Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմություն»-ը հինգերորդ դարի ոսկեդարյան մատենագրության դասական երկերից է, որը դեռ միջնադարում համաշխարհային տարածում է ունեցել։ Մինչ օրս հայտնի են մոտ երկու տասնյակ խմբագրություններ միջնադարի 9 լեզուներով՝ հայերեն, հունարեն, ասորերեն, արաբերեն, լատիներեն, եթովպերեն, վրացերեն, ղպտերեն (պատառիկ) և սլավոնական տարբերակներ։
«Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» գիրքն ամփոփում է Ղարաբաղյան շարժման՝ իր ընդգրկումով, նշանակությամբ և քաղաքական արդյունքներով աննախադեպ պատմաշրջանի առաջին երկու տարվա իրադարձությունները: Փաստական ու փաստաթղթային հիմքի վրա ուրվագծվում է նաև Հայկական ժողովրդավարական շարժման դերը՝ որպես համաշխարհային պատմության ընթացքի վրա ազդող գործոն:
«Անկախության վերականգնումը 1990-1991» գիրքը շարունակությունն է, 2-րդ հատորը «Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» վերնագրով 2018թ. հրատարակված աշխատության: Այն ամփոփում է Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման պատմության՝ կոմունիսական դարաշրջանի ավարտի և Հայաստանի անկախ պետականության հիմնարկեքի փուլերը: Հայաստանը շարունակում է իր առաջատար դերակատարությունը միջազգային նշանակություն ունեցող ժողովրդավարական գործընթացներում, որպես անկախ պետություն մուտք է գործում միջազգային հանրության ընտանիք ամենաբարձր վարկանիշով՝ ներսում ունենալով ամենածանր խնդիրներ և մարտահրավերներ:
Ժողովածուն ներառում է անգլիական պատմագիտության դասական Առնոլդ Ջոզեֆ Թոյնբիի «Հասու լինել պատմությանը» հիմնարար աշխատության առաջին յոթ հատորների նյութերը՝ նվիրված տեղային քաղաքակրթությունների տեսությանը և համեմատական պատմությանը:
Մասնագետների և հետաքրքրասեր հանրության գործը հեշտացնելու համար ես նպատակահարմար եմ համարել սույն հատորյակում ամփոփել հայ հին մատենագրության ամենաթանկարժեք կոթողներից մեկի`Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» վերաբերյալ 1980- ական թվականներին հրատարակած իմ հետևյալ հոդվածները. 1. «Վարդապետութիւն Սրբոյն Գրիգորի». դասախոսություն, դասավանդված Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան ճեմարանում 1982-1988 թթ., հրատարակված Եզնիկ Արքեպիսկոպոս Պետրոսյանի կողմից «Լևոն Տեր- Պետրոսյան, Դասեր Հայ եկեղեցական մատենագրությունից (Ե դար), Սոչի, 1993» գրքում, էջ 7-24: 2. «Սուրբ Գրիգորի Վարդապետության» արձագանքը (՞) խաչքարային արվեստի խորհրդապաշտության մեջ, «Էջմիածին» ամսագիր, 1984, N Դ, էջ 47-51: 3. «Գրիգոր Լուսավորչի Վարդապետության» ասորական աղբյուրները», «Բանբեր Մատենադարանի», 1986, N 15, էջ 95-109: 4. «Մաշտոցյան ավանդները և հայոց առաքելությունը Հոնաց...
«ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ» գրադարանի հերթական հատորը ներկայացնում է Աննալների պատմագիտական դպրոցի հիմնադիր հայրերից մեկի՝ XX դարի ֆրանսիացի խոշորագույն պատմագետ Մարկ Բլոկի «Պատմության պաշտպանական, կամ պատմաբանի արհեստը» անավարտ կոթողային աշխատությունը` հրատարակված հետմահու (1949) Լյուսիեն Ֆևրի ջանքերով: Բլոկի ոչ բոլոր ձեռագրերն են հասանելի եղել Ֆևրին, և նա տեքստային որոշ փոփոխություններ է արել: Գրքի հրատարակության հիսնամյակի կապակցությամբ Մարկ Բլոկի որդին՝ Էտիեն Բլոկը լույս է ընծայել աշխատության նոր՝ Ֆևրյան խմբագրումից զերծ տարբերակը, որն էլ հիմք է ծառայել հայերեն թարգմանության համար: Ընդ որում, այդ հրատարակության առաջաբանը գրել է Աննալների դպրոցի ականավոր ներկայացուցիչ, ֆրանսիացի մեծ պատմագետ Ժակ լը Գոֆֆը: Բլոկն այս երկը սկսել է գրել 1941-1943 թվականներին՝ մշակման...
«Իմ գրադարանը» մատենաշարը ներկայացնում է Փավստոս Բուզանդի «Հայոց պատմության»՝ Ստ. Մալխասյանի աշխարհաբար թարգմանությունը: Բուզանդի աշխատությունն ընդգրկում է շուրջ կես դար, Հայոց պատմության մեջ իրադարձություններով հարուստ մի ժամանակաշրջան՝ Խոսրով Կոտակի թագավորությունից (330-338) մինչև Հայաստանի բաժանումը՝ 387 թ․։ «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
«Պատմություն Հայոց» աշխատությունը բաղկացած է 3 գրքից: Առաջինում հեղինակն անդրադարձել է հայ ժողովրդի ծննդաբանությանը, մանրամասնորեն քննության առել հայոց անվանադիր նախնի Հայկ Նահապետի ու նրա սերունդների (Արամ, Արամանյակ, Արա և ուրիշներ) գործունեությունը: Երկրորդը նվիրված է Արշակունյաց արքայատոհմի պատմությանը և ավարտվում է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու իրադարձությունների նկարագրությամբ: Երրորդում շարադրված է Տրդատ Գ Մեծի հաջորդների, Պարսկաստանի ու Հռոմի միջև Հայաստանի առաջին բաժանման (387թ.), Արշակունյաց թագավորության անկման (428թ.) պատմությունը: Խորենացին օգտագործել է օտար ու հայկական (այդ թվում՝ նախամաշտոցյան) մատենագրական, վավերագրական, բանավոր, նյութական և այլ սկբնաղբյուրներ: Մատենագրական օտար սկզբնաղբյուրներից հիշատակվում են Աստվածաշունչը, Հոմերոսի, Հերոդոտոսի, Մանեթոնի, Հովսեպոս Փլավիոսի, Եվսեբիոս Կեսարացու և ուրիշների երկեր: Նախամաշտոցյան...
Գրքում ներկայացված են այնպիսի պատմական անուններ, ինչպիսիք են Ալեքսանդր Մակեդոնացին, Արիստոտելը, Գրիգոր Տաթևացին, Հուլիոս Կեսարը… Նախատեսված է ընթերցող լայն շրջանակի համար:
Սույն ձեռնարկը ամենաընդհանուր տեղեկություններ է պարունակում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական դիրքի, բնության, վարչական միավորների, պետական խորհրդանիշների մասին: Նախատեսված է սփյուռքի դպրոցների, ինչպես նաև Հայաստանով հետաքրքրվող ցանկացած ընթերցողի համար:
Ռուսաստանի հայկական դպրոցներին հասցեագրված «Հայրենագիտություն» ձեռնարկը ծանոթացնում է աշակերտներին հայկական ժողովրդական առասպելներին, 20-րդ դարի մշակույթի խոշոր գործիչներին և հայոց լեզվի ստեղծման պատմությանը: Դասագիրքը համապարփակ տեղեկություններ է տրամադրում նաև Հայկական լեռնաշխարհի, հայ թագավորական տների, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների վերաբերյալ:
Էլեկտրոնային գիրքը ընդհանուր տեղեկություններ է պարունակում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական դիրքի, բնության, վարչական միավորների, պետական խորհրդանիշների մասին: Նախատեսված է սփյուռքի դպրոցների, ինչպես նաև Հայաստանով հետաքրքրվող ցանկացած ընթերցողի համար: Համակարգչի նվազագույն պահանջները` Monitor 1024×768 px, 32 bit Color P2 500 MHz, RAM 128 Mb Windows 2000/XP/Vista/Windows 7
Աշխատության մեջ ներկայացվում և լուսաբանվում է հայ միջնադարյան կերպարվեստի պատմական ուղին: Սույն գրքում առանձնացված են ճարտարապետական քանդակազարդումը, վաղ միջնադարյան կոթողները, խաչքարերը, որմնանկարչությունը, մանրանկարչությունը, ավելի քիչ՝ դեկորատիվ-կիրառական արվեստը և սրբապատկերը. եթե ընդհանրացնենք՝ զարդային և ֆիգուրատիվ արվեստը, որոնք միջնադարում հաճախ նաև շաղկապված են: Հասցեագրված է ուսանողներին, մասնագետներին և արվեստասեր հասարակայնությանը:
Գիրքը ներկայացնում է հայ մշակույթի ամենայուրօրինակ ու հայտնի դրսևորումներից մեկի՝ խաչքարի պատմամշակութային ամբողջական կերպարը՝ ներառելով նրա ծագման, ժամանակագրության, գործառույթի, ծեսի, հորինվածքի իմաստաբանության և խորհրդաբանության հետ առնչվող խնդիրների լայն շրջանակ:
Գիրքը ներկայացնում է հայ մշակույթի ամենայուրօրինակ ու հայտնի դրսևորումներից մեկի՝ խաչքարի պատմամշակութային ամբողջական կերպարը՝ ներառելով նրա ծագման, ժամանակագրության, գործառույթի, ծեսի, հորինվածքի իմաստաբանության և խորհրդաբանության հետ առնչվող խնդիրների լայն շրջանակ: