«Զուգահեռ ընթերցումներ» գրքում հավաքված են հեղինակի՝ տարբեր տարիներին գրական մամուլում հրապարակված ուսումնասիրություններն ու հոդվածները՝ նվիրված գրականության տարբեր շրջափուլերին ու խնդիրներին:
«Գրական Ասուլիսներ. Կ. Պոլիս, 1913, Ա – Զ» ժողովածուն մեկտեղում է 1913 թվականի ընթացքում Կ. Պոլսի Էսայան սանուց միության կողմից կազմակերպված 6 գրական ասուլիսների նյութերը (նվիրված՝ Լեւոն Շանթին, Գրիգոր Զոհրապին, Դանիել Վարուժանին, Ռուբեն Զարդարյանին, Հովհաննես Սեթյանին եւ Սիամանթոյին)՝ անհրաժեշտ ծանոթագրություններով եւ ցանկերով:
«Խոսքի տարածություն» գրքում ի մի են հավաքված Արքմենիկ Նիկողոսյանի` տարբեր տարիներին գիտաժողովներին ներկյացված և գրական մամուլում տպագրված հոդվածները: Հասցեագրված է գրականագետներին, բանասիրական ֆակուլտետների ուսանողներին և ընդհանրապես գրականությամբ հետաքրքրվողներին: Գիրքը հրատարակության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվ. գրականութայան ինստիտուտի գիտական խորհուրդը:
«Կրկին Պարոնյանի հետ» մենագրությունը նվիրված է Հակոբ Պարոնյանի (1843-1891) կյանքի և ստեղծագործության հանգուցային մի շարք խնդիրների ուսումնասիրությանը: Նորահայտ բազմաթիվ փաստերի համակողմանի քննությամբ բացահայտվում են հանճարեղ երգիծաբանի գլուխգործոց երկերի ստեղծագործական պատմությունը, կառուցվածքային առանձնահատկությունները, գրական աղերսներն ու գեղարվեստական հատկանիշները, նաև գեղագիտական արժեքաբանությունը: Նախատեսված է գրականագետների, գրականության տեսաբանների, բանասերների և ընդհանրապես հայ գրականությամբ ու երգիծաբանությամբ հետաքրքրվող ընթերցողների համար:
Չարլզ Չապլին. կինեմատոգրաֆիայի ունիվերսալ վարպետ, համաշխարհային կինեմատոգրաֆիայի ամենահայտնի կերպարներից մեկի՝ թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծողը։ Ճանաչում է ձեռք բերել անձայն ֆիլմերի ժամանակաշրջանում։ Համարվում է ֆիլմարտադրության ամենակարևոր կերպարներից մեկը։ Նրա կարիերան տևել է ավելի քան 75 տարի՝ սկսած Վիկտորյան ժամանակաշրջանի մանկությունից մինչև իր մահից 1 տարի առաջ։ Այս գիրքը կինոլեգենդ եւ մշակութային ֆենոմեն, կինոյի բոլոր հնարավոր մրցանակ-ները նվաճած Չարլզ Չապլին ի նշանավոր ինքնակենսագրությունն է, որը, կենսագիր Դեյվիդ Ռոբինսոնի խոսքով, «աղքատությունից հարստություն ճանապարհին ամե-նադրամատիկ պատմությունն է, որ երբեւէ պատմվել է»։ Ինքնակենսագրությունը հակասությունների ու սկանդալների շղթա է, որ բացահայտում է Չարլզ Չապլին ի կինոկա-րիերայի ընթացքն ու անձնական կյանքի բուռն մանրամասները, քաղաքական հա-յացքները, արտաքսումն ԱՄՆ-ից։ Այս...
«Արտասահմանյան երկրների երաժշտական գրականություն»-ը հրատարակվում է հինգ հատորով՝ վերախմբագրված տարբերակով։ Յուրաքանչյուր հատորում ներկայացվում են համաշխարհային երաժշտության մեջ իրենց հետքը թողած կոմպոզիտորներ։ Շարքի երկրորդ հատորը նվիրված է Ք․ Վ․ Գլյուկի, Յ․ Հայդնի և Վ․ Ա․ Մոցարտի ստեղծագործություններին։
Ճարտարապետության տեսաբան, մոդեռնիզմի պատմության մասնագետ, պրոֆեսոր Կարեն Բալյանի գիրքը նվիրված է հայկական մոդեռնիզմի կարևոր դերակատարներից մեկի՝ Ֆենիքս Դարբինյան ի (1924-1996) ստեղծագործությանը։ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ֆենիքս Դարբինյան ի նախագծերով և քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի նախաձեռնությամբ արդիականացվել է Երևանի կենտրոնը, վերակառուցվել՝«Անի» հյուրանոցը, Աբովյան փողոցի՝ Թումանյան և Մոսկովյան փողոցների միջև ընկած հատվածը, Օղակաձև զբոսայգինՄեծ շատրվանով։ Գրքում մանրամասն ներկայացված են վաստակաշատ ճարտարապետի բազմաթիվ այլ կառույցներ ու նախագծեր՝ ժամանակաշրջանի համատեքստում։ Ճարտարապետի անձնական արխիվից մեծաքանակ նյութեր, գծագրեր ու լուսանկարներ տպագրվում են առաջին անգամ։ Գիրքը հրատարակվել է «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ։
«Հակոբ Մեղապարտօ գործում համառոտ եւ ամփոփ ձևով ներկայացվում է Հակոբ Մեղապարտի կյանքն ու գործունեությունը եւ հրատարակված հինգ գրքերը թեմատիկ-բովանդակային քննությամբ՝ ըստ նրանց տպագրության՝ իրար հաջորդելու այն ընթացքի, որն այս հրատարակությունների գրքագիտական քննությամբ սահմանել է Ռաֆայել Իշխանյանը:
«Չտեսնված Մհերը» եռալեզու գիրք-ալբոմը առաջին անգամ ներկայացնում է Մհեր Մկրտչյանի կյանքին ու բեմական գործունեությանն առնչվող շուրջ 260 լուսանկար նրա կնոջ՝ դերասանուհի և ռեժիսոր Թամար Հովհաննիսյանի անձնական արխիվից, ճշգրիտ և անկեղծ մեկնաբանություններով:
Ֆլորա Գրիգորյանի «Հայկական ազգային տարազ» եռալեզու ալբոմն ընդհանրացված տեսքով առաջին անգամ ներկայացնում է 18 դարի վերջից մինչև 20-րդ դ. դարասկզբի հայ հասարակության տարբեր խավերի տղամարդու, կնոջ և երեխայի շուրջ 200 ազգային տարազի մանրակրկիտ պատկերազարդումներ (149 նկար), հոգևորականների ու ֆիդայինների հագուստներ, նաև առաջաբան, ծանոթություններ և տերմինաբանական բառարան: Այն մեծ ներդրում է ազգային տարազի ուսումնասիրման բնագավառում: Ալբոմը նախատեսված է մասնագետների և արվեստասեր լայն շրջանների համար:
Վարուժան Սահակյան ը ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ բնանկար, նատյուրմորտ, դիմանկար: Իր հմտությունները փորձել է նաև քանդակի բնագավառում: Աշխատել է հիմնականում ջրաներկով, ունի նաև բազմաթիվ գծանկարներ: Բայց նրա ուշադրության կենտրոնում հիմանականում բնությունն է՝ իր անկրկնելի պահերով և դրսևորութմներով: Վարուժան Սահակյանի նկարչական ժառանգության մեջ գերակշռողը բնանկար աշխատանքներն են: Հիմնականում այս ժանրով է հեղինակը հասել ինքնաարտահայտման այն ձևերին, որոնց ականատեսն ենք այսօր:
«Վան Գոգ». Վինսենթ վան Գոգը (1853-1890) մարդկային ու կենսական հանճար է, ում անկեղծ ու ազնիվ ստեղծագործությունը կարողացել է գրավել բոլոր ժողովուրդներին՝ շնորհիվ իր ուժի ու ընդգծված արտահայտչականությամբ: Նա հիմնադիրը եղավ դինամիկ, դյուրազգաց և հուզական մի եզակի ոճի՝ 19-րդ դարավերջից կարողանալով միահյուսել ավանգարդիստական ու դասական գաղափարները: «Գեղանկարչության մեծ վարպետները» շարքով հրատարակվող այս ալբոմում ներկայացված են Վինսենթ վան Գոգի ստեղծագործական կյանքի հանգրվանային դրվագները կտավների ուղեկցությամբ:
«Բիթլզ». Գրավիչ ճամփորդություն լեգենդար քառյակի հետ` կիսադատարկ ակումբներից մինչև համաշխարհային փառք և միլիոնների պայմանագրեր: «Անտարես» հրատարակչությունն առաջարկում է նոր գիրք Դը Բիթլզ խմբի մասին: «Դը Բիթլզ»-ը բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբ՝ կազմավորված Լիվերպուլում, 1960 թվականին։ Խմբի անդամներն են Ջոն Լենոննը, Փոլ ՄաքՔարթնին, Ջորջ Հարիսոնը և Ռինգո Սթարը։ Կարճ ժամանակում Բիթլզը լայն ճանաչում ձեռք բերեց՝ դառնալով Մեծ Բրիտանիայի և ամբողջ աշխարհի կարևորագույն և ազդեցիկ երաժշտական խումբը։ Սկզբնավորվելով սքիֆֆլից, բիթից և 1950-ականների ռոքնռոլից՝ Բիթլզը հետագայում տարբեր երաժշտական ժանրեր փորձարկեց․ փոփ-բալլադներից և հնդակական երաժշտությունից մինչև փսիխոդելիկ ու ծանր ռոք՝ հաճախ նորարական եղանակներով ներմուծելով դասական և ոչ ավանդական երաժշտական տարրեր։ 1963 թվականին սկսվեց խմբի հսկայական տարածումը՝...
Ժողավածուն ներառում է անվանի գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Գրիգոր Հակոբյանի (1958-2005)` հետանկախության շրջանի հայաստանյան և սփյուռքի գրականությանն ու գրողներին նվիրված գրախոսությունները, հոդվածներն ու ուսումնասիրությունները: Գիրքը հրատարակվում է Գրիգոր Հակոբյանի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ:
Մենագրության մեջ հանգամանորեն վերլուծված է Երվանդ Քոչարի (1899–1979) ստեղծագործությունը՝ քսաներորդ դարի արևմտաեվրոպական կերպարվեստի համատեքստում։ Քննարկվում է Քոչարի նշանակալի դերը նոր երևույթների կերպավորման և համաշխարհային արվեստի հետ նրա առնչությունների տեսանկյունից։ Զուգահեռաբար մեկնաբանվում են նրա էսթետիկական հայացքները և մտորումները տեսական ու փիլիսոփայական խնդիրների շուրջ:
««Սասնա ծռեր» էպոսի պոետիկան» մենագրության մեջ քննվում են հայկական էպոսի պատմության, հայոց էպիկական ժառանգության ու աշխարհի էպոսների մեջ գրված տեղի և գեղարվեստական առանձնահատկությունների խնդիրներ: Գիրքը հասցեագրված է «Սասնա ծռերի» ընթերցումների, հայկական գեղարվեստական խոսքով հետաքրքրվողներին, ուսումնասիրողներին:
«Բնագիր և մեկնությունը», 2013 թվականին «Անտարես» հրատարակչության հրատարակած Վաչե Եփրեմյանի մենագրությունն է։ Հրատարակության է պատրաստել Ավագ Եփրեմյանը, խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան։ Հայոց գրաբանական ներքին ժամանակ/իրականության տևողությունը բացահայտելու, հեղինակային ու անհեղինակ բնագրերը միասնական համակարգի մեջ ներառելու նպատակով «Բնագիր և մեկնություն» աշխատության մեջ շրջանառված սկզբունքների, ըմբռնումների, վերծանման-ընթերցման եղանակների ու կարգերի շնորհիվ ոչ միայն վերարժևորվում են առանձին բնագրերը՝ որպես գրամշակութաբանական ինքնատիպ համակարգեր, այլև գրականության մի որոշակի ընթացք ինքն է ներկայանում ամբողջական էակարգի ձևաբանությամբ և հեռանալով կաղապարային գնահատումների իներցիայից՝ հայտնվում ենթաբնագրային-ենթիմաստային վերակառուցումների ու «վերագրառումների» առանձնահատուկ միջավայրում, որտեղ անակնկալ լուսավորվում են նախկինում ուշադրությունից վրիպած անկյուններ: «Բնագիր և մեկնություն» գրքի բովանդակությունը՝ Մշակութակերպ, ենթատեքստ, նշանակարգ. մշակութաբանական մեկնություններ Նախաբան...
Ներկայացվում է գեղագիտության պատմությունը սկզբնական շրջանից մինչև XIX դար՝ շեշտը դնելով համամարդկային այն արժեքների վրա, որոնք ձևավորվել են՝ հենվելով առաջընթացքի, ճշմարտության և քաղաքացիության վրա: «Գեղագիտության պատմություն» գիրքն ամփոփում է այն դասախոսությունները, որոնք հեղինակը կարդացել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներին:
Տարօրինակ վեպ զարմանալի մարդու մասին «Մարդ, որ ճշմարտություն էր որոնում»․․․ Այս տողը նրա սկսված, բայց չավարտված վերջին՝ «Խոստովանություն» ֆիլմի սցենարից է․․․ Նրա կյանքը և՛ թատրոն էր, և՛ կինո։ «Նա մարդ էր, տոն, թատրոն մեր գորշ կյանքում», – այսպես էին ավարտում իրենց խոսքը նրա ընկերները։ Նրա կինոէկրանը հարմարեցված էր կյանքի ականապատված թատերաբեմում, և նա հանդես էր գալիս ոչ թե «ական հայտնաբերող սարքով, այլ նռնակներով, որ պայթյունը ավելի հզոր լինի»։ Նրա նորարարական կինոլեզուն, ոճը շատ էր տարբերվում խորհրդային կինոգործիչների համընդհանուր ոճից։ Եվ սիստեմը չհանդուրժեց ազատ ապրելու, գեղեցիկը պաշտելու նրա մղումները։ Նա կինոյի իսկական պոետ էր և կյանքը դիտում էր կինոպոեզիայի յուրահատուկ գույներով...
«Վարդի անունը» վեպի հրատարակումից երեք տարի անց՝ 1983-ին, Ումբերտո Էկոն, ի պատասխան ընթերցողներից ստացած նամակների, լույս ընծայեց «Գրառումներ «Վարդի անվան» էջերին» գիրքը՝ հեգնոտ պարադոքսալիստի խիստ բովանդակալից մի ուղեցույց, որը երևան բերելով նորօրյա ալքիմիկոսի խոհանոցը, ոչ միայն պարզաբանում է մեծ արձագանք գտած ստեղծագործության հայեցակարգային կողմերը, այլև ձևակերպում պոստմոդեռնիստական վեպի և ընդհանրապես պոստմոդեռնիզմի էական առանձնահատկությունները: Էկոյի գեղարվեստական գլուխգործոցը համալրող այս գիրքն իր հերթին էսսեագրության գլուխգործոցի համբավ է վաստակել և թարգմանվել տասնյակ լեզուներով:2490
Գուրգեն Մահարու Երկերի լիակատար ժողովածուի տասներեքերորդ հատորով ամփոփվում է նրա գրական- հրապարակախոսական ժառանգությունը: Հատորում ընդգրկված ակնարկների, դիմանկարների, խոհագրության, մահախոսականների, հարցազրույցների շարքերն ստացել են իրենց առաջին ամփոփումը և նորություն են ինչպես ընթերցողների, այնպես էլ գրականության մասնագետների համար: Նյութերի մեծ մասը պատկանում են ժամանակի ընթացքում մոռացված, բայց ոչ հնացածների շարքին:
Սույն հատորում առաջին անգամ ի մի են հավաքված և ընթերցողին են ներկայացվում Գուրգեն մահարու գրախոսականները, թատերախոսականներ, կինոխոսականներ, որոնց մեջ քիչ չեն նաև անտիպները: Գրված լինելով գրական- հասարակական կյանքի տարբեր պայմաններում՝ 1917-1936 և 1954-1969 թվականներին, դրանք կազմում են հազվագյուտ մի ամբողջություն, քանի որ գրողը հեռու է եղել անձնական հածիվներից և ղեկավարվել է հավատարմությամբ դեպի ճշմարիտ գրականությունը: Հատորն ուսանելի է գրողներին, գրականագետներին և ընթերցողական լայն շրջանակին՝ կողմնորոշվելու համար մեր երեկվա հոգևոր կյանքի այն հատվածում, որը կոչվել է խորհրդահայ գրականություն և գրականագիտություն:
Սույն հատորում առաջին անգամ ընթերցողին են ներկայացվում Գ. Մահարու գրական-մշակութային և հրապարակախոսական հոդվածները, որոնք սկիզբ են առնում որբանոցային տարիներից և կամավոր ու հարկադիր ընդմիջումներով ձգվում ավելի քան կես դար: Գրված լինելով հասարակական- քաղաքական կյանքի տարբեր իրադրություններում`Հայաստանի առաջին հանրապետության բազմակուսակցական մամուլում, ռապպական- «մարքսիստական» քննադատության կրակի տակ, խրուշչովյան «ձնհալի» թե բրեժնևյան ճահճացման տարիներին, դրանք կազմում են հազվագյուտ ամբողջություն, քանի որ հիմնված են գրական մնայուն չափանիշների և քաղաքացիական անսխալ կողմնորոշման վրա: Տասնամյակների պարբերական մամուլից հավաքված, տարբեր արխիվներում պահպանված անտիպ հոդվածներն օգնում են նորովի տեսնելու և գնահատելու գրողի ստեղծագործական կյանքի ևս մի կարևոր կողմը: