Սիրու՞մ եք հեքիաթներ: Դա ին՞չ հարց է՝ իհարկե: Այդ դեպքում, այս արկղիկի շնորհիվ Դուք կարող եք համատեղել խաղը Ձեր սիրելի հեքիաթների հետ: Այո՛, այժմ դուք լուրջ պայքարի մեջ եք մտնելու Ձեր մրցակիցների հետ՝ վիկտորինայի հաղթողի կոչման համար: Դուք պետք է ուշադիր ուսումնասիրեք քարտի վրայի պատկերները, իսկ հետո, ընդամենը 10 վայրկյանի ընթացքում, ճիշտ պատասխանեք հարցին: Այս զվարճալի խաղը դուր կգա ինչպե՛ս երեխաներին, այնպե՛ս էլ մեծահասակներին: Արկղում առկա է՝ ✔️Քարտ – 71 ✔️Կանոնների քարտ – 1 ✔️Ավազե ժամացույց – 1 ✔️Զառ – 1 Խաղի նպատակը՝ հավաքել առավելագույն քանակությամբ քարտեր 10 րոպեում: Երկու և ավելի խաղացողների համար 1. Եթե դուք խաղացողներից ամենափոքրն եք,...
Ամբողջ աշխարհը մեկ արկղում Ձեր երեխաների համար: Խաղում ներկայացված է 71 երկների այցեքարտեր: Երեխաները այդ երկրների մասին կարող են իմանալ ամենահետաքրքիրը՝ մայրաքաղաքների, դրոշների, տեսարժան վայրերի, մշակութային և աշխարհագրական առանձնահատկությունների և այլնի մասին: Ուղարկե՛ք Ձեր երեխաներին երևակայական ճանապարհորդության աշխարհի բոլոր երկրներ: Ցույց տվե՛ք նրանց զարմանալի և անսահման հետաքրքիր աշխարհը: Արդյունքում կստանաք հաճելի տրամադրություն, երեխաների ժպիտներն ու շնորհակալությունը հաճելի նվերի համար: Արկղում առկա է՝ ✔️Քարտ – 71 ✔️Կանոնների քարտ – 1 ✔️Ավազե ժամացույց – 1 ✔️Զառ – 1 Խաղի նպատակը՝ հավաքել առավելագույն քանակությամբ քարտեր 10 րոպեում: Երկու և ավելի խաղացողների համար 1. Եթե դուք խաղացողներից ամենափոքրն եք, ապա արկղից քարտ վերցրեք: Շրջեք...
BrainBox. Animals- ում 70 գեղեցիկ պատկերազարդ քարտեր, որոնք ցույց են տալիս հետաքրքիր փաստեր ամբողջ աշխարհի կենդանիների մասին, ներառյալ, թե որտե՞ղ են ապրում նրանք, ի՞նչ են ուտում, արդյոք վտանգի տակ են, ո՞րքան են մեծանում և ո՞րքան է նրանց կյանքի տևողությունը: Արկղում առկա է՝ ✔️Քարտ – 70 ✔️Կանոնների քարտ – 2 ✔️Ավազե ժամացույց – 1 ✔️Զառ – 1 Խաղի նպատակը՝ հավաքել առավելագույն քանակությամբ քարտեր 10 րոպեում: Երկու և ավելի խաղացողների համար 1. Եթե դուք խաղացողներից ամենափոքրն եք, ապա արկղից քարտ վերցրեք: Շրջեք ավազե ժամացույցը և 10 վայրկյանի ընթացքում ուշադիր ուսումնասիրեք քարտի նկարը: 2. Փոխանցեք քարտը մյուս խաղացողին և գցեք զառը: Պատասխանեք ձեզ...
Ո՞ր տարիքից է ավելի լավ սկսել սովորել օտար լեզու: Լավագույնը` մանկությունից: «ABC» գիտելիքների արկղն ընդգրկում է 55 քարտ, որոնք կօգնեն Ձեզ սովորել անգլերեն: Հետաքրքիր խաղային պրոցեսում, դուք և երեխաները՝ ինքներդ կկարողանաք հիշել ավելի քան 560 բառ, 350 արտահայտություններ և նախադասություններ հասանելի ձևով: Արկղում առկա է՝ ✔️Քարտ – 55 ✔️Կանոնների քարտ – 1 ✔️Ավազե ժամացույց – 1 ✔️Զառ – 1 Խաղի նպատակը՝ հավաքել առավելագույն քանակությամբ քարտեր 10 րոպեում: Երկու և ավելի խաղացողների համար 1. Եթե դուք խաղացողներից ամենափոքրն եք, ապա արկղից քարտ վերցրեք: Շրջեք ավազե ժամացույցը և 10 վայրկյանի ընթացքում ուշադիր ուսումնասիրեք քարտի նկարը: 2. Փոխանցեք քարտը մյուս խաղացողին և գցեք...
«Սքեյջը» հետաքրքիր ասոցիացաներ առաջացնող ժամանցային և ինտելեկտուալ խաղ է: Ինչպես խաղալ՝ 1.Խաղացողներից մեկը իր խաղաքարտերից ընտրում է որևէ խաղաքարտ և բարձրաձայնում այդ խաղաքարտի հետ կապված իր ասոցացիան: 2.Մնացած խաղացողները իրենց խաղաքարտերից ընտրում են տվյալ նկարագրությանը առավել համապատասխան խաղաքարտը և փակված դնում սեղանին: Նկարագրողը խառնում է և բացված սեղանին դնում ընտրված խաղաքարտերը: 3.Մասնակիցների խնդիրն է քվեարկության միջոցով գուշակել նկարագրողի խաղաքարտը:
Խաղ երիտասարդների և ինչու չէ նաև մեծահասակների համար Խաղում ենք, ծիծաղում, շտապում, նյարդայնանում, լարում հիշողությունը, կենտրոնանում, ուրախանում, մի խոսքով, վստահ ենք՝ էմոցիաների պակաս չեք զգա: Խաղը շատ պարզ է և հատուկ կանոններ իմանալու կարիք չկա: Գցում ենք զառը , հասկանում որ կատեգորիայի խաղաքարտն է մեզ բաժին հասել, կարդում ենք խաղաքարտում գրված արտահայտությունը և էմոջիների օգնությամբ բացատրում խաղաքարտի վրա գրվածը: Իսկ խաղընկերդ պետք է գուշակի թե ինչ արտահայտություն է: Այս ամենի համար քեզ տրվում է 2 րոպե ժամանակ:
«Մեր մանկության խաղերը» շարքից Խաղում ենք և զարգացնում գիտելիքների պաշարը, բառապաշարը, միտքը, հիշողությունը, արագաշարժությունը, ուշադրությունը: Տուփում կգտնեք 1. բազմակի օգտագործման համար նախատեսված թղթյա խաղատախտակ-3 հատ 2. ջնջվող մարկեր-3հատ 3. տառեր-39հատ 4. հայկական տեղեկատվությամբ ինֆորմացիոն քարտեր-32հատ Խաղը հնարավոր է խաղալ՝ 1. մենակ (ինքնակրթվելու և սեփական գիտելիքները ստուգելու համար) 2. երկու կամ երեք հոգով (մրցելու նպատակով) 3․ թիմերով
Խաղի միջոցով ստանում ենք բազմաթիվ հետաքրքիր և ուսուցողական տեղեկատվություններ աշխարհի ամենից ամենաների մասին: Խաղը կարող եք խաղալ. 1. Ինքնակրթվելու և սեփական գիտելիքները ստուգելու նպատակով 2. Մրցելու նպատակով
Տուփում առկա է 72 խաղաքարտ, որտեղ պատկերված են վարվեցողության կանոնների ճիշտ և սխալ տարբերակները: Ինչպե՞ս խաղալ. 1.Պետք է գտնել միևնույն գործողությունը ցույց տվող 2 խաղաքարտերը, որոնցից մեկում պատկերված է ճիշտ արարքը, մյուսում ՝ սխալ: 2. Ընտրել վարվեցողության ճիշտ կանոնները ցույց տվող խաղաքարտը՝ մեկնաբանելով պատկերված գործողությունները: Պատկերազարդ, թեմատիկ նկարների միջոցով նույնիսկ ամենափոքրերը կսովորեն վարվեցողության կանոնները: Այս խաղի միջոցով դեռևս վաղ տարիքից երեխան կսովորի լինել քաղաքավարի, պատասխանատու և անկաշկանդ ցանկացած միջավայրում:
Խաղ, որը սովորեցնում է ճիշտ ու արագ կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում: Տուփում կգտնեք հարցեր ու պատասխաններ արտակարգ իրավիճակներից առաջ, արտակարգ իրավիճակների ժամանակ ու արտակարգ իրավիճակների հետո ճիշտ կողմնորոշման, առաջին օգնության վերաբերյալ: Խաղի նպատակն է հարցերի միջոցով բարձրացնել աղետների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը, օգնել ճիշտ քայլեր ձեռնարկել արտակարգ իրավիճակների դեպքում, սովորեցնել առաջին օգնություն:
Ճանաչի՛ր այլ խաղացողների էմոցիաները և արտահայտի՛ր քոնը: Էմոցիոնալ ինտելեկտ՝ խաղընկերների էմոցիաները գուշակելու և սեփականը արտահայտելու խաղ: Համաձայնեք, միշտ չէ, որ պարզ է՝ մարդը տխու՞ր է, թե՞ պարզապես նստած է դեմքի լուրջ արտահայտությամբ: Այս խաղը ոչ միայն հետաքրքիր կդարձնի ժամանցը, այլև կմարզի էմոցիոնալ ինտելեկտը, որը պատասխանատու է էմոցիաների ճանաչման համար:
Հորինի՛ր պատմություն՝ օգտագործելով տրված միտքը Ինչպե՞ս խաղալ: Խաղընկերոջը բացատրում ենք խաղաքարտում գրված միտքը մեր կողմից հորինված պատմության միջոցով այնպես, որ պատմության մեջ օգտագործվեն խաղաքարտում գրված բոլոր բառերը ճիշտ հերթականությամբ: *Խաղաքարտերում գրված են են մեզ ծանոթ ասացվածքներ: Օրինակ՝ խաղաքարտում գրված է հետևյալ միտքը. «Լավություն արա՛ ու ջուրը գցի՛ր»: Իմ պատմությունը. Ես միշտ լավություն եմ անում բոլորին, քանի որ շատ բարի եմ: Մի անգամ զբոսնելիս տեսա, որ մի բալիկ ուզում է իր մայրիկի հեռախոսը ջուրը գցել, արագ վազեցի և հասցրի վերցնել այն:
1970թ., գավառական Նորվիլլ քաղաք։ Շուտով քաղաքը կհայտնվի սարսափի մեջ։ Սերիական սպանությունների մի շարք, որը այդպես էլ մնում է չբացահայտված։ Դետեկտիվ Ջոն Բեքքերսին (ում կերպարով հանդես եք գալու Դուք) հանձնարարում են բացահայտել այդ գործը։ Խաղացողին ներկայացվում են բոլոր փաստերը սպանությունների վերաբերյալ` լուսանկարներ, արխիվային փաստաթղթեր, եզրակացություններ և այլն։ Անհրաժեշտ է ուսամնասիրել այդ պատմության ամենամութ խորքերը, բացահայտել խճճված սարդոստայնի բոլոր դետալները և ի վերջո քանդել կծիկը։ Նպատակը մեկն է` պարզել մարդասպանին:
ՀՈՊ-ՀՈՊ ՆԱՊՈ․ խաղում են ամենափոքրերը Փոքրիկների հետ պետք է խաղալ ՇԱ՜Տ, ու որքան վաղ տարիքից, այնքան լավ: Իսկ եթե արդեն փնտրում եք նրա առաջին սեղանի խաղը, ուրեմն «Հոպ-հոպ նապո»-ն այն է, ինչ պետք է: Խաղը բաղկացած է տարբեր թեմատիկ պատկերներով քարտերից (կենդանի, առարկա, սնունդ, գործողություն), որոնք տարանջատված են գույներով։ Մասնակիցները ժեստերով բացատրում են խաղաքարտերի պատկերները և առաջ գնում խաղատախտակի վանդակներով: Խաղի առանձնահատկությունները՝ – Բոլոր մասնակիցները ներգրավված են, անկախ նրանից՝ իրենց հերթն է, թե ոչ. մեկը բացատրում է, մյուսները՝ գուշակում: Բոլոր մասնակիցները հաղթում են. խաղն ավարտվում է, երբ բոլորը հասնում են եզրագծին: Կանոնները պարզ են, իսկ խաղը մատչելի նույնիսկ դեռևս չխոսող բալիկների համար:...
Սպորտն ԱՅԼ ԿԵՐՊ-ը ԱՅԼ ԿԵՐՊ հեղինակավոր խաղի թեմատիկ հավելվածն է՝ նախատեսված սպորտի վերաբերյալ համապարփակ գիտելիքներ ունեցող և հայերենին տիրապետող ալկերպասերների համար: Անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ բառ բացատրել թիմակիցներին այլ կերպ՝ չօգտագործելով նույնարմատ բառեր և այդ բառերի թարգմանությունն այլ լեզուներով: Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է։ Առաջադրանքը կատարելու համար տրվում է 1 րոպե: Մասնակիցների նվազագույն թիվը՝ 4, առավելագույնը՝ անսահմանափակ: Ինչու՞ խաղալ «Սպորտն ԱՅԼ ԿԵՐՊ» Խելահեղ մասնագիտական ժամանց հայերենով. հպարտորեն կարող եք ի ցույց դնել ձեր գիտելիքեները աշխարհում հայտնի սպորաձևերի ու նշանավոր մարզիկների մասին և ոչ միայն: Որտե՞ղ Սպորտային ակումբմերում, տանը, հավաքույնթների, ճամփորդելիս և նույնիսկ աշպարհի առաջնությունների ընդմիջումներին: Ու՞մ հետ...
Բժշկությունն ԱՅԼ ԿԵՐՊ-ը ԱՅԼ ԿԵՐՊ հեղինակավոր խաղի թեմատիկ հավելվածն է՝ նախատեսված բժշկությունից, կենսաբանությունից, մարդու անատոմիայից և առողջապահությունից հասկացող ու հայերենին տիրապետող ալկերպասերների համար: Անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ բառ բացատրել թիմակիցներին այլ կերպ՝ չօգտագործելով նույնարմատ բառեր և այդ բառերի թարգմանությունն այլ լեզուներով: Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է։ Առաջադրանքը կատարելու համար տրվում է 1 րոպե։ Աննկարագրելի ուրախ ժամանցից բացի, խաղը հնարավորություն է տալիս ստուգել և նույնիսկ համալրել իրավական գիտելիքների պաշարը: Մասնակիցների նվազագույն թիվը՝ 4, առավելագույնը՝ անսահմանափակ։ Ինչու՞ խաղալ «Բժշկությունն ԱՅԼ ԿԵՐՊ» Խելահեղ մասնագիտական ժամանց հայերենով՝ առանց օտար բառեր գործածելու: Որտե՞ղ Հավաքույթներին, տանը, ակումբում կամ ճամփորդելիս: Ու՞մ հետ Բժշկությունից և առողջապահությունից հասկացող ընկերների,...
Իրավունքն ԱՅԼ ԿԵՐՊ-ը ԱՅԼ ԿԵՐՊ հեղինակավոր խաղի թեմատիկ հավելվածն է՝ նախատեսված իրավունքից, իրավաբանությունից, իրավականությունից հասկացող և հայերենին տիրապետող ալկերպասերների համար: Անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ բառ բացատրել թիմակիցներին այլ կերպ՝ չօգտագործելով նույնարմատ բառեր և այդ բառերի թարգմանությունն այլ լեզուներով: Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է։ Առաջադրանքը կատարելու համար տրվում է 1 րոպե։ Աննկարագրելի ուրախ ժամանցից բացի, խաղը հնարավորություն է տալիս ստուգել և նույնիսկ համալրել իրավական գիտելիքների պաշարը: Մասնակիցների նվազագույն թիվը՝ 4, առավելագույնը՝ անսահմանափակ: Տուփի պարունակությունը` ▪ 120 քարտ ▪ խաղի կանոնները մեկնաբանող թերթիկ
ԹԻՎ ԹՎՈՑ-ը մաթեմատիկական խաղ է երեխաների ու մեծերի համար: Բարձրագույն մաթեմատիկայի իմացություն պարտադիր չէ, բավական է ճանաչել 1-ից 9 թվերը և կարողանալ մտովի գումարել: Մասնակիցները հերթով շրջում են քարտերը՝ բացելով թվերը: Զուգահեռ, պետք է մյուսներից արագ 2 և ավելի քարտերի վրա գրված թվերի գումարով ստանալ այսպես կոչված ՀԱՂԹՈՂ թիվը, որը որոշվում է խաղի հատուկ զառի միջոցով՝ յուրաքանչյուր խաղի սկզբում: Քարտերը շրջելիս կարող են նաև Թիվթվոց մոնստրիկներ բացվել. եթե մասնակցի բացած մոնստրիկը ժպտում է՝ նա լրացուցիչ 1 միավոր է ստանում, իսկ եթե զայրացած է՝ խաղասեղանին բացված բոլոր քարտերը պետք է նորից փակել: Մասնակիցների նվազագույն թիվը՝ 2, առավելագույնը՝ 5: Լավ արդյունքի գրավականն են՝ ուշադրությունն և արագությունը: ԹԻՎ ԹՎՈՑ-ն...
Գտնելուկը բաղկացած է 57 շրջանաձև քարտերից, որոնց վրա տարբեր գույների, մեծ ու փոքր պատկերներ են: Յուրաքանչյուր քարտի վրա 8 պատկեր է, ցանկացած երկու քարտ ունեն միայն մեկ ընդհանուր պատկեր: Համընկնող պատկերները նույնական են ձևով, գույնով և միայն չափսերը կարող են տարբեր լինել: Խաղի առաջադրանքն է՝ առաջինը գտնել համընկնող պատկերը և բարձրաձայնել այն: Ի դեպ, համընկնում անպայման կա, նույնիսկ եթե ձեզ 100+1% թվում է թե չկա, վստա’հ եղեք՝ ԿԱ՛, ուղղակի.. գուցե… հնարավոր է… նայում եք, բայց չեք տեսնում 🙂 Կանոնները պարզ են, խաղի ընթացքը՝ արագ ու զվարճալի: Այստեղ չկան բառեր, և կարդալու ունակությունը նախապայման չէ: Այնպես որ ԳՏՆԵԼՈՒԿԸ հոյակապ տարբերակ է մեծերի ու փոքրերի համատեղ ժամանց կազմակերպելու համար: Թեև...
ԶԻԼ ԶԱՌ-ը սեղանի թիմային ինտելեկտուալ խաղ է՝ բազմազանություն նախընտրողների համար: Անհրաժեշտ է գցել զառը, մեկ րոպեում կատարել առաջադրանքը և միավորներ հավաքել: Խաղն ընդգրկում է 5 տարբեր առաջադրանք՝ տարբեր միավորներով: Թե քարտի որ բառը կամ բառակապակցությունը ինչպես պետք է ներկայացնել՝ ցույց է տալիս ԶԱՌԸ: Յուրաքանչյուր մասնակցին տրվում է մեկ րոպե ժամանակ. եթե զառը գցում է և հաջողությամբ կատարում առաջադրանքը, կարող է նորից զառը գցել և կատարել հաջորդ համապատասխան առաջադրանքը: Այդպես շարունակ, քանի դեռ 1 րոպեն չի սպառվել: Մասնակիցների նվազագույն թիվը՝ 4: Պահանջվում է քիչումիչ բազմատաղանդ լինել՝ մի քիչ նկարիչ, մի քիչ դերասան, մի քիչ լեզվաբան, մի քիչ քննիչ, մի քիչ էլ սոփեստ: Զիլ...
«ԱՅԼԿԵՐՊԻԿ»-ը սեղանի թիմային ինտելեկտուալ խաղ է՝ երեխաների ու պատանիների համար: Գունեղ, վառ ու նկարազարդ բովանդակությամբ այս խաղը բաղկացած է 200 երկկողմանի քարտերից՝ նկարներով և բառերով: Նկարներով կողմը նախատեսված է 4-8 տարեկան երեխաների համար, իսկ բառերով կողմը՝ 8-14: Առաջադրանքը՝ 1 րոպեում թիմակիցներին բացատրել քարտերի վրա պատկերված նկարները կամ գրված բառերը այլ կերպ՝ չօգտագործելով նույնարմատ բառեր կամ թարգմանություններ, մատնացույց չանել տվյալ իրը: Կարելի է բացատրել հոմանիշների, հականիշների, ասոցիացիաների միջոցով. ամենափոքրիկ խաղացողներին թույլատրվում է նաև ժեստեր, դիմախաղ և ձայներ կիրառել: Յուրաքանչյուր գուշակած նկարը կամ բառը մեկ միավոր է: Հաղթում է այն թիմը, որը կհավաքի ավելի շատ միավոր Առաջադրանքը կատարելու համար տրվում է 1 րոպե, որը հաշվվում է խաղին կից ավազի ժամացույցի...
ԱՅԼ ԿԵՐՊ-ը սեղանի թիմային ինտելեկտուալ խաղ է՝ հայերեն կարդալ և բացատրվել կարողացող տարիքային բոլոր խմբերի համար: Անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ բառ բացատրել թիմակիցներին այլ կերպ՝ չօգտագործելով նույնարմատ բառեր և այդ բառերի թարգմանությունն այլ լեզուներով: Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է։ Առաջադրանքը կատարելու համար տրվում է 1 րոպե, որը հաշվվում է խաղին կից ավազի ժամացույցի միջոցով։ Պարգևում է աննկարագրելի աշխույժ ժամանց, խթանեում հայերենի գործածությունն առօրյա ժամանցում և նպաստում հայերեն բառապաշարի զարգացմանը: Մասնակիցների նվազագույն թիվը՝ 4, առավելագույնը՝ անսահմանափակ։ Ինչու՞ խաղալ «Այլ կերպ» Խելահեղ ժամանց հայերենով՝ առանց օտար բառեր գործածելու: Որտե՞ղ Հավաքույթներին, տանը, ակումբում կամ ճամփորդելիս: Ու՞մ հետ Ընկերների, գործընկերների, ընտանիքի անդամների, համադասարանցիների …...