Ամերիկացի ճանաչված գրող Էլվին Բրուքս Ուայթի «Շարլոթի սարդոստայնը» վիպակը ամերիկյան մանկական գրականության ամենասիրված ու հանրաճանաչ ստեղծագործություններից է։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1952 թվականին։ Գիրքը պատմում է Զաքերմանների ընտանիքին պատկանող անասնագոմում կողք կողքի ապրող կենդանիների մասին։ Գրքի հասցեատերը և՛ մանուկներն են, և՛ ավագ ընթերցողները։ Ստեղծագործությունն էկրանավորվել է երկու անգամ, մուլտիպլիկացիոն տարբերակը ստացել է շարունակություն` «Շարլոտայի սարդոստայնը. Ուիլբուրի մեծ արկածները», որի սյուժեն նախնական պատմվածքի հետ շատ ընդհանրություններ չունի։ Ուայթի գրքի սյուժեն դարձել է նաև Ռիչարդ և Ռոբերտ Շերմանների նույնանուն մյուզիքլի հիմքը: «Շարլոտայի սարոստայնը» լավ է ընդունվել քննադատների կողմից։ Հատկապես Յուդորա Ուելթին, գրքի մասին գրախոսելով The New York Times-ում, նշում է. «Այն գրեթե կատարյալ...
Ծեր առյուծը, հոգնելով իշխելուց, գալիս է Լվով, գտնում մի գեղեցիկ տուն ու բնակվում այնտեղ: Մի անգամ, հորդառատ անձրևի ժամանակ, բնակարանը վնասվում է և Առյուծն օգնության է կանչում իր ընկերներին՝ բնակարանը վերանորոգելու համար: Ու այստեղ սկսվում են արկածները…
Սնանկացման շեմին հայտնված մի ընտանիքի բախտը բերում է… Մշուշահովիտ կոչվող գյուղի հորաքույրն իր տունը նրանց է կտակել՝ պայմանով, որ ամբողջ ամառն այնտեղ ապրեն: Բայց ընտանիքը քաղաքի հարմար կյանքին է սովոր, ա՛յ քեզ փորձությու՜ն… Էլ չասած, որ գյուղը տարօրինակ մշուշ է պատել. վտանգավոր չլինի՞: Մայրիկը երեխաներին՝ Լիային ու Նոյին խստիվ արգելում է բակի դարպասից դուրս գալ: Մեկ էլ օրերից մի օր Լիան տարօրինակ արարածի է հանդիպում և, Մշուշի հովտի զարմանալի աշխարհը սկսում է բացվել երեխաների առաջ…
«Պանչատանտրա» գիրքը հետաքրքրաշարժ պատմությունների գեղեցիկ պատկերազարդ ժողովածու է, որոնք ընթերցողին սովորեցնում են ողջամտություն, օգնում հասկանալ խարդախներից խուսափելու, արդարամտությունը և ազնվությունը գնահատելու կարևորությունը, և ձևավորում համամարդկային արժեքներ:
Օսկար Ուայլդը ծագումով իռլանդացի բանաստեղծ, գրող, էսսեիստ և քննադատ է, դեկադանսի առավել հայտնի ներկայացուցիչներից և ժամանակի ամենահայտնի թատերագիրներից մեկը։ Ուայլդի ստեղծագործություններին բնորոշ են նուրբ հումորը և յուրօրինակ գեղագիտությունը։ Գրվածքների շարքում առանձին տեղ են գրավում հեքիաթները՝ Երջանիկ Իշխանը, Աստղերից ընկած տղան և ուրիշները։ Դրանք քնարական են, ոճով ու բովանդակությամբ՝ վեհ, զարմանալիորեն գեղեցիկ ու թախծոտ և ընթերցողին առաջարկում են մտորել չարի ու բարու, բարեկամության ու զղջման, կարեկցանքի և նվիրվածության մասին։
Ջեյմս Մեթյու Բարրին Շոտլանդիայի պարծանքն է, մանկական գրականության ամենակատարյալ և հուզիչ կերպարներից մեկի՝ Փիթր Փենի գրական կնքահայրը։ Անմայր ու անտուն տղայի կյանքը Բարրին վերածում է հրաշապատում զրույցի՝ փոքրիկ ընթերցողի համար հմտորեն հյուսելով երազային ու լուսավոր մի պատմություն, որ գրվել է վաղուց՝ ուրախ ու տխուր տարիներ առաջ, մեզնից հեռու մի աշխարհում… Մեկ գավաթ բուրավետ տաք թե՛յ խմեք Քենսինգթոնի զբոսայգում։ Ծեր Շագանակենին Ձեր գավաթի մեջ մի քանի մեղրահամ ծաղկաթերթ կնետի… Լսո՞ւմ եք, Փիթր Փենն է, սքանչելի սաղմոսներ է երգում՝ հյուսած հեռավոր ծովի բույրից, մոլորված խավարի մրմունջից ու դեղին անմոռուկների հուշերից։ Նրա նվագից տրոփում են մատղաշ սոճիների փշապատ սրտերը, բալենին ծաղկաթափ է լինում...
Բարև, սիրելի պստիկներ ու մեծիկներ, մեր գրքի հիմական հերոսները՝ հեքիաթասաց, Հրամանատար Քրիստ Քեռին և իր երկու անփոխարինելի օգնականները՝ Մոխն ու Դմբլդոխը, ՀոպլաԹիռով շրջում են անծայրածիր Տիեզերքով մեկ՝ փնտրելով Նախնիների Մոլորակը: Ճանապարհորդության ընթացքում նրանք անցնում են աստղաբույլերի ու միգամածությունների միջով և օրվա վերջում ի մի են բերում իրենց տպավորությունները: Եվ ամեն օրվա վերջում Քրիստ Քեռին Մոխին ու Դմբլդոխին պատմում է հեքիաթներ իրենց հեռավոր, Երկիր Մոլորակում գտնվող հարազատ ու կարոտած Հայաստան Աշխարհից: Եկեք մենք էլ տեղ զբաղեցնենք ՀոպլաԹիռում, միանանք Մոխին ու Դմբլդոխին և նրանց հետ միասին լսենք Քրիստ Քեռու զարմանահրաշ հեքիաթները Չղջիկ Սմբատի, Օդաչու Ռաֆայելի, Պարոն Գնելի, Քար Երեմի, Կատու Նորայրի, Գայլ...
«Հայտնի հեքիաթագիրներ» շարքը ներկայացնում է գերմանացի գրող և վիպասան Վիլհելմ Հաուֆի մեծ ճանաչում ձեռք բերած ստեղծագործություններից երկուսը՝ «Փոքրիկ Մուքը» և «Թզուկ Քիթը», որոնք փոքրիկներին կտեղափոխեն Արևելքի զարմանահրաշ և կախարդական աշխարհ` լի արկածներով ու փորձություններով։ Հաուֆի (1802-1827) գրական ժառանգությունը հեքիաթների երեք ալմանախներն են, որոնցից մեկը հրատարակել է նրա կինը՝ նրա մահվանից հետո, մի քանի վեպեր ու պոեմներ։ Այս ստեղծագործությունների շնորհիվ Վիլհելմ Հաուֆ անունը ընդմիշտ մտել է համաշխարհային գրականության պատմության մեջ: Բայրսբրոնում է գտնվում «Վիլհելմ Հաուֆի հեքիաթների թանգարանը»։
Գրքում ընդգրկված է աշխարհահռչակ դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի 12 հեքիաթ, որոնց մի մասը առաջին անգամ է ներկայացվում հայերեն: Հեքիաթների այս պատկերազարդ ժողովածուն ընթերցողի առջև կբացի Անդերսենի զարմանահրաշ, բարի և պատկերավոր աշխարհը:
Փոքրիկ Ռոնյայի կյանքը փառահեղ սկսվեց և այդպես էլ շարունակվեց։ Թե՛ Մաթիսի բերդում, թե՛ անտառում նա հետազոտում էր բնությունը, ծանոթանում անտառի տարօրինակ արարածներին, բացահայտում էր կյանքի օրենքները՝ հաճախ ընդվզելով և ըմբոստանալով դրանց դեմ։ Նա դուրս է գալիս սեփական հոր դեմ՝ պաշտպանելու իր ընկերոջն ու իր գաղափարները։ Բնության մեջ մեծացող Ռոնյան ընդունում է մարդկանց ու կենդանական աշխարհի բոլոր արարածների՝ բնության բարիքներից հավասարապես օգտվելու իրավունքը և ստանձնում բնությունն անաղարտ պահպանելու պարտավորությունը։
Ապակե մեծ վերելակի ներսում Ուիլի Ուոնկան ու Չարլի Բաքեթն իր ամբողջ ընտանիքով, շոկոլադի գործարանից հազար ոտնաչափ բարձր, իրենց քեֆին լող են տալիս: Աշխարհն ասես ոտքերի տակ փռված լինի: Այնինչ, տիեզերքում մենակ չեն. ամերիկյան առաջին Տիեզերահյուրանոցն արդեն տիեզերք է ժամանել: Իսկ դրա մեջ վխտում են որդնթագցի ճլեպները՝ տիեզերքի ամենաբիրտ, ամենավայրագ, ամենադժնդակ ճիվաղները: Հարա՜յ- հուրու՜յ, բռնվեք՝ ով ինչից կարող է: Միայն Ուիլի Ուոնկան ու Չարլի Բաքեթն են ի զորու արյունարբու ճլեպների ավերածությունը կանգնեցնել:
«Հայտնի հեքիաթագիրներ» շարքով լույս է լույս է տեսել աշխարհահռչակ Օսկար Ուայլդի ժողովածուն, որտեղ ընգրկված են գրողի հինգ սիրված հեքիաթները՝ «Եսասեր հսկան», «Երջանիկ արքայազնը», «Սոխակը և վարդը», «Նվիրված ընկերը» և «Նշանավոր Հրթիռը»:
«Հայտնի հեքիաթագիրներ» շարքով լույս է լույս է տեսել մեծանուն մանկագիր, երեխաների սիրելի Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն: Նոր, զվարճալի պատկերազարդումներով այս գիրքը ընդգրկում է գրողի 16 հեքիաթները՝ ուսանելի և հետաքրքրական բոլոր ժամանակներում:
«Հայտնի հեքիաթագիրներ» շարքով լույս է տեսնում Ավետիք Իսահակյանի` երեխաների համար նախատեսված ժողովածուն: Գրքում ներառված են գրողի հինգ հեքիաթներ և հինգ լեգենդներ։ Ավետիք Իսահակյանը 20-րդ դարի հայ գրականության հիմնասյուներից է։ Լինելով խորապես ազգային գրող՝ իր տաղանդի և արվեստի ուժի շնորհիվ նա վաղուց դուրս է եկել ազգային սահմաններից և հայտնի դարձել աշխարհին։
Peter and Wendy is a story of Peter Pan, a mischievous yet innocent little boy who can fly, and has many adventures on the island of Neverland that is inhabited by mermaids, fairies, Native Americans, and pirates. The Peter Pan stories also involve the characters Wendy Darling and her two brothers John and Michael, Peter’s fairy Tinker Bell, the Lost Boys, and the pirate Captain Hook. The play and novel were inspired by Barrie’s friendship with the Llewelyn Davies family. Barrie continued to revise the play for years after its debut until publication of the play script in 1928. «Փիթր...
«Փիթրը և Վենդին» (1911 թ.) Ջ. Մ. Բարրիի ամենանշանավոր երկն է։ Վերջինս նախ գրվել է որպես պիես (1906 թ.) և բեմադրվել լոնդոնյան՝ Յորքի դուքսի թատրոնում՝ունենալով աղմկալից հաջողություն: Պատահական չէ, որ վիպակն առանձնանում է նուրբ թատերայնությամբ և երկխոսությունների բացառիկ մշակվածությամբ: Ո՞վ է Փիթր Փենը: Բարետես, շնորհալի պատանի` հնարամիտ ու խիզախ, մի թեթև…. ո՜չ, աներևակայելի պարծենկոտ: Մի խոսքով` տղաներից լավագույնը:
«Հայտնի հեքիաթագիրներ» շարքով լույս է տեսնում Գրիմ եղբայրների ժողովածուն։ Ներառում է ինը հայտնի հեքիաթ, որոնք մեզ տեղափոխում են աներևակայելի ու հրաշքներով լի աշխարհներ։
«Հայտնի հեքիաթագիրներ» շարքով լույս է տեսնում Ղազարոս Աղայանի ժողովածուն։ Ներառում է վեց հեքիաթ՝ «Օձամանուկ և Արևահատ», «Հնարագետ ջուլհակը», «Զանգի-Զրանգի», «Եղեգնուհի», «Ասլան-Բալա», «Խիզախը կամ Աներկյուղը»։
Ադան ծովից շատ էր վախենում: Երբեք իր փոքրիկ քաղաքից դուրս չէր եկել: Մի օր տարեց նավապետը նրան պատմում է ծովերից անդին գտնվող մի հրաշք շշի մասին, որից խմողն իսկույն խիզախ է դառնում… Ու Ադան որոշում է շիշն անպայման գտնել և անվախ նավաստի դառնալ… Իսկ ինչպիսի՞ ճանապարհորդություն է սպասվում Ադային, կհաղթի արդյո՞ք հսկա ութոտնուկներին, դաժան ծովահեններին, զարհուրելի դևին… Ճանապարհորդեք Ադայի հետ և կիմանաք այս բոլոր հարցերի պատասխանները:
«Չպատմված հեքիաթներ». Անտառի խորքում հեքիաթներ են ծնվում։ Ծառերի հետևում, ընկած ճյուղերի արանքում, տերևներին իջնող ցողի շրջակայքում․․․ Մթնշաղին կենդանիները պատմություններ են շշնջում իրենց ընկերների ականջին և արագ փախչում մարդկային ոտնաձայներ լսելիս։ Մի փոքր մո՛տ արի, և դու էլ կլսես։ Պատմություններ սիրո, բարության, միայնության, ընկերության և էլի շատ ու շատ բաների մասին․․․ Մի քիչ էլ մոտեցիր, ու ինքդ կզգաս։ Անտեսանելի ընկերների ուղեկցությամբ կքայլես անտառով, կցատկես փշերի վրայով, վայրի ծաղիկներ կքաղես, կթափառես թաքնված բացատներով, հեռվից ականջիդ կհասնի գետակի քչքչոցը, թռչուն կճախրի քո գլխավերևով․․․ Այնքա՜ն շատ լույս, որքան այստեղ է, մեկ այլ վայրում չենք տեսնի, այսքա՜ն շատ ծաղիկների բույրը չենք զգա։ Բնության մի մեծ...
«Քաﬕն ուռիների ﬔջ» վիպակը ծնունդ է առել մարդացած կենդանիների մասին ﬕ քանի գողտրիկ զրույցներից, որ հեղինակը` Քենեթ Գրեհեմը, քնեցնելուց առաջ պատմում էր իր որդուն: Վեպի հերոսներն են երկչոտ ու խոհուն Խլուրդը, ընկերներին անսահմանորեն նվիրված Ջրամուկը, խստաբարո ու խիզախ Գորշուկն ու անխոհեմ, արկածախնդիր Դոդոշը: Այսօր էլ վեպը համարվում է մանկական գրականության լավագույն երկերից: Իր ընթերցողներին այն բացառիկ հրճվանք է պատճառում, պարուրում նրանց խորհրդավորության, վտանգին անխուսափելիորեն հետևող ապահովության և ջերմության զգացուﬓերով, որոնց շնորհիվ Քենեթ Գրեհեﬕ ստեղծագործությունը ﬓում է մշտապես արդիական: «Քամին ուռիների մեջ» գիրքը շոտլանդացի գրող Քենեթ Գրեհեմի հեքիաթային վիպակն է։ Առաջին անգամ հրատարակվել է Անգլիայում, 1908 թվականին և հեղինակին հռչակ է բերել։ «Քամին ուռիների մեջ» վիպակի...
«Ձմեռ Տատի հեքիաթը». Ամեն անգամ, հենց Նոր Տարին մոտենում էր, հեռու- հեռու լեռներից ու ծովերից այն կողմ գտնվող Ձմեռ Պապի տնակում սկսվում էր տոնական եռուզեռը…
Ընձուղտը ՝ վիզն այնքան երկար, որ ուզածդ ամենաբարձր լուսամուտին կհասնի, դույլաչափ կտուցով Պեղական, Կապիկ՝ հիմնական լուսամուտ լվացողը, և նրանց նոր ընկերը՝ Բիլլին: Վերջապես ընկերների աստեղային ժամը եկել է: Անգլիայի ամենահարուստ մարդը նրանց գործ է տվել: Շուտով բոլոր երազանքները կիրականանան: Իսկ ի՞նչ պատահեց, երբ մեր զարմանալի հերոսները պատուհան մաքրելիս աշխարհի «վտանգավորագույն» հանցագործներից մեկին նկատեցին: Իմանալու միայն մեկ ձև կա…