«Ֆաուստ»-ը (գերմ.՝ Faust. Eine Tragödie) ողբերգություն է, փիլիսոփայական դրամա, որը համարվում է Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի գլխավոր աշխատությունը։ Դրամայի սյուժեի հիմքում ընկած է բժիշկ Ֆաուստի հայտնի լեգենդը։ Ողբերգությունը սկսվում է ընդհանուր սյուժեի հետ կապ չունեցող թատրոնի տնօրենի և պոետի բանավեճով, որտեղ հերոսները քննարկուն են, թե ինչպես պետք է գրել պիես։ Բանավեճի ժամանակ տնօրենը պոետին պատճառաբանում է, որ հանդիսատեսը կոպիտ է, անտաշ և չունի սեփական կարծիքը։ Նա նախընտրում է քննադատել ստեղծագործությունը ուրիշի խոսքից ելնելով։ Եվ, առհասարակ, նրան ոչ միշտ է հետաքրքրում արվեստը. ոմանք գալիս են ներկայացումներին միայն նրա համար, որ ցուցադրեն իրենց հանդերձները։ Այդ իսկ պատճառով փորձել ստեղծել հանճարեղ երկեր, անիմաստ...
Գիրքը բովանդակում է Շոթա Ռուսթավելու «Վագրենավորը» հերոսական ասքի առաջին հայերեն ամբողջական թարգմանությունը: Կատարել է Գևորգ Մուրադյանը 1927-1930 թթ.: Լույս է տեսնում առաջին անգամ` էականորեն խմբագրված: Հատորն ունի ընդարձակ առաջաբան, որտեղ ներկայացված են թարգմանչի կյանքը և գործը, ինչպես նաև «Վագրենավորի» թարգմանությանն առնչվող խնդիրներ: Վերջում զետեղված են բնագրագիտական և բացատրական բնույթի ծանոթագրություններ:
Պատերազմի պատճառով տարհանման ընթացքում բրիտանական ինքնաթիռը ընկնում է Խաղաղ օվկիանոսի հեռավոր անմարդաբնակ կղզիներից մեկի վրա։ Ողջ են մնում միայն մի քանի երեխաներ և դեռահասներ։ Տղաներից երկուսը՝ խարտյաշ Ռալֆը և գիրուկ, ակնոցավոր Խոզուկը, գտնում են մի խեցի, որը Ռալֆն օգտագործում է որպես խեցի՝ ողջ մնացածներին ժողովի հրավիրելու համար։ Մեծ մասամբ հենց տղաներին հավաքելու համար էլ Ռալֆն անմիջապես որոշակի իշխանություն է ձեռք բերում և ընտրվում որպես տղաների առաջնորդ, չնայած որ տղաների երգչախումբը, որը ղեկավարում էր կարմրամազ Ջեք Մերիդյուն,չի ընտրում նրան։ Ռալֆը երեք հիմնական հարց է առաջ քաշում․ զվարճանալ, գոյատևել և անընդհատ արձակել ծխի ազդանշան, ինչը անցնող նավերին իմաց կտար իրենց գոյության մասին...
Պատանեկան տարիքի ընթերցողներին ուղղված այս գիրքն ընտիր պատմվածքների ժողովածու է՝ ծաղկաքաղ կոլումբիացի ականավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսի չորս հայտնի ժողովածուից՝ «Երկնագույն շան աչքերը» (1974), «Մեծ մոր թաղումը» (1962), «Միամիտ Էրենդիրայի և նրա անհոգի տատիկի անհավանական ու տխուր պատմությունը» (1972), «Տասներկու թափառական պատմվածք» (1992):
Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխություն» վիպակը համաշխարհային գրականության ուղենշային գործերից մեկն է: Համարվել է 20-րդ դարի ամենաօրիգինալ աշխատություններից մեկը, որն ուսումնասիրվել է Արևմտյան կիսագնդի բազմաթիվ համալսարաններում և քոլեջներում: Պատմությունը սկսվում է շրջիկ գործակալ Գրեգոր Զամզայի մասին պատմությամբ, ով, առավոտյան արթնանալով, պարզում է, որ կերպարանափոխվել է՝ մետամորֆոզի է ենթարկվել, և վերածվել է մեծ, հրեշային ուտիճի։ Զամզայի կերպարանափոխության պատճառը երբեք հայտի չդարձավ, Կաֆկան երբեք բացատրություն չտվեց։ Նովելի մնացած մասում ներկայացվում են Զամզայի՝ իր նոր կյանքին և տեսքին ադապտացման փորձերը, ինչպես նաև Զամզայի մոր, հոր և քրոջ զարմացած, վախեցած վերաբերմունքի արտահայտումները։
Թոմ Սոյերի արկածները վեպում Մարկ Տվենը ներկայացնում է իր մի շարք վեպերի հերոս Թոմ Սոյերի տարբեր արկածներ, որոնք տեղի են ունենում Թոմի և նրա ընկերների հետ։ Թոմ Սոյերը մոտ 12 տարեկան մի տղա է, որը մոր մահից հետո ապրում էր իր մորաքույր Պոլիի տանը: Իր այս արկածները տևում են մի քանի ամիս։ Այդ ընթացքում Թոմն ականատես է դառնում սպանության և բացահայտում է այն, սիրահարվում է դասընկերուհուն (Բեքի Թետչերին), փախչում տնից, դառնում ծովահեն և ապրում ամայի կղզում, մասնակցում սեփական հուղարկավորությանը, մոլորվում քարանձավում և վերջիվերջո ապահով դուրս գալիս այնտեղից, գտնում գանձ, որն արժի տասներկու հազար դոլար, և այդ գումարը կիսում իր ընկեր...
Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» և «Դղյակը» վեպերը համաշխարհային գրականության այն գլուխգործոցներից են, որոնք հսկայական ազդեցություն են թողել բազմաթիվ գրողների ստեղծագործական ընթացքի վրա՝ պայմանավորելով մոտեցումների, ընդհանրացումների, ընկալումների յուրօրինակ մի համակարգ:
Գիրքն ընդգրկում է հռոմեացի մեծ բանաստեղծ Պուբլիուս Օվիդիուս Նասոյի (մ.թ.ա. 43 – մ.թ. 17/18)՝ Հին Հռոմի երեք «կանոնական» պոետներից (նաև՝ Վերգիլիուս ու Հորացիուս) մեկի ամենահայտնի երկը՝ «Կերպարանափոխություններ» էպիկական պոեմը, լատիներեն բնագրից հայերեն առաջին ամբողջական թարգմանությամբ, ընդարձակ առաջաբանով ու մանրակրկիտ ծանոթագրություններով։ Գրական այս կոթողը, որն իր նշանակությամբ ու եվրոպական մշակույթի վրա հսկայական ազդեցությամբ համեմատելի է Հոմերոսի «Իլիական»–ի ու «Ոդիսական»–ի և Վերգիլիուսի «Էնեական»–ի հետ, հունահռոմեական առասպելների մի անսպառ շտեմարան է՝ մեծ մասամբ այնպիսի պատմությունների, որոնք ավարտվում են գործող անձի (կամ անձերի) կերպարանափոխությամբ։ Բազմաթիվ առասպելներ մեզ են հասել այս երկի շնորհիվ, իսկ շատ ուրիշները, որ կան նաև այլ աղբյուրներում, «Կերպարանափոխություններ»–ում ներկայացված են առավել...
1942 թիվ։ Լիսաբոնի Կաի նավահանգստում մի տղամարդ սևեռուն նայում էր նավին։ Նա գերմանացի էմիգրանտ էր։ Ամերիկա մեկնող նավը՝ տապան, Ամերիկան Արարատ լեռ էր էմիգրանտների համար։ Նրան է մոտենում մի տղամարդ և նավի երկու տոմս նվիրում՝ փոխարենը խնդրելով այդ գիշեր իրեն մենակ չթողնել և լսել իր պատմությունը, որ սկսվում էր 1933-ին՝ Օսնաբրյուքում, և ավարտվում այդ գիշեր Լիսաբոնի Կաի նավահանգստում՝ Եվրոպայի փախստականների վերջին թաքստոցում։ Նավը, որ կանգնած է Տեժուում և որ իր փրկությունը պիտի լիներ, այլևս ոչ մի արժեք չունի, քանի որ կորցրել է կնոջը, հանուն որի իր համար թանկ էր ազատությունը։ Ռեմարկի այս վեպը, որ լույս տեսավ 1963-ին, ճշմարտապատում նկարագրությունն է...
1932 թվականին լույս տեսած «Էնդհաուզի առեղծվածը» վեպը Ագաթա Քրիստիի ամենահայտնի ստեղծագործություններից է։ Սա հեղինակի՝ թվով յոթերորդ գործն է, որի գլխավոր հերոսը Էրքյուլ Պուարոն է։ Սյուժետային զարգացումներն ընթանում են կտրուկ և անսպասելի, ինչը հատուկ է դետեկտիվի թագուհու բոլոր վեպերին։ Եվ միայն խորագետ ու փորձառու խուզարկուին է հաջողվում աստիճանաբար առանձնացնել անհավատալի թնջուկի բոլոր թելերը։ «Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝...
Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ» վեպն անվերապահ և անմնացորդ սիրո մասին պատմող ցնցող պատմություն է՝ սեր, որն ունակ է հաղթահարելու ամեն ինչ՝ ժամանակ ու տարածություն, կյանքի դժվարություններ ու նյութապաշտություն, մարդկային հոգու անկատարություն ու հուսահատություն: Ֆերմինա Դասան մերժում է Ֆլորենտինո Արիսայի պատանեկան սերն ու երազանքները և ամուսնանում խոլերայի դեմ ակտիվ պայքարող բժիշկ Խուվենալ Ուրբինոյի հետ, որը, ի տարբերություն զգայական և զգացմունքային Ֆլորենտինո Արիսայի, չափազանց զուսպ է և հավասարակշռված: Մելամաղձոտ ու անչափ հուզիչ այս պատմությունը համեմված է Մարկեսի ֆանտաստիկ սարկազմով, ծիծաղաշարժ դրվագներով, հին ժամանակների ոգով, սիրային զեղումներով և մեծ քնարականությամբ: Ամուսնու մահից, անցած երջանկության վերհուշից և մենության ցավոտ ապրումներից...
XIX դարի իսպանացի մեծագույն գրող Բենիտո Պերես Գալդոսի այս վեպը (1895) «հոգևոր վեպեր» կոչվող շարքից է: Բարեպաշտության, գթասրտության, առաքինության և հնազանդության տիպար Ալմա-Լոտեմբերգի կոմսուհի Կատալինա դե Արտալը, կորցնելով սիրելի ամուսնուն, որոշում է բարեգործությանը նվիրվել: Դժգոհ լինելով ժամանակի հասարակական կարգից և ազնվական դասից, որին պատկանում է և ինքը, նա միտք է հղանում յուրահատուկ կրոնական-գյուղատնտեսական համայնք ստեղծել և իր նպատակին հասնելու համար համառ պայքարի մեջ է մտնում ազնվական դասի դեմ:
Հարավաֆրիկացի գրող Ջոն Մ. Քութզին թերևս Նոբելյան բոլոր դափնեկիրներից ամենաառեղծվածայինն է՝ մարդ, որն իր Նոբելյան բանախոսությունը նվիրեց Ռոբինզոն Կրուզոյին՝ մի մարդու, որի անունն արդեն վաղուց առեղծված է: «Բարբարոսներին սպասելիս» վեպում, անանուն կայսրության ծայրամասում գտնվող մի փոքրիկ քաղաք ոգևորվում է սահմանային անապատներից բարբարոսների մոտալուտ հարձակման լուրով: Կայսրության սրտից ժամանած գնդապետ՝ պատրաստ ոչնչացնելու բոլորին, քաղաքային դատավոր, որը չի ցանկանում խուճապի մատնվել և արդյունքում մեղադրողից վերածվում է մեղադրյալի, գերի աղջիկ, որը դատավորի համար դառնում է զգայական և կրոնական երկրպագության առարկա… «Բարբարոսներին սպասելիս» -ը իր բնույթով վեպ- պրիտչա է կամ վեպ- փոխաբերություն:
Վեպում ներկայացվում է Նոր Կտակարանի իրադարձությունների ինքնատիպ մեկնաբանությունը. որոշ դրվագներ առհասարակ բացակայում են կամ պակաս ուշադրության են արժանանում, իսկ մյուսները, ընդհակառակը, անցողիկից դառնում են առանցքային: Ավետարանական ժամանակների տագնապալի մթնոլորտում Սարամագուն փորձում է գտնել իրական պատճառները այն տառապանքի, որ կրել են Հիսուսն ու նրա հայր Հովսեփը: Հիսուսի կերպարը զերծ է հերոսականությունից. Նա մարդ է՝ մարդուն բնորոշ բոլոր խնդիրներով ու կասկածներով, ցանկություններով ու սխալներով: Սա 20 –րդ դարի ամենասկանդալային գրքերից է, թարգմանված է բոլոր եվրոպական լեզուներով: Եկեղեցին այն հռչակեց «Նոր Կտակարանին ուղղված զրպարտագիր», բայց հենց այս վեպի համար էր, որ հեղինակը ստացավ Նոբելյան մրցանակ… Որքան էլ որ ծամծմված է թեման, Սարամագուն աննկարագրելի...
Մեծանուն գրողի գրողի այս գործը (1981), որ դասվում է XX դարի իսպանալեզու լավագույն 100 վեպերի շարքին, իրական հիմքեր ունի: Գիրքը պատմում է պատվի համար կատարված մի սպանության մասին, որն իրականում ոչ ոք չէր ցանկանում, անգամ մարդասպանները, և կարող էր տեղի չունենալ, բայց տեղի է ունենում մարդկային անտարբերության ու անլրջության, եսասիրության ու թեթևամտության, ինչպես և բազում անհեթեթ պատահականությունների զուգադիպության հետևանքով:
Հռչակավոր գրողի այս վիպակը, որ ստեղծվել է 1957 -ին և լույս տեսել 1961-ին, նրա առաջին, բայց և ամաենահայտնի գործերի թվում է, թեև զերծ մոգական ռեալիզմի տարրերից: Վիպակի հերոսը՝ տասնհինգ տարի իր թոշակին սպասող տարես գնդապետը, XX դարի իսպանալեզու գրականության ամենասիրելի և սրտառուչ կերպարներից է: Հեղինակն ինքը վիպակն իր լավագույն ստեղծագործություններից է համարել՝ նշելով. «Ստիպված էի «Հարյուր տարվա մենություն»-ը գրել, որպեսզի կարդան «Գնդապետին գրող չկա»- ն:
Գնդապետ Շաբեր»-ը վիպակ է, և այն ամենը, ինչ կատարվում է այնտեղ, նշանակություն չունի, վերջին էջն ավարտվելուն պես մոռանում ես դրա մասին: Ամենահետաքրքիրը հնարավորություններն ու գաղափարներն են, որոնք գրավում են մեզ և տանում իրենց երևակայական ճամփաներով, դրանք ավելի շատ են սնում մեզ, քան ռեալ իրողությունները, և մենք դրանց ավելի շատ տեղ ենք տալիս»: Խավիեր Մարիաս, իսպանացի գրող
Արգենտինացի գրող Խուլիո Կորտասարը մոգական ռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից է, որի արձակի կարևոր տարրերից են իրականության և ֆանտաստիկայի փոխներթափանցումը, մարդու և տիեզերքի ներդաշնակության ձգտումը: Նա միշտ անսպասելի է և արտասովոր:
Վեպի գործողությունները ծավալվում են նավի վրա, ուր հավաքված մարդիկ վիճակախաղով շահել են հեռավոր ճանապարհորդության իրավունք: Ուղևորներին ինչ-ինչ պատճառներով չեն հայտնում, թե ուր են ուղևորվում, և յուրաքանչյուրի առջև հարց է ծառանում ՝ ենթարկվել նավի հրամանատարությանը, թե պարզել խորհրդավոր արգելքի պատճառները:
1909 թվականին լույս տեսած «Մարտին Իդեն» վեպը Ջեք Լոնդոնի լավագույն ստեղծագործություններից է: Ինքնակենսագրական հենքով գրված այս վեպը տաղանդավոր մարդու պատմություն է, որն անցնում է գրական անմահության տանող երկար ու դժվար մի մի ճանապարհ՝ դրսևորելով համառություն, նպատակասլացություն և աշխատասիրություն:
«Ապուշը» վեպում Դոստոևսկու գեղագիտական սկզբունքներըառավել ամբողջականորեն, իսկ վիպական զարգացումների զարմանալի բազմազանությունն ապահովում է արտակարգ կենսական համապատկեր:Պայծառ ու, միևնույն ժամանակ, ողբերգական իշխան Միշկինի, բռնի Ռոգոժինի ու հուսահատ Նաստասյա Ֆիլիպովնայի պատմությունը մարդկային վարքի ու հոգեբանության ուսումնասիրման իսկական հանրագիտարան է:
Ֆրիդրիխ Նիցշեի (1864-1900) երկերի առաջին հատորն ընդգրկում է «Ողբերգության ծնունդը» (1872), «Անժամանակյա դիտարկումներ»-ի «Կյանքի համար պատմության օգուտի ու վնասի մասին» (1874) հոդվածը և հատվածներ «Մարդկային, չափազանց մարդկային» (1878) գրքից:
«Անասնաֆերմա» վիպակը հրատարակվել է է 1945 թվականին: Այն կարելի է համարել երգիծական առակ-այլաբանություն, որտեղ Ջորջ Օրուելը պատկերել է 1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղաշրջման հեղափոխական սկզբունքների, գաղափարների ու ծրագրերի հետագա այլասերման ընթացքը, որն ի վերջո հանգեցրեց բռնապետության և տոտալիտարիզմի:
«Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթի հեղինակն անգլիացի մաթեմատիկոս Չարլզ Լութվիջ Դոջսոնն է (Լուիս Քերոլը նրա գրական կեղծանունն է): Սա մի պատմություն է Ալիս անունով փոքրիկ աղջկա մասին, որը , ճագարահորն ընկնելով, հայտնվում է տարօրինակ արարածներով բնակեցված երևակայական աշխարհում և զարմանալի արկածների է հանդիպում: Հեքիաթն արդեն վաղուց սիրելի է դարձել թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար: Այն լի է մաթեմատիկական, լեզվաբանական ու փիլիսոփայական ակնարկներով, կատակներով ու բառախաղերով և համարվում է աբսուրդի գրական ժանրի լավագույն նմուշներից մեկը: Հեքիաթը հատկապես մեծ ազդեցություն է ունեցել ֆենթեզի ժանրի վրա: