Ֆինանսական անկախության մասին այս գիրքը հատուկ կանանց համար է: Եթե ցանկանում եք հարստանալ, սովորել խելացի կառավարել գումարները, անընդհատ մեծացնել եկամուտը, իմանալ՝ երբ և որքան գումար է հարկավոր տալ երեխաներին, ինչ է հարկավոր անել ամուսնանալուց առաջ և ինչպես վարվել ժառանգության հետ, ապա այս գիրքը Ձեզ համար է:
Վլադիմիր Դոգվանը հաջողակ բիզնեսմեն է, գրող, Super Jump մեթոդիկայի հեղինակ: Այս գրքում նա պատմում է իր պատմությունը, մի մարդու պատմություն, ով մի քանի անգամ ստիպված է եղել սկսել զրոյից ու մի քանի անգամ ապացուցել է, որ հաստատ գիտի՝ ինչ օրենքներով է աշխատում բիզնեսը: Գրքում խոսվում է ոչ միայն բիզնեսի մասին: Դոգվանը յուրահատուկ մեթոդիկա է մշակել, որը թույլ է տալիս նոր մակարդակի հասնել ոչ միայն գործնականում, այլ նաև կյանքում: Super Jump-ը մեթոդիկայի, որը կօգնի իրականացնել քվանտային ցատկ դեպի երազանք:
Բրիդան հետաքրքիր պատմություն է սիրո, կրքի, գաղտնիքի ու հոգևոր որոնման մասին, որտեղ կախարդանքը խոսում է մարդկային սրտերի բոլոր լեզուներով։ Գլխավոր հերոսուհին երիտասարդ գեղեցիկ իռլանդուհի է, ով ձգտում է հասկանալ աշխարհը։ Կյանքի ունեցած գաղափարի մասին ազդեցություն են թողնում երկու մարդ, որոնց նա հանդիպում է իր կյանքի ճանապարհին…
Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին կարևորագույն գրքերից մեկը՝ գրված ամենահռչակավոր բրիտանացիներից մեկի՝ Ուինսթոն Չերչիլի կողմից: Տաղանդավոր քաղաքական գործչի, պատմագետի և գրողի ստեղծագործությունը պատմում է 1918-ից 1945 թվականների իրադարձությունների մասին: Գրքում զետեղված են պատերազմական գաղտնի փաստաթղթեր, ոչ շատ հայտնի փաստեր, որոնք ավելի շատ են լույս սփռում պատերազմի վրա: Չնայած գրքի մեծ ծավալին՝ այն շատ հեշտ է կարդացվում և պատկերացում է տալիս 20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկի մասին:
Ալանը և Բարբարան համաշխարհային բեսթսելլներների հեղինակներ են: Նրանց գրքերը վաճառվել են ավելի քան 27 միլիոն օրինակով: «The Answer» գրքում հեղինակները կիսվում են բոլոր խորհուրդներով ու հմտություններով, որոնք իրենք սովորել են իրենց հաջողության ճանապարհին, և ընթերցողներին ցույց են տալիս, թե ինչպես է հնարավոր հասնել նպատակներին:
Գրքի սյուժեն զարգանում է երկու կերպարի՝ Ջուլիան Մանթլի և նրա լավագույն ընկերոջ՝ Ջոնի շուրջ։ Ընթանում է զրույցի տեսքով։ Ջուլիանը պատմում է իր հոգևոր վերապրումների մասին հիմալայան ճամփորդության ժամանակ, որը նա կատարել է իր հանգստյան տան և կարմիր «ֆերարիի» վաճառքից հետո: ինքնակատարելագործման մասին գիրք, որի հեղինակն է գրող և մոտիվացիոն հռետոր Ռոբին Շարման: Գիրքը բիզնես-առակ է՝ հիմնված 25 տարեկանում իրավաբանի գործունեությունն ավարտելուց հետո Շարմայի անձնական փորձի վրա։ 2019 թվականին հրատարակվել է գրքի հայերեն տարբերակը: «Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին»» գիրքը հրատարակել է «Harper Collins» հրատարակչությունը 1997 թվականին: 2013 թվականի դրությամբ՝ վաճառվել է գրքի ավելի քան 3 միլիոն օրինակ: Ռոբին Շարման գրել...
Եվս մեկ անգամ Սպենսեր Ջոնսոնը իր պարզ պատմությամբ ներկայացնում է խորքային ճշմարտություններ, որոնք ուղենիշ կհանդիսանան առավել հաջողակ և լիարժեք լինելու կյանքում և աշխատանքում: «Ո՞ւր է իմ պանիրը» պատմության մեջ երկու Փոքրիկ մարդիկ՝ Հըմն ու Գըմը, բախվում են անսպասելի փոփոխության հետ, երբ իրենց սիրելի Պանիրը հանկարծ անհետանում է: Գըմը կարողանում է ճիշտ կողմնորոշվել և ճանապարհ է ընկնում Նոր Պանիր որոնելու: Սակայն Հըմը շարունակում է դոփել նույն տեղում: «Լաբիրինթոսից դուրս»-ը պատմում է Հըմի հետագա ճակատագրի մասին: Հուսով ենք, որ նրա բացահայտումները կօգնեն ձեզ գտնել ձեր կյանքում ծառացած լաբիրինթոսների հանելուկի պատասխանը: Հետևեք Հըմի և իր նոր ընկերոջ՝ Հույսի նոր ճանապարհորդությանը, և կբացահայտեք, թե...
Տասնամյակներ շարունակ «Մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքն օգնել է միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել իրենց մասնագիտական և անձնական կյանքում: Թեև գրքի հիմքում դրված սկզբունքները ժամանակ չեն ճանաչում, մեր աշխարհը կտրուկ փոխվել է գրքի առաջին հրատարակումից հետո: Այսօր ձեռնարկությունները, անկախ ռեսուրսների սակավությունից, պետք է կարողանան ավելի արագ արձագանքել, որպեսզի շարժվեն անընդհատ փոփոխվող տեխնոլոգիաներին և գլոբալացմանը համընթաց: Այդ իսկ պատճառով Քեն Բլանչարդը և Սպենսեր Ջոնսոնը վերահրատարակել են «Մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը` կարևոր դասերը նոր սերնդին նորովի ներկայացնելու համար: Իրենց հակիրճ, հեշտ ընթերցվող պատմության մեջ նրանք ընթերցողին սովորեցնում են գործնական երեք գաղտնիք՝ մարդկանց առաջնորդելու համար, և բացատրում են, թե ինչու են այս մեթոդները շարունակում...
Եվս մեկ անգամ Սպենսեր Ջոնսոնը իր պարզ պատմությամբ ներկայացնում է խորքային ճշմարտություններ, որոնք ուղենիշ կհանդիսանան առավել հաջողակ և լիարժեք լինելու կյանքում և աշխատանքում: «Ո՞ւր է իմ պանիրը» պատմության մեջ երկու Փոքրիկ մարդիկ՝ Հըմն ու Գըմը, բախվում են անսպասելի փոփոխության հետ, երբ իրենց սիրելի Պանիրը հանկարծ անհետանում է: Գըմը կարողանում է ճիշտ կողմնորոշվել և ճանապարհ է ընկնում Նոր Պանիր որոնելու: Սակայն Հըմը շարունակում է դոփել նույն տեղում: «Լաբիրինթոսից դուրս»-ը պատմում է Հըմի հետագա ճակատագրի մասին: Հուսով ենք, որ նրա բացահայտումները կօգնեն ձեզ գտնել ձեր կյանքում ծառացած լաբիրինթոսների հանելուկի պատասխանը: Հետևեք Հըմի և իր նոր ընկերոջ՝ Հույսի նոր ճանապարհորդությանը, և կբացահայտեք, թե...
Գրեգորի Դիլը բիզնեսների և անհատների հեղափոխության վերաբերյալ բազմաթիվ բեսթսելլերների հեղինակ է: Նա նաև «Identity Publications»-ի հիմնադիրն է. կազմակերպություն, որը հրատարակում է գրքեր, որոնք պարունակում են կարևոր գաղափարներ: Դիլը 50-ից ավելի երկրներ է այցելում, վայելում Էկվադորի և Հայաստանի հյուրընկալությունը ու ամբողջ աշխարհում փողոցներից կատուներ փախցնում: «Բրենդի հեղափոխություն» գրքի նպատակն է օգնել արդի բիզնեսի սեփականատերերին և ձեռնարկատերերին, որպեսզի նրանք ստեղծեն հեռանկարային և արժեքավոր գաղափար ու բովանդակություն, ունենան ինքնատիպ բրենդ ու կարողանան աշխարհին ներկայանալ իրենց յուրօրինակ պատմությամբ: Գրեգորի Դիլի կողմից առաջարկվող ռազմավարությունները Ձեզ կօգնեն մեծացնել շուկայի վրա ունեցած ազդեցությունը գործունեության առաջին օրվանից մինչև հեռավոր ապագա: Ունենալով բրենդի ինքնատիպություն՝ Դուք կկարողանաք հասնել հաջողության՝ խուսափելով...
Գրքում ներառված են գործարար հաղորդակցության գործընթացներում էթիկային և վարվելակերպի կանոններին առնչվող գործնական հարցերի մի շարք պատասխաններ: Հրատարակությունը նախատեսված է ղեկավարների և մասնագետների համար, որոնք ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները գործարար էթիկայի և վարվելակերպի կանոնների ոլորտում, ինչպես նաև ուսանողների, ասպիրանտների և մանկավարժների համար:
իջազգայնորեն ճանաչում ունեցող առաջնորդության փորձագետ, հրապարակախոս և հեղինակ Ջոն Ք. Մաքսվելը, որը ամեն տարի ելույթներ է ունենում «Ֆորչըն 500»-ի վարկանիշով խոշորագույն ընկերությունների, միջազգային, պետական առաջնորդների և բիզնեսի ամենահաջողակ ներկայացուցիչների համար, մեկտեղում է ավելի քան քառասուն տարվա առաջնորդության փորձն ու հմտությունները «Առաջնորդության 21 անվիճարկելի օրենքները» գրքում: Մաքսվելը բացահայտում է առաջնորդության 21 համընդհանուր ճշմարտությունները որպես օրենքներ, որոնք կարող են յուրաքանչյուրի ուղեկիցը դառնալ լավ առաջնորդ լինելու ճանապարհին: «Բիզնես ինսայդեր» ամսագիրը Մաքսվելին համարում է առաջնորդության ամենաազդեցիկ փորձագետն աշխարհում. դրա մասին վկայում է այն, որ նրա հիմնած կազմակերպություններն աշխարհով մեկ վերապատրաստել են ավելի քան 2 միլիոն առաջնորդ:
Կարևոր չէ, թե ով ես դու այսօր… քանի որ այս համամարդկային բեսթսելերի հետ կսովորես՝ ինչպես փոխել կյանքդ՝ կիրառելով այն գաղտնիքները, որոնք կգտնես հնագույն գալարներում: «Աշխարհի մեծագույն վաճառականը» գրքի հեղինակը արտասովոր ու բարդ ճակատագրով մեկն է, որ մի ժամանակ հասել էր կործանման եզրին. ուժերի ծաղկման շրջանում նա մտածում էր ինքնասպանության մասին, քանի որ կորցրել էր ամեն ինչ՝ աշխատանք, տուն, կյանքի իմաստը, ու հայտնվել խորը հուսահատության մեջ: Բայց նա կարողացավ հաղթահարել այս ամենն ու մագլցել մինչև հաջողության ամենաբարձունքները: Իր սեփական փորձը նա հետագայում դարձրեց հազարավոր մարդկանց հաջողության հասնելու միջոց, նրանց հնարավորություն տվեց հաղթահարելու ճգնաժամերն ու հասնել հաջողությունների: «Անհաջողությունների սպանդանոցն իմ ճակատագիրը չէ:...
2004 թ. գրքի հրատարակման 15-րդ տարեդարձին արդեն 15 միլիոն օրինակ էր վաճառվել աշխարհի 38 լեզուներով։ Քովին նպատակին հասնելու արդյունավետ մոտեցում է առաջարկում։ Մոտեցման հիմքում ընկած է մարդու բարոյաէթիկական նորմերին հավատարիմ մնալու սկզբունքը, որը Քովին «հավերժական ճշմարտություն» է անվանում 2011 թ. օգոստոսին Time ամսագիրը Յոթ սովորույթները ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքերի» ցանկում: Ամենաարդյունավետ մարդկանց յոթ սովորույթները գիրքը հավակնում է նկարագրել հաջողության հասնելու համար անհրաժեշտ մարդկային հատկանիշները, ցույց տալ ներդաշնակ (ինքնա)զարգացման, կյանքի իմաստի փնտրտուքի և հանգամանքներին դիմագրավելու լավագույն ուղին։ Գրքի հայերեն թարգմանությունը լույս է տեսել 2018 թվականին: Սթիվեն Քովին մեծ քանակությամբ գրականություն է ուսումնասիրել առաջնորդ և հաջողակ...
2013 թվականի՝ Financial Times-ի և Goldman Sachs-ի «Տարվա լավագույն գործարար գիրք» մրցանակի դափնեկիր: 2013 թվականի լավագույն գիրք է ճանաչվել Washington Post-ի, Forbes-ի, The New Republic-ի, The Economist-ի, Bloomberg-ի և Gizmodo-ի կողմից՝ ընդգրկվելով Nieman Reports-ի 2013 թվականի հետախուզական լրագրողական գրքերի լավագույն տասնյակում: Amazon.com-ի՝ աշխարհի ամենահաջողակ ընկերություններից մեկի և դրա հիմնադիր՝ նպատակասլաց և ապշեցուցիչ Ջեֆ Բեյզոսի ամփոփիչ պատմությունը: Amazon.com-ը սկսեց փոստով գրքեր առաքելուց, սակայն դրա հիմնադրի՝ Ջեֆ Բեյզոսի տեսլականն ավելին էր, քան միայն գրավաճառ լինելը: Նա ցանկանում էր, որ Amazon-ը դառնար ամեն ինչի խանութ՝ առաջարկելով անսահմանափակ ընտրության հնարավորություն և գայթակղիչ ցածր գներ: Այդ անելու համար նա զարգացրեց անկոտրում նպատակասլացության և գաղտնիության մշակույթ,...
Հեղինակի կողմից Մեր միջավայրը փոփոխության կարիք ունի, ինքս էլ գիտեմ, որ ձեզանից շատ-շատերն ունեն գաղափարներ, բայց չգիտեն, թե ինչպես կարելի է սկսել, կամ սկսել են, չգիտեն, թե ինչպես պետք է զարգացնել բիզնես Հայաստանում: Ելնելով այն փաստից, որ բիզնես ուղղվածության հայերեն գրքերը բավականին քիչ են, որոշեցի գրել մի գիրք՝ «100 բիզնես գաղտնիքներ» վերնագրով, որտեղ ամբողջությամբ պրակտիկ խորհուրդներ են, ներկայացված են մեր փորձը Հայաստանում, բիզնես ստանդարտներ, բրենդինգին վերաբերող կարեւորագույն մոտեցումներ, կառավարման մոդելներ, սպասարկման ստանդարտներ, ճիշտ նամակագրության ու հեռախոսազանգի ստանդարտներ, մարկետինգային հնարքներ, պատմություններ գործարարների կյանքից, համաշխարհային բրենդների, ընկերությունների քայլեր եւ այլն: Գիրքը բաղկացած է 100 թեմայից՝ Մոտիվացիա — 6 թեմա, Մարքեթինգային թեմաներ եւ...
«Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքն առաջին անգամ գրեթե 20 տարի առաջ լույս տեսնելուց հետո դարձել է դարի ամենաազդեցիկ բիզնես գրքերից մեկը: Այստեղ հեղինակը խոսում է անձնապես կազմակերպված լինելու կարևորության մասին։ Այն սեղմ, բայց արդյունավետ մոտեցում է առաջարկում մասնագիտական ու անձնական բնույթի առաջադրանքների կատարման համար: Նոր տեսակի կայքերի, սեմինարների, կազմակերպական գործիքների ստեղծման ոգեշնչման աղբյուր է։ Ալենը գիրքը վերաշարադրել է սկզբից մինչև վերջ՝ բնագիրը համալրելով «աշխատավայրի» մասին նոր ու կարևոր պատկերացումներով: Նա ավելացրել է այնպիսի բովանդակություն, որի շնորհիվ գիրքը երկար տարիներ արդիական կմնա։ «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գրքի այս նոր հրատարակությունը կհավանեն ոչ միայն հեղինակի հարյուր հազարավոր երկրպագուները, այլև ընթերցողների նոր սերունդը,...
«Հրաժեշտ պատրանքներին» գիրքը Վլադիմիր Պոզները գրել է 1990 թվականին՝ անգլերեն։ ԱՄՆ-ում այն տասներկու շաբաթ մնաց «The New York Times» թերթի բեսթսելլերների շարքում։ Գիրքը պարզապես մի մարդու հուշագրություն չէ։ Այն հետաքրքիր է նրանով, որ Վլադիմիր Պոզները նկարագրում է 20-րդ դարի ամենակարևոր իրադարձությունները «բարիկադի տարբեր կողմերից» և կարողանում է հետաքրքրաշարժ ու բավականին սուր ձևով պատմել այդ մասին։
«Ո՞րն է հաջողության գրավականը», «Ինչո՞ւ են խելացի մարդիկ երբեմն ձախողում», «Ի՞նչ դեր ունեն հույզերը միջանձնային հարաբերություններում, աշխատանքում, առողջության, կրթության եւ դաստիարակության մեջ»։ Ամերիկացի հոգեբան Դենիել Գոուլմանի այս փայլուն աշխատության մեջ ամփոփված են հոգեբանության եւ նյարդաբանության նվաճումները հուզական ոլորտում, որոնք լույս են սփռում նմանօրինակ հարցերի վրա:Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1995 թ. եւ մինչ օրս շարունակում է համարվել հուզական ինտելեկտի ոլորտում լավագույն աշխատություններից մեկը, որը թարգմանվել է ավելի քան 40 լեզվով եւ վաճառվել միլիոնավոր օրինակներով ամբողջ աշխարհում։ Հայերեն թարգմանվում եւ հրատարակվում է առաջին անգամ։
Ձեռնարկում քննարկվում են գործարարության և ձեռնարկատիրության տեսական և գործնական արդի հիմնախնդիրները: Մասնավորապես, տրված են տեսական և հայեցակարգային հարցերը, հասկացությունները, գործարարության կազմակերպման սկզբունքները գործարար մտքի ձևավորումից մինչև բիզնես–ծրագրի մշակումը և իրագործումը: Լուսաբանվում է քննարկվող ոլորտին վերաբերող իրավական և նորմատիվային դաշտը, գործարարության կազմակերպման տեխնիկան, առկա իրավիճակի վերլուծությունը և նկատվող միտումները:
Ամերիկացի հեղինակի աշխարհահռչակ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար: Նախատեսված է ընթերցող լայն շրջանի համար: