«Անասնաֆերմա» վիպակը հրատարակվել է 1945 թվականին: Այն կարելի է համարել երգիծական առակ-այլաբանություն, որտեղ Օրուելը պատկերել է 1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղաշրջման հեղափոխական սկզբունքների, գաղափարների ու ծրագրերի հետագա այլասերման ընթացքը, որն ի վերջո հանգեցրեց բռնապետության և տոտալիտարիզմ:
Իր նամակներից մեկում Էքզյուպերին մի անգամ գրել է. «Հավերժության մեջ ինձ կհարցնեն, թե ինչպես եմ վարվել իմ տաղանդի հետ, ինչ եմ արել մարդկանց համար…»: Եթե կարդացել եք այս գրքույկը, ուրեմն Փոքրիկ իշխանը ձեզ նույնպես հասցրել է ընտելացնել, գուցե ձեզ համար ևս դարձել է ձեր սրտում ապրող մանուկը, ով օգնում է ապաշխարել, նորից ու նորից սրբագործվել: Գուցե ձեզ համար նույնպես ևս մեկ անգամ բացվել ու հաստատվել են, որ հոգևոր կապերն ամենաամուրն են, որ երջանիկ լինելու համար երբեմն բավարար է ընդամենը մի ծաղիկ խնամել… Համամարդկային ու հոգևոր արժեքների այս գողտրիկ գանձարանում` «Փոքրիկ իշխանը» վիպակում, գտնում ենք ամենաիրական գեղեցկությունն ու ճշմարտությունը` այնքան պարզ...
«Փոքրիկ Իշխանը» վիպակը սիրում են և՛ փոքրերը, և՛ մեծահասակները: Այն Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ամենահայտնի ստեղծագործությունն է: Գրքի վերջում ընդգրկված են նաև Էքզյուպերիի խոհերը և աղոթքը:
Օլիվեր Թվիստը մեծանում է մանկատանը` օտար ու անտարբեր մարդկանց միջավայրում: Ի վերջո, նա որոշում է փախչել Լոնդոն: Մեծ քաղաքը, սակայն, նույնքան անտարբեր է տղայի հանդեպ: Ֆեյգին անունով խաբեբան փորձում է նրան այլ փոքրիկների նման գրպանահատ դարձնել: Բարեբախտաբար, Օլիվերը հանդիպում է բարի մարդկանց, և դեպքերն այլ ընթացք են ստանում…
Վեպի իրադարձությունները ծավալվում են ապագայում, երբ ամերիկյան հասարակության մեջ իշխող մտայնությամբ գրքերը մարդկանց դժբախտության աղբյուր են, և դրանք անխնա կրակի պետք է մատնել: Թաքստոցներում պահվող փոքրաթիվ գրքերը հայտնաբերվում ու հրապարակայնորեն ոչնչացվում են հատուկ այդ աշխատանքի համար ստեղծված հրկիզողների ջոկատի կողմից: Հրկիզող Գայ Մոնթագն ու նրա կինը՝ Միլդրեդը, ապրում են ժամանցի ու զվարճանքի, հեռուստատեսությամբ քարոզվող սնամեջ հարաբերությունների թմբիրի մեջ մինչ այն պահը, երբ Մոնթագը որոշում է փրկել ու կարդալ գրքերը: Փախուստն անհոգի ու անմիտ իրականությունից մտածելու սովորույթին վերադառնալու միակ ճանապարհն է: Մոնթագը լքում է քաղաքը, որտեղ արդեն իսկ պատերազմ է սկսվել: Գետը նրան տանում է դեպի երկրի խորքը, որտեղ նրան դիմավորում...
20-րդ դարի ֆուտուրիստական արձակի առանցքային դեմքերից մեկի՝ Օլդոս Հաքսլիի անունը ավանդաբար զուգորդվում է գրականության մեջ իր արժանի տեղը գտած ժանրի՝ դիստոպիայի հետ: Հաքսլիի «Չքնաղ նոր աշխարհը» գրական այս տեսակի ամենավաղ ստեղծագործություններից է: Նախորդում է Ջորջ Օրուելի, Ռեյ Բրեդբըրիի հայտնի վեպերին, առանձնանում է մարգարեական ճշգրտությամբ նկարագրված ապագայի ահազդու տեսլականով: Վեպում իրադարձությունները ծավալվում են 2541 թվականին, երբ մարդիկ արդեն չեն ծնվում բնական ճանապարհով, ըստ էության գոյություն չունի ընտանիք, և սպառողական հասարակությունը իր զարգացման գագաթնակետին է հասել: Վեպը հղումներ ունի քաղաքական, տնտեսական, մշակութային ու կրոնական համակարգերին, կերպարները հիշեցնում են 20-րդ դարի համաշխարհային պատմության հայտնի գործիչների: Հաքսլիի այս մշտարդի ստեղծագործությունը հայերեն թարգմանությամբ հրատարակվում է...
Գիրքն ընդգրկում է հույն մեծ ողբերգակ Սոֆոկլեսի (մ.թ.ա. 496–406) երեք նշանավոր «թեբեական» ողբերգությունները` «Էդիպուս արքա» (որի հիման վրա է առաջացել «էդիպյան բարդույթ» արտահայտությունը), «Էդիպուսը Կոլոնոսում» (Սոֆոկլեսի վերջին երկը) և «Անտիգոնե» (երեքն էլ` նոր թարգմանությամբ ու մանրակրկիտ ծանոթագրություններով. «Էդիպուսը Կոլոնոսում» ողբերգությունը հայերեն հրատարակվում է առաջին անգամ): Առաջաբանում ոչ միայն քննարկվում են բուն ողբերգությունները, այլև համառոտ ներկայացվում են Սոֆոկլեսի կյանքը, հին հունական թատրոնի առանձնահատկությունները և ողբերգությունների կառուցվածքային հատկանիշները:
Հայդին որբուկ է: Նա ապրում է պապի ու իր ժիր այծիկների հետ Շվեյցարիայի լեռներում: Մի օր գալիս է Հայդիի մորաքույրն ու աղջկան տանում մեծ ու աղմկոտ քաղաքը: Հայդիի կյանքն ընդմիշտ փոխվում է, բայց Փոքրիկն ամբողջ հոգով ուզում է վերադառնալ գյուղ՝ լեռներում ծվարած իր տնակը՝ ծերունի պապի մոտ:
Շեքսպիրի «Օթելլո»–ի այս պատկերազարդ հրատարակությունն ընդգրկում է ողբերգության նոր թարգմանություն անգլերեն բնագրից, գիտական մանրակրկիտ ծանոթագրություններ ու ընդարձակ առաջաբան, որտեղ քննարկվում են երկի աղբյուրներին, գրության ժամանակին, առաջին տպագիր օրինակներին, բովանդակությանն առնչվող և այլ խնդիրներ:
«Պատմություններ Շեքսպիրից» շարքը ներկայացնում է «Ռոմեո և Ջուլիետ», «Ամռան գիշերվա երազ», «Փոթորիկը», «Մակբեթ» գրքերը: Ուիլյամ Շեքսպիրի երկերի պարզ վերապատումները, գողտրիկ նկարազարդումների հետ միահյուսվելով, մեծ գրողի գործերին նոր կյանք են հաղորդում: Հետաքրքիր, արտասովոր այս զրույցներն անպատճառ կգերեն պատանի ընթերցողի երևակայությունը:
Սարսափելի փոթորիկը քշում է նավը հեռավոր ու ամայի մի կղզի… Բայց փոթորիկը Պրոսպերոյի խորամանկ ծրագրի մի մասն է: Նա ցանկանում է վրեժ լուծել եղբորից: “Փոթորիկը” կախարդանքով համեմված պատմություն է սիրո և ընտանեկան թշնամանքի մասին:
Ռոմեոն և Ջուլիետը չպետք է սիրեին իրար. նրանց ընտանիքները հին թշնամիներ էին, և հանդիպելն անգամ արգելված էր: Բայց տարաբախտ սիրահարներն անկարող են իրարից բաժան ապրել և միանալու համար անում են ամեն բան…
Երեք վհուկներ գուշակում են, որ Մակբեթը դառնալու է Շոտլանդիայի թագավոր, բայց հետո կորցնելու է գահը: Առաջին գուշակությունը շուտով կատարվում է… Բայց ի՞նչ ճակատագիր է սպասվում Մակբեթին և նրա տիկնոջը փառասիրության, իշխանության ու խաբեության մասին պատմող այս զրույցում:
Շեքսպիրի «Լիր արքա»-ի այս պատկերազարդ հրատարակությունն ընդգրկում է ողբերգության նոր թարգմանություն անգլերեն բնագրից, գիտական մանրակրկիտ ծանոթագրություններ ու ընդարձակ առաջաբան, որտեղ քննարկվում են երկի աղբյուրներին, գրության ժամանակին, առաջին տպագիր օրինակներին, բովանդակությանն առնչվող և այլ խնդիրներ:
Գիրքն ընդգրկում է անտիկ գրականության գլուխգործոցներից մեկի՝ Հոմերոսի «Իլիական»-ի ու «Ոդիսական»-ի հետ «մեծ եռյակը» կազմող գրական երրորդ կոթողի՝ Պուբլիուս Վերգիլիուս Մարոյի (մ.թ.ա. 70-19) «Էնեական»-ի՝ լատիներեն բնագրից արևելահայերեն առաջին ամբողջական թարգմանությունը՝ ընդարձակ առաջաբանով և ծանոթագրություններով: Արկածալից դեպքերով, բանաստեղծական վառ և նկարեն պատկերներով ու մարդկային հարաբերություննների հուզիչ դրվագներով լի այս երկը, որ պատմում է Հռոմի հիմնադրման առասպելական նախապատմությունը՝ ընթերցվում է կլանված ուշադրությամբ: Այն հիացմունքի առարկա է եղել թե՛ անտիկ աշխարհում, թե՛ միջնադարում և Վերածննդի շրջանում և թե՛ նոր ու նորագույն ժամանակներում: Իբրև էպոսի անգերազանցելի նմուշ՝ «Էնեական»-ը շարունակում է մեզ գերել ու առինքնել նաև այսօր:
Պատանի Ջիմ Հոքինսի հետ նստե՛ք Հիսպանյոլան ու համարձակ նավարկե՛ք դեպի Գանձերի կղզին: Փորձված ծովայինների հետ Ջիմը հայտնվում է վտանգավոր արկածների մեջ՝ հուսալով գտնել նավապետ Ֆլինթի թաքցրած ոսկին: Սակայն ամենուր վտանգ է: Կարելի ՞ է վստահել անձնակազմին: Ի ՞նչ է թաքցնում կղզին:
Չորս սիրահարված աթենացիներ մոլորվում են փերիների թագավորի կախարդված անտառում և որոշում գիշերել այնտեղ: Հրաշքներով, մոգական թուրմերով, զվարթ ու չարաճճի ոգիներով հարուստ այս ուրախ պատմությունը կարող է կախարդել ընթերցողին:
Սպիտակ ճագարին հետևելով` Ալիսն ընկնում է անհատակ մի հորի մեջ ու հայտնվում արտասովոր աշխարհում, որտեղ ֆիզիկայի օրենքները ենթարկվում են երևակայության քմահաճ պահանջներին: Վառ և ինքնատիպ նկարազարդումները բացահայտում են ստորերկրյա զարմանալի աշխարհի ողջ կախարդանքը:
1984 (Հազար Ինը Հարյուր Ութսունչորս), բրիտանացի գրող Ջորջ Օրուելի հակաուտոպիական վեպը, որը լույս է տեսել 1949 թվականին (գրքի հիմնական մասը գրվել է 1948 թվականին)։ Վեպում պատկերված է արևմտյան քաղաքակրթությունը մ․թ․ 1984 թվականին, երբ անհատը կործանվում է ամբողջատիրական համակարգի դեմ ընդվզել փորձելիս։ «1984»-ը զգուշացում է Նացիստական Գերմանիայի, Ստալինի ղեկավարության տակ գտնվող Խորհրդային Միության և նման բռնատիրական ռեժիմների դեմ։ Օրուելի հանրահայտ գիրքը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988 թվականին։ Այս հանգամանքը միանգամայն բնական է, քանզի վեպի քննադատական շեշտադրումներն ու ընդհանրացումները ամբողջատիրական գաղափարախոսության ու համակարգի դեմ, չէին կարող աննկատ մնալ մի երկրում, որն ամբողջապես թաղված էր այդ ճահճի մեջ։ Մյուս...