Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծություններն ու ակնարկները, որոնք զետեղված են այս գրքում, ժողովածուի տեսքով հրապարակվում են առաջին անգամ։ Նրա գրավոր ժառանգությունը մահից տասնամյակներ անց էլ արդիական է։ Այն, ինչի մասին գրում ու խոսում էր քաղաքագետ վերլուծաբանը, այժմ մարգարեություն է թվում. Արցախյան առաջին պատերազմում ազատագրած տարածքների կորուստ, ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգ։ Նա հրապարակումներում կանխատեսել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն ու Վազգեն Սարգսյանի սպանությունը։ Քաղաքական գործիչները կարծում են, որ Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական եւ փիլիսոփայական հոդվածներն ու վերլուծությունները կարող են դառնալ հանրության հավաքական իդեալի հողը, նույնիսկ պետական գաղափարախոսության հիմքը։
«Սխալ վարքագիծ». Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռիչարդ Հ. Թեյլերն իր ողջ կարիերայի ընթացքում ուսումնասիրել է արմատական այն գաղափարը, որ տնտեսագիտության կենտրոնական խաղացողը սխալների հակում ունեցող, կանխատեսելի մարդն է: «Սխալ վարքագիծը» կլանող, հետաքրքրաշարժ պատմություն է ակադեմիական գիտակարգերը վերանայելու և տնտեսագիտության, ինքներս մեր ու աշխարհի վերաբերյալ մեր մտածելակերպի փոփոխության մասին:
«Հայաստանն ու Բուշն անձամբ» գիրքը գաղտնազերծված բացառիկ փաստաթղթերի հիման վրա պատմում է հայ-ամերիկյան առաջին շփումների մասին։ 1988-92 թվականները շատ կարևոր են հայ-ամերիկյան հարաբերությունների խորքային էությունը հասկանալու համար։ Հենց այդ տարիներին է ձևավորվել ամերիկյան քաղաքականությունը մեր տարածաշրջանի նկատմամբ, որը դրանից առաջ հասանելի չէր ամերիկացիների համար։ Գաղտնազերծված փաստաթղթերից պարզ է դառնում, թե ինչ հիմնարար շահեր ունի Միացյալ Նահանգները հայ-թուրքական հարաբերությունների ու ղարաբաղյան կարգավորման հարցերում։ Գրքում ներկայացվում են մինչև այսօր չհրապարակված փաստեր, մանրամասներ «Գոբլի պլանի», 907-րդ բանաձևի, Ջորջ Բուշի որդու հայաստանյան այցի, Լևոն Տեր–Պետրոսյանի վարած բանակցությունների մասին։ Այս ամենը շարադրված է աշխարհաքաղաքական պատմական ցնցումների համատեքստում։ Առաջին անգամ հրապարակվում են նաև ամերիկացի դիվանագետների՝ Երևանից...
«Ուժերի նոր բալանս». Ռուսաստանը 2014-ից նկատելի ակտիվացրեցիր արտաքին քաղաքականությունը, բայց հստակ ռազմավարություն դեռ տեսանելի չէ։ ԽՍՀՄ տարիներին Մոսկվան ԱՄՆ-ի հետ մրցում էր ամբողջ աշխարհում ազդեցություն հաստատելու համար, 1991-ից մի պահ փորձում էր դառնալ Արևմուտքի մաս։ Ռուսաստանին պե՞տք է կրկին դառնալ գերտերություն, ինչպե՞ս բալանսավորել ներքին հնարավորություններն ու արտաքին ակտիվությունը, ինչպե՞ս կառուցել հարաբերություններն անմիջական հարևանների հետ, ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի հետ հատման կետեր կա՞ն։ Ռուսաստանցի միջազգայնագետ Դմիտրի Տրենինն այս գրքում դիտարկում է հիմքերը, որոնց վրա կառուցվում են Ռուսաստանի հարաբերություններն այլ երկրների հետ։ Ամփոփ ներկայացվում է Մոսկվայի արտաքին քաղաքականությունը Միխայիլ Գորբաչովի, Բորիս Ելցինի և Վլադիմիր Պուտինի կառավարման տարիներին։ Վերլուծելով ոչ վաղ անցյալի հաջողությունները,...
«Բազկամարդը» պարզապես կենսագրական չէ, այլ ճանաչողական և ուսուցողական ձեռնարկ, հոգեբանական խորհրդատվություն, թե ինչպես է հնարավոր դուրս գալ ամենամեծ ողբերգությունից և փոխել իրականությունը։ 2014-ին ծանր վիրավորվելու պատճառով երկու ոտքն ու աջ ձեռքը կորցնելուց 3 ամիս անց Սարգիս Ստեփանյանը սկսում է քայլել, 3 տարի անց դառնում աշխարհի չեմպիոն։ Իր օրինակով ապացուցում է, որ անելանելի վիճակներ չկան, եթե ունես կամքի ուժ և կյանքի ծարավ։ Գիրքը հաշմանդամություն ունեցողներին կօգնի արագ գտնել ոտքի կանգնելու մոտիվացիա և նոր հորիզոններ կբացի նրանց համար։ Գրքի հերոսն այսօր առաջնորդում է մի ամբողջ խմբի, ինչպես նախկինում, վիրավորումից առաջ։ Շատերն են նրա շնորհիվ վերագտել իրենց, կրկին հուսավառվել, պայքարել ու դարձել պրոֆեսիոնալ,...
«Հայոց հին հավատքը կամ հեթանոսական կրոնները» աշխատությունն առաջին անգամ տպագրվել է 1895թ․ Վենետիկում։ Ալիշանը հայ գիտական մտքի մեջ թերևս առաջին անգամ ներկայացրել է հայ ժողովրդի կրոնական պատկերացումների, պաշտամունքային, ծիսական և ժողովրդական հավատալիքների ամփոփ նկարագիրը և անցած պատմական ուղին։ Սույն գիրքը հրատարակվում է ըստ 2002 թ․-ի՝ Երևանում լույս տեսած հրատարակության՝ Ա․Ս․ Աբրահամյանի և Վ․Գ․Բարսեղյանի խմբագրությամբ։
«Հայաստանի նախամաշտոցյան գրավոր մշակույթի պատմություն» մենագրությունը նվիրված է Հայկական լեռնաշխարհում գրի ծագման և զարգացման վաղ փուլերին, Մեսրոպ Մաշտոցից առաջ Հայաստանում կիրառված գրային համակարգերի, դրանցով թողնված գրավոր հուշարձանների ուսումնասիրությանը։ Ներկայացված են ինչպես բնիկ հայաստանյան, այնպես էլ օտար երկրներում ստեղծված և մեր նախնիների կողմից ներմուծած ու կիրառված գրահամակարգերը՝ իրենց գրային հուշարձաններով։ Առանձին գլուխներ են նվիրված Հայաստանի տարածքում օտարների թողած արձանագրություններին, նաև առեղծվածային ծագումով ու անհայտ նշանակությամբ գրավոր հուշարձաններին, ինչպես նաև ի մի են բերված Հայաստանից գտնված տեղական և օտար ծագում ունեցող արձանագրությունների մասին տեղեկությունները։ Աշխատանքը կարող է օգտակար լինել հայագետներին, արևելագետներին, ուսանողությանը և հայագիտությամբ հետաքրքրվող ընթերցող հասարակայնությանը։
«Դառնալո՞ւ եմ Բիզնեսմեն» գիրքը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են կարդալ։ Գրքում ներկայացված են իրական դեպքեր, որոնք ցույց են տալիս մեր ընկալումների, վաղ մանկության տարիներին ստացված կոդավորումների արտացոլանքը մեր հետագա կյանքի, դրսևորումների, մասնագիտական կողմնորոշման վրա։ Շոշափվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են էթիկան, մասնագիտական էթիկան և լավագույն աշխատանք գտնելու համար անհրաժեշտ հմտությունները։ Մեջբերում գրքից Ինչի՞ մասին է գիրքը: Այս թեմայով գիրք գրելու գաղափ ար վաղուց ունեի։ Այս թեմայի մասին վաղուց էի մտածում և մտքումս արդեն կազմել էի գրքի կա ռուցվածքը, նույնիսկ, նախքան առաջին գիրքս հրատարակելը, պատկերացնում էի՝ ինչ ի մասին պետք է խոսեմ։ Ժամանակն է՛լ ավելի հասունացրեց նյութը, մտքումս...
Ֆրիդմենի «Կապիտալիզմ և ազատություն» գիրքը տնտեսագիտության տեսության վերաբերյալ երբևէ լույս տեսած ամենանշանակալի աշխատություններից է։ Վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակ։ Թարգմանվել է 18 լեզվով և շարունակում է ամբողջ աշխարհում սնել տնտեսագիտական միտքն ու քաղաքականությունը: Ինչպե՞ս օգուտ քաղել կառավարության խոստումներից՝ միաժամանակ խուսափելով անհատի ազատությանը սպառնացող վտանգներից։ Այս դասական գրքում Միլթոն Ֆրիդմենը շարադրում է տնտեսագիտության չափազանց ազդեցիկ մի փիլիսոփայություն, որի համաձայն մրցակցային կապիտալիզմը տնտեսական ազատության հասնելու միջոց է և քաղաքական ազատության անհրաժեշտ պայման:
Հանթինգթոնի «Քաղաքակրթությունների բախումը» գիրքը 1990-ական թվականներից ի վեր ամենատարածված աշխարհաքաղաքական աշխատություններից է, որը նորովի է վերլուծում միջազգային քաղաքական իրողություններն ու դրանց զարգացման ուղիները: Գրքում առկա դիտարկումների մեծ մասն արդիական են նաև մեր օրերում:
«Բժշկական բացահայտումների ներկապնակ». Մարդկության ամբողջ պատմության ընթացքում բժշկագիտությունը զարգացել է արվեստին և մյուս գիտություններին համընթաց: Այս գրքում քննարկում են արվեստի այնպիսի գործեր, որոնք պատկանում են բժշկության տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող`տարբեր առանձնահատկությունների և հիվանդությունների մասին վկայող նշանները: Ներկայացվում է նկարիչների ֆիզիկական և հոգեկան առողջության արտացոլումը և դրոշմը նրանց ստեղծագործությունների վրա, ինչպես նաև բժշկագիտության զարգացման առանցքային փուլերի գեղարվեստական մատուցումը: Հուսով ենք գիրքը հետաքրքիր կլինի արվեստասեր լայն հասարակության, այդ թվում բժշկական համալսարանի ուսանողների, բժիշկների և նկարիչների համար:
«Ինքնություն» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում «Վարդանանք․ Վարդանի և հայոց պատերազմի մասին» աշխատությունը։ Ոսկեդարի հայ պատմիչ Եղիշե վարդապետի հռչակավոր այս երկը բովանդակում է Ավարայրի պատմությունը՝ պատճառները, ընթացքը և հետևանքը։ Գիրքը ցույց է տալիս ժամանակի հայոց իշխանական ու եկեղեցական դասի և պարզ ժողովրդի անձնուրաց նվիրումն իրենց հավատքին ու հայրենիքին, հանուն հոգևոր փրկության՝ նրանց արհամարհանքը ֆիզիկական մահվան և անթիվ չարչարանքների նկատմամբ։
«Ինքնություն» մատենաշարի այս հատորը բովանդակում է Կորյունի «Վարք Մաշտոցի» երկի երեք բնագրի աշխարհաբար փոխադրություն՝ աշխատասիրությամբ ձեռագրագետ Ա․ Մաթևոսյանի։ Առաջին՝ ընդարձակ բնագրի ծանոթագրությունները Մանուկ Աբեղյանինն են՝ վերանայված և խորհրդային գաղափարախոսության կնիքից ազատված։ Կորյունի «Վարք Մաշտոցին» առաջին մեսրոպատառ ինքնուրույն երկն է։ «Առհասարակ այս ողջ պատմության ականատեսն ու վկան է գրքի հեղինակը։ Խոնարհ աշակերտը համարձակորեն շեշտում է․ «Ոչ թե հին զրույցներից տեղեկացանք և մատենագրերով կարգեցինք, այլ մենք հենց ականատես եղանք նրանց կերպարանքներին»։ Շնորհիվ այս համեստ մատյանի՝ հայերս և ողջ աշխարհը պահպանեցինք հիշատակը մեր ազգի համար այսքան կարևոր՝ հայոց աստվածատուր այբուբենի ստեղծման պատմության և նրա հեղինակի՝ մեծ հայորդու կենսագրության մասին»։ Տեր Վազգեն քհն․ Հովհաննիսյան,...
«Ամբոխների հոգեբանությունը». Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում ֆրանսիացի բժիշկ, մարդաբան, հոգեբան, սոցիոլոգ, բնագետ և գյուտարար, սոցիալական հոգեբանության մի ճյուղը կազմող զանգվածների հոգեբանության հիմնադիր Շառլ Մարի Գյուստավ Լը Բոնի (1841-1931) 1895-ին լույս տեսած «Ամբոխների հոգեբանությունը» աշխատությունը, որը համարվում է աշխարհը վերափոխած ամենանշանավոր գրքերից մեկը: Այս գիրքը և ընդհանրապես Լը Բոնի գաղափարները կարևորագույն դեր են խաղացել 20-րդ դարասկզբին, մասնավորապես ամբողջատիրական համակարգերի հիմնադիրների՝ Մուսոլինիի, Հիտլերի, Ստալինի և Մաոյի, անգամ Մուստաֆա Քեմալի, հանրապետական վարչակարգերի խոշորագույն առաջնորդների՝ Ռուզվելտի, Կլեմանսոյի, Պուանկարեի, Չերչիլի, դը Գոլի, ինչպես նաև, գիտական առումով, Զիգմունդ Ֆրոյդի և Մաքս Վեբերի, քաղաքական առումով, մասնավորապես, նացիոնալ սոցիալիզմի և նրա գլխավոր դերակատարների վրա: Թարգմանված է...
«Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկի խորհրդաբանական ընկալումները». Վահրամ Լալայանը ղեկավարում էր Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի պատմության ամբիոնը, որը կոչվել է նրա անունով։
Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցի առթիվ կազմված «Մեր ներսի հայը» ժողովածուն ընդգրկում է Թուրքիայում ճանաչված 35 մտավորականի գործեր, որոնց հեղինակները ոչ միայն ընդունում են Եղեռնի փաստը, այլև փորձում գտնել իրենց «ներսի հային» ամենատարբեր ժանրերի միջոցով՝ կարճ արձակից մինչև պոեզիա, հրապարակախոսությունից մինչև հուշագրություն: Գիրքն իր գաղափարով և ընդգրկմամբ բացառիկ է, կազմվել է հայտնի գրող և թարգմանիչ Յիղիթ Բեների նախաձեռնությամբ և հրատարակվել Թուրքիայի խոշորագույն հրատարակչություններից մեկի՝ «Ջան»-ի կողմից:
«1988-ի Շարժման 30-ամյակը». Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առիթով Սարգիս Արծրունու հեղինակությամբ հրապարակած հոդվածների սույն ժողովածուն ինչպես 1988-90 թվականների համաժողովրդական պայքարի դրվագների, այնպես էլ դրա հետ սերտորեն կապված կարևոր այլ իրողությունների համակարգված մի պատկեր է ներկայացնում: Լայն ընթերցողից զատ այն կարող է օգտակար լինել այս շրջանի պատմության մասնագետներին:
«Հայ ժողովրդի ծագման խնդիրը» գրքում քննվում է հայագիտության առավել կարևոր և վիճահարույց խնդիրներից մեկը` հայ ժողովրդի ծագման և կազմավորման հարցը: Խորությամբ ներկայացվում և քննարկվում են հարցի վերաբերյալ եղած հայտնի տվյալները և նրանց հիման վրա առաջ քաշված գիտական վարկածները: Նախատեսվում է մասնագետների և ընթերցող լայն շրջանակների համար:
«Խոսքի տարածություն» գրքում ի մի են հավաքված Արքմենիկ Նիկողոսյանի` տարբեր տարիներին գիտաժողովներին ներկյացված և գրական մամուլում տպագրված հոդվածները: Հասցեագրված է գրականագետներին, բանասիրական ֆակուլտետների ուսանողներին և ընդհանրապես գրականությամբ հետաքրքրվողներին: Գիրքը հրատարակության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվ. գրականութայան ինստիտուտի գիտական խորհուրդը:
«Սև կարապը» գիրքն այն մասին է, որ մեծ ազդեցություն ունեցող, բայց հազվադեպ իրադարձություններն են պատմություն կերտում, որ հետահայաց զանազան պատումների շնորհիվ մենք այդ ամենը հասկանալու պատրանքներ ենք ձեւավորում, մինչդեռ դրանք անհնար է գիտականորեն գնահատել, իսկ որոշ ոլորտներ (ոչ բոլորը) ընդհանրապես անկանխատեսելի են, որպես հետեւանք՝ Սև կարապների հանդեպ կույր «վայ փորձագետների» պատճառով հակված ենք ծայրահեղ իրադարձությունների նկատմամբ ավելի ու ավելի խոցելի համակարգեր կառուցել։
«Հայոց տառերը. Ձևագոյական համեմատական քննություն» հետազոտոթյունը նվիրված է Հայոց այբուբենի ծագման խնդրին: Շուրջ 20 գրային համակարգերի (ներառյալ սինայյան, փյունիկյան, եթովպական, ղպտական, ասորական, եբրայական, նաբաթեական, արաբական, հունական, լատինական, սլավոնական, աղուանական, վրացական եւն) ավելի քան 300 գրանշանների գծապատկերային- համեմատական վերլուծության միջոցով փորձ է արված՝ բացահայտելու Հայոց այբուբենի տեղը գրային մյուս համակարգերի շարքում: Ձևակերպված են գրային համակարգերի ստեղծման և փոխառման ընդհանուր սկզբունքները, որոնք այնուհետև կիրառված են Հայոց գրի վերլուծության ընթացքում: Համեմատական քննությունը նպատակ ունի բացահայտելու գծապատկերային նշանների՝ արագագրության հետևանքով կատարված ձևափոխությունների օրինաչափությունները:
«Կրկին Պարոնյանի հետ» մենագրությունը նվիրված է Հակոբ Պարոնյանի (1843-1891) կյանքի և ստեղծագործության հանգուցային մի շարք խնդիրների ուսումնասիրությանը: Նորահայտ բազմաթիվ փաստերի համակողմանի քննությամբ բացահայտվում են հանճարեղ երգիծաբանի գլուխգործոց երկերի ստեղծագործական պատմությունը, կառուցվածքային առանձնահատկությունները, գրական աղերսներն ու գեղարվեստական հատկանիշները, նաև գեղագիտական արժեքաբանությունը: Նախատեսված է գրականագետների, գրականության տեսաբանների, բանասերների և ընդհանրապես հայ գրականությամբ ու երգիծաբանությամբ հետաքրքրվող ընթերցողների համար: