Գուրգեն Մահարու«Մանկություն: Պատանեկություն: Երիտասարդության սեմին» ինքնակենսագրական եռագրությունը XX դարասկզբի հայ հասարակական-քաղաքական կյանքի կարևոր ու մնայուն գրական վկայություններից է: Սույն հրատարակությունն իր ամբողջականությամբ շահեկանորեն տարբերվում է անգամ երկերի լիակատար ժողովածուում հրապարակված հատորից (2015 թ.): Ի լրումն Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվող «Երիտասարդության սեմին» վիպակի երկու բնագիր- տետրերի, վերջերս գրողի ընտանեկան արխիվում հայտնաբերվել են ևս երկուսը՝ վերաքննված նոր հատվածներով, որոնք տպագրվում են առաջին անգամ:
Հայ արձակի մեծագույն վարպետներից մեկի՝ Ակսել Բակունցի այս ժողովածուն մեկտեղում է նրա «Մթնաձոր», «Սև ցելերի սերմնացանը», «Անձրևը» գրքերի լավագույն պատմվածքները։ Ներառվել են նաև շարքերից դուրս մնացած մի քանի ընտիր պատմվածքներ ու ակնարկներ։ Տեքստերը հրատարակության են պատրաստվել ըստ Ակսել Բակունցի երկերի ակադեմիական հրատարակության:
«Խենթը» վեպի գլխավոր հերոսը Վարդանն է, ով ստանձնում է օգնություն խնդրող նամակը հասցնել ռուսական բանակի հրամանատար Տեր-Ղուկասովին: Սալմանը, քայլում է գյուղից գյուղ, փորձում է դպրոցներ հիմնել և հիմքից ձևափոխել հայ մտածելակերպը: Պայքարի ջատագով է նաև Մելիք-Մանսուրը, որը չարչի ձևանալով տեղեկատվություն և զենք է մատակարարում: Հետո նկարագրվում են մի քանի տարի դրանից առաջ կատարված դեպքերը: Ալաշկերտում խաղաղություն է տիրում, չնայած, որ մի կողմից քրդերն իրենց Ֆաթթահ Բեկի գլխավորությամբ անընդհատ կողոպտում են հայերին, մյուս կողմից Թովմաս Էֆենդին, հարկեր հավաքողը, լինելով հայ, կեղեքում է յուրայիններին: Հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը, կապված 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի իրադարձությունների հետ, ամբողջ խորությամբ բացահայտեցին Րաֆֆու ստեղծագործական տաղանդի հնարավորությունները։...
Ֆրանսիայից մեծ գրող Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր Տաճարը» հանրահայտ վեպի հայերեն նոր հրատարակությունը իրականացվում է 1953 թ. հրատարակության հիմքով: Կատարվել են անհրաժեշտ սրբագրական և խմբագրական աշխատանքներ՝ արդի հայերենի կետադրության և ուղղագրության կանոններին համապատասխանեցնելու նպատակով: Վիքիպեդիա
«Ցերեկային տուն, գիշերային տուն»-ը (1998)՝ Օլգա Տոկարչուկի նշանավոր գործերից մեկը, նրա բնորոշմամբ «վեպ աստեղատուն» է՝ տարաբնույթ պատումներից բաղադրված համաստեղություն, որն արտացոլում է Սուդետների (Ստորին Սիլեզիա) այն երկրամասի անցյալն ու ներկան, որի գյուղերից մեկում հեղինակը տուն ունի: Տոկարչուկի ստեղծագործական աշխարհի վրա իր դրոշմը թողած այս բազմամշակութային տարածքը պատմության ընթացքում եղել է տարբեր երկրների կազմում, մինչև որ 1945-ից հետո բաժանվել է Գերմանիայի, Չեխիայի և Լեհաստանի միջև: Լեհ գրողը պոստմոդեռնիստական ոգով ստեղծված իր բազմակողմանի գրքում հարադրել է այլևայլ ոճեր ու ժանրեր, գեղարվեստական հորինվածքը կապակցել էսսեիստիկայի հետ, պոետիզմը՝ փիլիսոփայության, իրական կյանքը՝ երազների, իսկ առօրեականությունն ու դիցականությունն այնպես հմտորեն է միահյուսել, որ մանրուքներն անգամ համապարփակ...
«Ինձ պաշարեցին ջրերը մինչև հոգիս» վեպը ճապոնացի հանրահայտ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Կենձաբուրո Օեի ամենահայտնի գործն է: Առանցքում մարդու և հասարակության, մեծահասակների և երեխաների հարաբերություններն են, իսկ վերնագիրը մեջբերում է Աստվածաշնչի Հովնանի գրքից: Այդ կերպ գրողը վեպի տարածություն է բերում քրիստոնեության ճապոնական ավանդույթները, որոնք վեպում պատկերվում են չափազանց սուր և ցնցող նրբերանգներով:
Ֆրանսիացի վիպասան Ֆրանսուա Մորիակը «Իժերի կծիկը» վեպը գրել է 1932 թ.: Այն 68-ամյա փաստաբանի մասին է, որը կյանքի մայրամուտին որոշում է օրագրության ձևով կնոջը թողնել նրա հետ 50 տարի համատեղ կյանքում զգացած մարդկային ծանր ապրումները: Աշխատանքային փայլուն կարիերա արած, մեծ հարստություն դիզած մարդը միայնակ ու անտեսված է սեփական ընտանիքում: Նա շրջապատի վերաբերմունքից դարձել է անհաղորդ ու դաժան ընտանիքի հանդեպ: Նրա սիրտը կծկվել՝ իժերի կծիկի է վերածվել…
1912թ. լույս տեսած «Կորուսյալ աշխարհը» գիտաֆանտաստիկ վեպը պրոֆեսոր Չելենջերի արկածների մասին պատմող մի քանի գրքերից առաջինն է: Վեպում նկարագրվում է բրիտանական արշավախմբի արկածները Ամազոնի ջունգլիներում, որտեղ նրանք հայտնաբերում են դինոզավրների և իրար դեմ պատերազմող կապկամարդկանց, տեղաբնիկ հնդկացիների մի աշխարհ: Վիքիպեդիա
Միջնադարի հայ մտածող, տոմարագետ, տիեզերագետ, մաթեմատիկոս և աշխարհագրագետ Անանիա Շիրակացու աշխատությունների սույն ժողովածուն նպատակ ունի փաստելու, որ հայ գիտական մտքի զարգացումը դեռևս վաղ ժամանակներից դրվել է ամուր հիմքերի վրա: Մինչ այժմ Շիրակացու աշխատությունների մեծ մասը չի կորցրել իր արդիականությունը. հատկապես «Աշխարհացույցը» միտված է հիշեցնելու և վերարժևորելու մեր՝ հայրենիքի մասին գիտելիքները: Անանիա Շիրակացին միջնադարյան հայ գիտական մտքի հիմնասյուներից է: Մ. Աբեղյանը Շիրակացուն համարել է բնական գիտությունների հիմնադիրը հայ իրականության մեջ: «Ինչքան էլ Անանիայից առաջ եղել է հայերի մեջ տոմարի ծանոթություն,- գրել է նա,- բայցևայնպես մեր այս «համարողն» իր բազմաթիվ գրվածքներով ռահվիրա է հանդիսացել տոմարագիտության, տիեզերագիտական և օդերևութաբանական գիտելիքների համար»: «Ամեն մի...
Տասնամյակներ շարունակ անտիպ մնացած «Ջոն արքա»-ի դաշտենցյան թարգմանությունը, որ կատարվել է 1973 թվականին, առաջին անգամ է լույս տեսնում: Տեքստը հրատարակության պատրաստելիս խմբագրվել է, կատարվել են թարգմանական և լեզվական շտկումներ: «Ջոն արքա» քրոնիկի անդրանիկ հայերեն հրատարակությունը ներկայացվում է ուշագրավ տվյալներ և մեկնություններ պարունակող հանգամանալի ծանոթագրություններով»:
«Ալիսի արկածները հրաշքների աշխարհում» անգլիացի մաթեմատիկոս և գրող Լուիս Քերոլի գիրքն է: Գրվել է 1865 թվականին։ Ներառված է նաև գրքի շարունակությունը՝ «Ալիսը Հայելու աշխարհում»։ Սա մի պատմություն է Ալիս անունով փոքրիկ աղջկա մասին, որը , ճագարահորն ընկնելով, հայտնվում է տարօրինակ արարածներով բնակեցված երևակայական աշխարհում և զարմանալի արկածների է հանդիպում: Հեքիաթն արդեն վաղուց սիրելի է դարձել թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար: Այն լի է մաթեմատիկական, լեզվաբանական ու փիլիսոփայական ակնարկներով, կատակներով ու բառախաղերով և համարվում է աբսուրդի գրական ժանրի լավագույն նմուշներից մեկը: Հեքիաթը հատկապես մեծ ազդեցություն է ունեցել ֆենթեզի ժանրի վրա: Գրքի ստեղծում Չարլզ Դոջսոնն իր հայտնի «Ալիսի արկածները հրաշքների աշխարհում» ստեղծագործությունը մտահղացել...
Պետեր Հանդքեի «Մեծ Անկում» գիրքը դերասանի կյանքի մեկ օրվա պատմությունն է: Նա առավոտյան մեկնում է երկար ուղևորության և դադար առնում միայն ուշ գիշերին: Ուղին սկիզբ է առնում ծայրամասից և «անտառի միջով» տանում դեպի կենտրոնը մեծ քաղաքի, որում հեշտությամբ ճանաչվում է Փարիզը, և, հետևաբար, վերադարձնում է նրան դեպի քաղաքակրթություն: Ուխտագնացության (կամ գուցե Խաչակրաց արշավանքի) այս ընթացքը հերոսին օգնում է տեսնել չարի արմատը նոր լույսի տակ: Դեկորացիաների հարափոփոխ կախարդանքը չարաշահում է ընթերցողի համբերությունը, որը սովոր չէ երկար տարածության վազքին, սակայն աներկբա է՝ «անհամբերությունը գոյի ոչնչացումն է»: Գերմանական մամուլում այս գործը յուրօրինակ բնորոշում է ստացել՝ «Մարդատյացների «Հայր մեր»-ը… Հանդքեն, ըստ էության, ներկայացնում է...
«Երկիր Նաիրի»-ն նվիրված է Եղիշե Չարենցի հայրենի քաղաքին՝ Կարսին, որտեղ անցել է նրա պատանեկությունը։ Քաղաքի անկումից հետո Չարենցը գրել է նրա վերջին տարիների պատմությունը, որում Կարսը կարծես կորստի խորհրդանիշ է։ Տեքստում երգիծականն ու ողբերգականը միահյուսվում են քաղաքական և պատմական իրադրություններին: Առաջին աշխարհամարտի թնջուկում և հետայդու քաղաքը ներկայանում է որպես արևելյան և արևմտյան, պահպանողական և ազատական գաղափարների բախումների թատերաբեմ։ «Երկիր Նաիրի»-ն հեղինակի օրոք հրատարակվել է չորս, մահից հետո վերախմբագրվել երկու անգամ՝ ունենալով բազմաթիվ վերահրատարակումներ: Հետչարենցյան ընթացքում վեպն առաջին անգամ է լույս տեսնում գրողի խմբագրած տարբերակով, նախորդ հրատարակությունների քննությամբ և ամենից ստվարաթիվ ծանոթագրություններով։
Ամերիկացի հանրաճանաչ գրող, նովելիստ Օ. Հենրիի «Ամերիկյան պատմություններ» ստեղծագործությունների ժողովածուն առաջին անգամ հնարավորություն է ստեղծում առավել ամբողջական պատկերացում կազմել հումորով, արկածախնդիր ռոմանտիզմով և հնարամիտ գրիչով օժտված արձակագրի գրական ժառանգության մասին։
Մարդիկ որքան շատ են փիլիսոփայում կյանքի մասին, այնքան քիչ են հասկանում կյանքը: Ջեք Լոնդոնի «Զսպաշապիկ» ստեղծագործությունը ֆանտաստիկ-փիլիսոփայական ժանրի հետաքրքիր վեպ է Դարել Սթենդինգ անունով բանտարկյալի մասին, որը սպանության համար ցմահ ազատազրկման է դատապարտված: Բանտապահները պարբերաբար խոշտանգում են նրան՝ օգտագործելով կտավե զսպաշապիկը՝ որպես մարմինը ճզմելու միջոց: Սակայն հերոսը մտքի ուժով սովորում է դիմակայել ցավին՝ մտնելով տրանսցենդենտալ վիճակի մեջ և «ճանապարհորդելով» աստղերի ու ժամանակի միջով: «Զսպաշապիկ» վեպը նախ տպագրվել է «American Sunday Monthly Magazine» հանդեսում 1914-1915 թթ.: Առանձին գրքով առաջին անգամ լույս է տեսել 1915 թվականին Նյու Յորքում՝ վերնագրված «Միջաստղային թափառականը»: Հետագա հրատարակություններում վեպը կոչվել է «Զսպաշապիկ», իսկ ենթավերնագիրը՝ «Միջաստղային թափառականը»:
Վախթանգ Անանյանի «Հովազաձորի գերիները» վեպը գյուղացի մի խումբ երեխաների հետաքրքիր, լարված ու բացահայտումներով լի արկածների պատմություն է: Մինչև վերջ սպասումների ու լարվածության մեջ պահող սյուժեն միևնույն ժամանակ գրավիչ է նրանով, որ ընթացքում բացահայտվում են որսորդական բազմաթիվ գիտելիքներ, կարևոր տեղեկություններ գազանների մասին, ինչպես նաև՝ պատկերվում են նվիրումի և ընկերասիրության տպավորիչ դրվագներ:
Ֆրանց Կաֆկայի օրագրերի հրատարակությունը լայն հնարավորություն է ստեղծում մեծ գրողի ինքնատիպ գրականության ու հետաքրքիր ու ինչ-որ տեղ տարօրինակ կյանքը առավել խորությամբ ընկալելու և մեկնաբանելու համար: Կաֆկայի ստեղծագործությունները, որոնցում միավորված են ռեալիզմի ու ֆանտաստիկայի տարրերը, սովորաբար ունեն մեկուսացած հերոսներ, որոնք բախվում են տարօրինակ ու սյուրռեալիստական դժվարությունների ու սոցիալական-բյուրոկրատիկ անհասկանալի ուժերի հետ, և նվիրված են օտարացման, էքզիստենցիալ անհանգստության, մեղքի ու աբսուրդի թեմաների բացահայտմանը։ Անգլերենում օգտագործվում է Kafkaesque (Կաֆկեսկ) տերմինը՝ նշանակելու համար այն իրադրությունները, որոնց նմանները հանդիպում են Կաֆկայի ստեղծագործություններում: Կաֆկան ծնվել է այն ժամանակ Ավստրո-Հունգարական կայսրության մաս կազմող Բոհեմիայի թագավորության մայրաքաղաք Պրահայում՝ գերմանախոս հրեաների՝ միջին դասի պատկանող ընտանիքում։ Իրավաբանական կրթություն ստանալուց հետո...
«Գանձերի կղզին» շոտլանդացի գրող Ռոբերտ Սթիվենսոնի արկածային վեպն է՝ կապված գանձերի որոնման հետ՝ թաքցրած ծովահեն Ֆլինտի կողմից անմարդաբնակ կղզում։ Առաջին անգամ հրատարակվել է 1883 թվականին, մինչ այդ 1881-1882 թվականներին որպես թերթոն լույս է տեսել մանկական «Young Folks» ամսագրում։ Վեպը կազմված է երեսունչորս գլուխներից՝ բաժանված վեց մասերի։ Պատմությունը արվում է գլխավոր հերոսի՝ գինետան տիրոջ որդի երիտասարդ Ջիմ Հոկինսի կողմից (բացառությամբ 16-18 գլուխների, որտեղ պատմողի դերում հանդես է գալիս բժիշկ Լիվսը)։ Մի անգամ գինետնում բնակություն է հաստատում նոր հյուր՝ նախկին ծովային Բիլլի Բոնսը։ Որոշ ժամանակ անց նրան սկսում են այցելել տարօրինակ հյուրեր։ Առաջին հայտնվում է Սև Գամփռ մականունով նախկին ծովահենը՝ Բիլլիի հին...
Հայրենասիրություն, հերոսություն, ողբերգություն, սեր, արկածներ, հայոց պատմության շրջադարձային էջեր ու մշտապես արդիական գաղափարներ. «Վերք Հայաստանի»: Հայ գրականության ամենանշանակալի վեպերից մեկն ընթերցողին է ներկայացվում գրական արևելահայերեն փոխադրությամբ և համապատասխան ծանոթագրություններով: «Վերքին» ծանոթ ընթերցողն այս հրատարակության միջոցով նորովի կհասկանա հանճարեղ վեպի շատ մանրամասներ, իսկ առաջին անգամ գրքին ծանոթացողը կբացահայտի հզոր շնչով գրված մի հրաշալի ստեղծագործություն, որը չի կորցրել իր արդիականությունը և մեծ հետաքրքրությամբ ընթերցվում է նաև այսօր: «Վերք Հայաստանի»-ն հայ նշանավոր գրող Խաչատուր Աբովյանի կողմից 1841 թվականին գրված պատմական վեպն է, հայոց ազգային ավետարաններից: Դասվում է այնպիսի հուշարձանների շարքը, ինչպիսիք են Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը» և Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը։ «Վերք Հայաստանի» վեպը բաղկացած է 3 մասից և...
«Տարվա հինգերորդ այն եղանակը». Աննա Ախմատովան հայտնի անուն է թե՛ իր հայրենիքում, թե՛ աշխարհում՝ որպես ռուսական մշակույթի ծաղկման «արծաթե դարի» ամենավառ ներկայացուցիչներից, առհասարակ, պոեզիայի խոշոր դեմքերից մեկը: Նրա գլխավոր թեման սերն է, որը ախմատովյան պոեզիայում դրսևորվում է իր ամբողջ բազմազանությամբ ու հարստությամբ: Սակայն կանացի հոգու նրբին ելևէջների հմուտ թարգմանը հազվագյուտ իր տաղանդով արտացոլում է և ժողովրդական կյանքի կարևոր իրադարձություններ, նույն վարպետությամբ հայրենասիրական, քաղաքացիական շնչի տողեր երկնում: Ներկա հրատարակությամբ հայ ընթերցողն առաջին անգամ հնարավորություն ունի բանստեղծուհուն վայելելու առավել ամբողջականորեն, նրա խորունկ ու ինքնատիպ քնարերգության կարևոր ու նշանակալի էջերով:
1967 թվականի սեպտեմբերի 5-ին՝ երեքշաբթի, ժամացույցը կանգ առավ 13:30 րոպեի վրա. Մարիո Վարգաս Լյոսայի և Գաբրիել Գարսիա Մարկեսի միջև երկխոսությունը սկսվեց, բայց նախատեսվածից ավելի երկար տևեց, և քանի որ թեման սպառված չէր, որոշեցին ավարտին հասցնել երկրորդ հանդիպմանը՝ երկու օր անց: «Ես գրում եմ, որպեսզի իմ ընկերներն ինձ ավելի շատ սիրեն»,- ասում է Մարկեսը: Այսինքն՝ գրում ենք, որպեսզի մեզ ավելի քիչ մենակ զգանք և շատ ընկերներ ունենանք: Որպեսզի կարողանանք խոսել այն ամենի մասին, որոնց մասին, երբ բարձրաձայնում ենք, այլևս առաջվանը չեն:
«Ալպիական մանուշակ»-ը Ակսել Բակունցի պատմվածքներից է, որ գրել է 1925-27 թվականներին։ Պատմվածքն ընդգրկված է «Սև ցելերի սերմնացանը» ժողովածուի մեջ։ Պատմվածքը նվիրված է Արփենիկ Չարենցի հիշատակին[1]։ Ակսել Բակունցը հանդես է եկել XX դարի 20-ական թվականին։ Հայ գրականության մեջ նրա ինքնատիպությունն այն է, որ նա իր ստեղծագործությունները պատկերեց այնպիսի նրբությամբ և քնքնշությամբ, որ Ավետիք Իսահակյանն ասել է. «Հայաստանում կա մի գրող, որի բառերը զրնգում են կոմիտասյան շնչով և փայլատակում են Սարյանական կտավների գույներով, դա Ակսել Բակունցն է»։ «Ալպիական մանուշակ» պատմվածքը Ակսել Բակունցի առաջին գործերից մեկն է։ Այնտեղ արտահայտվել են նրա արձակի էական հատկանիշները՝ ուրույն աշխարհազգացումը, բարոյական ու գեղագիտական ըմբռնումների ինքնատիպությունը, նրա արվեստի փիլիսոփայությունը, անմնացորդ սերը հայրենիքի և մարդու...
«Գիրք ճանապարհի» ժողովածուի այս հրատարակությունը բովանդակային և կառուցվածքային առումով ճշգրիտ կրկնությունն է 1933 թվականի առաջին՝ արգելված տարբերակի: Տարբերակ, որն իր պարագրկումներով, ծածկագրերով ու ենթատեքստերով, այլազան հարցադրումներով հանդերձ, ըստ էության, նախևառաջ արտացոլում է հայոց ազգային պետականության չարենցյան տեսլականը: Շտկվել են միայն ակնհայտ որոշ վրիպակներ, փոխվել է ուղղագրությունը: Նվիրվում է Եղիշե Չարենցի ծննդյան 125- ամյակին: «Գիրք ճանապարհի» ժողովածուն բանաստեղծությունների և պոեմների հավաքածու է, որտեղ խոսվում է հայրենասիրության, հայ մեծ գրողների և սոցիալիստական կարգերի անհրաժեշտության մասին: Հայրենասիրության թեման շոշափվում է «Սասունցի Դավիթ» և «Պատմության քառուղիներով» պոեմներում: «Սասունցի Դավիթ» պոեմը հայ ժողովրդական էպոսի մշակումներից մեկն է: Պոետը «Սասունցի Դավիթ» պոեմում նզովում է նեռ թագավորին,...
«Մեծն Գեթսբի» վեպը ամերիկացի գրող Ֆ. Ս. Ֆիցջերալդի գլուխգործոցն է: Այն համարվում է ամերիկյան գրականության «ջազի դարը» բնորոշող ստեղծագործություն: Այդ ժամանակաշրջանը, որ ընդգրկում է Առաջին աշխարհամարտի ավարտից մինչև 1930–ականների Մեծ ճգնաժամի տարիները, իր անվանումը ստացել է հենց Ֆիցջերալդի կողմից: Վեպը 20-րդ դարում անգլերենով գրված 100 լավագույն գրքերի ցանկում զբաղեցրել է երկրորդ տեղը: «Մեծն Գեթսբի» վեպի հերոսները ապրում են հորինված Ուեսթ-Էգ քաղաքի ծաղկող Լոնգ Այլենդում, 1922 թվականի ամռանը։ Պատմությունը առաջին հերթին վերաբերվում է երիտասարդ և խորհրդավոր միլիոնատեր Ջեյ Գեթսբիին և նրա սիրուն՝ Դեյզի Բյուքենենին։ Ֆիցջերալդի աշխատանքի թեման պատկանում է իդեալիզմին, սոցիալական տատանումներին, փոփոխությունների անհանդուրժողականությանը, որի միջոցով նկարագրված են ջազի դարաշրջանը կամ Ճչացող 20-ականները, որը գրված է...