«Սամվել»-ը հայ գրող Րաֆֆու պատմական վեպերից է։ Րաֆֆին «Սամվել»-ը սկսել է գրել է 1884 թ. և ավարտել է 1886 թ.։ Առաջին անգամ հրատարակվել է Թիֆլիսի «Արձագանք» շաբաթաթերթում։ Առանձին գրքով առաջին անգամ լույս է տեսել 1888 թ.։ «Սամվել»-ը համարվում է հայկական գրականության լավագույն կոթողներից մեկը։ Նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը 4-րդ դարում, Րաֆֆին ձգտում էր նկարագրել Հայաստանը 19-րդ դարում, երբ այն գտնվում էր Թուրքիայի և Ռուսաստանի տիրապետության տակ։ Ցարական իշխանությունը այրում էր հայկական գրքերը, փակում եկեղեցիները և ոչնչացնում լեզուն։ Րաֆֆին չէր կարող լուռ նայել այդ ամենին։ «Գրելով այս վեպը ես նպատակ եմ ունեցել այդպիսի նկարագիր մեր պատմական անցյալից»-գրել է Րաֆֆին։ «Սամվել» վեպը ներառված է հայկական ուսումնական ծրագրի մեջ։ Դրա հիմնական գաղափարներից են հայրենասիրությունը և ազատագրական պայքարի կոչը։ Բոլոր հերոսները...
Կոստան Զարյանի «Անցորդը և իր ճամբան» վեպը գրվել է 1926-1927 թվականներին և տպագրվել «Հայրենիք» (Բոստոն) ամսագրում շարունակաբար: «Անցորդը» ինքնօրինակ վեպ է XX դարի սկզբին հայ ժողովրդի ապրած մեծ ողբերգության, ազգային գիտակցության վերելքի, մեր ժողովրդի «հավաքական գիտակցության փրկարար հրամայականի», հայության ճակատագրի ու կոչման, անհատի ու երկիր- հայրենիք միասնության, 1920 –ական թվականների Երևանի և Հայաստանի, վերջապես՝ հայության անցյալի, ներկայի ու ապագայի մասին: Հակոբ Սիրունու խոսքով՝ «Անցորդը և իր ճամբան» «դարուն գիրք» է: Հայաստանյան երկրորդ հրատարակություն:
Վէպեր | Նիկողոս Սարաֆեան. Այս հատորին մէջ առաջին անգամ ըլլալով համատեղ ներկայացուած են բանաստեղծ Նիկողոս Սարաֆեանի (1902-1972) չորս վէպերը ուր կը պատկերացուի ֆրանսահայ կենաքը յետ- եղեռնեան տարիներուն:
«Պատվի համար»-ը Ալեքսանդր Շիրվանզադեի դրամաներից է, որ նա գրել է 1904 թվականին։ Պիեսի հիման վրա 1956 թվականին «Երևան» կինոստուդիայում նկարահանվել է համանուն ֆիլմը։ 2020 թվականին Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը սկսել է «Պատվի համար» նոր տասնվեց մասից բաղկացած հեռուստասերիալի նկարահանումները: Սյուժե Էլիզբարովն ընկերոջ մահից հետո յուրացրել է նրա ունեցվածքը՝ բախտի քմահաճույքին թողնելով ընկերոջ ընտանիքը։ Սակայն Օթարյանն ուսումն ավարտելուց հետո պահանջում է իրենց հասանելիքը՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր։ Էլիզբարովի կրտսեր դուստրը՝ Մարգարիտը, ցանկանում է վերականգնել արդարությունը, սակայն իրեն ու իր «պատիվը» պաշտպանելու համար Էլիզբարովը պատրաստ է ամեն ստորության. նա կրակն է նետում Օթարյանի փաստաթղթերը, որ Մարգարիտի մոտ էին։ Մարգարիտն Օթարյանին խոստացել էր վերադարձնել փաստաթղթերը,...
«Քաոս»-ը հայ գրող Ալեքսանդր Շիրվանզադեի սոցիալական ռեալիստական վեպն է։ Հիմնված է իրական փաստերի վրա։ Առանձին գրքով լույս է տեսել 1898 թվականին։ Վեպի գործողությունները տեղի են ունենում Բաքվում, 19-րդ դարի վերջին։ Վեպը սկսվում է Մարկոս աղա Ալիմյանի մահվան տեսարանով։ Նրա թողած կտակով հարստությունը մնում է ավագ որդուն՝ Սմբատին, իսկ միջնեկ որդին՝ Միքայելը, կարող է բաժին ստանալ, եթե դարձի գա և ամուսնանա հայ աղջկա հետ։ Կտակի երկրորդ կարևոր հատվածն այն էր, որ Սմբատի երեխաները իրավունք ունեն հարստությունը ժառանգել միայն այն դեպքում, երբ Սմբատը բաժանվի ռուս կնոջից։ «Քաոս» վեպը գրվել է 1896-97 թվականներին, սակայն վեպի թեման և սյուժեն գրողին սկսել է մտահոգել 80-ական...
«Երևանի ուղղիչ տնից». Իմ սիրտը դառնությամբ է լցվում, երբ ես հարց եմ տալիս ինձ, թե ինչու է այդ միևնույն բնությունը միևնույն խմորից թխում թե՛ հանճարներ, թե՛ դեգեներատներ… ***** Հիշում եմ՝ հենց որ անցնում էր մեկը՝ ես նախ մտքիս մեջ, ըստ նրա արտաքինի, կամ դեմքի արտահայտության, փորձում էի որոշել նրա հանցագործության տեսակը… Ես միշտ սխալվում էի… Եվ միայն այդտեղ ես հասկացա, որ մարդկային դեմքը շատ անհույս հայելի է մարդկային բնավորությունը և ներքին աշխարհը ճանաչելու համար: ***** Իմ ամբողջ էությամբ ես զգում էի, որ այդ մարդիկ, որ երգում են, ծիծաղում, վիճում, նվագում, կամ քայլում անկյունից անկյուն – տխու՜ր են, այնքա՜ն տխուր, որքան...
Վեպ սիրո, նավթի, սև փողերի, կարգերի բախման և մութ անցքերի մասին․ հայաշատ Բաքու, որտեղ նույնիսկ չկար «ադրբեջանցի» հասկացությունը։ Վահան Թոթովենցի եռահատոր «Բաքու» վեպը այժմ լույս է տեսնում մեկ ամբողջական գրքով։ Վեպում չքավորության մաքառումներով գոյամարտող ամուսիններ Մարթայի և Վիրաբի միակ որդին՝ Լևոնը, որ Թոթովենցի որդու գրականացված տիպն է (Լևոն-Լևիկ), կապիտալիստական աշխարհի անմեղ թիրախն է, որ զրահավորվում է մեծ-մեծ գաղափարներով ու դառնում հաղթանակի ավանդ, գրավական ու մի ողջ եռահատորի սիմվոլ․․․ Դեպքերը ծավալվում են Անդրկովկասի խոշոր քաղաքներից մեկում, որտեղ, անզեն աչքով էլ պարզ է, դեռևս իշխող էին կամ գոնե սոցիալական ազեցություն ունեին հայերը։ Կարգերի բախում, սեր, նավթից գորշացած, սևացած փողեր, չքավորություն և դարի...
«Մի կյանքի պատմություն»-ը հայ գրող Ստեփան Զորյանի վեպն է, որը գրվել է 1939 թվականինˋ նախքան պատերազմը։ «Մի կյանքի պատմություն»-ը մի երեխայի՝ Սուրենի և նրա աղքատ ընտանիքի մասին է։ Նրա ծնողները ցանկանում էին, որ իրենց երեխան դառնա խելացի և մարդկությանը պիտանի լավ մարդ։ Նրանք ցանկանում էին, որ իրենց երեխան ուսումը շարունակի Թիֆլիսում։ Գիրքը պատմում էր կյանքի, փորձությունների, դժվարությունների և սիրո մասին։ Գնալով Թիֆլիս` նա ճանապարհին ընկերանում է մի տղայի՝ Տիգրանի հետ։ Ուսանելու ողջ ընթացքում այդ տղան ուղեկից է դառնում նրան։ Սկզբում նա Թիֆլիսում մնում է իր բարեկամ քեռի Շամիրի տանը, իսկ հետո իր ընկերոջ հետ վարձակալում բնակարան։ Նրանք պարապում են տանտիրոջ...
Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ»-ի մեջ միահյուսված են պատմվածքը, նովելը, վավերագրական արձակը, հրապարակախոսական խորհրդածությունները: Գրողը փորձում է նկատել և իմաստավորել մեր ժողովրդի կյանքի ու բնավորության նոր երևույթները, պարբերաբար հետադարձ հայացք նետելով մեր պատմության հեռու և մոտիկ խաչմերուկներին: 1979 թվականին «Հայկական էսքիզներ»-ի առաջին գիրքն արժանացել է պետական մրցանակի: «Հայկական էսքիզներ»-ի առաջին գիրքը լույս է տեսել 1969 թվականին, երկրորդ գիրքը՝ 1982 թվականին:
«Մատեան ողբերգութեան» ժողովածուն իր բնոյթով հատընտիր է, որի նպատակն է ներկայացնել Արտաշէս Յարութիւնեանի գրական մեծ գործունեութեան բնոյթն ու բազմազանութիւնը: Ժողովածուի բաժինները՝ Քերթուածներ, Գրական դիմաստուերներ, Գիրքեր եւ դէմքեր, Գրական քրոնիկ, մի կողմից այդ բազմազանութեան ի ցոյց դնումն են, միւս կողմից՝ այն խորագրերը, որոնցով, սովորաբար, Յարութիւնեանը հրատարակում էր իր գրութիւնները: Բանաստեղծական գրքերից այստեղ ներկայացուած է միայն «Նոր քնարը», բայց ամբողջութեամբ: Այդ ժողովածուն հեղինակը համարում էր իր լաւագոյն գիրքը, իր քերթողական կարելիութիւնների բարձրակետը: Միւս բաժինների գրութիւնները ներկայացուած են ընտրողաբար:
Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազ ի «Բանաստեղծություններ և պոեմներ» հատընտիրը ներառում է նրա լավագույն բանաստեղծությունները, «Անքավելի մեղքը», «Բիբլիական», «Սիամանթո և Խջեզարե» պոեմները:
Ներկայ ժողովածուն իր բնոյթով հատընտիր է, որի նպատակն է ներկայացնել Արտաշէս Յարութիւնեանի գրական մեծ գործունեութեան բնոյթն ու բազմազանութիւնը: Ժողովածուի բաժինները՝ Քերթուածներ, Գրական դիմաստուերներ, Գիրքեր եւ դէմքեր, Գրական քրոնիկ, մի կողմից այդ բազմազանութեան ի ցոյց դնումն են, միւս կողմից՝ այն խորագրերը, որոնցով, սովորաբար, Յարութիւնեանը հրատարակում էր իր գրութիւնները: Բանաստեղծական գրքերից այստեղ ներկայացուած է միայն «Նոր քնարը», բայց ամբողջութեամբ: Այդ ժողովածուն հեղինակը համարում էր իր լաւագոյն գիրքը, իր քերթողական կարելիութիւնների բարձրակետը: Միւս բաժինների գրութիւնները ներկայացուած են ընտրողաբար:
2012 թ. լույս տեսավ Եղիշե Չարենց ի բանաստեղծությունների եռահատոր ժողովածուն: Լրացուցիչ Դ հատորով ընթերցողին ենք հասցեագրում նրա գեղարվեստական արձակը՝ «Երկիր Նայիրի» վեպը և «Երևանի Ուղղիչ Տնից» հուշ- ակնարկը:
Եղիշե Չարենց ի «Ընտիր երկեր» ժողովածուի երրորդ հատորն ընդգրկում է նրա անտիպ ժառանգության գեղարվեստական մասը, ինչը հրատարակվել է «Անտիպ և չհավաքված երկեր» (1983, կազմող՝ Անահիտ Չարենց), «Նորահայտ էջեր» (1996, կազմող՝ Դավիթ Գասպարյան) գրքերում, նաև գործեր Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Մատենադարանի նոր ձեռքբերումներից: Բնագրերը համեմատվել են ինքնագրերի հետ և արվել ուղղումներ: Գրքում տեղ են գտել նաև Չարենցի օրագրերը և «De profundis» գրառումը:
Եղիշե Չարենց ի սույն եռահատորյակն ընդգրկում է նրա ապրած տարիներին տպագրված և անտիպ մնացած չափածո ժառանգությունը (բանաստեղծություններ, շարքեր, պոեմներ) և օրագրերը: Տպագրված երկերը ժամանակին լոյս են տեսել գրողի երկհատորյակում (Մոսկվա, 1922), առանձին գրքերում, «Էպիքական լուսաբաց» (1930) և «Գիրք ճանապարհի» (1933-1934) ժողովածուներում, այնուհետև ընդգրկվել վեցհատորյակում (1962-1968, կոզմող՝ Ալմաստ Զաքարյան): Չարենցի կյանքի օրոք չտպագրված ժառանգությունն ամփոփված է «Անտիպ և չհավաքված երկեր» (1983, կազմող՝ Անահիտ Չարենց), «Նորահայտ էջեր» (1996, կազմող՝ Դավիթ Գասպարյան) և «Գիրք մնացորդաց» (2012, կազմող՝ Դավիթ Գասպարյան) հավաքածուներում: Սույն հատորում ընդգրկված են «Էպիքական լուսաբաց» և Գիրք ճանապարհի» (1933-1934) ժողովածուները և «Լիրիքական անտրակտ» շարքը: Հասցեագրված է բոլորին, բոլորին, բոլորին…
Եղիշե Չարենց ի սույն եռահատորյակն ընդգրկում է նրա ապրած տարիներին տպագրված և անտիպ մնացած չափածո ժառանգությունը (բանաստեղծություններ, շարքեր, պոեմներ) և օրագրերը: Տպագրված երկերը ժամանակին լոյս են տեսել գրողի երկհատորյակում (Մոսկվա, 1922), առանձին գրքերում, «Էպիքական լուսաբաց» (1930) և «Գիրք ճանապարհի» (1933-1934) ժողովածուներում, այնուհետև ընդգրկվել վեցհատորյակում (1962-1968, կոզմող՝ Ալմաստ Զաքարյան): Չարենցի կյանքի օրոք չտպագրված ժառանգությունն ամփոփված է «Անտիպ և չհավաքված երկեր» (1983, կազմող՝ Անահիտ Չարենց), «Նորահայտ էջեր» (1996, կազմող՝ Դավիթ Գասպարյան) և «Գիրք մնացորդաց» (2012, կազմող՝ Դավիթ Գասպարյան) հավաքածուներում: Սույն հատորում ընդգրկված են 1910-1920-ական թվականների ստեղծագործությունները: Հասցեագրված է բոլորին, բոլորին, բոլորին…
Հայկանուշ Աճեմյանին Ալեքսանդրապոլ- Երևան 13 մայիսի 1921 թ. Թանկահին Անուշ! Ինձ չի զարմացներ այն ագահութիւնը որը դու ունիս դէպի իմ նամակները. ինձ չի զարմացներ և այն՝ որ քեզնից եկողները «նամակ, նամակ, նամակ» կրկնելով Ալեք- պոլից տեղ կը հասնին և հէնց որ ինձ տեսնին փողոցում, բուլվարում, ճաշարանում թէ ննջարանում «նամակ!» կը պոռան, այս ինչ չի զարմացներ, ինձ զարմացնում է միայն այն, որ ես երկու շաբաթւայ ընթացքին ահա 3-րդ նամակն է որ կը գրեմ. սա մի նշանաւոր և եթէ կարելի է ասել յեղափոխական թռիչք է գերազանցօրէն, քչախօսութիւնից դէպի շաբաթախօսութիւն: Եթէ կամենաս՝ աւելին, ես այս նամակում անզուսպ փափագ եմ զգում քիչ մ’ալ սանկ...
Գուրգեն Մահարու Երկերի լիակատար ժողովածուի տասներեքերորդ հատորով ամփոփվում է նրա գրական- հրապարակախոսական ժառանգությունը: Հատորում ընդգրկված ակնարկների, դիմանկարների, խոհագրության, մահախոսականների, հարցազրույցների շարքերն ստացել են իրենց առաջին ամփոփումը և նորություն են ինչպես ընթերցողների, այնպես էլ գրականության մասնագետների համար: Նյութերի մեծ մասը պատկանում են ժամանակի ընթացքում մոռացված, բայց ոչ հնացածների շարքին:
Սույն հատորում առաջին անգամ ի մի են հավաքված և ընթերցողին են ներկայացվում Գուրգեն մահարու գրախոսականները, թատերախոսականներ, կինոխոսականներ, որոնց մեջ քիչ չեն նաև անտիպները: Գրված լինելով գրական- հասարակական կյանքի տարբեր պայմաններում՝ 1917-1936 և 1954-1969 թվականներին, դրանք կազմում են հազվագյուտ մի ամբողջություն, քանի որ գրողը հեռու է եղել անձնական հածիվներից և ղեկավարվել է հավատարմությամբ դեպի ճշմարիտ գրականությունը: Հատորն ուսանելի է գրողներին, գրականագետներին և ընթերցողական լայն շրջանակին՝ կողմնորոշվելու համար մեր երեկվա հոգևոր կյանքի այն հատվածում, որը կոչվել է խորհրդահայ գրականություն և գրականագիտություն:
Սույն հատորում առաջին անգամ ընթերցողին են ներկայացվում Գ. Մահարու գրական-մշակութային և հրապարակախոսական հոդվածները, որոնք սկիզբ են առնում որբանոցային տարիներից և կամավոր ու հարկադիր ընդմիջումներով ձգվում ավելի քան կես դար: Գրված լինելով հասարակական- քաղաքական կյանքի տարբեր իրադրություններում`Հայաստանի առաջին հանրապետության բազմակուսակցական մամուլում, ռապպական- «մարքսիստական» քննադատության կրակի տակ, խրուշչովյան «ձնհալի» թե բրեժնևյան ճահճացման տարիներին, դրանք կազմում են հազվագյուտ ամբողջություն, քանի որ հիմնված են գրական մնայուն չափանիշների և քաղաքացիական անսխալ կողմնորոշման վրա: Տասնամյակների պարբերական մամուլից հավաքված, տարբեր արխիվներում պահպանված անտիպ հոդվածներն օգնում են նորովի տեսնելու և գնահատելու գրողի ստեղծագործական կյանքի ևս մի կարևոր կողմը:
Գուրգեն Մահարու Երկերի լիակատար ժողովածուի տասներորդ հատորում առաջին անգամ հնարավոր ամբողջությամբ ամփոփվում են նրա երգիծական և հումորիստական ստեղծագործությոնները: Գրական այդ ժանրին նա անդրադարձել է ստեղծագործական ողջ կյանքում: Առաջին անգամ է ամփոփվում նաև գրողի թատերգությունը: 20-ական թվականներից մոռացության մատնված ագիտօպերետների ու ընթերցողին ծանոթ «Մարդը՝ մարդուն…» պիեսի կողքին տեղ են գրավել նաև «Ճգնաժան» և «Երեք բաժակ սուրճ» անտիպ պիեսները: Հտորը նպաստում է գրողի ստեղծագործական ժառանգության առավել լրիվ և ամբողջկան պատկերացմանը:
Գուրգեն Մահարու Երկերի լիակատար ժողովածուի իններորդ հատորում ընդգրկված են և իրենց ամբողջական ամփոփումն են ստացել մահարիական այնպիսի ինքնատիպ ժանրերի ստեղծագործություններ, ինչպիսիք են քանդակները և հուշերը: Դրանց զգալի մասն անտիպ է կամ հավաքված պարբերական մամուլից և տարբեր արխիվներից՝ ներկայացվում է առաջին անգամ: Առաջին անգամ է ներկայացվում և ուղեգրությունների շարքը, որը սկիզբ է առել նախախորհրդային տարիներին և առիթներով շարունակվել գրողի ողջ կյանքի ընթացքում:
Գուրգեն Մահարին 1936-1954 թթ. բռնադատվել է և տարահանվել Սիբիր՝ սկզբում որպես ճամբարային, այնուհետև՝ աքսորական: Այդ տարիներն իրենց արտացոլումն են գտել գրողի արձակ և չափածո ստեղծագործություններում: Սույն հատորում ընդգրկվել են նրա սիբիրական պատմվածքները և «Ծաղկած փշալարեր» վիպերգը: Հանդիսանալով պատմության ոչ մեծ մի շրջանի՝ ստալինյան անօրինակությունների անմիջական վկայութ յուններ, դրանք միաժամանակ պատկանում են մնայուն ստեղ ծագործությունների շարքին, որոնք բնորոշ էին կյանքի փորձով հարստացած արձակագրին: Քնարական արձակի, հումորի և սարկազմի օրգանական համաձուլվածքը, դարի արձակին բնորոշ անկաշկանդ ներքին մենախոսությունները առանձնացնում են այդ գործերը փաստագրական շատ վկայություններից և վերածում գրական արժեքների, որոնք դուրս են ժամանակից և աշխարհագրական սահմաններից:
Հատորում ընդգրկվել են Գ. Մահարու 20-30-ական թթ. պատմվածքները, որոնց հիմնական թեմատիկան հին իրավակարգի փլուզումն է և նորի հաստատումը, ինչպես նաև սիրո, ընտանիքի և բարոյականության հարցերը նոր կառուցվող հասարակարգում: 50-60-ական թթ. պատմվածքներում գրողի հեգնական մոտեցումն է գրական և հասարակական տարբեր հարցերին: նոր ամփոփում են ստացել երգիծական և մանկական պատմվածքների շարքերը: Առանձին պատմվածքներ առաջին անգամ են ընդգրկվում գրողի ժողովածուներում: