Ձեռնարկը ներկայացման ամբողջական սցենար է՝ երաժշտական ձևավորմամբ, որն իր մեջ ներառում է կերպարների դիմակները, երգերի նոտաները, երգերով և նվագակցություններով ձայնասկավառակ, կրծքանշաններ: Նախատեսված է ավագ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների, նրանց հետ աշխատող մանկավարժների և ծնողների համար: «Երաժշտական ներկայացում 4»-ը կօգնի երեխաներին բարձրաձայնել սեփական խնդիրների մասին, ինքնարտահայտվել, իսկ մեծահասակներին և ծնողներին՝ վերանայել վերաբերմունքը երեխաների հանդեպ, ջերմ ու կայուն փոխհարաբերություններ ստեղծել նրանց հետ: Հաշվի առնելով երեխաների տարիքը և հետաքրքրությունները՝ մանկավարժը կարող է կրճատել կամ ավելացնել նյութը, ընտրել դեկորացիաներ, հագուստներ, դիմակներ և զարդարել դահլիճը: Երաշխավորվել է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտը:
Ձեռնարկը ներկայացման ամբողջական սցենար է՝ երաժշտական ձևավորմամբ, որն իր մեջ ներառում է կերպարների դիմակները, երգերի նոտաները, երգերով և նվագակցություններով ձայնասկավառակ, կրծքանշաններ: Նախատեսված է ավագ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների, նրանց հետ աշխատող մանկավարժների և ծնողների համար: «Երաժշտական ներկայացում 3»-ը կծանոթացնի երեխաներին շրջապատող աշխարհին, տարրական գիտելիքներ կտա մարդու և շրջակա միջավայրի փոխազդեցության մասին, կծանոթացնի բույսերի նշանակությանը բնության մեջ ու մարդու կյանքում, կսովորեցնի խնամել ու սիրել բույսերը: Հաշվի առնելով երեխաների տարիքը և հետաքրքրությունները՝ մանկավարժը կարող է կրճատել կամ ավելացնել նյութը, ընտրել դեկորացիաներ, հագուստներ, դիմակներ և զարդարել դահլիճը:
Ձեռնարկը ներկայացման ամբողջական սցենար է՝ երաժշտական ձևավորմամբ, որն իր մեջ ներառում է կերպարների դիմակները, երգերի նոտաները, երգերով և նվագակցություններով ձայնասկավառակ, կրծքանշաններ: Նախատեսված է ավագ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների, նրանց հետ աշխատող մանկավարժների և ծնողների համար: «Երաժշտական ներկայացում 2»-ը կծանոթացնի երեխաներին զգացմունքների աշխարհի հետ, կօգնի գիտելիքներ փոխանցել դրանց մասին: Հաշվի առնելով երեխաների տարիքը և հետաքրքրությունները՝ մանկավարժը կարող է կրճատել կամ ավելացնել նյութը, ընտրել դեկորացիաներ, հագուստներ, դիմակներ և զարդարել դահլիճը:
Ձեռնարկը ներկայացման ամբողջական սցենար է` երաժշտական ձևավորմամբ, որն իր մեջ ներառում է կերպարների դիմակները, երգերի նոտաները, երգերով և նվագակցություններով ձայնասկավառակ, կրծքանշաններ: Նախատեսված է ավագ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների, նրանց հետ աշխատող մանկավարժների և ծնողների համար: «Երաժշտական ներկայացում 1»-ը ունի բնապահպանական ուղղվածություն: Ձեռնարկը կօգնի մանկավարժներին կենդանիների մասին որոշակի գիտելիքներ հաղորդել երեխաներին, ճանաչել շրջակա աշխարհը, ձևավորել ճիշտ վարքագիծ, ներդաշնակ ապրել բնության հետ: Հաշվի առնելով երեխաների տարիքը և հետաքրքրությունները՝ մանկավարժը կարող է կրճատել կամ ավելացնել նյութը, ընտրել դեկորացիաներ, հագուստներ, դիմակներ և զարդարել դահլիճը:
Երգի դերն ու նշանակությունը մեծ են դպրոցականների ուսուցման և դաստիարակության՝ հատկապես օտար լեզվի դասավանդման գործում. այն նպաստում է բանավոր խոսքի զարգացմանը: Անգլերեն լեզվի ուսուցիչները այս ժողովածուում կգտնեն լայն տարածում գտած անգլիական, ամերիկյան և մի քանի հայկական ու ռուսական երգերի թարգմանությունը: Երգարանն ընդգրկում է հիսուն չորս երգ, որոնք դասավորված են ինչպես բովանդակության, այնպես էլ երաժշտական աստիճանական բարդացման սկզբունքով: Ցածր դասարանների երգերը նաև խաղեր են, որով երեխաները կատարում են այն, ինչ երգում են. ծափ են տալիս, դոփում են, մատը դնում դեմքի և մարմնի զանազան մասերի վրա՝ կրկնելով բառերը: Երգերը ընտրված են նաև ըստ տոների` Սբ, Ծննդյան, Ամանորի, մայրիկների: Ընդգրկված են երգեր հայտնի...
Մանկությունը երգ է, բնության պես պարզ ու շիտակ: Մանկությունը բնության պես կարիք ունի խնամքի ու հոգատարության: Մանուկներն իրենց անաղարտ սրտով կարողանում են զգալ և գնահատել բարի ու սիրող հոգու ջերմությունը: Իմ երգը այդ սիրո ու ջերմության արտահայտությունն է: Երգերում անձրևի կաթոցն է, աշնանային պարող տերևների վալսը, գարնան ծաղկունքը, մանկական սրտի թրթիռն ու ծաղիկների պարը: Իսկ խստաշունչ ձմեռը դառնում է հեքիաթ ու նվիրվում մանուկներին: Երգերի այս ժողովածուն նվիրում եմ իմ սիրելի մանուկներին: Թող նրանք ապրեն անհոգ ու երջանիկ: Թող արևը նրանց համար միշտ շողա պայծառ, ապրեն ուրախության և տոնական գունեղ հրավառությունների ներքո, վայելեն իրենց մայրիկների անսահման սերն ու հոգատարությունը, սիրեն հայրենիքը,...
Ժողովածուն նախատեսված է նախադպրոցական և տարրական դասարանների երեխաների համար: Երգարանում ընդգրկված երգերը՝ որպես օժանդակ նյութ, կհետաքրքրեն մասնագետներին՝ մանկապարտեզների և դպրոցների երաժշտության ուսուցիչներին: Երգերը նվիրված են բնությանը, կենդանիներին, հայրենիքին, երեխայի առօրյային և երազանքներին, խաղերին: Ամեն մի երգ որոշակի միտք, հույզ, գաղափար է ամփոփում իր մեջ՝ սիրել ծնողներին, ընկերներին, իր գյուղն ու քաղաքը, սիրել գեղեցիկը՝ արևը, երկինքը, ծառ ու ծաղիկ, կենդանիներին, աշխատանքը և այլն: Դրանք ուսանելի են, կնպաստեն ունկնդրի և կատարողի գեղագիտական ճաշակի և կատարողական ունակությունների զարգացմանը:
«Մանկության մոլորակ – 2» մանկական երգերի երկրորդ ժողովածուն նույնպես ընդգրկում է բարձր դաստիարակչական նշանակություն ունեցող երգեր: Ժողովածուն կազմելիս հաշվի է առնվել երեխաների տարիքային առանձնահատկությունները և նրանց ձայնական ապարատի հնարավորությունները: Այս ժողովածուն նույնպես ուսումնաօժանդակ ձեռնարկ է՝ նախադպրոցական տարիքի երեխաների և տարրական դասարանների աշակերտների համար և կրկին կից ներկայացվում է գրքում զետեղված երգերի ձայնասկավառակը:
Երգարանը ուսումնաօժանդակ ձեռնարկ է նախադպրոցական տարիքի երեխաների և տարրական դասարանների աշակերտների համար: Երգերը գրելիս հեղինակը հաշվի է առել երեխաների տարիքային առանձնահատկություններն ու հետաքրքրասիրությունները` բնություն, կենդանիներ, ընկերություն, երազանքներ, մայրիկ, տատիկ-պապիկ, հայրենիք: Երգարանին կից ձայնասկավառակի երգերը կատարողները «Օկտավա» վոկալ-էստրադային անսամբլի (գեղարվեստական ղեկավար` Սոնա Վարդանյան) սաներն են:
«Իմ երգը» ժողովածուն նախատեսված է նախադպրոցական հաստատությունների և կրտսեր դպրոցի երեխաների համար: Այն որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ կարող է օգտակար լինել երաժշտության ուսուցիչների, դաստիարակների, ինչպես նաև ծնողների և մանկական երգով հետաքրքրված անձանց համար:
Գիրքը հայազգի հանճարեղ մի երաժշտի՝ Կոնստանտին Կոնստանտինի Սարաջևի մասին է, ում համար ընդունելի միակ երաժշտական գործիքը զանգն էր: Օժտված լինելով եզակի լսողությամբ և տաղանդով՝ օկտավում լսում էր 1701 ձայն: Նա գործել և ստեղծագործել է 20-րդ դարի սկզբներին Ռուսաստանում: Գիրքը հնարավորություն կտա ճանաչելու մի տաղանդի, ով անջնջելի հետք է թողել զանգերգության պատմության մեջ:
Illustrator.am 2018 կատոլոգը ներառում է ութսունյոթ նոր ու թարմ նկարազարդումներ, փրոմո–կերպարներ, ինքնակպչուններ, բացիկներ ու ամսագրերի նկարազարդումներ, անիմացիաներ, գրքանիշեր և գրաֆիկ վեպերի նկարազարդումներ: Ներկայացված են թե՛ երիտասարդ և թե՛ արդեն կայացած քառասունչորս հայ նկարազարդողների բազմաժանր ու տարբերվող աշխատանքներ: Գրքի վերջին բաժնում ներկայացված են նկարազարդողների հասցեները:
Սա հայ նկարազարդողների և ձևավորողների արդեն երկրորդ կատալոգն է, որտեղ ներառված է ժամանակակից երեսունհինգ հեղինակների հարյուր քսան աշխատանք: Կատալոգի նպատակն է հայ նկարազարդողներին ներկայացնել միջազգային շուկայում` նպաստելով նրանց ստեղծագործությունների ճանաչմանը, և ընձեռել հնարավորություն իրենց մասնակցությունը ցուցաբերելու նոր նախագծերում ու ծրագրերում:
Գրքի նկարազարդմամբ զբաղվող հայ նկարիչների ստեղծագործությունների այս կատալոգը հրատարակվել է «Զանգակ» հրատարակչության նախաձեռնությամբ: Կատալոգում ներկայացված են 30 նկարիչների 100 ստեղծագործություն: Նախաձեռնության հեռահար նպատակներից մեկը եղել է գրքի նկարազարդման բնագավառում այսօրվա հայ նկարիչների ստեղծագործական ներուժը միջազգային հանրաճանաչ հարթակներում պատշաճ ներկայացնելը:
Ալբոմը ներկայացնում է նկարիչ Լեմս Ներսիսյանի գեղանկարչական ստեղծագործութունները: Լեմս Ներսիսյանի զգացմունքների ամենաբնական շարունակությունն են նրա իմպրեսիոնիստական բնանկարներն ու նատյուրմորտները:
Սույն ձեռնարկը ամենաընդհանուր տեղեկություններ է պարունակում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական դիրքի, բնության, վարչական միավորների, պետական խորհրդանիշների մասին: Նախատեսված է սփյուռքի դպրոցների, ինչպես նաև Հայաստանով հետաքրքրվող ցանկացած ընթերցողի համար:
Սույն գիրքը նախատեսված է Սփյուռքի հայկական այն դպրոցների համար, որտեղ ուսուցումն իրականացվում է արևելահայերենով: Այս գիրքը հաջորդում է «Մայրենի 4» դասագրքին: Գրքում տեղ գտած գեղարվեստական բնագրերը կարող են օգտագործվել նաև թելադրությունների, փոխադրությունների համար: Դրան հարակից թեմաներով կարելի է հանձնարարել շարադրություններ:
Ռուսաստանի հայկական դպրոցներին հասցեագրված «Հայրենագիտություն» ձեռնարկը ծանոթացնում է աշակերտներին հայկական ժողովրդական առասպելներին, 20-րդ դարի մշակույթի խոշոր գործիչներին և հայոց լեզվի ստեղծման պատմությանը: Դասագիրքը համապարփակ տեղեկություններ է տրամադրում նաև Հայկական լեռնաշխարհի, հայ թագավորական տների, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների վերաբերյալ:
Էլեկտրոնային գիրքը ընդհանուր տեղեկություններ է պարունակում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական դիրքի, բնության, վարչական միավորների, պետական խորհրդանիշների մասին: Նախատեսված է սփյուռքի դպրոցների, ինչպես նաև Հայաստանով հետաքրքրվող ցանկացած ընթերցողի համար: Համակարգչի նվազագույն պահանջները` Monitor 1024×768 px, 32 bit Color P2 500 MHz, RAM 128 Mb Windows 2000/XP/Vista/Windows 7
Գիրքը ներկայացնում է սփյուռքահայ մանկապատանեկան գրականության պատմության համառոտ ուրվագիծը և այն գրողներին, ովքեր ստեղծագործել են նաև մանուկների ու պատանիների համար, և կամ որոնց առանձին ստեղծագործություններ «սեփականացվել» են մանկանց սերունդների կողմից և բնականորեն ներառվել նրանց ընթերցանության շրջանակներում: Սույն գիրքը ամբողջացնում է հեղինակի՝ հայ մանկապատանեկան գրականության տեսությանն ու պատմությանը նվիրված ուսումնասիրությունների շարքը՝ «Ոսկեդարից մինչև… 21-րդ» երկհատորյակի հետ միասին: Այն կարող է նաև որպես օժանդակ ձեռնարկ ծառայել ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի դպրոցների ուսուցիչների և սաների համար:
Գիրքը ներառում է արևմտահայ մանկապատանեկան գրականության պատմության համառոտ ուրվագիծը ներկայացնող ընդհանուր ակնարկ, ինչպես նաև ընտրանի էջեր արևմտահայ գրողների՝ մանուկներին և պատանիներին հասցեագրված ստեղծագործություններից: Հավելվածում տեղ գտած նյութերի ուղղագրության առանձին տարբերությունները պայմանավորված են դրանց՝ Սփյուռքի և Հայաստանի հրատարակություններում առկա տարբերություններով: Դրանք նույնությամբ ներառվել են այս ժողովածուում (բացառությամբ կետադրական որոշ դեպքերի), իսկ աղբյուրները նշված են օգտագործված գրականության ցանկում:
«Մեսրոպ Մաշտոց և Հայոց գրեր» պատկերազարդ գրքույկը ներկայացնում է հայոց այբուբենի ստեղծման պատմությունն ու խորհրդաբանությունը, մաշտոցյան շարականները, Մաշտոցին և հայոց գրերին նվիրված բանաստեղծություններ, կարծիքներ: