Ձեռնարկը բովանդակում է նախադպրոցական տարիքի երեխաների խոսքի ընդհանուր զարգացման աշխատանքների գործնական առաջադրանքներ և պարապմունքների նմուշօրինակներ: Նախատեսված է լոգոպեդների, դաստիարակների, ծնողների, ինչպես նաև երեխաների կրթության և զարգացման գործում շահագրգիռ այլ մասնագետների համար:
“Նախադպրոցական հաստատության կառավարումը” մեթոդական ձեռնարկը հասցեագրված է մանկավարժական մասնագիտական հաստատությունների դասախոսներին և ուսուցիչներին, կադրեր պատրաստող և վերապատրաստող կազմակերպիչներին և ղեկավար աշխատողներին, դաստիարակներին, ինչպես նաև նրանց, ովքեր նախաձեռնում են հիմնադրել նոր հաստատություն: Ձեռնարկում ներկայացված է մանկավարժական գործունեության նորացման գործընթացը ժամանակակից նախադպրոցական հաստատությունում:
Ուսումնամեթոդական ձեռնարկը նախատեսված է նախադպրոցական հաստատությունների դաստիարակների, մանկավարժների, ինչպես նաև «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության որակավորում ունեցող բուհական և միջին մասնագիտական հաստատությունների ուսանողների համար: Գիրքը կարող է օգտակար լինել նաև ծնողներին:
“Նախադպրոցական կրթական համակարգում մանկավարժական գնահատումը” մեթոդական ուղեցույցը ծանոթացնում է նախադպրոցականի զարգացման ախտորոշման սկզբունքների և տեխնոլոգիաների, սոցիալական զարգացման մանկավարժական գնահատականի և այլ ժամանակահունչ հիմնախնդիրների պարզաբանմանը:
Մանկապարտեզի կրտսեր 2-րդ խմբի՝ 3-4 տարեկան երեխաների խոսքի զարգացման պարապմունքների սույն ձեռնարկը մշակվել է դաստիարակի համար՝ որպես դաստիարակի սեղանի հիմնական գիրք: Այն կօգնի դաստիարակին՝ ճիշտ պլանավորելու և անցկացնելու 3-4 տարեկանների խոսքի զարգացման պարապմունքները: Ձեռնարկն ունի գործնական ուղղվածություն: Գրքում զետեղված բազմաբնույթ պարապմունքները օրինակելի նմուշներ են, որոնք կօգնեն դաստիարակին՝ մեթոդապես ճիշտ սահմանելու ուսուցման և դաստիարակության նպատակները, որոշելու իրականացման ուղիները, ընտրելու թեմաները՝ առանց սահմանափակելու նրա ստեղծագործական մոտեցումները: Անդրադարձ է արված խոսքի զարգացման ծրագրային բոլոր բաժիններին, և ներկայացված են խոսքի զարգացման խնդիրները լուծելու, դժվարությունները հաղթահարելու տարբեր եղանակներ:
Մեթոդական ուղեցույցը հասցեագրվում է տարաբնույթ բովանդակությամբ կարճաժամկետ խմբերի հիմնադրմամբ հետաքրքրվող անձանց, մանկավարժներին, ծնողներին: Մանկավարժները գրքում կգտնեն տարբեր խմբերի աշխատանքային ծրագրեր, քարտեր, ցանկեր, ժամանակացույցեր և այլն:
«Սովորում եմ մտածել» աշխատանքային տետրը նպատակ ունի զարգացնելու երեխաների մաթեմատիկական տարրական պատկերացումները: Նկարելով, գծելով, գունավորելով, կետերը միացնելով՝ երեխան ոչ միայն զբաղվում, այլ նաև մարզում է միտքը, նախապատրաստվում հետագա ուսումնական գործընթացին: Հասցեագրված է 5-7 տարեկան երեխաներին: Այն կարելի է օգտագործել տանը, մանկապարտեզում, դպրոցում:
Նախատեսված է նախադպրոցական տարիքի և առաջին դասարանի երեխաների տառաճանաչման գործընթացն ավելի ակնառու և հետաքրքիր դարձնելու համար: Ձեռնարկը կօգնի երեխաներին նկարների միջոցով ճանաչելու տարատեսակ մրգեր ու բանջարեղեն, բույսեր ու կենդանիներ և շրջակա աշխարհի բազմաթիվ այլ առարկաներ: ու ընկերասիրությունը, հայրենասիրությունն ու մաքրասիրությունը, հոգատարությունն ու աշխատասիրությունը:
Մանկական ստեղծագործությունների սույն ժողովածուն՝ նախատեսված 2–6 տարեկանների համար, բովանդակային և կառուցվածքային առումով համապատասխանում է երեխաների տարիքային առանձնահատկություններին: Այն ներառում է նախադպրոցական պետական ծրագրով նախատեսված ստեղծագործությունների մեծ մասը: ժողովածուում մանուկներին հետաքրքրող ու գրավող թեմաներ են՝ կենդանական աշխարհ, բնություն, խաղալիքներ, մարդկային փոխհարաբերություններ, որոնք ներկայացված են ըմբռնելի և մատչելի: Հայ և արտասահմանցի սիրված մանկագիրների հայտնի ստեղծագործություններում խրախուսվում են բարությունն ու ընկերասիրությունը, հայրենասիրությունն ու մաքրասիրությունը, հոգատարությունն ու աշխատասիրությունը:
Գիրքը 4-ից բարձր տարիքի երեխաների համար է: Փոքրիկները կծանոթանան հայերեն տառերին գրքի հերոսի Ժիրոյի հետ` հաղթահարելով հատուկ մշակված խաղային և նկարչական առաջադրանքները: «Սպիտակ ագռավ» 2018․ խորհուրդ է տալիս Միջազգային երիտասարդական գրադարանը:
Փաթեթն ընդգրկում է 0-9-ը թվերը, մաթեմատիկական գործողությունների նշաններ և երկրաչափական պատկերներ: Նախատեսված է նախադպրոցականների և կրտսեր դպրոցականների համար:
Երգարանում ընդգրկված են բազմաբնույթ՝ կատակային, կերպարային, լիրիկական, դաստիարակչական, ուսուցողական և այլ թեմաներով երգեր, որոնք կարող են նպաստել նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների արժեքային համակարգի ձևավորմանը: Երգերի հետ տրվում է դրանց գործիքավորման ձայնասկավառակը, որը կօգնի երգերի ուսուցմանը, արտադասարանական միջոցառումների կազմակերպմանը և դյուրին կդարձնի մասնագետների աշխատանքը: Գիրքը հասցեագրված է նախադպրոցական, կրտսեր և միջին տարիքի երեխաներին, ուսուցիչներին, ծնողներին և մանկական երգերով հետաքրքրված բոլոր անձանց:
Ձեռնարկում զետեղված ստեղծագործությունները նպատակամիտված են 5-6 տարեկան երեխաների երաժշտական դաստիարակության խնդիրներին և ընդգրկում են գործունեության բոլոր տեսակները՝ երաժշտության ունկնդրում, երգեցողություն, երաժշտառիթմական շարժում, պարեր և խաղեր: Ձեռնարկը հասցեագրված է նախադպրոցական հաստատությունների ավագ խմբերի, ինչպես նաև դպրոցի նախապատրաստմանն ուղղված կարճաժամկետ փորձնական ծրագրով ընդգրկված խմբերում աշխատող դաստիարակներին և տարրական դասարաններում “Երաժշտություն” առարկան դասավանդող մասնագետներին:
Մանկական երգերի ժողովածուն ուսումնաօժանդակ ձեռնարկ է՝ նախատեսված նախադպրոցական հաստատությունների երաժշտության մասնագետների, կրտսեր դպրոցի ուսուցիչների, ծնողների և մանուկների համար: