կյանքի օրոք անտիպ մնացած վեպ։ Սա մի նոր բացահայտում է Պարույր Սևակի գրական ժառանգության համար։ Սևակի արձակը նույնքան ինքնատիպ, տարբերվող և ազդեցիկ է, որքան պոեզիան։ Հոգեբանական վեպի ժանրին հարող այս ստեղծագործությունը պատմում է սիրո և ատելության, հավատարմության ու դավաճանության, եղբայրության և թշնամանքի, անձնազոհության ու եսասիրության մասին։
Դեպքերը կատարվում են 1915-1960-ականներին, լեռնային հայկական գյուղում։ Գյուղը հիմնադրել են 1894-96թ․թ․ համիդյան ջարդերից մազապուրծ մի ծերունի և նրա փրկած նորածին մանուկը։ Թաքնվելով լեռներում նրանք 1666թ․ արաբական ասպատակությունների հետևանքով բնաջնջված գյուղի ավերակներին հարություն են տալիս։ Աստիճանաբար գյուղը համալրվում է բնակիչներով՝ մարդկանցով, ովքեր խնդիրներ ունեն օրենքի, ընտանիքի և իրականության հետ։ Գյուղի արտադրած բարիքները սկզբում ծերունին, ապա մեծացած տղան սայլով գաղտագողի իջեցնում են երկիր, վաճառում կամ փոխանակում։ Այդպես ծպտված ապրում են մինչև 1915թ․ երբ այդ մոռացված սարերն են հասնում նոր գաղթականներ։ Նրանք ևս հիմնավորվում են գյուղում։ Գեղեցկուհի մի կին, որ գյուղ է հասնում թուրքերի բռնաբարություններից արդեն հղիացած, գրավում է երիտասարդի՝ Հարութի սիրտը։ Պայքար...
1984 (Հազար Ինը Հարյուր Ութսունչորս), բրիտանացի գրող Ջորջ Օրուելի հակաուտոպիական վեպը, որը լույս է տեսել 1949 թվականին (գրքի հիմնական մասը գրվել է 1948 թվականին)։ Վեպում պատկերված է արևմտյան քաղաքակրթությունը մ․թ․ 1984 թվականին, երբ անհատը կործանվում է ամբողջատիրական համակարգի դեմ ընդվզել փորձելիս։ «1984»-ը զգուշացում է Նացիստական Գերմանիայի, Ստալինի ղեկավարության տակ գտնվող Խորհրդային Միության և նման բռնատիրական ռեժիմների դեմ։ Օրուելի հանրահայտ գիրքը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988 թվականին։ Այս հանգամանքը միանգամայն բնական է, քանզի վեպի քննադատական շեշտադրումներն ու ընդհանրացումները ամբողջատիրական գաղափարախոսության ու համակարգի դեմ, չէին կարող աննկատ մնալ մի երկրում, որն ամբողջապես թաղված էր այդ ճահճի մեջ։ Մյուս...