Հին ու բարի, բոլոր-բոլորի կողմից շատ սիրելի «Հավատում եմ, չեմ հավատում» խաղը՝ նոր շնչով, մեծերի և փոքրիկների համար: Դե ի՞նչ… Հավատու՞մ ես, թե՞ չես հավատում…
Ինչպես խաղալ՝ «Ջենգա» սեղանի խաղը կարող են խաղալ 2-4 խաղացող: Խաղի տևողությունը 5-10 րոպե է: Խաղի սկզբում անհրաժեշտ է կառուցել 18 հարկանի աշտարակ: Յուրաքանչյուր հարկը կազմված է 3 փայտիկից, որոնք դրվում են կիպ՝ մեկը մյուսին զուգահեռ: Յուրաքանչյուր հաջորդ հարկի փայտիկները տեղադրվում են նախորդ հարկի փայտիկներին ուղղահայաց: Երբ 18-հարկանի աշտարակը պատրաստ է, խաղացողները սկսում են քայլեր կատարել: Առաջինը քայլում է այն մասնակիցը, ով կառուցել է աշտարակը: Քայլը հետևյալն է. խաղացողը ստորին հարկերից հանում է մեկ փայտիկ և տեղադրում աշտարակի ամենավերևում՝ կառուցելով նոր հարկ: Չի թույլատրվում վերցնել միայն ամենավերին հարկի փայտիկները: Նոր հարկը նույնպես պետք է կառուցել 3 փայտիկից: Քանի դեռ վերևում...
Մոնոպոլիան աշխարհի ամենատարածված սեղանի խաղերից մեկն է, որը պարբերաբար հարմարեցվում է տարբեր թեմաների ու իրադարձությունների: Այս օրինակը, սակայն, ամենաիսկական Մոնոպոլիան է՝ դասական տարբերակը: Խաղադաշտը փայտյա է՝ էկոլոգիապես մաքուր նյութերից ու դիմացկուն, ինչի շնորհիվ այն կդառնա ձեր տան ժամանցի ամենասիրված առարկաներից մեկը: