Սանտա Կլաուսի կամ Ձմեռ պապի մասին երեխաների հարցասիրությունը երբեք չի մարում, սակայն հաճախ մեծահասակները չեն կարողանում բավարարել երեխաների հետաքրքրությունը, քանի որ իրենց հարցադրումներն էլ ժամանակին անպատասխան են մնացել: Բաումի այս գիրքը բոլոր տարիքի երեխաների ու մեծահասակների հարցերի պատասխանն է: Սա աշխարհի ամենահայտնի սուրբծննդյան պատմություններից է այն մասին, թե ինչպես է լույս աշխարհ եկել Սանտա-Կլաուսը, ինչպես է մեծացել կախարդական անտառում հեքիաթային կերպարների շրջապատում, ինչպես է որոշել խաղալիքները պատրաստել երեխաների համար, ինչպես է պայքարել չար հեքիաթային էակների դեմ, ինչպես են հայտվել օգնական-եղնիկները և ինչպես է ստեղծվել Սուրբ Ծնունդին նվեր տալու սովորույթը: Ֆրենք Բաումը գրիքը գրել է 1902 թվականին:
Վիպակում Թոմը, Հեքը և Ջիմը, Թոմի չափազանց հետաքրքրության պատճառով, ճանապարհ են ընկնում օդապարիկով: Նրանք ստիպված են լինում հաղթահարել շատ փորձություններ ու արկածներ և վերադառնալ Ամերիկայի, Ատլանտյան օվկիանոսի, Սահարա անապատի և Եգիպտոսի վրայով: Պատմությունը տարվում է Հեքլբերի Ֆինի անունից: «Թոմ Սոյերը խուզարկու» և «Թոմ Սոյերն արտասահմանում» վիպակներ Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆինի հանրահայտ արկածների շարունակությունն են:
Վիպակի գրական մշակում է Շվեցիայում տեղի ունեցած իրական դեպքերի: Թոմ Սոյերն ու իր ընկեր Հեքլբերի Ֆինը օգնում են բացահայտել խճճված մի գործ՝ ադամանդների գողություն և սպանություն: Դրա համար նրանք ստիպված են լինում Միսսուրիից տեղափովել Արքանզաս: Պատմությունը տարվում է Հեքլբերի Ֆինի անունից: «Թոմ Սոյերը խուզարկու» և «Թոմ Սոյերն արտասահմանում» վիպակներ Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆինի հանրահայտ արկածների շարունակությունն են:
«Կարմիր շուշանը» ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսի վեպն է՝ հրատարակված 1894 թվականին։ Վեպը ներկայացնում է քաղաքական գործչի ու նրա կնոջ պատմությունը, Ֆլորենցիա կատարած ճանապարհորդությունը։ Այս յուրահատուկ վեպը մասամբ ինքնակենսագրական է, քանի որ հիմնված է հեղինակի և տիկին դե Կիլավետի միջև եղած սիրային կապի վրա։ Գրքի հայերեն առաջին հրատարակության մեջ քաղաքական նկատառումներով չի գրվել թարգմանչի անունը: Թարգմանիչը Երվանդ Մեսիայանն է, որը իր ստեղծագործական կյանքի զգալի հատվածը նվիրել է Անատոլ Ֆրանսի ստեղծագործությունների ուսումնասիրմանը:
Իր նամակներից մեկում Էքզյուպերին մի անգամ գրել է. «Հավերժության մեջ ինձ կհարցնեն, թե ինչպես եմ վարվել իմ տաղանդի հետ, ինչ եմ արել մարդկանց համար…»: Եթե կարդացել եք այս գրքույկը, ուրեմն Փոքրիկ իշխանը ձեզ նույնպես հասցրել է ընտելացնել, գուցե ձեզ համար ևս դարձել է ձեր սրտում ապրող մանուկը, ով օգնում է ապաշխարել, նորից ու նորից սրբագործվել: Գուցե ձեզ համար նույնպես ևս մեկ անգամ բացվել ու հաստատվել են, որ հոգևոր կապերն ամենաամուրն են, որ երջանիկ լինելու համար երբեմն բավարար է ընդամենը մի ծաղիկ խնամել… Համամարդկային ու հոգևոր արժեքների այս գողտրիկ գանձարանում` «Փոքրիկ իշխանը» վիպակում, գտնում ենք ամենաիրական գեղեցկությունն ու ճշմարտությունը` այնքան պարզ...
«Փոքրիկ Իշխանը» վիպակը սիրում են և՛ փոքրերը, և՛ մեծահասակները: Այն Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ամենահայտնի ստեղծագործությունն է: Գրքի վերջում ընդգրկված են նաև Էքզյուպերիի խոհերը և աղոթքը:
«Պատմվածքներ հենց այնպես» հեքիաթաշարն ամփոփում է տասներկու հեքիաթ, որոնք բովանդակային ամբողջություն չեն կազմում, սակայն հետապնդում են մեկ ընդհանուր նպատակ՝ ունկնդրին ներգրավել լեզվախաղի մեջ ու նրա հետ ճամփորդել ծանոթ-անծանոթ աշխարհներով՝ ժամանակի ու տարածության մեջ: Հեքիաթներն ուղղակի և անուղղակի կերպով խրատական, բարոյախոսական և ուսուցողական ուղղվածություն ունեն:
Փոքրիկ Հայդիին կյանքը շվեյցարական լեռնային գյուղակում ամենօրյա տոն է թվում: Աղջնակը սիրում է իր մենակյաց պապին, մեկ առ մեկ ճանաչում է գյուղի բոլոր այծիկներին, իսկ այծարած Փեթերի տանը նրան շրջապատում են գորովանքով ու սիրով: Սակայն Հայդին շուտով ստիպված է հրաժեշտ տալ սիրած վայրին: Նրան մի նոր կյանք է սպասում Ֆրանկֆուրտում` անվասայլակին գամված Քլարայի ընկերակցությամբ:
Գերմանացի գրող Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպը տասնհինգամյա պատանու և երեսունվեցամյա կնոջ սիրո պատմություն է, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհետացումով: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, որ նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Վեպում յուրօրինակ ձևով քննարկվում են հոլոքոստի, նացիոնալ-սոցիալիստական ժամանակների իրողությունները, մեղքի և քավության խնդիրը:
«Մեծն Գեթսբի» վեպը ամերիկացի գրող Ֆ. Ս. Ֆիցջերալդի գլուխգործոցն է: Այն համարվում է ամերիկյան գրականության «ջազի դարը» բնորոշող ստեղծագործություն: Այդ ժամանակաշրջանը, որ ընդգրկում է Առաջին աշխարհամարտի ավարտից մինչև 1930–ականների Մեծ ճգնաժամի տարիները, իր անվանումը ստացել է հենց Ֆիցջերալդի կողմից: Վեպը 20-րդ դարում անգլերենով գրված 100 լավագույն գրքերի ցանկում զբաղեցրել է երկրորդ տեղը:
Վեպը քննարկում է Անգլիայի պատմության այն բեկում նային շրջանը, երբ կանայք թեպետ ունեին ընտրելու իրա վունք, սակայն, ճնշվելով նախապաշարումներից եւ նախկին ավանդույթների անբեկանելիությունից, ըստ էության զրկված էին այդ ընտրությունն իրականացնելու հնարավորությունից: Պատմության հերոսուհին՝ Քիթին, տեղի տալով մոր հորդոր ներին, ամուսնանում է երիտասարդ բժշկի հետ, ում հանդեպ անտարբեր է, եւ շուտով սիրավեպ է սկսում մեկ այլ տղամար դու հետ. հետեւանքները լինում են ավելի քան անսպասելի ու անդառնալի: Ի վերջո Քիթին հասկանում է, որ աղջիկներին պետք է դաստիարակեն ոչ թե որպես հեզ ու անխելք տանտի կիններ, այլ լայնախոհ ու անկախ անհատականություններ:
«Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» ներկա հրատարակությունը թարգմանված է բնագրից և առավել ամբողջական է, քանի որ ընդգրկում է նաև վիպակին կից չափածո հատվածներ, որոնք տարալեզու հրատարակություններում ինչ-ինչ պատճառներով անտեսվել են: Ռոդարիի ոճի ամենակարևոր դրսևորումը նրա նրբամիտ հումորն է, որով համեմված է վիպակի ողջ տեքստը: Այն սկսվում է կտրուկ, առանց նախաբանի` միանգամից հղում կատարելով պատմության աղբյուրին. «Այս պատմությունն ինձ պատմել է հենց ինքը` Ջելսոմինոն»…
Ռոդարիի ստեղծագործությունը մրգերով և բանջարեղեններով մարմնավորված կերպարների զվարթ մի աշխարհ է. անգամ գործող անձանց անունները (Չիպոլինո՝ Սոխուկ, սինյոր Պոմիդորո, իշխան Լիմոնե) խոսում են նրանց առանձնահատուկ բնավորության ու պահվածքի մասին: Իրական ու երևակայական աշխարհները մեկտեղվում են. արդյունքում ծնվում է բացառիկ նուրբ ու դիպուկ հումոր, որը, սակայն չի խանգարում հեղինակին անդրադառնալու ամենալուրջ թեմաների, օրինակ՝ յուրայինների և օտարների միջև եղած հնարավոր համերաշխության խնդրին:
Ջաննի Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսով» ժողովածուն ժամանակի հետ չի կորցնում իր հմայքն ու արդիականությունը: Ամեն տեսակ զարմանալի իրադարձությունների ու կերպարների մասին այնպես է պատմվում, ասես շատ սովորական բաների մասին է. Ջիովանինո Թափառաշրջիկի ճամփորդությունները անհայտ աշխարհներ, Ալիչե Մատնաչափիկի անհավատալի արկածները, պաղպաղակե աննման դղյակներ ու շոկոլադապատ բարեկարգ ճանապարհներ: Իրական կյանքի ամենալուրջ խնդիրների մասին Ջաննի Ռոդարին խոսում է՝ հմտորեն փոխակերպելով դրանք անհավանական մտացածին պատմությունների, և միահյուսում իր թեթև ու նրբամիտ հումորի հետ:
Ըստ իտալական լեգենդի՝ ամեն տարի՝ Աստվածահայտնության տոնին, Բեֆանան տնետուն է շրջում և երեխաներին նվերներ բաժանում: Ջաննի Ռոդարիի այս գողտրիկ պատմության մեջ պառավ Բեֆանան խաղալիքների փոքրիկ խանութ ունի: Խաղալիքները, ցուցափեղկին կանգնած, հետևում են ձյունապատ փողոցի անցուդարձին՝ հնազանդ իրենց «լարովի» ճակատագրին ու խանութի քմահաճ տիրուհու կամքին: Սակայն հայտնության գիշերը նրանք կենդանություն են առնում, նստում «Երկնագույն նետ» անունով հրաշալի գնացքը և որոշում իրենք իրենց նվիրել այն երեխաներին, որոնց խեղճ ծնողները չեն կարող զավակների համար նվերներ գնել: Երկնագույն նետի ուղևորները դառնում են սիրո, անձնազոհության և համերաշխության հրաշալի օրինակ փոքրիկ ընթերցողների համար:
Մարդկային տարօրինակ ու կործանարար հարաբերությունների պատմություն, որտեղ կարեկցանքը վերաճում է սիրո, իսկ սերը՝ դառնում ճահիճ՝ դեպի անդունդը քաշելով հույսերը, երազներն ու լույսերը: Ֆիցջերալդի այս վեպը գրեթե մեկ դար հեռավորությունից ընթերցողին է կանչում իր հակասական հարցերով ու փշրված երջանկության հմայքով:
«Ալիսը հայելու աշխարհում» գիրքը շարունակությունն է «Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթի: Լ. Քերոլի ստեղծած Ալիսը նվաճել է ոչ միայն անգլիացի, այլև աշխարհի տարբեր անկյուններում ապրող ընթերցողների սերն ու համակրանքը: Հայելու աշխարհում Ալիսը հայտնվում է հակոտնյա երևույթների լաբիրինթում: Հանդիպելով շախմատային սպիտակ թագուհուն` ինքն էլ է ցանկանում դառնալ թագուհի, իսկ դրա հնարավորությունն ունի յուրաքանչյուր զինվոր, եթե միայն անվտանգ հաղթահարի բոլոր փորձությունները ու հասնի շախմատի մյուս ծայրին գտնվող 8-րդ վանդակին… շախմատի վանդակները տարօրինակ աշխարհներ են, որտեղ ապրում են խոսող ծաղիկներ, գուլպաներ գործող այծ, Պստլիկ Հաստլիկը, անվերջանալի բանաստեղծություններ արտասանող Չըրխկն ու Դըրխկը, Միաեղջյուրը և շատ ու շատ ուրիշներ:
Լուիս Քերոլը՝ մի ամաչկոտ, կակազող մաթեմատիկոս Օքսֆորդի համալսարանի Քրայսթ Չըրչ քոլեջից, հորինեց պատմություն մի փոքրիկ աղջկա մասին, ով գլորվում ընկնում է Ճագարի բույնը. այդպես են սկսվում Ալիսի անմահ արկածները: Հեքիաթի անսովոր մթնոլորտն ու արտասովոր հերոսները հրապուրել են և՛ ճշգրիտ, և՛ հումանիտար գիտությունների ոլորտի մարդկանց, ովքեր ըստ իրենց են մեկնաբանել Ալիսի յուրաքանչյուր քայլը, արկածը, խոսքը:
1984 (Հազար Ինը Հարյուր Ութսունչորս), բրիտանացի գրող Ջորջ Օրուելի հակաուտոպիական վեպը, որը լույս է տեսել 1949 թվականին (գրքի հիմնական մասը գրվել է 1948 թվականին)։ Վեպում պատկերված է արևմտյան քաղաքակրթությունը մ․թ․ 1984 թվականին, երբ անհատը կործանվում է ամբողջատիրական համակարգի դեմ ընդվզել փորձելիս։ «1984»-ը զգուշացում է Նացիստական Գերմանիայի, Ստալինի ղեկավարության տակ գտնվող Խորհրդային Միության և նման բռնատիրական ռեժիմների դեմ։ Օրուելի հանրահայտ գիրքը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988 թվականին։ Այս հանգամանքը միանգամայն բնական է, քանզի վեպի քննադատական շեշտադրումներն ու ընդհանրացումները ամբողջատիրական գաղափարախոսության ու համակարգի դեմ, չէին կարող աննկատ մնալ մի երկրում, որն ամբողջապես թաղված էր այդ ճահճի մեջ։ Մյուս...