Ձեռնարկը ընդգրկում է իրավաբանական, ռազմական և մանկավարժական հոգեբանության շրջանակներում կատարվող ուսումնասիրությունների համար նախատեսված մեթոդներ: Գրքում ներկայացված են նաև որոշ ակտիվ հոգեբանական մեթոդներ, հոգեբանի աշխատանքի բարոյական սկզբունքներն ու կանոնները, ինչպես նաեւ ինֆորմացիա է տրվում հոգեբանական գիտափորձարարական հետազոտությունների կազմակերպման, հարցարանների ստեղծման, ստանդարտացման եւ արդյունքների վիճակագրական վերլուծության տիպիկ ընթացակարգերի մասին:
Սերգեյ Արզումանյանի և Էլդա Գրինի սույն հիմնարար աշխատանքը առաջին բուհական դասագիրքն է և հարուստ նյութ է պարունակում ընդհանուր, սոցիալական և իրավաբանական հոգեբանությունից: Դասագրքում հանգամանորեն քննարկվում են իրավաբանական հոգեբանության տեսամեթոդական հիմունքները, սոցախտաբանության, քրեադատավարության, դատական փորձաքննության, փաստաբանական, քրեակատարողական (պենիտենցիար) գործունեության հոգեբանական հիմնախնդիրները: Դասագիրքը նախատեսված է ուսանողների, ասպիրանտների, բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավաբանական և հոգեբանական ֆակուլտետների դասախոսների, ինչպես նաև իրավապաշտպան մարմինների աշխատողների համար:
Ձեռնարկը կազմված է 14 ընդարձակ գլուխներից, որոնցում քննարկվում են էթնոհոգեբանության հիմնական խնդիրները. էթնոսի բնութագիրը, էթնոս, ազգ, ռասա, էթնոգենեզի հիմնական փուլերը, միջէթնիկական հարաբերությունների տեսակները, ազգային հոգեկերտվածք եւ բնավորություն, ազգային սիմվոլներ և ստերեոտիպեր և այլն: Էթնոհոգեբանության մեջ առաջին անգամ ներկայացվում է էթնիկական ինքնապաշտպանության մեխանիզմների և ռազմավարությունների մանրամասնորեն մշակված տեսություն:
Եթե ցանկանում եք, որ ձեր փոքրիկը մեծանա ուրախ և երջանիկ, իսկ դուք լինեք հանգիստ, հավասարակշռված ծնող, ուրեմն այս գիրքը հենց ձեզ համար է։ Ինչպես սահմանափակել երեխայի անցանկալի վարքը, բայց չհասնել ծայրահեղ պատժամիջոցների, ինչպես խրախուսել երեխային, որ նա ցանկանա շարունակել իր արդյունավետ վարքը, ինչպես օգնել նրան հաղթահարել վախերը, կառավարել ագրեսիան, հարմարվել նոր միջավայրին։ Այս բոլոր հարցերի պատասխանները կարող եք գտնել գրքում՝ զարգացնելով ձեր մեջ գիտակից, դրական ծնողի կերպարը։
“Հոգեբանությունը և կյանքը” գիտական հանդեսը հրատարակվում է 2000 թվականից սկսած: Ամսագրում լույս են տեսնում ինչպես հանրապետության լավագույն հոգեբանների, այնպես էլ այս ոլորտում սկսնակ հոգեբանների գիտական հետազոտություններ: Հեղինակներ` Օվսաննա Ադամյան, Շուշանիկ Ալեքսանյան, Լուսիկ Աղաբաբյան, Ալինա Բաբախանյան, Արևիկ Դերձակյան, Մարիամ Տալասյան, Անի Խուդոյան, Սոնա Կարապետյան, Հայկուհի Հարությունյան, Արեգնազ Հակոբյան, Նունե Հովսեփյան, Լուսինե Ղարիբյան, Անժելա Մանուկյան, Էմմա Միքայելյան, Ելենա Ռևազյան, Աննա Սուլթանյան, Աննա Վարդանովա, Լիաննա Փանջոյան
“Հոգեբանությունը և կյանքը” հանդեսն ընդգրկված է ՀՀ ԲՈՀ-ի գիտական հանդեսների ցուցակում` համաձայն ՀՀ ԲՈՀ-ի խորհրդի 17.12.2001 թ. նիստի որոշման (արձ. N25)` դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների համար: Հեղինակներ` Սեյրան Ամիրյան, Լիլիթ Արամյան, Նվարդ Արզումանյան, Ջեք Դանիելյան, Սաթենիկ Եղիազարյան, Հասմիկ Թորոսյան, Սամվել Խուդոյան, Նազելի Հախվերդյան, Էլիզաբեթ Մուրադյան, Մելս Մկրտումյան, Լեմս Ներսիսյան, Ռուբեն Նաղդալյան, Լաուրա Պետրոսյան, Դիանա Սարգսյան, Գոհար Վարդանյան, Նեմաթի Փեյմանե, Արտաշես Քեշիշյան
Թերապևտիկ հեքիաթը նախատեսված է 4-9 տարեկան այն երեխաների համար, ովքեր վախենում են մթությունից: Եթե ցանկանում եք երեխային ինչ-որ բան սովորեցնել կամ անդրադառնալ նրա մեջ ծնված հոգեբանական բարդույթին, նախ և առաջ երեխայի հետ պետք է խոսեք իր իսկ լեզվով` հեքիաթի լեզվով, որը նրա համար ավելի հասկանալի է և տպավորիչ:
Թերապևտիկ հեքիաթը նախատեսված է 3-7 տարեկան երեխաների համար, որոնց մեջ նկատվում է ագրեսիայի դրսևորում: Եթե ցանկանում եք երեխային ինչ-որ բան սովորեցնել կամ անդրադառնալ նրա մեջ ծնված հոգեբանական բարդույթին, նախ և առաջ երեխայի հետ պետք է խոսեք իր իսկ լեզվով` հեքիաթի լեզվով, որը նրա համար ավելի հասկանալի է և տպավորիչ:
Թերապևտիկ հեքիաթը նախատեսված է 3-7 տարեկան երեխաների համար, ովքեր զգում են վիրավորանք և խանդ իրենց նորածին եղբոր կամ քրոջ հանդեպ: Եթե ցանկանում եք երեխային ինչ-որ բան սովորեցնել կամ անդրադառնալ նրա մեջ ծնված հոգեբանական բարդույթին, նախ և առաջ երեխայի հետ պետք է խոսեք իր իսկ լեզվով` հեքիաթի լեզվով, որը նրա համար ավելի հասկանալի է և տպավորիչ:
Գրքում զետեղված են հայտնի և անհայտ հեղինակների փիլիսոփայական ասույթներ հետևյալ թեմաներով՝ կյանք, երջանկություն, ընկերություն, սեր, տղամարդ և կին: Ասույթները ներկայացված են երկու լեզվով՝ անգլերեն և հայերեն: Նրանք կօգնեն ընթերցողին կյանքն ընկալել ավելի փիլիսոփայորեն:
Գրքում համակարգված և ամփոփ ձևով ներկայացված են հոգեբանական կոնսուլտացիաներին և հոգեթերապիային բնորոշ ընդհանրական իրողություններն ու հիմնական տեխնիկաները: Մենագրությունը նախատեսված է հոգեբանների, հոգեթերապևտների և սոցիալական աշխատողների համար: