Փոքր արձակի հայ մեծագույն վարպետներից մեկի՝ Ստեփան Զորյանի (1889-1967) երկերի միհատորյան ներառում է նրա լավագույն պատմվածքները, վիպակները, զրույցներն ու պատկերները՝ քաղված տարբեր տարիներին լույս տեսած ժողովածուներից ու պատմվածաշարերից՝ «Տխուր մարդիկ», «Ցանկապատ», «Պատերազմ», «Խնձորի այգին» և այլն: Բնագրերը հրատարակության են պատրաստվել ըստ Ստեփան Զորյանի երկերի 12 հատորյակի (1977-1990):
Ֆրանսիացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Ժիդի (1869-1951) «Նեղ դուռը» վիպակը նրա ամենայուրահատուկ ստեղծագործություններից է: Առաքինության անվան տակ վիպակի հերոսները փորձում են իրենց զերծ պահել մարմնական հաճույքներից, որն ի վերջո հանգեցնում է ողբերգության:
«Դարպասապահի վախը տասնմեկմետրանոցի ժամանակ» վիպակը հոգեբանական ցնցող սուզումներով պատմություն է, որտեղ արժևորված ու իմաստավորված է յուրաքանչյուր`անգամ պատահական բառն ու ժեստը: Փոքրիկ գլուխգործոց դարպասապահի բաց թողած գոլի մասին, գոլ, որ ուղղակի փոխեց նրա կյանքը:
Գրքում ներկայացված է ռուս ինքնատիպ արձակագիր, դրամատուրգ, քննադատ և հրապարակախոս Եվգենի Զամյատինի (1884-1937) երկու ստեղծագործություն՝ «Ջհանդամում» վիպակը և «Հեղեղ» պատմվածքը: Եվգենի Զամյատինի ստեղծագործության հիմքում ռուս մարդու խառնվածքի գրական-գեղարվեստական իմաստավորման գաղափարն է: Նրա ստեղծագործություններում համադրվում են երևակայականն ու կենցաղայինը, սիմվոլիկայի սինթետիկ կերպավորումը, գեղարվեստական-փիլիսոփայական փորձը:
«Հայրիկ, դու խենթ ես» վիպակը (1957), որ ներկայացվում է վերանայված թարգմանությամբ, Ուիլյամ Սարոյանի գրական ժառանգության մարգարիտներից մեկն է: Տասնամյա տղայի պատումը, միահյուսվելով գրող հոր հետ ծավալվող խորունկ զրույցներին, այս լուսավոր ու իմաստուն գործը դարձնում է կյանքի և աշխարհի տիպիկ սարոյանական մանրակերտ, ըստ էության՝ սեղանի գիրք ամեն տարիքի ընթերցողի համար:
«Աուրա» վիպակը գրվել է 1961 թվականին, լույս տեսել 1962-ին: Համարվում է լատինաամերիկյան բումի և համաշխարհային գրականության ամենանշանակալի և ամենաշատ ընթերցվող գործերից մեկը:
Մի շատ ծեր տղամարդ, որը պրոֆեսիոնալ լրագրող է, երբեք չի ցանկացել լուրջ հարաբերություններ ստեղծել կանանց հետ: Նա միշտ նախընտրել է գումար վճարել սեքսի համար: Իր իննսունամյակի կապակցությամբ ծերունին մի ցանկություն ունի՝ գիշերն անցկացնել երիտասարդ օրիորդի հետ: Արդյունքում, իր համար անսպասելի, ծերունազարդ լրագրողը սիրահարվում է աղջկան: Նա ժամանակ է անցկացնում, հետևելով, թե ինչպես է աղջնակը քնում, և վերհիշում է իր անցյալն ու պոռնիկներին… Կոլումբացի գրող, գրականության բնագավառում 1982 թվականին Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Մոգական ռեալիզմ» գեղարվեստական ուղղության ներկայացուցիչ Գաբրիել Գարսիա Մարկեսի վիպակն է: Հրապարակվել է 2004 թվականին իսպաներենով: 1985 թվականից հետո, շուրջ քսանամյա դադարից հետո այս գիրքը դարձավ գրողի առաջին գեղարվեստական ստեղծագործությունը...
Ուկրաինացի երիտասարդ գրողի այս գրքում զետեղված երեք վիպակները՝ հասնում են մի կետի, որից անդին դիմագծերով անվերջությանը նմանվող դատարկությունն է: Այն, ինչ արարչագործվել է, ապագա չունի: Եվ եթե փորձում ես մտնել դրա մեջ՝ պատմությունը ավարտվում է: Այնուհանդերձ, վերադարձի հնարավորությունից պետք է օգտվել: Այս գիրքը գալիս է մեզ պատմելու հենց այդ վերադարձի առասպելը:
«Սպիտակ ժանիք» վիպակն առաջին անգամ տպագրվել է «Աութինգ մեգեզին» հանդեսում՝ 1904 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին, ապա հրատարակվել է Նյու Յորքում: Իրադարձությունները տեղի են ունենում Ալյասկայում, ոսկու տենդի ժամանակներում: Վիպակի հերոսը ընտելացված գայլն է, որին անվանում են Սպիտակ Ժանիք՝ սպիտակափայլ ժանիքներ ունենալու համար: Պատմության հիմնական մասը կազմված է գայլի խոհերի, պատկերացումների եւ ընկալումների տեսանկյունով: Մյուս կողմից՝ ներկայացվում են հեռավոր հյուսիսում բնակվող դաժանացած մարդու վերաբերմունքն ու հարաբերությունները աշխարհը հասկանալ ցանկացող կենդանու հետ:
«Նամակ պատանդին» և «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունները գրվել են նույն ժամանակահատվածում՝ 1940-1943 թվականներին, երբ սրտի կսկիծով լքելով օկուպացված Ֆրանսիան՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերին ժամանակավոր ապաստան էր գտել Միացյալ Նահանգներում: Երկու գործերում էլ ուղղակի և անուղղակի կերպով հիշատակվում է նրա մտերիմ ընկեր, ֆրանսիացի գրող Լեոն Վերթը: Վերջինս իր հրեական ծագման պատճառով 1940 թվականից ի վեր թաքնվում էր Ժյուրայում՝ ֆաշիստների հալածանքներից խուսանավելու համար: Նա է «Նամակ պատանդին» ստեղծագործության անանուն հասցեատերը, նրան է ձոնված «Փոքրիկ իշխանը»: «Նամակ պատանդին» գործը, որում զգալի են աքսորի կեղեքող մենությունն ու հայրենիքի ճակատագրի մասին խորհելու ներքին անհրաժեշտությունը, լույս է տեսնում 1943-ին հեղինակային հրատարակությամբ: Նույն թվականին ամերիկյան «Reynal § Hitchcock» հրատարակչությունը...
«Ռազմական օդաչու» վիպակն առաջին անգամ լույս է տեսել 1942 թվականին, Միացյալ Նահանգներում՝ «Թռիչք դեպի Առաս» վերնագրով՝ կայծակնային արագությամբ համաշխարհային հռչակ բերելով հեղինակին: Վիպակն ինքնակենսագրական է: Մահապարտ մի առաքելության պատմությունը, որ ներկայացվում է անձնակազմի օդաչուի՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի հայացքով, դառնում է ֆրանսիացի մտավորականի, արվեստագետի, շարքային քաղաքացու ապրումների, խորհրդածությունների խտացումը Երկրորդ աշխարհամարտի համատեքստում: «Տարօրինակ պատերազմի» մասին բազմաձայնող աշխարհը մի պահ ստիպված էր լռել՝ ի տես անմիջական մասնակցի խոր, անհերքելիորեն ճշմարիտ վկայության:
«Գիշերային թռիչք» վիպակն Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի երկրորդ արձակ ստեղծագործությունն է: Փոստային առաքումներ իրականացնող ավիաընկերության տնօրեն Ռիվիերն ու իր գործընկերները պայքարում են հանուն գիշերային թռիչքների, որոնք անիմանալի խիզախում են պահանջում օդաչուներից: Վիպակում պատկերված են կյանքի և մահվան սահմանեզրին կանգնած մարդու ապրումները, մահը ժխտող անխորտակ հույսը: «Գիշերային թռիչքը» դառնում է խորհրդածություն մարդկային կյանքի արժեքի և իմաստի շուրջ: Ռիվիերի նախատիպը «Աերոպոստալի» տնօրեն Դիդյե Դորան է, որ հայտնի էր իր անզիջում սկզբունքայնությամբ: Վիպակն առաջին անգամ լույս է տեսել 1931 թվականին Գալիմար հրատարակչությունում, նույն թվականին այն արժանացել է «Femina» գրական մրցանակին՝ համընդհանուր ճանաչում բերելով հեղինակին: «Գիշերային թռիչքը» երկու անգամ էկրանավորվել է (1933 և 1979 թվականներին):
Այս հատորում զետեղված են Ֆրանսիայի աշխարհահռչակ արձակագիր Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Գիշերային թռիչք», «Մարդկանց երկիր», «Ռազմական օդաչու», «Նամակ պատանդին», «Փոքրիկ Իշխանը» վիպակները՝ բնագրային թարգմանությամբ: Երկերի հաջորդականությունն ընտրված է ըստ ժամանակագրական կարգի:
Մկրտիչ Սարգսյանի հեքիաթ-վիպակը Քաջ Նազարին բացահայտում է ամբողջովին նոր իրավիճակներում, իսկ ստեղծագործության մեջ հորդում են առողջ հումորը, ծաղրը սկսած անուններից՝ Սարսաղստան, Զորբաստան, Նազարստան, մինչև ինքնամեծարման հիվանդագին քայլեր: Հեղինակը կերտել է բռնապետի կատարյալ կերպար` իր բոլոր առանձնահատկություններով. նա վախկոտ է, ինքնահավան, կարողանում է մոլորեցնել ժողովրդին իր ամբոխավարական հմտություններով, իրեն շրջապատում է կեղծավորների անդեմ բանակով:
Լևոնը հայտնի լրագրող է։ Փորձում է կյանքն անցկացնել սեփական սկզբունքներին հավատարիմ մնալով։ Լևոնին գործուղում են գյուղ, որպեսզի ռեպորտաժ պատրաստի ինքնասպան եղած դեռահասների՝ Հասմիկի ու Սերոբի մասին։ Լևոնը իր որոնումներում փորձում է հասնել ճշմարտությանը անգամ այնտեղ, ուր ստիպված է լինում դեմ գնալ սեփական վարք ու բարքին: Սակայն քչերն են համարձակվում կանգնել նրա կողքին։ Լևոնը գրում է հոդվածը, սակայն քննարկման արդյունքում որոշվում է, որ նրա պատրաստած նյութը չի համապատասխանում ժամանակի գաղափարախոսությանը և պիտի ենթարկվի փոփոխությունների։ Վիպակը Լևոնի և նրան շրջապատող մարդկանց ապրած և չապրած տարիների մասին է: Հեղինակը փորձում է ցույց տալ, որ մարդու ապրած տարիները չէ, որ պետք է ապրած համարել։...
Գործողությունը տեղի է ունենում հեռու արևելքում գտնվող գյուղում, որտեղ ապրում են Տանյա Սաբանեևան և պատանի Ֆիլկան: Մի օր Մոսկվայից այդտեղ է գալիս աղջկա հայրն իր նոր ընտանիքի՝ կնոջ՝ Նադեժդա Պետրովնայի և Կոլյայի հետ: Հոր նոր կինը լավ է վերաբերվում աղջկան, սակայն հարաբերությունները հոր ու նրա խորթ որդու հետ բավական բարդ են դասավորվում: Տանյայի անհանգստությունը դուրս չի մնում ոչ նրա ուսուցչուհու, ոչ էլ Ֆիլկայի ուշադրությունից: Վիպակն առաջին անգամ հրապարակվել է 1939 թվականին «Красная новь» խորհրդային գրական ամսագրում: Ավելի ուշ «Детгиз» հրատարակությունն այն լույս ընծայեց առանձին գրքով: 1962 թվականին ռեժիսոր Յուլի Կարասիկը վիպակի մոտիվներով նկարահանեց գեղարվեստական ֆիլմ:
Այս վիպակը պատմում է խելացի ու հավատարիմ սեթեր Բիմի և բարի ու չար մարդկանց մասին: Բիմը մինչև վերջին շունչը որոնում է տիրոջը, որին շտապ վիրահատման էին տարել, և իր որոնումների դժվարին ճանապարհին հանդիպում է տարբեր բնավորությունների ու տարբեր սրտերի տեր մարդկանց: Վիպակը գրված է տաղանդավոր գրչով և ընթերցվում է չթուլացող հետաքրքրությամբ: Հեղինակն այս վիպակի համար 1975 թվականին արժանացել է պետական մրցանակի:
«Անասնաֆերմա» վիպակը հրատարակվել է 1945 թվականին: Այն կարելի է համարել երգիծական առակ-այլաբանություն, որտեղ Օրուելը պատկերել է 1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղաշրջման հեղափոխական սկզբունքների, գաղափարների ու ծրագրերի հետագա այլասերման ընթացքը, որն ի վերջո հանգեցրեց բռնապետության և տոտալիտարիզմ:
Սիրով ներկայացնում ենք սիրված մանկագիր Խաչիկ Հրաչյանի «Քեզ համար» մանկական ուրախ ընտրանին` հեղինակի թոռնուհու՝ Մարան Հրաչյանի նկարազարդումներով: «… Երբ կբացես այս գիրքը և կկարդաս, քեզ կթվա, թե դու անվերջանալի մի հրաշքի շնորհիվ տեղափոխվել ես մեկ այլ՝ զարմանահրաշ և կախարդական աշխարհ: Էջ առ էջ, բանաստեղծությունից բանաստեղծություն, պատմվածքից պատմվածք քեզ կհանդիպեն հետաքրքիր ու արտասովոր մարդիկ, ովքեր գլխավորապես քո հասակակիցներն են, բույսեր և կենդանիներ, ովքեր խոսում և զրուցում են միմյանց և ընթերցողի հետ: Քեզ դեպի այդ զարմանահրաշ եզերքը կուղեկցի մի բարի պապիկ, ում անունը Խաչիկ Հրաչյան է»:
Իր նամակներից մեկում Էքզյուպերին մի անգամ գրել է. «Հավերժության մեջ ինձ կհարցնեն, թե ինչպես եմ վարվել իմ տաղանդի հետ, ինչ եմ արել մարդկանց համար…»: Եթե կարդացել եք այս գրքույկը, ուրեմն Փոքրիկ իշխանը ձեզ նույնպես հասցրել է ընտելացնել, գուցե ձեզ համար ևս դարձել է ձեր սրտում ապրող մանուկը, ով օգնում է ապաշխարել, նորից ու նորից սրբագործվել: Գուցե ձեզ համար նույնպես ևս մեկ անգամ բացվել ու հաստատվել են, որ հոգևոր կապերն ամենաամուրն են, որ երջանիկ լինելու համար երբեմն բավարար է ընդամենը մի ծաղիկ խնամել… Համամարդկային ու հոգևոր արժեքների այս գողտրիկ գանձարանում` «Փոքրիկ իշխանը» վիպակում, գտնում ենք ամենաիրական գեղեցկությունն ու ճշմարտությունը` այնքան պարզ...
«Փոքրիկ Իշխանը» վիպակը սիրում են և՛ փոքրերը, և՛ մեծահասակները: Այն Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ամենահայտնի ստեղծագործությունն է: Գրքի վերջում ընդգրկված են նաև Էքզյուպերիի խոհերը և աղոթքը:
Մանկական վիպակ 0-ից մինչև 100 տարեկան երեխաների համար: Հեղինակը սովորեցնում է, որ չի կարելի սուտ խոսել, շատ ուտել, նախանձել ընկերոջը, բարեկամին, բամբասել, խարդախությամբ և խաբեբայությամբ զբաղվել, մի խոսքով՝ անազնիվ չի կարելի լինել: Չի կարելի նաև պարսատիկով թռչուններին ու կենդանիներին հալածել, ծառ կտրել, ծաղիկներ պոկոտել, աղբյուրի ակունքը կեղտոտել… Եվ, իսկապես, ինչքա՜ն բան կա մեր կյանքում, որ չի կարելի անել, իսկ եթե արդեն արել ես այդ արաքներից մեկը, ապա անպայման դու, որպես մարդ, այնքան կփոքրանաս, որ քեզ այլևս ոչ ոք չի նկատի, և ընդհանրապես կկորչես, ինչպես այս գրքի Մուշեղ անունով տղան, որին փրկելու համար երկար ու դժվար ճանապարհ պետք է անցնել: