Բառագիրքը ներկայացնում է կերպարվեստում գործածվող տերմիններ, հասկացություններ, փոխառություններ, նորաբանություններ: Այն հասցեագրված է ուսանողներին, կերպարվեստն ուսումնասիրողներին, ինչպես նաև բոլոր արվեստասերներին:
«Հայ մանկավարժական հանրագիտարան» եռահատորյակի երրորդ գիրքը՝ «Մանկավարժական բառարանը», ամբողջական, համապարփակ մանկավարժական բացատրական բառարանն է, որը ներառում է մանկավարժական, փիլիսոփայական, հոգեբանական հասկացություններ, որոնց ճանաչումը և իմացությունն անհրաժեշտ են մանկավարժության ոլորտի մասնագետներին և ուսանողներին: Բառարանում զետեղված են արդի փուլում շրջանառվող մանկավարժության գրեթե բոլոր հասկացությունները, տրված են դրանց ոչ միայն սահմանումներն ու բացատրությունները, այլև ներկայացված են այդ սահմանումների օտարալեզու հիմքերը (լատիներեն, հունարեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն և այլն): «Մանկավարժական բառարանը» հասցեագրված է մանկավարժական հասարակայնությանը, ուսանողությանը և կրթության հարցերով շահախնդիր մարդկանց: