Հովհաննես Թումանյանի «Ախթամար» պոեմն այս գրքույկում ներկայացված է հինգ լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն: Պոեմը գրելիս ամենայն հայոց բանաստեղծը ոգեշնչվել է գեղեցկուհի Թամարի և նրա սիրեցյալի սիրո հուզիչ պատմության մասին հին հայկական լեգենդից:
Երգի դերն ու նշանակությունը մեծ են դպրոցականների ուսուցման և դաստիարակության՝ հատկապես օտար լեզվի դասավանդման գործում. այն նպաստում է բանավոր խոսքի զարգացմանը: Անգլերեն լեզվի ուսուցիչները այս ժողովածուում կգտնեն լայն տարածում գտած անգլիական, ամերիկյան և մի քանի հայկական ու ռուսական երգերի թարգմանությունը: Երգարանն ընդգրկում է հիսուն չորս երգ, որոնք դասավորված են ինչպես բովանդակության, այնպես էլ երաժշտական աստիճանական բարդացման սկզբունքով: Ցածր դասարանների երգերը նաև խաղեր են, որով երեխաները կատարում են այն, ինչ երգում են. ծափ են տալիս, դոփում են, մատը դնում դեմքի և մարմնի զանազան մասերի վրա՝ կրկնելով բառերը: Երգերը ընտրված են նաև ըստ տոների` Սբ, Ծննդյան, Ամանորի, մայրիկների: Ընդգրկված են երգեր հայտնի...
Յուրի Սահակյանը ժամանակակից ամենասիրված հայ մանկագիրներից է: Նա ավելի քան քառասուն գրքի հեղինակ է: Նրա բանաստեղծություններից շատերը վերածվել են երգերի: Հեղինակը նաև կատարել է թարգմանություններ տարբեր ժողովուրդների մանկական պոեզիայից: Նրա գործերից սա առաջին փունջն է, որ թարգմանվել է անգլերեն: Բանաստեղծի ստեղծագործություններում կա խորը փիլիսոփայություն, որով հեղինակը բարի հումորով ընդգծում է մարդկանց թերությունները: Սիրելի բանաստեղծի գործերը հաճույքով կարդում են և՛ երեխաները, և՛ մեծահասակները:
Ժողովածուն կազմելիս հեղինակն օգտվել է Հայաստանում և Սփյուռքում 19-21-րդ դարերում հրատարակված տարաբնույթ գրականությունից: Նյութերի պատկառելի մասն ընտրվել է բանագիտական և ազգագրական ժողովածուներից, մի մասը՝ բարբառագիտական ուսումնասիրությունների նմուշների բաժիններից, մյուս մասը՝ առանձին տեղավայրերին նվիրված և այլ գրքերից, ինչպես նաև՝ որոշ անձնական հավաքածուներից: Ժողովածուում ընդգրկվել են առակի հետևյալ տեսակները՝ ա/ դասական՝ այլաբանական առակներ, որոնց հերոսները մեծ մասամբ կենդանիներ են; բ/ առակատիպ ժողովրդական զրույցներ; գ/ հեքիաթատիպ առակներ; դ/ երգիծական առակ-զվարճապատումներ; ե/ երկխոսական առակ-առածներ:
Սամվել Բիշարյանի բանաստեղծությունների այս ժողովածուն նախատեսված է ցածր ու միջին տարիքի դպրոցականների համար: Հեղինակը գրքի առաջին մասը ներկայացնում է հայերենով և անգլերենով: Գրքի երկրորդ մասը թարգմանված չէ: Դպրոցականներին լայն հնարավորություն է տրվում այն կատարել ինքնուրույն: Բանաստեղծություններն աչքի են ընկնում իրենց խոր բովանդակությամբ և ճկուն հումորով: Դրանք հարուստ են նոր բառերով և արտահայտություններով, որոնք օգնում են կրտսեր ընթերցողներին խորացնել իրենց անգլերենի իմացությունը: Գիրքը պատկերազարդ է և գրավիչ:
Նկարազարդումներով հարուստ հանելուկների այս գիրքը պատկերում է կենդանական աշխարհի ներկայացուցիչներին: Հանելուկների օգնությամբ երեխաները կծանոթանան կենդանիներին և նրանց առանձնահատկություններին: Առկա են գրքի հայերեն և անգլերեն տարբերակները:
Եթե ամռանն այցելեք անտառ, ապա մութն ընկնելուն պես անպայման կհանդիպեք կապույտ աղվեսիկին: Նրան անմիջապես կճանաչեք. չէ՞ որ աղվեսիկը կապույտ է: Նա շրջել է հեռավոր անտառներով՝ երազելով գտնել իր կապույտ անտառը. տեսել է աշնան անձրևի կաթոցը, ձմռան ձյունե ծածկոցն ու գարնանային ծաղիկներ: Իսկ մի օր, երբ մութն արդեն ընկնում էր…
Հեքիաթը հայկական Ամանորի, Կաղանդ պապի, նրա ուղեկից 12 խլվլիկների և նրանց կենսական ուժ տվող արալեզների մասին է: Փոքրիկ աղջնակի հույսի ու հավատի շնորհիվ սերնդեսերունդ փոխանցված պսպղուն քարը դառնում է միջոց, որ Կաղանդ պապը վերադառնա Հայաստան՝ իր հետ բերելով յոթ խորհուրդ կծիկները, որոնք դարերով բյուրեղացել են և կարգավորում են մարդ-մարդ և մարդ-բնություն հարաբերությունները: Կաղանդ պապի կերպարը վեր է հանվել ազգագրական նյութերի հիման վրա և ներկայացվել ժամանակակից մտածողությանն ու ոճին համապատասխան: Գիրքը թարգմանվել է անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն:
Այսպիսի գունագեղ Սասուն դուք դեռ չեք տեսել և այսպիսի ծուռ Դավթի չեք հանդիպել: Սասունի այս պատանի հսկան ունի մեծ ու բարի սիրտ, խոշոր ձեռքեր: Նա միշտ առանց դիտավորության ինչ–որ բան է կոտրում. ախր չափազանց ուժեղ է: Երբ Դավթին ուղարկում են սարերում հոտն արածեցնելու, սասունցիները պետք է արդեն հասկանան իրենց գլխի գալիքը: Ժուլիետ Սոմանդի և Ժյուլի Գռուժոյի «Ծուռ Դավիթը» մեր էպոսի գլխավոր հերոսի պատմությունն է ամենափոքրերի համար: