Հովհաննես Թումանյանի «Ախթամար» պոեմն այս գրքույկում ներկայացված է հինգ լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն: Պոեմը գրելիս ամենայն հայոց բանաստեղծը ոգեշնչվել է գեղեցկուհի Թամարի և նրա սիրեցյալի սիրո հուզիչ պատմության մասին հին հայկական լեգենդից:
Սույն պատկերազարդ ժողովածուում ընդգրկված երեք սերբական հեքիաթներն ունեն իմացական և դաստիարակչական նշանակություն: Հետապնդելով որոշակի բարոյախրատական նպատակներ, դրանք կարող են ուսանելի լինել ոչ միայն կրտսեր, այլև բարձր տարիքի ընթերցողի համար:
Գրքում տեղ են գտել 45 հանրածանոթ և սիրված չինական հեքիաթներ, որոնցում հաղթում է բարին, արդարությունը, գեղեցկությունը, մարդկային լավագույն այլ արժանիքները։ Հեքիաթները նախատեսված են երեխաների համար, բայց և կարող են հետաքրքիր լինել տարբեր տարիքի մարդկանց։ Գիրքը տպագրվել է Հայաստանում Չինաստանի դեսպանության աջակցությամբ:
«Մանուկների աշխարհը» մանկական ստեղծագործությունների հավաքածուն նախատեսված է կրտսեր դպրոցի աշակերտների համար: Գրքում զետեղված են համաշխարհային մանկական գրականության լավագույն նմուշները: Գիրքը կազմողները հիանալիորեն ընտրել են այնպիսի ստեղծագործություններ, որոնք երեխաներին կհրապուրեն դեպի գրքերի կախարդական աշխարհը: Ընտրված ստեղծագործությունների գերակշռող մասը հատվածներ են հանրահայտ վեպերից ու վիպակներից, որոնց թվում են «Թոմ Սոյերի արկածները», «Մաուգլին», «Սպիտակ Պուդելը», «Կաշտանկան», «Սիրտը» և այլ սիրված պատմվածքներ: Դրանք մի կողմից բավարար են տվյալ ստեղծագործության, նրա հերոսների, բովանդակության, հեղինակի մասին գաղափար կազմելու համար, մյուս կողմից երեխային կմղեն կարդալու ամբողջական ստեղծագործությունը, որը և սույն ձեռնարկի հիմնական նպատակն է:
Ներկայացված նկարազարդ ժողովածուում ընդգրկված են հայ մեծանուն գրող, հեքիաթագիր Ղազարոս Աղայանի սիրված հեքիաթներից չորսը՝ «Օձամանուկ և արևահատ», «Հնարագետ ջուլհակը», «Զանգի-Զրանգին» և «Եղեգնուհին»:
Գրքի մեջ ընդգրկված հեքիաթները լույս են տեսել 1908-1912թթ, առանձին գրքույկներով: Վերահրատարակելով դրանք պահպանել են բնագրի լեզուն, ուղղագրությունը և նկարազարդումները վերամշակված տարբերակով: Գրքի մեջ ընգրկված են հետևյալ հեքիաթները` Շունն ու կատուն, Քաջ Նազարը, Անբախտ վաճառականներ, Գառնիկ ախպեր, Մի կաթիլ մեղրը, Անյաղթ աքլորը, Ուլիկը, Ծիտը, Խօսող ձուկը, Տերն ու ծառան:
Գրքի մեջ ընդգրկված հեքիաթները լույս են տեսել 1908-1912թթ, առանձին գրքույկներով: Վերահրատարակելով դրանք պահպանել են բնագրի լեզուն, ուղղագրությունը և նկարազարդումները վերամշակված տարբերակով: Գրքի մեջ ընգրկված են հետևյալ հեքիաթները` Շունն ու կատուն, Քաջ Նազարը, Անբախտ վաճառականներ, Գառնիկ ախպեր, Մի կաթիլ մեղրը, Անյաղթ աքլորը, Ուլիկը, Ծիտը, Խօսող ձուկը, Տերն ու ծառան:
Հեքիաթների հավաքածուն նախատեսված է կրտսեր դպրոցի աշակերտների համար: Ընտրված ստեղծագործությունների մեծ մասը հատվածներ են հանրահայտ հեքիաթ-վիպակներից: Մի կողմից դրանք հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու տվյալ ստեղծագործության, նրա հերոսների, բովանդակության և հեղինակի մասին, մյուս կողմից՝ ընթերցասեր երեխային մղում են կարդալու ամբողջական ստեղծագործությունը, որը և նման ձեռնարկների հիմնական նպատակն է: Նման հավաքածուների նպատակը նաև երեխաներին մանկական համաշխարհային գրականության լավագույն նմուշներին ծանոթացնելն է, գրքերի կախարդական աշխարհի հետ մանկուց կապելը: Հեքիաթների հավաքածուն նախատեսված է կրտսեր դպրոցի աշակերտների համար: Երաշխավորել է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտը:
Հովհաննես Թումանյանի թարգմանությունները և փոխադրությունները առաջին անգամ լույս են տեսնում առանձին գրքով: Այս նկարազարդ գրքույկում ներկայացված են աշխարհի տարբեր ժողովուրդների հեքիաթներ, որոնք թարգմանել և փոխադրել է Հ. Թումանյանը:
Հեքիաթը չարի ու բարու հավերժական պայքարի մասին է: Գերության մեջ հայտնվածները չեն հուսահատվում, պայքարում են ազատության և արդարության համար: Գովերգում են քաջությունը, ազնվությունը, հավատարմությունը և նպատակին հասնելու վճռականությունը:
«Քնած գեղեցկուհին» հեքիաթը 3D ակնոցով: Առաջին 3D հեքիաթների շարքը Հայաստանում: Այս հրաշալի 3D գրքերը ընթերցելիս երեխաները կընկնեն հեքիաթների զարմանահրաշ աշխարհ: Տպագրության այս նվաճումը հնարավորություն է տալիս մանուկներին համատեղել հաճելին օգտակարի հետ:
«Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» հեքիաթը 3D ակնոցով: Առաջին 3D հեքիաթների շարքը Հայաստանում: Այս հրաշալի 3D գրքերը ընթերցելիս երեխաները կընկնեն հեքիաթների զարմանահրաշ աշխարհ: Տպագրության այս նվաճումը հնարավորություն է տալիս մանուկներին համատեղել հաճելին օգտակարի հետ:
«Հենզելն ու Գրետելը» հեքիաթը 3D ակնոցով: Առաջին 3D հեքիաթների շարքը Հայաստանում: Այս հրաշալի 3D գրքերը ընթերցելիս երեխաները կընկնեն հեքիաթների զարմանահրաշ աշխարհ: Տպագրության այս նվաճումը հնարավորություն է տալիս մանուկներին համատեղել հաճելին օգտակարի հետ:
Կարմիր գլխարկ հեքիաթը 3D ակնոցով: Առաջին 3D հեքիաթների շարքը Հայաստանում: Այս հրաշալի 3D գրքերը ընթերցելիս երեխաները կընկնեն հեքիաթների զարմանահրաշ աշխարհ: Տպագրության այս նվաճումը հնարավորություն է տալիս մանուկներին համատեղել հաճելին օգտակարի հետ:
Մոխրոտիկը հեքիաթը 3D ակնոցով: Առաջին 3D հեքիաթների շարքը Հայաստանում: Այս հրաշալի 3D գրքերը ընթերցելիս երեխաները կընկնեն հեքիաթների զարմանահրաշ աշխարհ: Տպագրության այս նվաճումը հնարավորություն է տալիս մանուկներին համատեղել հաճելին օգտակարի հետ: