«Օտարերկրուհին» վիպակի գործողությունը ծավալվում է Նյու Յորքի ռուսական շրջանում, որտեղ հաստատվել են ռուսական արտագաղթի «երրորդ ալիքի» ներկայացուցիչները: Կերպարների թվում են ֆոտոստուդիայի սեփականատեր Եվսեյ Ռուբինչիկը, որն արդեն իննը տարի վճարում է իր ձեռնարկության պարտքերը, «Դնեպր» խանութի սեփականատեր Զյամա Պիվովարովը, որը տեղի բնակիչներին մատակարարում է Վոլոգդայի յուղ և Ռիգայի շպրոտ, այլախոհ Կարավաևը, որին Ամերիկայում պակասում են «մարքսիզմը և պատժիչ մարմինները», անշարժ գույքի առևտրական Արկաշա Լերները, որն ունի «նյութական բարեկեցության յուրահատուկ շնորհ»: Վիպակի գլխավոր հերոսուհին Մարուսյա Թաթարովիչն է: Լինելով նոմենկլատուրային ծնողների դուստր՝ նա ԽՍՀՄ-ից հեռանալու ակնհայտ պատճառ չուներ: Սակայն ինչ-որ պահի երիտասարդ կնոջը թվացել է, որ «ամեն ինչ արդեն եղել է», և մի օր...
«Մասնաճյուղ»-ը Սերգեյ Դովլաթովի՝ ամուսնությամբ պսակված առաջին սիրո պատմությունն է։ Առաջին սիրո՝ իր վերելքներով ու անկումներով, երկնային երջանկության ու դժոխային տառապանքի պահերով։ Ու չնայած տարիներ առաջ տեղի ունեցած ապահարզանին՝ մարմրող, բայց երբեք չմեռնող:
«Արգելոց»-ը Սերգեյ Դովլաթովի վիպակն է, որն առաջին անգամ հրատարակվել է 1983 թվականին «Էրմիտաժ» հրատարակչության կողմից (Էնն Արբոր, ԱՄՆ): Սյուժեի կենտրոնում լենինգրադցի մտավորական Բորիս (Բոբ) Ալիխանովն է, որն ամռանն աշխատանքի է տեղավորվում որպես էքսկուրսավար Սլեքսանդր Պուշկինի Միխայլովսկոյե արգելոց-թանգարանում (Պսկովի մարզ, Պուշկինոգորսկի շրջան)։ Ստեղծման պատմություն Ինչպես Սերգեյ Դովլաթովի ստեղծագործությունների մեծ մասում, «Արգելոց» վիպակի գլխավոր կերպարի նախատիպը հենց հեղինակն է, որն աշխատել է Ա. Պուշկինի «Միխայլովսկոյե» արգելոց-թանգարանում 1976-1977 թվականներին։ Ընդ որում, ի տարբերություն գրողի բազմաթիվ այլ վիպակների ու շարքերի, կերպարին տրվել է հորինված ազգանուն։ Որպես մեկ այլ հավանական նախատիպ համարել են Իոսիֆ Բրոդսկուն, որը փորձել է աշխատանքի տեղավորվել «Միխայլովսկոյեում» որպես գրադարանավար։ «Արգելոց»-ի առաջին տարբերակը Դովլաթովը գրել է 1977-1978 թվականներին...
«Երկրի ջիղը» գրքում տեղ են գտել «Նանա իշխանուհու կամուրջը», «Աշնան արև», «Ծառերը» և «Եզրով» ստեղծագործությունները: • Բայց միայն ինքն էր մղկտում, աշխարհը խուլ էր, գետինը չոր էր ու ցուրտ էր։ • Սիմոնը չէր զգում իր կենդանության հրճվանքը, կարծես ինքը Սիմոնն էլ խփվել ու մնացել էր Ռուսաստանի անհայտություններում։ Նա ամաչում էր իր կենդանությունից, նա չէր ուզում գյուղի աչքին երևալ, կարծես թե նա ինքն էր սպանել իր ընկեր տղերքին՝ կալի կանանց ամուսիններին։ • Պիտի կամ վախենան՝ որ հարգեն, կամ դուր պիտի գաս՝ որ սիրեն։ • Ամեն խոսք չի թռցնելու, այ որդի, պիտի զսպենք, ներենք, համբերենք, սիրենք։ • Քանի չեն մեռել՝ ապրում են։...
«Ամեն ինչ Տանիքի Կառլսոնի մասին» գրքում ընդգրկված են շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենի «Ապերիկն ու Տանիքի Կառլսոնը», «Տանիքի Կառլսոնը վերադառնում է» և «Տանիքի Կառլսոնը հայտնվում է նորից» վիպակները: «Մանչուկն ու Կառլսոնը, որն ապրում է տանիքում» վիպակը եռագրության մեջ առաջինն է: Պատմվածքի գործողությունները կատարվում են 1950-ական թվականներին Ստոկհոլմում։ Մի տանը, որտեղ ապրում էին գլխավոր հերոսները՝ Սվանթեն՝ Սվանթեսոն ընտանիքի կրտսեր որդին՝ Մանչուկ մականունով և տանիքում ապրող Կառլսոնը։ Կարծիք կա, որ այս տան նախատիպը հանդիսանում է Ստոկհոլմի Upplandsgatan, 1 հասցում գտնվող տունը։ Ռուսաստանում գիրքը հայտնի դարձավ թարգմանության շնորհիվ։ ԽՍՀՄ-ում պատմվածքի առաջին հրատարակությունը լույս տեսավ 1957 թվականին։ Շվեդիայում Կառլսոն ազգանունը տարածվածությամբ երրորդն է. 2008 թվականին գրանցվել է այդ ազգանունը կրող...
Յուրի Օլեշայի «Երեք հաստլիկները» հեքիաթ-վիպակը գրվել է մոտ 90 տար առաջ, սակայն կարծես մեր ներկա իրականության արտացոլումը լինի: Բռնակալ Երեք Հաստլիկների իշխանության դեմ տեղի է ունենում ժողովրդական ընդվզում զինագործ Պրոսպերոյի և մարզիկ Թիբուլի գլխավորությամբ: Այդ նույն ժամանակ պատահաբար վնասվում է թագաժառանգի տիկնիկը, և դոկտոր Գասպար Արներին հրաման է ստանում վերանորոգել այն: Եվ դրանից հետո դեպքերը զարգանում են չափազանց անսպասելի ընթացքով:
Իվան Նեչույ-Լեվիցկու «Կայդաշի ընտանիքը» վիպակը՝ գրված փայլուն տաղանդով, ուրույն գրելաոճով, մարդկային արատների հանդեպ ծակող սարկազմով և գրավիչ հումորով, գրողի ամենանշանավոր գործն է և բնականաբար մեծ ժողովրդականություն է վայելում ուկրաինացիների մեջ, չնայած որ այն գրվել է գրեթե հարյուր հիսուն տարի առաջ: Այն ընթերցվում է, հետազոտվում է գրականագետների կողմից, բեմականացվում է, նույնիսկ հեռուստատեսային բազմասերիանոց ֆիլմ է դարձել «Բռնել Կայդաշին» վերնագրով, միայն թե ժամանակակից վարկածով: Քչերին է հաջողվել ուկրաինացու հոգեբանությունն ու բնավորությունը բացահայտել այնպիսի վարպետությամբ ու ճշմարտացիորեն և այնպես գունեղ, ինչպես դա արել է Իվան Նեչույ-Լեվիցկին: Ուստի, հրատարակելով այս գործը Ռաիսա Ղարագյոզյանի թարգմանությամբ, համարում ենք, որ այն ոչ միայն հաճույք կպատճառի հայ ընթերցողին,...
«Մանյունյա»-ն լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված մի արտասովոր պատմություն է Բերդում անցկացրած մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, շարունակ խառնաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Քնքույշ ու ծիծաղաշարժ դիպվածքներով լի մանկություն, որ մարդուն երջանիկ է դարձնում ամբողջ կյանքում։ Գիրքը հասցեագրված է չափահաս մանուկներին և պատմում է այն զարմանալի մարդկանց մասին, որոնք ինչ-որ կերպ հաջողացրել են մեծանալ առանց վայֆայի ու համակարգչային խաղերի: Ռուսաստանաբնակ հայազգի գրող Նարինե Աբգարյանի գիրքը, որը հրատարակվել է 2010 թվականին «Աստրել» հրատարակչության կողմից։ 2 տարվա ընթացքում գրքի 200․000-ից ավելի օրինակ է վաճառվել։ Գիրքը թարգմանվել է 9 լեզվով, այդ թվում նաև հայերեն։ «Ես բազմաթիվ...
«Չարլին և շոկոլադի գործարանը» Ռոալդ Դալի հեքիաթ–վիպակը արտասովոր հրուշակագործ պարոն Ուոնկայի շոկոլադի գործարանում փոքրիկ Չարլիի արկածների մասին է։ Փոքրիկ տղա Չարլի Բաքեթըապրում է շատ աղքատ ընտանիքում։ Յոթ մարդ (տղան, նրա ծնողները, երկու պապիկն ու երկու տատիկը) ծվարել էին քաղաքի ծայրամասի փոքրիկ տնակում, ամբողջ ընտանիքից միայն Չարլիի հայրն աշխատանք ուներ. նա ատամի մածուկի պարկուճների կափարիչներն էր պտտում։ Ընտանիքը չուներ անգամ ամենաանհրաժեշտը. տնակում ընդամենը երկու անկողին կար, որոնց վրա պառկած էին չորս ծերունիները, ընտանիքն ապրում էր կիսաքաղց, սնվում էին կարտոֆիլով և կաղամբով։ Չարլին շատ էր սիրում շոկոլադ, սակայն ստանում էր դա տարվա մեջ միայն մեկ օր՝ մեկ շոկոլադե սալիկ իր ծննդյան օրը՝...
«Կալլե Բլյումքիստի արկածները» Գրքում ընդգրկված են շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենի (1907-2002) «Հռչակավոր խուզարկու Բլյումքիստը», «Կալլե Բլյումքիստը վտանգում է իրեն», «Կալլեն ու Ռասմուսը» վիպակները։
«Եվայի երազը» իրականության ու հեքիաթի յուրօրինակ զուգորդում է՝ ուղղված թե՛ փոքրերին, թե՛ մեծերին: Այն հետաքրքիր պատմություն է փոքրիկ աղջկա մասին, որը, հայտնվելով զարմանալի մի աշխարհում, իր կյանքի վերաբերյալ նոր ու կարևոր բացահայտումներ է անում՝ սովորելով խիզախել, ներել ու սիրել:
«Սեր և էմիգրացիա» ժողովածուում ընդգրկված վիպակներում և պատմվածքներում Մարգարիտ Դերանցը հոգեբանական նուրբ դիտարկումներով, անհրաժեշտության պարագային՝ նաև սևեռումներով, հուզական պոռթկումներով, բայց և՝ մշտապես սթափ գրողական դիրքորոշմամբ ու գնահատականներով պատկերում է հայ էմիգրանտների կյանքը օտար ափերում՝ բացելով բազմաթիվ վարագույրեներ և պսակազերծելով բազմաթիվ միֆեր:
«Փոթորկից առաջ» վիպակը Անուշավան Պողոսյանի առաջին գիրքն է։ Վիպակում նկարագրվող դեպքերը տեղի են ունենում հին ժամանակներում՝ Հունաստանում, Կոստանդնուպոլսում և Լիբիայում։ Հերոսները՝ հայ և հույն պատանիներ, ծովի հատակում մարգարիտներ որոնելիս մեծ գանձ են գտնում և առագաստանավ գնելով՝ մեկնում հեռավոր ճանապարհորդության՝ մի դժբախտ ընտանիքի օգնելու նպատակով։ Նրանք ընկնում են զանազան արկածների մեջ և ի վերջո փրկում են ոչ միայն այդ ընտանիքը, այլև լիբիական հողում ստրկության դատապարտված հանքափորներին։
«Քորլայն»-ը (անգլ.՝ Coraline), բրիտանացի գրող Նիլ Գեյմանի 2002 թվականին հրատարակված մանկական ֆենթզի վիպակն է։ 2003 թվականին արժանացել է գրականության Հուգո մրցանակի լավագույն վիպակ անվանակարգում, նույն թվականին ստացել է նաև գրականության Նեբուլա մրցանակ։ 2009 թվականին «Քորլայն» գրքի հիման վրա նկարահանվել է մուլտֆիլմ: Քորլայն ի ընտանիքը նոր տուն է տեղափոխվում: Ո՞վ գիտի, թե ինչ կա տասնմեկ տարեկան աղջկա մտքին: Դե իհարկե, ուսումնասիրել ու ճանաչել նոր տարածքն ու տեղի բնակիչներին: Իսկ բնակիչները շատ յուրօրինակ են ու շատ անսովոր… նույնիսկ սարսափելի անսովոր: Նրանք բնակվում են ոչ միայն վերևի և ներքևի հարկերում, այլև տան մի հին փակ դռան հետևում և պատրաստ են ամեն ինչ անելու,...
«Էս ինչ եք անում, տղերք» ժողովածուն ամբողջացնում է Վազգեն Սարգսյանի լավագույն գրական ժառանգությունը՝ սկսած «Հացի փորձություն» վիպակից մինչեւ 1999-ի հոկտեմբերին՝ մահից օրեր առաջ գրված «Պատմության սկիզբն ու շարունակությունը» հրապարակախոսական հայտնի հոդվածը: Գրքում ընդգրկված են ինչպես պատմվածքներ, այնպես էլ հրապարակախոսական նյութեր, որոնք բարձ գեղարվեստական արժեք լինելուց բացի պատմական որոշակի ժամանակաշրջան ներկայացնող կարեւոր ուղերձներ ունեն եւ լույս են սփռում ազգային, պետական մի շարք հիմնահարցերի, այդ թվում՝ արցախյան հիմնախնդրի թնջուկի վրա: Վազգեն Սարգսյանը եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը 1991-1992 թվականներին և այնուհետև՝ 1995-1999 թվականներին։ Նա նաև եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետ 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի...
Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ»-ի մեջ միահյուսված են պատմվածքը, նովելը, վավերագրական արձակը, հրապարակախոսական խորհրդածությունները: Գրողը փորձում է նկատել և իմաստավորել մեր ժողովրդի կյանքի ու բնավորության նոր երևույթները, պարբերաբար հետադարձ հայացք նետելով մեր պատմության հեռու և մոտիկ խաչմերուկներին: 1979 թվականին «Հայկական էսքիզներ»-ի առաջին գիրքն արժանացել է պետական մրցանակի: «Հայկական էսքիզներ»-ի առաջին գիրքը լույս է տեսել 1969 թվականին, երկրորդ գիրքը՝ 1982 թվականին:
«Ներսը և դուրսը» հատորում զետեղված են Հերման Հեսսեի հոգեմտավոր շրջադարձը նշանավորող փոքրածավալ ստեղծագործությունները՝ վիպակներ, պատմվածքներ, ինքնակենսագրական ավանդազրույցներ, ուտոպիստական երգիծապատումեր և իմաստնախոսություններ: Հասարակական կյանքի կազմակերպմանն հետամուտ եվրոպական մտքի տևական ու հիմնարար խարխափումերից հոգնած ու ջլատված՝ գրողը մարգարեանալու պես հռչակում է հոգեխորթ իրականության վերառման իր տեսլականը և ներկայացնում կյանքում ու արվեստում իր հետապնդած նպատակը՝ ապրել և պատկերել ոչ թե արտաքին, թվացյալ իրականությունը, այլ ներքին հոգեկան իրողությունները, վերապրել ու արտապատկերել ոչ թե կյանքի առերևույթ տեսիլաժամերը, այլ այն էությունը, որ թաքնված է տեսանելիից անդին, ինչն էլ իմաստ է հաղորդում այդ իրականություն ասվածին՝ մերձակցության փոքրիշատե շոշափելի աղերսներ հայտավորելով կյանք կոչվող առեղծվածային երևույթին ի տես:
Արդի մարդու հոգեբանական երկփեղկվածությունը և ժամանակի հետ նրա հարաբերությունների բնույթն է պատկերված «Ստվերներ խամաճիկների փողոցում» և «Մարդկանց տուն ուղարկիր» վիպակներում:
«Սպանել փրկչին: Հիստերիաներ» վիպակներում մի կողմից`պատմական անդրադարձով, մյուս կողմից`արդի մարդու հոգեբանության պեղմամբ քննվում է Քրիստոսի և քրիստոնեության էությանը վերաբերող գոյաբանական հարցեր:
«Խրամատային գրառումներ» վիպակում Գուրգեն Խանջյանը իրեն բնորոշ էկզիստենցիալ սուզումներով բացահայտում է այսպես կոչված`«տգեղի գեղագիտությունը»: Պաթոլոգիկ սևեռումներով հերոսի արարքներոն ու խոստովանությունները բացահայտում են մարդկային հատկանիշների մեկ այլ հարթություն:
«Կինոնկարի հենքում իրական իրադարձություններ են» մակագիրը ակամայից տրամադրում է ինչ-որ արտառոց, հափշտակիչ ակնկալիքի: Այս գիրքը ոչ թե հիմնված է իրական իրադարձությունների վրա, այլ այստեղ ամենաիրական պատմություններ են, բացարձակ զերծ գունազարդումներից կամ ընթերցողի ուշադրությունը բևեռող այլ հնարքներից: Ավելին՝ անգամ հարթվել են սուր անկյունները, որպեսզի անհարկի չգրգռեն նրբակիրթ ընթերցողի նյարդերը: Անհավանականը միայն այն է, որ այս ամենը կատարվել է ոչ թե խավարամիտ միջնադարում, այլ մերօրյա բարեհունչ մարդասիրության դարաշրջանում….
Մհեր Իսրայելյանի «Մինչև մեռնելն ապրել է պետք» վիպակը պատմության շրջադարձային կետում հայտնված մի սերնդի պատմությունն է: Գրողի հետադարձ հայացքը գուցե ինչ-որ տեղ դիտմամբ ու ներողամիտ անփութությամբ շրջանցում է որոշ մանրամասներ, փոքր-ինչ գունազարդում առօրյան, որովհետև հուշերն անգամ գորշությունը պայծառացնելու հատկություն ունեն, բայց այնումենայնիվ, սերնդի պատմությունն առարկայանում է և դառնում ժամանակաշրջանի պատմություն՝ բնորոշ կերպարներով, հոգեբանությամբ ու հարաբերությունների բնույթով:
«Այլ ոտնահետքեր» ժողովածուն Հովհաննես Երանյանի վեցերորդ գիրքն է: Այն ընդգրկում է գրողի` նախկինում լույս տեսած «Միակ ոտնահետք», «Զինադադար», «Մարդահամար» եւ «Ողորմություն Ֆրոսյային» գրքերի լավագույն պատմվածքներն ու վիպակները, ինչպես նաեւ հիշյալ գրքերի վերաբերյալ տարբեր տարիներին լույս տեսած մի քանի գրախոսականներ: Հրատարակվում է հեղինակի 50-ամյակի կապակցությամբ:
Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխություն» վիպակը համաշխարհային գրականության ուղենշային գործերից մեկն է: Համարվել է 20-րդ դարի ամենաօրիգինալ աշխատություններից մեկը, որն ուսումնասիրվել է Արևմտյան կիսագնդի բազմաթիվ համալսարաններում և քոլեջներում: Պատմությունը սկսվում է շրջիկ գործակալ Գրեգոր Զամզայի մասին պատմությամբ, ով, առավոտյան արթնանալով, պարզում է, որ կերպարանափոխվել է՝ մետամորֆոզի է ենթարկվել, և վերածվել է մեծ, հրեշային ուտիճի։ Զամզայի կերպարանափոխության պատճառը երբեք հայտի չդարձավ, Կաֆկան երբեք բացատրություն չտվեց։ Նովելի մնացած մասում ներկայացվում են Զամզայի՝ իր նոր կյանքին և տեսքին ադապտացման փորձերը, ինչպես նաև Զամզայի մոր, հոր և քրոջ զարմացած, վախեցած վերաբերմունքի արտահայտումները։