Վիպակը պատմում է աշխարհի ամենահայտնի դայակի` Մերի Փոփինսի և նրա հոգածության տակ գտնվող չորս երեխաների մասին: Մերի Փոփինսը խստաբարո է, խելացի, կոկիկ ու պչրասեր, բայց ամենակարևորն այն է, որ նրա հայտնվելու առաջին իսկ օրվանից դայակը զարմացնում է երեխաներին իր արտասովոր կարողություններով: Նրա հետ ապրած բոլոր օրերը լի են արտառոց արկածներով ու կախարդանքով: Գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, իսկ 1984 թվականին վիպակի մոտիվներով նկարահանվել է ամերիկյան ֆիլմ-մյուզիքլ։ 2024 թվականին Ալվարդ Ջիվանյանը գիրքը թարգմանել է հայերեն: Goodreads
Մենք բոլորս էլ մայրիկ ունենք: Նա է մեզ համար հոգ տանում, երբ լավ չենք զգում, վատ եղանակին ստիպում է տաք հագնվել: Բայց ո՞վ է մայրիկը, և ինչ է նշանակում մայրիկ լինել: Ահա պարզագույն մի հարց, որը, սակայն, ունի նույնքան պատասխաններ, որքան գոյություն ունեն երեխա դաստիարակելու եղանակներ: Բնության մեջ անթիվ-անհամար մայրիկներ կան: Ո՞ւմ կարելի է ամենալավ մայրիկը համարեկ: Եղնի՞կ մայրիկին, կկո՞ւ մայրիկին, թե՞ մարդ մայրիկին: Արդյոք նրանք միևնույն կե՞րպ են իրենց բալիկներին մեծացնում: Եթե ո՛չ, ապա իսկապես ո՞վ է աշխարհի ամենալավ մայրիկը: Goodreads
Մյուռ անունով քոթոթը փորձում է հասկանալ, թե ինչպես է ՄԵԾԸ կարողանում անշեղ քայլել անտառով՝ առանց ուշադրություն դարձնելու շրջապատում հանդիպող հետաքրքիր բաներին: Երկար զբոսանքի վերջում ՄԵԾԸ բարեբախտաբար շրջվում է և տեսնում… Փոքրիկ ճամփորդություն` ամենահամեղ հապալասները գտնելու համար։ Goodreads
Երազ մատենաշարն ու «Պարադիգմա» կրթական հիմնադրամը ներկայացնում են. Պեր Գուստավսոն «Ստվերաշխարհը» Երազի գիրք։ Ինչպես են հանդիպում փոքրիկ տղան ու ստվերը։ Զարմանալի ու գեղեցիկ պատմություն փոքրիկ Ռագնարի ու իր ստվերի մասին։ Ամեն ինչ սկսվում է մի մութ գիշեր, երբ ստվերները երկարում են, դառնում վախենալու անտառ։ Շվեդ հայտնի մանկագիր Պեր Գուստավսոնը գիրքը գրել է մինչև վեց տարեկան երեխաների համար։ Սա շատ ուսուցողական ու բարի պատկերապատում է։ Ստվերների աշխարհի մասին մոգական գիրքն ունի նաև հատուկ ներդիր՝ ծնողների համար. Ներդիրը կսովորեցնի ճիշտ կարդալ գիրքը, տրամաբանական ու զվարճալի հարցեր տալ փոքրիկներին։ Զարմանալի ու գեղեցիկ պատմություն փոքրիկ Ռագնարի ու իր ստվերի մասին: Goodreads
Ի՞նչ է պատահում երեխաների հետ, երբ նրանք սկսում են ստել: Մեկի ականջներն են կարմրում, մյուսն սկսում է կակազել: Իսկ մեր հերոսի՝ Պինոքիո անունով տղայի քիթը ստելիս երկարում էր: Եվ որքան շատ էր ստում, այնքան ավելի էր երկարում: Այս հեքիաթը հրապուրիչ և միաժամանակ հուզիչ պատմություն է կախարդական աշխարհի մասին, որտեղ ապրում են բարի վարպետ Ջեպետոն, Խոսող Ծղրիդը, խորամանկ Կատուն և Աղվեսը, տխուր Առլեքինոն, բարի Փերին և շատ ու շատ այլ հերոսներ: Փայտե տիկնիկը երազում է իսկական տղա դառնալու մասին, սակայն մինչ կապտածամ փերին կկատարի Պինոքիոյի երազանքը, վերջինս պետք է անցնի ծանր փորձություններով, ունենա զարմանահրաշ արկածներ և շատ բան սովորի: Գիրքը ներկայացնում...
Նիլսը` գլխավոր հերոսը, իր հետ կատարված փոխակերպման պատճառով ստիպված է լինում սագերի երամի հետ ճամփորդել դեպի հյուսիս և այդ ընթացքում աներևակայելի արկածների մեջ է ընկնում։ Նա այցելում է պատմական, մշակութային, աշխարհագրական հետաքրքիր բազմաթիվ վայրեր։ Բայց այդ երկարատև ճամփորդության ժամանակ նա փոխակերպվում է նաև հոգեպես՝ դառնալով ավելի բարի, հավատարիմ ու ընկերասեր։ Goodreads
Գերմանական ռոմանտիզմի նշանավոր ներկայացուցիչ Վիլհելմ Հաուֆն (1802-1827) իր կարճատև կյանքի ընթացքում ստեղծել Է նշանակալից գրական ժառանգություն. մի պատկառելի մասը կազմում են գեղարվեստական հեքիաթները, որոնք նրան համաշխարհային ճանաչում են բերել: Այս ժողովածուն ընդգրկում Է «Շպեսարտի պանդոկը» հեքիաթաշարը և մի քանի պատմվածք:
Վաղուց, շատ վաղուց, աշխարհը երկու կես էր արված: Մի կեսի տիրակալն Արևն էր, մյուսինը՝ Լուսինը: Նրանց մեջ վեճ էր ծագել, և օրեր, տարիներ շարունակ միմյանց դեմ կռիվ էին տալիս: Նվագախմբի հետ ուղևորվիր Մեղեդու հեքիաթային աշխարհ և տես, ինչպես է Տամինոյին և Պամինային հաջողվում վերջ դնել կռվին և իրենց թագավորություններում խաղաղություն հաստատել: Ամեն էջին սեղմի՛ր երաժշտական կոճակը, որ կյանքի կոչես «Կախարդական սրինգը» հեքիաթն ու Մոցարտի սքանչելի մեղեդին:
«Ալի Բաբան և քառասուն ավազակները» արևելյան հեքիաթը երեխաների ամենասիրելի ստեղծագործություններից է, որ տարածված է առավելաբար եվրոպական երկրներում: Արաբական երկրներում թափառող սյուժեի հետքեր չեն պահպանվել: Սակայն 17-րդ դարի ֆրանսիացի արևելագետ Անտուան Գալանը պնդում էր, որ ինքն այն հայտաբերել և առաջին անգամ գրառել է Արևելքում: Հերոսը, անցնելով բազմաթիվ արկածների միջով, ի վերջո հասնում է երջանկության, ինչպես լինում է բոլոր ավանդական հեքիաթներում: Այս հեքիաթը, մասնավորապես, խորամանկ ագահության հանդեպ արդարության հաղթանակի մասին է:
Գրքում ներառված են Օսկար Ուայլդի «Նռնետուն» շարքի հեքիաթները՝ «Երիտասարդ արքան», «Ձկնորսն ու իր հոգին», «Ինֆանտայի տարեդարձը» և «Աստղամանուկը»: Առաջին անգամ հրատարակվել է 1891թ. որպես այն գրքի երկրորդ մաս, որը ներառում է «Երջանիկ արքայազնը» հեքիաթների ժողովածուն: Գիրքը նախատեսված է դպրոցական միջին և բարձր դասարանների աշակերտների, ընթերցողների լայն լսարանի համար:
Նավարկության ընթացքում՝ օվկիանոսի հատակում հայտնվելուց հետո, Էդուարդ Թյուլեյնը նոր է սկսում հասկանալ, որ կյանքը չի սահմանափակվում նրբագեղ ու թանկարժեք հագուստներով և մյուսների հանդեպ ամբարտավան վերաբերմունքով: Սկսելով իր զարմանալի ճանապարհորդությունը` Էդուարդը նորովի է բացահայտում ինքն իրեն ու աշխարհը, իսկ նրան հանդիպած մարդիկ ու փորձությունները վերջապես սովորեցնում են ամենակարևորը` լսելն ու սիրելը… Goodreads
Արջուկը շատ է սիրում խնձոր ու այգին ջրելիս երազում է խնձորով կարկանդակ ուտելու մասին։ Մի օր, մտքերով տարված, նա մոռանում է փակել այգու ջրի ծորակն ու առավոտյան իր այգում իսկական ծով է հայտնաբերում՝ իսկական ծովային կենդանիներով։ Բայց սա դեռ ամենը չէ։ Երբ ջուրը դադարում է խողովակից հոսելուց, ծովն անհետանում է, ու այգին վերածվում է ջունգլիի։ Goodreads
Սա գեղեցիկ պատմություն է տոկունության մասին. չէ՞ որ տարբեր լինելը դատավճիռ չէ, իսկ խոչընդոտներն ու դժվարությունները հաղթահարելի են, ավելին՝ կարող են նոր՝ ավելի հետաքրքիր ճանապարհներ բացել։ Խխունջ Հենրին ոչ միայն կարողանում է հաջողության հասնել, այլև հաջողության ճանապարհին ընկերներ է ձեռք բերում, սովորում է նրանցից և միևնույն ժամանակ ոգեշնչում է նրանց իր օրինակով։ Goodreads
Եթե չես կարողանում թռչել, գուցե վազելու հարցո՞ւմ ես անգերազանցելի։ Իսկ գուցե արժե լողա՞լ փորձել։ Սա զվարճալի պատմություն է այն մասին, թե ինչպես թվացյալ թերությունը կարող է Ձեզ յուրահատուկ ու անկրկնելի դարձնել։ Դուք հաստատ կգնահատեք Էռնեստ անունով արջուկի հնարամտությունն ու ջանքերը՝ օգնելու ընկերոջը՝ Էդիին՝ բացահայտելու իր կարողությունները։ Goodreads
Հեքիաթ ջրարջուկի մասին, ով երազում է թևեր ունենալ և ճախրել ինչպես թռչունը։ Հեքիաթում հերոսը առաջին անգամ տեսնում է ինքնաթիռ, խանդավառվում է այն մտքից, որ մի օր ինքն էլ կկարողանա այդպիսի թևերի օգնությամբ թռչել։ Հեքիաթը կօգնի երեխաներին հասկանալ, որ իրենց իրական ցանկությունների և երազանքների իրականացումը կախված է հենց իրենց ձեռնարկած քայլերից և ներդրած ջանքերից։ Գիրքը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների համար։
Մեր շուրջն ամեն ինչ հեքիաթ է. մեզ շրջապատող գույները, հնչյունները, ընկերությունը, բարությունն ու կարեկցանքը հրաշքներ են: Հրաշքներն ապրում են քամու, աստղերի ու ծաղիկների մեջ, դաշտերում, անտառներում ու երկնքում՝ ամեն-ամեն տեղ, և այս գիրքը հե՛նց դրանց մասին է: Այս պատմություններն առաջինն իմ թոռնիկներն են լսել՝ Բիայնան և Նանեն, ու շատ են հավանել: Հուսով եմ, որ ձեզ Էլ դուր կգան:
Յակոբ և Վիլհելմ Գրիմ եղբայրները ողջ կյանքում հրապուրված են եղել գերմանական բանահյուսությամբ: Նրանք գրեթե քառասուն տարի շրջագայել են Գերմանիայով և հավաքել ու գրի առել ժողովրդից լսած հեքիաթները կախարդական աշխարհների, չարի ու բարու պայքարի և ազնվության, աշխատասիրության ու խելքի անվերապահ հաղթանակի մասին: Այս հեքիաթները երեխաներին ծանոթ են դեռ վաղ տարիքից և մինչև օրս սիրված են ամբողջ աշխարհում: Դրանց մեծ մասը բազմիցս էկրանավորվել է: Գրիմ եղբայրների հեքիաթները մեծ ազդեցություն են գործել համաշխարհային հեքիաթագրության վրա:
Կարաբոսի անեծքով արքայադուստր Ավրորան հարյուր տարով խոր քուն է մտել, և միայն անկեղծ սիրո համբույրը կարող է նրան անեծքից ազատել: Նվագախմբի հետ ուղևորվիր Մեղեդու հեքիաթային աշխարհ և տես, թե բարի փերիներն ինչպես են օգնում հաղթել չար փերի Կարաբոսին: Ամեն էջին սեղմի՛ր երաժշտական կոճակը, որ կյանքի կոչես «Կախարդական սրինգը» հեքիաթն ու Մոցարտի սքանչելի մեղեդին:
Սարերի մեջտեղում մի փոքրիկ գյուղ կար՝ Անձրևաշեն անունով, որտեղ միշտ անձևներ էին, ամպրոպներ, ցեխեր: Գյուղում ապրում էր մի փոքրիկ տղա՝ Կայծիկը, իր ձուկիկ Ջրիկի հետ: Նրանք հոգնել էին անվերջ անձրևներից և տանը մնալուց: Երազում էին արևի մասին, որ կարողանան դուրս գալ զբոսանքի և խաղալ դրսում: Եվ մի օր զարմանալի բան եղավ…
Մումիհովտի փոքրիկ բնակիչներն աներևակայելի կախարդանքի են ականատես լինում և բացահայտում են զարմանալի փոխակերպումն պատճառը։ Առեղծվածն էլ, անշուշտ, զվարճանքի են վերածում։ Սակայն ամենակարևորն այն է, որ նրանք ցանկացած իրավիճակում կարևորում են ընկերությունը, ազնվությունն ու միշտ ուրախանալու կարողությունը։
Ի՜նչ իմանաս՝ ինչ են ձմեռն ու ձյունը, երբ ցուրտն ընկնելուն պես խոր քուն ես մտնում։ Բայց մի անգամ Մումիտրոլն արթնանում է ձմռանն ու իր համար բացահայտում է մի նոր սպիտակ աշխարհ։ Տուվե Յանսոնի փոքրիկ հերոսը ինքնուրույն կողմն որոշվում է անսպասելի իրավիճակում և գլուխ է հանում բոլոր դժվարություններից։
Քաղաքի արվարձաններից մեկում՝ մի խորհրդավոր տան մեջ, հաշտ ու համերաշխ ապրում էին հեքիաթների կերպարներ ու խաղալիքներ: Տան խորդանոցում տանտիրուհին պահում էր չօգտագործվող իրեր ու կահ–կարասի: Իրերից մեկը՝ հին ու խարխուլ աստիճանը, տեսնելով, որ տանտիրուհին մտադիր է իրենցից ազատվելու, զարմանալի որոշում է կայացնում:
Սուրբ ծննդյան զարմանահրաշ պատմությունների այս ժողովածուն ընդգրկում է տասնվեց հեղինակների ստեղծագործություններ, որոնցից շատերն առաջին անգամ են թարգմանվել հայերեն (թարգմանությունները կատարվել են անգլերենից, ֆրանսերենից, գերմաներենից, ռուսերենից): Գիրքն ունի երկու բաժին՝ հեքիաթներ և պատմվածքներ, որոնք նախատեսված են և՛ փոքրերի, և՛ մեծահասակների համար: Հրաշքներով ու կախարդական պատմություններով լի այս գիրքը առաջինն է իր տեսակի մեջ, որ հայ ընթերցողին ուղեկցում է դեպի Սուրբ ծննդյան Լույսը: