«Միայն սիրտն է սրատես, ամենագլխավորը աչքով չես տեսնի» Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի այս և մյուս հետաքրքիր մտքերին Ձեր բալիկը կծանոթանա՝ թերթելով այս խաղ-գրքերի էջերը: Գրքերը հետաքրքիր են ինչպես հարցախաղերով, խաչբառերով և ծածկագիր հաղորդագրություններով, որոնք կզարգացնեն Ձեր երեխայի հիշողությունն ու տրամաբանությունը, այնպես էլ կպչուն պիտակներով, գունավոր նկարներով, ներկելու ու նկարելու հնարավորություններով: Մյուսը՝ Սովորում ենք Փոքրիկ իշխանի հետ (երկնագույն)
«Միայն սիրտն է սրատես, ամենագլխավորը աչքով չես տեսնի» Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի այս և մյուս հետաքրքիր մտքերին Ձեր բալիկը կծանոթանա՝ թերթելով այս խաղ-գրքերի էջերը: Գրքերը հետաքրքիր են ինչպես հարցախաղերով, խաչբառերով և ծածկագիր հաղորդագրություններով, որոնք կզարգացնեն Ձեր երեխայի հիշողությունն ու տրամաբանությունը, այնպես էլ կպչուն պիտակներով, գունավոր նկարներով, ներկելու ու նկարելու հնարավորություններով: Մյուսը՝ Սովորում ենք Փոքրիկ իշխանի հետ (կապույտ)
Մագնիսական քարտեր, տառեր, թվեր, երկրաչափական մարմիններ։ Ներկայացված դիդակտիկ նյութերն ունեն ուսուցողական և ճանաչողական նշանակություն։ Դրանցում հաշվի են առնվել նաև ներառական խմբի երեխաների հնարավորությունները ուսուցման գործընթացը հեշտությամբ հաղթահարելու և ծրագրային առաջադրանքների կատարմանը ինտեգրվելու համար։ Դիդակտիկ նյութերի հավաքածուի առավելությունն այն է, որ դրանք ունեն կպչուն մագնիսական հատկություն և հեշտությամբ ամրանում են մագնիսական գրատախտակին։ Բոլոր դիդակտիկ նյութերը՝ տառերը, թվերը և երկրաչափական պատկերները եզրագծված են դեղին երիզով, որը կապահովի տեսողության խնդիրներ ունեցող երեխաների ակտիվ մասնակցությունը պարապմունքներին։ Երկրաչափական պատկերների հավաքածուն իր մեջ ներառում է բազմագույն քառակուսիներ, եռանկյուններ, շրջաններ, օվալաձև պատկերներ, ուղղանկյուններ, որոնց օգնությամբ կարելի է հավաքել տարաբնույթ երկրաչափական հարթ կառուցումներ, ապլիկացիաներ։