«Հեքլբերի Ֆիննի արկածները» Մարկ Տվենի վեպն է, որը գրվել է 1884 թվականին։ Սա «Թոմ Սոյերի արկածները» վեպի շարունակությունն է։ Հեքլբերի Ֆիննը փախչում էր իր դաժան հորից և նավարկություն սկսում Միսիսիպի գետի հոսանքով։ Ճանապարհին, կղզիներից մեկում, նա հանդիպում և ընկերակցում է սևամորթ Ջիմի հետ։ Որոշ ժամանակ անց, հանգամանքների բերումով նրանց են միանում երկու խարդախներ՝ դուքսը և թագավորը, որոնք կրկնակի անգամ ստրկացնում են փախստական սևամորթ Ջիմին և գետի երկայնքով ընկած քաղաքներում, կեղծ թատերական բեմադրություններ ներկայացնելով, դրամ են շորթում միամիտներից։ Հեքլբերի Ֆիննը օգնություն է խնդրում Թոմ Սոյերից և նրանք մի ազատման պլան են մտածում։ Բայց եթե Ֆիննը դա շատ լուրջ էր ընդունում, ապա Թոմը դա անում էր զուտ հետաքրքրության համար։ «Հեքլբերի...
«Ողբերգություններ | Եվրիպիդես». Գիրքն ընդգրկում է հույն մեծ ողբերգակ Եվրիպիդեսի (մ.թ.ա. 480–406) հինգ նշանավոր ողբերգություն՝ «Մեդեա», «Հիպպոլիտոս», «Էլեկտրա», «Բաքոսուհիներ» (որից, ըստ Պլուտարքոսի տեղեկության, հատվածներ են բեմադրվել հայոց Արտավազդ II թագավորի [իշխել է մ.թ.ա.55–34 թթ.] պալատում) եւ «Իփիգենիան Ավլիսում», բոլորը՝ բնագրային նոր թարգմանությամբ («Էլեկտրա»-ն արեւելահայերեն է թարգմանվել առաջին անգամ): Առաջաբանում ոչ միայն քննարկվում են բուն ողբերգությունները, այլեւ համառոտ ներկայացվում են Եվրիպիդեսի կյանքը, հին հունական թատրոնի առանձնահատկությունները եւ ողբերգությունների կառուցվածքային ու տաղաչափական հատկանիշները: «Բաքոսուհիներ»-ը, որ Արամ Թոփչյանի բնագրային թարգմանությամբ առաջին անգամ լույս է տեսել 1995 թ., սույն հատորում ընդգրկված է էապես բարեփոխված տարբերակով։
Յուրի Օլեշայի «Երեք հաստլիկները» հեքիաթ-վիպակը գրվել է մոտ 90 տար առաջ, սակայն կարծես մեր ներկա իրականության արտացոլումը լինի: Բռնակալ Երեք Հաստլիկների իշխանության դեմ տեղի է ունենում ժողովրդական ընդվզում զինագործ Պրոսպերոյի և մարզիկ Թիբուլի գլխավորությամբ: Այդ նույն ժամանակ պատահաբար վնասվում է թագաժառանգի տիկնիկը, և դոկտոր Գասպար Արներին հրաման է ստանում վերանորոգել այն: Եվ դրանից հետո դեպքերը զարգանում են չափազանց անսպասելի ընթացքով:
«Քամուց քշվածները» վեպի գործողությունները տեղի են ունենում Ջորջիա նահանգի Քլեյթոն շրջանում և Ատլանտա քաղաքում։ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի եւ վերակառուցման դարաշրջանն է: Պլանտացիաների հարուստ սեփականատիրոջ երես առած դուստրը՝ Սքարլեթ Օ’Հարան, պատերազմի ժամանակ եւ դրանից հետո պետք է պայքարի սովի, աղքատության դեմ, պահպանի հորից ժառանգություն ստացած հողակտորը եւ փորձի գտնել իր երջանկությունը։ Սա Մոխրոտիկի պատմությունն է՝ հակառակ շարադրանքով. հարուստ և անհոգ գեղեցկուհին աղքատության ու սովի է մատնվում։ Վեպն անհոգ աղջկա դժվարին հասունացման մասին է։ Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» վեպն առաջին անգամ հրատարակվել է 1936 թվականին։ Գործողությունները տեղի են ունենում Ջորջիա նահանգի Քլեյտոնի շրջանում և Ատլանտա քաղաքում՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի և վերակառուցման դարաշրջանի ընթացքում։ Այն նկարագրում է պլանտացիաների հարուստ...
«Կալլե Բլյումքիստի արկածները» Գրքում ընդգրկված են շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենի (1907-2002) «Հռչակավոր խուզարկու Բլյումքիստը», «Կալլե Բլյումքիստը վտանգում է իրեն», «Կալլեն ու Ռասմուսը» վիպակները։
Կան ստեղծագործություններ, որոնք մեր մանկության անբաժան ուղեկիցն են: Այդպիսիներից է նաև Ալեքսանդր Պուշկինի «Հեքիաթ ձկնորսի ու ձկան մասին» ստեղծագործությունը, որն առավելապես հայտնի է «Ոսկե ձկնիկը» անվամբ: Ինչ խոսք, այն մեծ նշանակություն ունի երեխաների բարոյահոգեբանական դաստիարակության գործում: Մեծանուն գրողի այս ստեղծագործությունը ներկայացվում է ինչպես նոր թարգմանությամբ, այնպես էլ նոր ու յուրօրինակ պատկերազարդմամբ: Հեքիաթ ձկնիկի և ձկնորսի մասին (ռուս.՝ «Сказка о рыбаке и рыбке»)՝ հեքիաթ, որը գրել է Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը 1883 թվականի հոկտեմբերի 2 (14)-ին։ Առաջին անգամ տպագրվել է 1835 թվականին «Գրադարան ընթերցանության համար» ամսագրում։ Ձեռագրի վրա կա «18 սերբական երգ» նշումը։ Այդ նշանը ցույց է տալիս, որ Պուշկինը պատրաստվում էր...
«Ալիսի արկածները հրաշքների աշխարհում» անգլիացի մաթեմատիկոս և գրող Լուիս Քերոլի գիրքն է: Գրվել է 1865 թվականին։ Կա նաև գրքի շարունակությունը՝ «Ալիսը Հայելու աշխարհում»։ Սա մի պատմություն է Ալիս անունով փոքրիկ աղջկա մասին, որը , ճագարահորն ընկնելով, հայտնվում է տարօրինակ արարածներով բնակեցված երևակայական աշխարհում և զարմանալի արկածների է հանդիպում: Հեքիաթն արդեն վաղուց սիրելի է դարձել թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար: Այն լի է մաթեմատիկական, լեզվաբանական ու փիլիսոփայական ակնարկներով, կատակներով ու բառախաղերով և համարվում է աբսուրդի գրական ժանրի լավագույն նմուշներից մեկը: Հեքիաթը հատկապես մեծ ազդեցություն է ունեցել ֆենթեզի ժանրի վրա: Գրքի ստեղծում Չարլզ Դոջսոնն իր հայտնի «Ալիսի արկածները հրաշքների աշխարհում» ստեղծագործությունը մտահղացել...
«Օլիվեր Թվիստի արկածները» Չարլզ Դիքենսի երկրորդ, իսկ անգլիական գրականության առաջին վեպն է, որի գլխավոր հերոսը երեխա է: Բովանդակություն Օլիվեր Թվիստ՝ տղա, ում մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ: Նա մեծանում է ծխական համայնքի մանկատանը, որի միջոցները շատ խղճուկ են: Քաղցած հասակակիցները ստիպում են նրան հավելում խնդրել ճաշին: Այդպիսի համառության համար տնօրենությունը վաճառում է նրան գերեզմանափորներին, որտեղ Օլիվերը ծաղրի է ենթարկվում ենթավարպետների կողմից: Ենթապետի հետ կռվից հետո Օլիվերը փախչում է Լոնդոն, որտեղ նա ընկնում է Ճարպիկ խաբեբա մականվամբ երիտասարդ գրպանահատի խմբի մեջ: Ավազակների որջը ղեկավարում է խորամանկ և նենգ հրեա Ֆեգինը: Նրանց է միանում սառնասիրտ մարդասպան և կողոպտիչ Բիլ Սայկսը: Նրա 17-ամյա ընկերուհին՝ Նենսին, Օլիվերի...
«Տիրակալը» ֆլորենցիացի փիլիսոփա և պետական գործիչ Նիկոլո Մաքիավելիի քաղաքական տրակտատն է: Դրա մեջ նա նկարագրում է իշխանության բռնազավթման մեդոթաբանությունը, կառավարման մեթոդները և իդեալական տիրակալին բնորոշ հմտությունները։ Ի սկզբանե գիրքը կրում էր «Իշխանությունների մասին» անվանումը։ «Տիրակալը» գրվել է մոտ 1513 թ., սակայն հրապարակվել է միայն 1532-ին, Մաքիավելիի մահվանից հինգ տարի անց։ Գիրքը իր ժամանակների պետության և նրա կառավարման մասին գիտելիքների համակարգման հիմնարար աշխատանք էր։ Աշխատության նյութերը չեն հնացել նույնիսկ մեր օրերին. գրքում նկարագրված սկզբունքները արդիական են նաև ժամանակակից քաղաքականության մեջ։ Առաջին հերթին գիրքը բովանդակում է իշխանության գլուխը անցնելու և միապետության ու հանրապետության պահպանման սկզբունքների նկարագրությունը։ Նիկոլո Մաքիավելին նկարագրում է իշխանության գլուխը անցնելու այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են հաջողությունը (հանգամանքների զուգադիպության հմուտ օգտագործումը), արիությունը,...
Ֆրիդրիխ Նիցշեի «Երկեր հինգ հատորով. Հատոր 5/2» «Դիոնիսոսյան դիթիրամբներ» բանաստեղծական ժողովածուն (հրատարակվել է 1891թ.), տարբեր տարիներին գրված բանաստեղծություններ ու բանաստեղծական պատառիկներ և հատվածներ սևագիր ժառանգությունից, որից էլ Էլիզաբեթ Ֆյորստեր- Նիցշեն և Պետեր Գաստը հետագայում կազմել և հրապարակել են «Կամք առ իշխանություն» աղմկահարույց բանաքաղություն- գիրքը: Հատորը եզրափակում է փիլիսոփայի կենսագրության մի ուրվագիծ, որն ուղեկցված է նամակագրական նյութով:
«Էմմա»-ն Ջեյն Օսթինի չորրորդ խոշորագույն վեպը, ավարտել է 1815 թվականին։ Վեպը գրված է հումորային տրամադրությամբ և նվիրված մի երիտասարդ կնոջ, ով մեծ խանդավառությամբ խնամախոսում էր իր հարևաններին և բարեկամներին։ Ոչ մեծ տպաքանակը այդպես էլ լրիվությամբ չվաճառվեց Ջեյն Օստինի կենդանության օրոք: Սյուժե Էմմա Վուդհաուսը՝ «վայելչատես, խելացի ու հարուստ», քսանմեկ տարեկանում որոշում է, որ ամուսնությունն իր համար չէ, ինքը պետք է ընդմիշտ մնա ծերունի հոր կողքին: Իսկ իր խորաթափանցությունը, եռանդն ու բոլոր ուժերը պետք է ի սպաս դնի մերձավոր շրջապատի երիտասարդների ճակատագրերը միավորելու գործին: Հարթֆիլդ կալվածքի շնորհաշատ տիրուհու բարի մտադրությունները, ազնվությունն ու մտավոր բարձր կարողությունները կասկածից վեր են, սակայն նրա կերպարով ընդհանուր...
«Քառյակներ» Օմար Խայամը (1048-1131) իրանական պոեզիայի փառքը հանդիսացող չորս նշանավոր բանաստեղծներից մեկն է (Ֆիրդուսի, Սաադի, Հաֆեզ, Խայամ): Լինելով իր ժամանակի անվանի գիտնականներից մեկը՝ նա այսօր աշխարհով մեկ հայտնի է ամենից առաջ որպես արևելյան մեծանուն իմաստուն, ում հատուկ է լայն մտահորիզոնը, խորն ու պրպտուն միտքը, ընդամենը մի քանի տողի մեջ ասելիքը սեղմ ու դիպուկ, գեղեցիկ ու տպավորիչ ձևակերպելու զարմանալի կարողությունը: Ահա ինչու արդեն քանի՜ հարյուրամյակ ամբողջ աշխարհում հետաքրքրությունը չի մարում նրա անձի ու ստեղծագործության հանդեպ: Օմար Խայամը գրել է նաև երկեր մեխանիկայի, աշխարհագրության և երաժշտության վերաբերյալ։ Խայամը լայն հանրությանը հայտնի է առաջին հերթին իր «Քառյակներ»-ով՝ «ռուբաիներով»։ Խայամը, որ միայն այդ ժանրում...
Փադինգթոն անունով արջուկը, օվկիանոսը հատելով, հեռավոր Պերուից հասնում է Անգլիա` Լոնդոն: Այստեղ նա հանդիպում է տեր և տիկին Բրաուններին և շուտով դառնում այս հրաշալի ընտանիքի լիիրավ անդամը: Մեծ քաղաքում Փադինգթոնին սպասում են անհամար նորույթներ, հետաքրքիր ու անհավանական արկածներ: Փադինգթոն արջուկի մասին գիրքը համարվում է մանկական գրականության դասական: «Փադինգթոն անունով արջուկը» գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1958 թվականի հոկտեմբերի 13-ին: Այսօր աշխարհում կա արջուկի մասին ավելի քան 25 միլիոն գիրք, որոնք թարգմանված են ընդհանուր 31 լեզուներով: Գիրքը գրելու միտքը Մայքլ Բոնդի մոտ հղացավ, երբ նա 1956 թվականին Փադինգթոն կայարանում տեսավ միայն արջուկին: Արջուկը ոգեշնչեց Բոնդին, և վերջինս ընդամենը տաս օրում պատմություն...
«Ռոբինզոն Կրուզո» վեպն անխոհեմորեն կյանքին մարտահրավեր նետած մարդու մասին է: Անխոհեմություն, որի պատիժը լինում է երկարատև մենակությունն անմարդաբնակ կղզում: Բազում փորձություններ հաղթահարած Ռոբինզոն Կրուզոն ամենը համարում է նախախնամության հետևանք, որի պատճառով էլ հաշտ ու համերաշխ է մնում զրկանքներին: Վեպը կամքի, հաստատակամության և մարդու ստեղծարար ունակությունների բացահայտման անսպառ անակնկալներ ունի, որի համար էլ երեք դար շարունակ աշխարհում երբևէ հրատարակված գլուխգործոցներից մեկը:
Գուլիվերի ճանապարհորդությունները (անգլ.՝ Gulliver’s Travels, գրքի ամբողջական անվանումը՝ Ճանապարհորդություններ դեպի աշխարհի մի քանի հեռավոր երկրներ), անգլիացի գրող Ջոնաթան Սվիֆթի սատիրական–ֆանտաստիկ վեպն է, որում հեղինակը սրամտորեն ծաղրուծանակի է ենթարկում մարդկային և հասարակական արատները։ Առաջին անգամ հրատարակվել է 1726-1727 թվականներին Լոնդոնում։ «Գուլիվերի ճանապարհորդությունները» վեպը հայերեն առաջին անգամ 1857 թվականին թարգմանել է Սարգիս Գասպարյանը՝ «Ճամբորդությունք Կյուլիվերի ի զանազան հեռակա ազգս աշխարհի ի Հովնաթան Սվիֆթա» վերնագրով։ Լեմյուել Գուլիվերը Նոտտինգհեմշայր մեկնելիս իր նախորդ ճանապարհորդությունների մասին ձեռագրերը թողնում է իր բարեկամի՝ Ռիչարդ Սիմփսոնի մոտ։ Վերջինս կրճատում է դրանք ու հրատարակում։ Հետագայում Գուլիվերն իր նամակում դժգոհություն է հայտնում արված կրճատումների ու թվականները սխալ գրելու վերաբերյալ։ Պատմություն Ըստ Սվիֆթի նամակների՝...
Ագաթա Քրիստիի «Անվերջանալի գիշեր» վեպն առաջին անգամ լույս է տեսել 1967 թվականին։ Վերնագրի ընտրության հարցում հեղինակին ոգեշնչել են անգլիացի բանաստեղծ Ուիլյամ Բլեյքի «Անմեղության երգեր» բանաստեղծության տողերը։ Քրիստին մի առիթով խոստովանել է, որ «Անվերջանալի գիշերն» իր ամենասիրելի ստեղծագործությունն է, և թեպետ իր վեպերը սովորաբար գրում է երեք-չորս ամսում, այս մեկն ավարտին է հասցրել վեց շաբաթվա ընթացքում։ «Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև աշխարհի ամենաշատ...
Էդմոն Ռոստան ի «Սիրանո դը Բերժըրակ» պիեսը համաշխարհային դրամատուրգիայի մի գլուխգործոց, հայերեն է թարգմանել մեր դերասանական արվեստի անզուգական վարպետ Արման Կոթիկյանը (1896-1968), որը նույնքան տաղանդավոր թարգմանիչ էր և բանաստեղծ: Հայերեն «Սիրանոն» լույս է տեսել 1951-ին Երևանում և այլևս չի հրատարակվել` մնալով ստվերում, մինչդեռ խոսքը հայ թարգմանական գրականության մեծ մարգարիտներից մեկի մասին է: Նոր տպագրության տեքստը համեմատվել է բնագրի հետ, խմբագրվել և հանգամանորեն ծանոթագրվել: Կոթիկյանի սքանչելի թարգմանությամբ սկիզբ է առնում «ԲԵՄ» մատենաշարը, որով կհրատարակվեն միջազգային ճանաչման հասած արժեքավոր դրամատուրգիական գործեր:
«Միջամառային գիշերվա երազ»-ը Ուիլյամ Շեքսպիրի կատակերգությունն է՝ հինգ գործողությամբ։ Համարվում է, որ «Միջամառային գիշերվա երազը» գրվել է 1594-1596 թվականների ընթացքում։ Չի բացառվում, որ Շեքսպիրը այս պիեսը ստեղծել է հատուկ որևէ արիստոկրատի համար կամ Եղիսաբեթ I-ի կողմից նշվող սուրբ Հովհաննես Մկրտիչի օրվա կապակցությամբ։ «Միջամառային գիշերվա երազ» պիեսում հատվում են երեք բովանդակային գծեր, որտեղ փոխկապակցված են Աթենքի դուքս Թեսևսի և ամազոնուհիների թագուհի Հիպոլիտաի ապագա հարսանիքը։ Երկու երիտասարդներ՝ Լիսանդրը և Դեմետրին, ձգտում են տիրանալ Աթենքի ամենագեղեցիկ աղջիկներից մեկի՝ Գերմայի ձեռքին։ Հերմիան սիրում է Լիսանդրին, բայց հայրը արգելում է ամուսնանալ նրա հետ, այդ ժամանակ սիրահարները որոշում են գիշերը փախչել Աթենքից, որպեսզի ամուսնանան այնտեղ, որտեղ...
«Աբիսողոմ, Աբիսողոմն» առաջին անգամ լույս է տեսել 1936 թ. (Random House): 2009 թ. Ճանաչվել է որպես «հարավային գոթական» լավագույն վեպ: Հայերեն առաջին անգամ լույս է տեսել 2001թ: «Արջը» առաջին անգամ տպագրվել է «Իջիր, Մովսես» (Go down, Moses, Random House, 1942) պատմվածքների ժողովածուի մեջ: Հայերեն թարգմանությունն առաջին անգամ լույս է տեսել 1992թ.:
«Русская поэзия Серебряного века» երկհատորյակի երկրորդ հատորում ներառված են 20-րդ ակմեիզմի, ֆուտուտիզմի, նորքրիստոենական ուղղությանների լավագույն հեղինակները ստեղծագործությունները. Ս. Եսենին, Ա. Ախմատովա, Ն. Գումիլյով, Օ, Մանդելշտամ, Մ. Ցվետայեվա, Վ. Մայակովսկի, Վ. Խլեբնիկով, Ի. Սեվերյանին: Այս հեղինակները, հաղթահարելով իրանց ժամանակաշրջանի սահմանափկումները, իրական վերածնունդ են ստեղծել 20-րդ դարի գրականության մեջ: «Русская поэзия Серебряного века» երկհատորյակի հեղինակները ընտրությունը կատարվել է ըստ նրանց կարևորության, բարձր գրական արժեքների, մեր իրականության մեջ արդիականությամբ: Ռուսական պոեզիան Հայաստանում առաջին անգամ է հրատարակվում նման տարբերակով: «Русская поэзия Серебряного века» գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար՝ դպրոցականներ, ուսանողներ և պոեզիայի սիրահարներ:
«Русская поэзия Серебряного века» երկհատորյակի առաջին հատորում ներառված են 20-րդ սկզբի լավագույն սիմվոլիստ պոետների աշխատությունները՝ Վ. Սոլովյով, Ի. Աննենկի, Վ. Բրյուսով, Կ. Բալմոնտ, Ֆ. Սոլոգուբ, Ա. Բլոկ, Ա. Բելի, Վ. Վոլոշին և Վ. Խոդասեժիչ: Այս հեղինակները, հաղթահարելով իրանց ժամանակաշրջանի սահմանափկումները, իրական վերածնունդ են ստեղծել 20-րդ դարի գրականության մեջ: «Русская поэзия Серебряного века» երկհատորյակի հեղինակները ընտրությունը կատարվել է ըստ նրանց կարևորության, բարձր գրական արժեքների, մեր իրականության մեջ արդիականությամբ: Ռուսական պոեզիան Հայաստանում առաջին անգամ է հրատարակվում նման տարբերակով: «Русская поэзия Серебряного века» գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար՝ դպրոցականներ, ուսանողներ և պոեզիայի սիրահարներ:
Վիկտոր Հյուգոյի «Մահապարտի վերջին օրը», որը լույս է տեսել 1829 թվականին, քսանյոթամյա բանաստեղծի առաջին վիպագրական փորձն է: Երկը մահվան դատապարտված երիտասարդի ներաշխարհի պայքարն է ընդդեմ մահվան մեքենայի, ընդդեմ չգոյության: Մինչ մոտալուտ մահվան դեմքը դառնում է ավելի ու ավելի առարկայական, շոշափելի, գլխավոր հերոսը շարունակում է համառորեն թղթին հանձնել իր խոհերը…