Այս գրքում հանրահայտ պոետ-ապստամբը գրառել է իր մտքերը կյանքի, մարդկանց, գրականության մասին: «Ես նետեցի ինձ դեպի իմ անձնական աստվածությունը՝ ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆԸ»,- խոստովանում է գրողը: Յուրաքանչյուրը, ով կկարդա այս գիրքը, կհասկանա, որ պարզությունն այդ խաբուսիկ է: Իսկ սև հումորը, ցինիզմը, կոպտությունը դիմակներ են, որոնց ետևում թաքնված է հեշտ խոցվող, տանջվող մարդը:
Վոլտերի մեծ գրական ժառանգությունից առավել հայտնի են նրա փիլիսոփայական ստեղծագործությունները: Հեղինակը կարողացել է վարպետորեն միահյուսել առօրյայի ծանրակշիռ խնդիրները բացահայտող ավանդական գրական ոճն ու տարբեր փիլիսոփայական դոկտրինները և դժբախտ սիրահարների մասին տխուր պատմությունների հետ: Ինչպես գրել է Պուշկինը՝ Վոլտերը լցրել է Փարիզը ստեղծագործություններով, որոնցում «փիլիսոփայությունը խոսում է ժողովրդական և հումորային լեզվով»:
Ժամանակակից ճապոնական գրականության վարպետի հերթական գիրքը, ինչպես ինքն է ասում, «գրառումներ է վազքի մասին, բայց ոչ առողջ ապրելակերպի գաղտնիքների մասին»: Իր ուրույն ոճով և թեթևությամբ Մուրակամին խոսում է վազքի մասին՝ ներկայացնելով իր մտքերը: «Անկեղծ գրել վազքի մասին,- ասում է նա,- նշանակում է անկեղծ գրել քո մասին»:
Իր նոր գրքում հեղինակը ձևակերպել է HR-մասնագետի համար կարևորագույն խորհուրդները, որոնք կօգնեն մոտիվացնել աշխատակազմին առանց նյութական շահի: Դուք կարող եք ընտրել ամենահարմարը Ձեր ընկերության համար՝ հայտնի կամ ամբողջովին անսովոր, քիչ ներդրում պահանջող կամ ընդհանրապես առանց ներդրման: Դուք կիմանաք՝ ինչպես օգտագործել կորպորատիվ ԶԼՄ-ները և նկարահանել ֆիլմ, անցկացնել խաղեր և միջոցառումներ, գեներացնել նոր մտքեր ու ստեղծել ջերմ մթնոլորտ կոլեկտիվում: Բոլոր խորհուրդներն ունեն մեկ ընդհանուր յուրահատկություն. դրանք շատ պարզ են ու հեշտ իրականացվող:
Մուստաֆա Քեմալը, ով հայտնի է որպես Աթաթուրք, Թուրքիայի ամենաազդեցիկ կերպարներից է եղել: Բայց ինչպիսի՞ն է եղել ճանապարհը դեպի իշխանություն: Եվ ինչպե՞ս են նրա երիտասարդ զինվորական տարիներն ազդել որոշումների վրա, երբ նա արդեն նախագահ էր: Այս գիրքը ամբողջական պատկերացում է տալիս 20-րդ դարի մեծագույն հանցագործներից մեկի՝ Աթաթուրքի մասին:
Հանրահայտ գրողի ինքնակենսագրական վեպն է առաջին սիրո, պատանեկության ու երիտասարդության, տղամարդ դառնալու, անթիվ կորուստների ու հիասթափությունների մասին է:
Այս գիրքը կարդալու 5 պատճառ՝ Ռիք Ռիորդանի ամենահայտնի գրքի շարքերից մեկն է, որը երկար ժամանակ չի լքել New York Times-ի բեսթսելլերների ցանկը, ընթերցողի առաջ բացվում է սկանդինավյան աստվածների աշխարհը, գրքում շատ մեծ քանակությամբ հումոր, սյուժե անկանկատեսելի զարգացումներ: Գիրքը լարված է պահում մինչև վերջին էջը: Գիտեի՞ք, որ Տոռ աստվածը սիրում է հեռուստացույց դիել: Իսկ որ նրա օգնականներից մեկը հաճախում է հոգեբանի մո՞տ: Գրքում կարող եք շատ ավելի հետաքրքիր «փաստեր» գտնել աստվածների մասին:
Այս գրքում տեղ է գտել Նաբոկովի ոչ գեղարվեստական արձակը՝ հարցազրույցներ, նամակներ տարբեր թերթերի ու ամսագրերի խմբագիրներին, հոդվածներ և այլն: Չնայած նյութերը բավական տարբեր են, բայց նրանք կազմում են ընդհանուր միտք. այս գրքի համար հեղինակն ընտրել և վերամշակել է այն հարցազրույցներն ու հոդվածները, որոնք առավել լավ են ներկայացնում նրան էսթետիկ կրեդոն, որոնցում ինքն առավել լավ է բացահայտված հեղինակ:
Գուստավ Կլիմտ ավստրիացի նկարիչ էր, ավստրիական նկարչությունում մոդեռնի հիմնադիրը։ Նրա նկարների հիմնական թեման կնոջ մարմինն է, գործերի մեծ մասն աչքի է ընկնում ակնհայտ էրոտիզմով։ Բացի կերպարային նկարներից, որոնք ընդգրկում են փոխաբերություններ և դիմանկարներ, նա նաև նկարել է բնապատկերներ: «Վիեննական սեցեսիոն» միավորման արվեստագետներից հատկապես Կլիմտն էր ոգեշնչվել ճապոնական արվեստով և դրա մեթոդներով: Ստեղծագործական կյանքի առաջին տարիներին Կլիմտը զբաղվել է ճարտարապետական դեկորացիաներով: Հետագայում, երբ Կլիմտը ձևավորում է իր անձնական ոճը, նրա գործերը խիստ քննադատության առարկա են դառնում և համարվում պոռնոգրաֆիկ: Արդյունքում նա խուսափում է հասարակության շրջանում լինելուց, սակայն «ոսկե շրջանի» նկարները նրան մեծ հռչակ են բերում: Ամբողջովին նկարազարդված այս գրքում տեղ են...
Այս գրքում բերված բոլոր փաստերը զարմանալի են, տարօրինակ, բայց ճշմարիտ: Խելացի նկարազարդումների և համեմատությունների շնորհիվ շատ պարզ կարելի է հասկանալ այն ամենն, ինչ այդքան բարդ ու անհասկանալի է թվում: Գրքում Դուք կարող եք տեսնել գետաձիու բերան՝ բավական մեծ, որպեսզի կուլ տա մեքենա, բեռնատար՝ բավական ուժեղ, որպեսզի տեղափոխի 90 փիղ, կամ մեդուզա, որի երկարությունը գերազանցում է երեք կապույտ կետերի երկարությունը: Իսկ Դուք գիտեի՞ք, որ աշխարհի բոլոր մայրցամաքները կարող են տեղավորվել Խաղաղ օվկիանոսում: Կամ որ աշխարհի բոլոր ծառերը կարող են լցնել Հարավային և Հյուսիսային Ամերիկաները:
Հղիությունն ամենաճիշտ ժամանակն է ուշադրություն դարձնելու առողջ սնունդին: Այն, ինչ Դուք ուտում եք հղիության շրջանում, մեծապես ազդում է Ձեր և Ձեր փոքրիկի վրա: Այս գրքի շնորհիվ Դուք կիմանաք՝ ինչ սնունդ է հարկավոր օգտագործել, որպեսզի ապահովել առողջ կյանք Ձեր ապագա փոքրիկի համար: Գրքում Դուք կգտնեք մրգերից, բանջարեղենից, մսից, ձկից և այլ հումքից պատրաստվող 100 առողջ ուտեստի բաղադրատոմս:
40 տարի անդադար ուսումնասիրությունների արդյունքում Ռիչարդ Կոխը գտել է հիմնավոր սկզբունք, որն ընկած է այնպիսի ընկերությունների հաջողության հիմքում, ինչպիսիք են IKEA-ն, Apple-ը, BCG-ն, Honda-ն, Մակդոնալդսը և Uber-ը: Դա ՊԱՐԶԵՑՈՒՄՆ է: Գրեգ Լոկվուդի հետ նա մշակել է բիզնեսի պարզեցման մի քանի մոդել, որպեսզի բիզնեսը բարձրանա նոր մակարդակի: Այս գրքի շնորհիվ Դուք կարող եք. հասկանալ, ինչպես է պարզեցումն ազդում ընկերության արդյունավետության վրա, ընտրել պարզեցման ռազմավարություն, որը հարմար է Ձեր ընկերության համար, դարձնել Ձեր ապրանքներն ու ծառայություններն ավելի գրավիչ, գտնել նոր հնարավորություններ և շուկաներ, որոնք մինչ այդ չեք դիտարկել, վերաձևել բիզնես-գործընթացներն այնպես, որ ընկերությունը հեղափոխական աճ ունենա:
Սթրեսը մեզ ուղեկցում է գրեթե ամենուր՝ աշխատանք, ուսում, քննություններ, հանդիպումներ, հարաբերություններ և այլն: Շատերը համար այն պարզապես անհաղթահարելի է: Հոգեբանական հետազոտությունների վրա հիմնված այս նկարազարդումներով ուղեցույցը կօգնի Ձեզ սթրեսից ձերբազատվելու հեշտ տարբերակներ գտնել:
Այս գրքում հանրահայտ ավստրիացի հոգեբույժ և հոգեբան, հոգեվերլուծության սկբնավորող Զիգմունդ Ֆրոյդի անձն ու գործունեությունը կբացայատվի փոքր-ինչ անսպասելի տեսանկյունից: Գրքում տեղ են գտել Ֆրոյդի նամակներն իր նշանածին՝ Մարթա Բերնայսին, որոնք նա ուղարկել է Վենայից, Փարիզից և Բերլինից չորս տարիների ընթացքում (1882-1886)՝ նշանադրությունից մինչև ամուսնություն ընկած ժամանակահատվածում: Նամակները կրում են այնպիսի փիլիսոփայական մտքեր կյանքի ու մահվան, մարդկային գոյության և հոգեբանական հանելուկների մասին, որոնցից շատերը Ֆրոյդն առաջինն է ուսումնասիրում ու բացահայտում աշխարհին:
Գրքի երեք յուրահատկությունները՝ Հեղինակներն առաջարկում են մեթոդիկա, որը կօգնի մեծացնել վաճառքը՝ բարձրացնելով համաձայնությունները նոր մակարդակի, Սովորեցնում է հաղթահարել այնպիսի տարածված խնդիրներ, ինչպիսիք են գնորդների անվստահությունը, բարձր մրցակցությունն ու ցածր արդյունավետությունը, Գրքի հեղինակները FranklinCovey ընկերության հանրահայտ «Արդյունավետ աշտարակների» ստեղծողներն են:
Ժամանակակից սիրո պարզ, քայլ առ քայլ ուղեցույց է, որը հիմնված է գիտական ուսումնասիրությունների, հոգեբանական փորձաքննությունների և սոցիալական մեդիայի տվյալների վրա: Գրքում կգտնեք Ձեզ հուզող մի շարք հարցերի պատասխաններ, ինչպիսիք են. Ի՞նչպես ծանոթանալ առցանց, Որո՞նք են կարևոր կետերն առաջին հեռախոսազրույցի ժամանակ, Ժամանա՞կն է արդյոք նրան ծանոթացնել ընտանիքի անդամների հետ, Արդյո՞ք այստեղ կա քիմիա, Ի՞նչ է համապատասխանում իմ ապրելաոճին:
Գիրքը գրված է հատուկ հոսքային ոճով, որը որը բուժիչ ազդեցություն է ունենում հոգու և մարմնի վրա: «Հիվանդ մարդը նա է, որ սխալ է մտածել, սխալ է ապրել: Եթե նա սկսում է ճիշտ մտածել, ապաքինվում է: Մտքի ուժով բուժում լավագույն տարբերակն է»:
Դեմքն առաջին բանն է, որին մենք սովորաբար ուշադրություն ենք դարձնուն մարդուն հանդիպելի: Մենք հաճախ առանց մտածելու ասում ենք, օրինակ, որ մարդն ունի բարի աչքեր կամ ջղայն ունքեր: Բայց արդյո՞ք այդ և նման այլ արտահայտությունները որևէ հիմք ունեն: Այս գիրքը կբացահայտի Ձեզ համար դեմքի ընթերցանության հին չինական արվեստը, որը զարգանում է արդեն ավելի քան 2000 տարի: Հեղինակը վերլուծում է աչքերի և ունքերի 23 տեսակ, ականջների և քթի 30 տեսակ, բերանի 9 տեսակ, ինչպես նաև ճակատների, թշերի տարբեր տեսակներ:
Գիտահանրամատչելի գիրք՝ գրված հանրահայտ բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի կողմից։ Առաջին անգամ հրատարակել է ամերիկյան Bantam Dell Publishing Group հրատարակչությունը 1988 թվականին։ Գրքում խոսվում է Տիեզերքի առաջացման, տարածության և ժամանակի էության, սև խոռոչների, լարերի տեսության և որոշ մաթեմատիկական խնդիրների մասին, այնուամենայնիվ, գրքի էջերում կարելի է տեսնել միայն մեկ բանաձև՝ E=mc²։ Գիրքն իր հրատարակման օրվանից առ այսօր հանդիսանում է բեսթսելլեր (20 տարիների ընթացքում վաճառվել է ավելի քան 10 միլիոն օրինակ), քանի որ գրված է պարզ լեզվով և նախատեսված է հասարակ ընթերցողի համար։ Մինչև 2001 թվականը թարգմանվել է 35 լեզուներով։ Ժամանակի համառոտ պատմությունը նպատակ է հետապնդում հասարակ ըներցողին բացատրել տիեզերագիտության այնպիսի թեմաներ, ինչպիսիք...
Նատալյա Պրավդինան Ռուստատանի ամենահայտնի ֆենշույ վարպետն է, գիտակցության դրական վերափոխման մասնագետ, բազմաթիվ բեսթսելլերների հեղինակ: Գիրքը սովորեցնում է դաստիարակել երեխային նոր աշխարհայացքով՝ բաց դեպի աշխարհը, անհամար հնարավորություններին ձգտող գիտակցությանը: Գրքի հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ ծնողը զարգանում է երեխայի հետ միասին:
Էրիխ Ֆրոմը այսպես է բնորոշում հոգեվերլուծաբանի հետաքրքրությունների շրջանակը. «Վերլուծաբանը ոչ աստվածաբան է և ոչ էլ փիլիսոփա, և չի հավակնում, որ իրավասու է այդ ոլորտներում, բայց որպես հոգու բուժող, վերլուծաբանը զբաղվում է նույն խնդիրներով, ինչ և փիլիսոփայությունն ու աստվածաբանությունը՝ մարդու հոգով և նրա բուժմամբ»: Էրիխ Ֆրոմը ցույց է տալիս, որ սերը իր չէ, այլ գործընթաց, գործողություն, դրսևորում: Լեզվում տեղի ունեցող բարբառային փոփոխությունները սերը դարձնում են իր. «Ես մեծ սեր ունեմ ձեր նկատմամբ»: Նման արտահայտությունը անիմաստ է. Կարելի է խոսել սիրելի մարդու, մարդու սիրո մասին, և չի կարելի խոսել մարդու մասին սեր: «Սեր գոյականը սիրել գործողության որոշակի հայեցակարգ է, և մարդու կողմից...