«Անհատական MBA»-ը միտված է օգնելու սովորել բիզնեսի արվեստը ձեր սեփական գրաֆիկով: Բիզնես դպրոցում կյանքը գրավ դնելու փոխարեն հնարավոր է հիմնովին բարձրացնել ձեր բիզնես գիտելիքները՝ քիչ ծախսով և անձամբ տնօրինելով սեփական ժամանակը՝ առանց դասասենյակ ոտք դնելու: Հիմնարար սկզբունքների յուրացումը հուսալի գործիքներ կտրամադրի ձեզ, որոնց ապավինելով՝ կկարողանաք ընդունել ճիշտ որոշումներ բիզնեսում: Եթե անհրաժեշտ ժամանակ ու էներգիա տրամադրեք այս սկզբունքների տիրապետմանը, հեշտությամբ կհայտնվեք մարդկության այն 1 %-ի շարքում, որտեղ հստակ գիտեն, թե՝ • ինչպես է բիզնեսն աշխատում գործնականում, ոչ թե տեսականորեն, • ինչպես է պետք գնահատման ենթարկել նոր բիզնես գաղափարները. ինչն է կարևոր, ինչը՝ ոչ, • ինչպես զրոյից բիզնես սկսել, • ինչպես բարելավել...
«Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ը անձնական ֆինանսների կառավարում ուսուցանող թիվ մեկ գիրքն է ամբողջ աշխարհում։ Այն պատմում է Ռոբերտ Կիյոսակիի և նրա երկու հայրիկների՝ հարազատ հոր և լավագույն ընկերոջ հոր՝ հարուստ հայրիկի պատմությունը, այն մասին, թե ինչպես են այդ երկու տարբեր մարդիկ ձևավորում ներդրումների և փողի մասին իր գաղափարներնու ընկալումները։ Գիրքը հօդս է ցնդեցնում այն առասպելը, թե հարուստ լինելու համար պետք է ունենալ բարձր եկամուտ, և բացատրում է փողի համար աշխատելու և փողը քեզ համար աշխատեցնելու տարբերությունը։
«Ուխտագնացություն դեպի ուղեղ». Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու մեր ուղեղի մասին դասընթացներ չկան, մինչդեռ, օրինակ, ռոբոտաշինությունը կամ ծրագրավորումը մեծ պահանջարկ են վայելում այսօր: Արդյոք պե՞տք է հավատալ ուղեղի օգտագործման «10%»-ի միֆին։ Ի վերջո՝ մե՞նք ենք կառավարում մեր ուղեղը, թե՞ նա՝ մեզ։ Ի՞նչ է մտքի ինքնորոշման ազատությունը: Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում մեր գլխուղեղում մանկությունից մինչև ծերություն։ Ինչպե՞ս ուղեղը երիտասարդ պահել և ինչպե՞ս չընկնել նրա կողմից լարված ծուղակների մեջ։ Եթե ցանկանում եք ստանալ այս հարցերի պատասխանները, ուրեմն՝ միացե՛ք մեր ուխտագնացությանը դեպի ուղեղ և բացահայտե՛ք այնտեղ թաքնված բազմաթիվ գաղտնիքները: Դրա շնորհիվ սթափ դատելու կարողությունը Ձեզ չի լքի ցանկացած տարիքում՝ տալով ինքնաճանաչման հնարավորություն...
Broadway-ի երգիչը, FBI-ի գործակալը, փորձառու օդաչուն եւ պատերազմի մասնակցած գեներալն առաջին հայացքից որեւէ ընդհանրություն չունեն։ Բայց միայն առաջին հայացքից։ Չարլզ Դահիգը բացահայտում է նրանց միավորող հիմնական հանգամանքները՝ արդյունավետ գործելու եւ ապրելու գաղտնիքները: Ինչպե՞ս դառնալ ավելի խելացի, արագ եւ հաջողակ: Հեղինակը ներկայացնում է գիտական փաստերի եւ հաջողության պատմությունների հիման վրա կառուցված գիրք-ուղեցույց, որն ի հայտ է բերում մեր էներգիայի, ժամանակի եւ ինտելեկտի օգտագործման ամենաարդյունավետ բանաձեւը: «Սովորության ուժը» գրքում Չարլզ Դահիգը բացատրում էր, թե ինչու ենք ամեն ինչ անում ճիշտ այնպես, ինչպես անում ենք, եւ ոչ՝ այլ կերպ: «Ավելի խելացի, արագ, հաջողակ» գիրքը պատասխանում է «ինչպես» հարցին: Ինչպե՞ս կատարելագործել մեր սովորություններն ու...
«Դրվածք» ինքնակենսագրականում աշխարհի ամենահայտնի սոցցանցային աստղը պատմում է, թե սովորական ամերիկահայ տղան ինչպես է համաշխարհային փառք ձեռք բերել։ Դենի կյանքն արտառոց է՝ սկսած ԱՄՆ բանակում ծառայությունից, պոկերում հաջողություններից մինչև զենքի հանդեպ սերն ու սեռական անհագուրդ կիրքը։ Դեն Բիլզերյանն անկեղծ ներկայացնում է իրեն շրջապատող մարդկանց ու երևույթները, բացահայտում պարզ ճշմարտություններ, որոնց մասին սովորաբար լռում են։ «Դրվածքը» պատմություն է խելահեղության հասնող զվարճամոլության, իրականություն դարձած անուրջների, վերելքներ խոստացող անկումների մասին։ Այն ներկայացնում է շքեղախենթ աշխարհը, որում ապրում է Դեն Բիլզերյանը։
«Հակափխրունություն» գիրքն այն մասին է, որ որոշ բաներ խառնաշփոթ են սիրում (այստեղից`անկայունություն, ժամանակ, քաոս և սթրեսորներ), մյուսները`ոչ: Որ իրերը կարող ենք դասակարգել փխրուն-ամուր-հակափխրուն սանդղակով, և որ կարող ենք (հակա) փխրունությունը բացահայտել ոչ գծային արձագանքի վրա հիմնվելով՝ առանց պատմական գործընթացի մասին շատ բան իմանալու (ինչը հիմնականում կլուծի Սև կարապի խնդիրը), ինչպես և այն մասին, թե ինչու մարդն ապրում է, եթե (և միայն եթե) սիրում է անկայունություն:
«Մտքի ուժը. Առաջ դեպի 21-րդ դար». Հեղինակը, երեք տարի մեկուսանալով, կենտրոնացած մտածել է մարդու ուղեղի գործունեության մասին: Ուղեղի անսահման հնարավորությունների ակտիվացման Ջոն Քեոյի մշակած և համակցած մեթոդները կարող են բարելավել մարդու կյանքը, այն լցնել երջանկությամբ ու հաջողությամբ:
«Alibaba. Տունը, որը կառուցեց Ջեք Ման». Պարտադիր ընթերցանության գիրք բոլոր նրանց համար, ովքեր ունեն Չինաստանի ներկայիս տնտեսությունում նավարկելու ակնկալիք: Financial Times Ընդամենը 1,5 տասնամյակում Ջեք Ման՝ համեստ ծագումով մի մարդ, սկսելով անգլերենի ուսուցչի աշխատանքից, հիմնեց Alibaba-ն և դարձրեց աշխարհի խոշորագույն ընկերություններից, էլեկտրոնային առևտրի կայսրություն, որից կախված են հարյուրմիլիոնավոր չինացի սպառողներ: Դունկան Կլարկն առաջին անգամ հանդիպել է Ջեքին 1999 թվականին մի փոքր բնակարանում, որտեղ նա հիմնադրել էր Alibaba-ն: Ստանալով նոր տեղեկությունների շտեմարանի, այդ թվում՝ բացառիկ հարցազրույցների աննախադեպ հասանելիություն՝ Կլարկը, հենվելով Alibaba-ի վաղ շրջանի խորհրդատուի և երկու տասնամյակ Չինաստանում ապրելու անձնական փորձի վրա, որը համընկնում է երկրում համացանցի ազդեցության տարածման ժամանակաշրջանին, ստեղծում...
Ռիչարդ Բրենսոնի «Երբ կորցրի կուսությունս» գիրքը կյանքի բաժակը ցմրուր ըմպող գործարարի հաջողության պատմությունն է: Սա մեր ժամանակների ամենամեծ բիզնես-հանճարներից մեկի անսովոր, հաճախ հախուռն և տպավորիչ ինքնակենսագրականն է: Առաջին գործը սկսելիս Բրենսոնն ու ընկերները իրենց բնորոշմամբ դեռևս «կույս էին բիզնեսում», և ընկերությունը «Virgin» կոչեցին: Այդ պահից Բրենսոնը հաջողության սեփական օրենքները գրեց, ընկերությունների խումբ ստեղծեց, որը գլխամասային գրասենյակ չունի, այնտեղ ստորակարգությունն ու բյուրակրատիան չեն իշխում: Բրենսոնը պատմում է ռիսկերից չվախենալու, անապատների վրայով օդապարիկով անվախ ճախրելու, համաշխարհային մեծության երաժիշտների հետ պայմանագրեր կնքելու, Իրաքի պատերազմի ժամանակ պատանդներին փրկելու և շատ այլ ձեռնարկների մասին: Բրենսոնի արկածներով հարուստ ճանապարհը շարունակվում է մինչ օրս, իսկ նրա անցած...
«Բազկամարդը» պարզապես կենսագրական չէ, այլ ճանաչողական և ուսուցողական ձեռնարկ, հոգեբանական խորհրդատվություն, թե ինչպես է հնարավոր դուրս գալ ամենամեծ ողբերգությունից և փոխել իրականությունը։ 2014-ին ծանր վիրավորվելու պատճառով երկու ոտքն ու աջ ձեռքը կորցնելուց 3 ամիս անց Սարգիս Ստեփանյանը սկսում է քայլել, 3 տարի անց դառնում աշխարհի չեմպիոն։ Իր օրինակով ապացուցում է, որ անելանելի վիճակներ չկան, եթե ունես կամքի ուժ և կյանքի ծարավ։ Գիրքը հաշմանդամություն ունեցողներին կօգնի արագ գտնել ոտքի կանգնելու մոտիվացիա և նոր հորիզոններ կբացի նրանց համար։ Գրքի հերոսն այսօր առաջնորդում է մի ամբողջ խմբի, ինչպես նախկինում, վիրավորումից առաջ։ Շատերն են նրա շնորհիվ վերագտել իրենց, կրկին հուսավառվել, պայքարել ու դարձել պրոֆեսիոնալ,...
«Դառնալո՞ւ եմ Բիզնեսմեն» գիրքը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են կարդալ։ Գրքում ներկայացված են իրական դեպքեր, որոնք ցույց են տալիս մեր ընկալումների, վաղ մանկության տարիներին ստացված կոդավորումների արտացոլանքը մեր հետագա կյանքի, դրսևորումների, մասնագիտական կողմնորոշման վրա։ Շոշափվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են էթիկան, մասնագիտական էթիկան և լավագույն աշխատանք գտնելու համար անհրաժեշտ հմտությունները։ Մեջբերում գրքից Ինչի՞ մասին է գիրքը: Այս թեմայով գիրք գրելու գաղափ ար վաղուց ունեի։ Այս թեմայի մասին վաղուց էի մտածում և մտքումս արդեն կազմել էի գրքի կա ռուցվածքը, նույնիսկ, նախքան առաջին գիրքս հրատարակելը, պատկերացնում էի՝ ինչ ի մասին պետք է խոսեմ։ Ժամանակն է՛լ ավելի հասունացրեց նյութը, մտքումս...
«Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:
«Երբ խաղադրույքը սեփական մաշկդ է» գիրքը պատմում է կյանքի համաչափության մասին, և որ համաչափության բացակայությունը բերում է համակարգերի խափանման: Նաև այն մասին, թե ինչու աշխարհըմբռնման համար սպիներն անհրաժեշտ են, ինչու ռիսկի դիմած ձախողակներն ավելի համակրելի են, քան ռիսկից խուսափող հաջողակները, ինչու է նշանի մատանին խոստումից կարևոր, ինչով է առանց զոհաբերության հավատը նման գողության, և թե ինչից է, որ (մոտիվացված) փոքրամասնությունները, այլ ոչ՝ մեծամասնություններն են աշխարհը կառավարում:
«1 րոպե անց» գիրքը նախատեսված է այն անձանց համար, ովքեր գնահատում են յուրաքանչյուր րոպեն, ցանկություն ունեն բացահայտելու ամբողջ ներուժը, որոշել են խոչընդոտները դարձնել հնարավորություն, ձեռքից բաց չեն թողնում հնարավորությունները և մշտապես ձգտում են ՄիշտԱռաջ:
«Գայթակղելու նուրբ արվեստը». «Թքած ունենալու նուրբ արվեստը» եւ «Թքել ենք բոլորս» բեսթսելլերների հեղինակ Մարկ Մենսոնը ներկայացնում է սիրային հարաբերություններին նվիրված շատ գործնական ուղեցույց։ Մարկի խորհուրդներն այս թեմայով բազմաթիվ այլ գրքերից ու մեթոդներից առանձնանում են իրատեսական հիմավորումերով։ Մի՛ խաբեք ինքներդ Ձեզ եւ դիմացինին, ասում է հեղինակը, սովորեք շփվել մարդկանց հետ, Ձեզ մի՛ երեւակայեք։ Ինքնակատարելագործվե՛ք։ Մարդուն դուր է գալիս դիմացինի անկեղծությունը, անշահախնդրությունը, անկախությունն ու խոցելիությունը։ Այո՛, կանանց դուր են գալիս խոցելի տղամարդիկ։ Ոչ թե որպես հնարք, այլ որպես կենսակերպ ու մտածողություն։ Ձեզ մերժե՞լ են։ Նորմալ է։ Հաղթելու եւ սիրելի էակի սիրտը գրավելու համար պետք է մի կողմ թողնել վախերը։ Մերժումը գործի սկիզբն...
«Տիրակալը» ֆլորենցիացի փիլիսոփա և պետական գործիչ Նիկոլո Մաքիավելիի քաղաքական տրակտատն է: Դրա մեջ նա նկարագրում է իշխանության բռնազավթման մեդոթաբանությունը, կառավարման մեթոդները և իդեալական տիրակալին բնորոշ հմտությունները։ Ի սկզբանե գիրքը կրում էր «Իշխանությունների մասին» անվանումը։ «Տիրակալը» գրվել է մոտ 1513 թ., սակայն հրապարակվել է միայն 1532-ին, Մաքիավելիի մահվանից հինգ տարի անց։ Գիրքը իր ժամանակների պետության և նրա կառավարման մասին գիտելիքների համակարգման հիմնարար աշխատանք էր։ Աշխատության նյութերը չեն հնացել նույնիսկ մեր օրերին. գրքում նկարագրված սկզբունքները արդիական են նաև ժամանակակից քաղաքականության մեջ։ Առաջին հերթին գիրքը բովանդակում է իշխանության գլուխը անցնելու և միապետության ու հանրապետության պահպանման սկզբունքների նկարագրությունը։ Նիկոլո Մաքիավելին նկարագրում է իշխանության գլուխը անցնելու այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են հաջողությունը (հանգամանքների զուգադիպության հմուտ օգտագործումը), արիությունը,...
Ֆրիդրիխ Նիցշեի «Երկեր հինգ հատորով. Հատոր 5/2» «Դիոնիսոսյան դիթիրամբներ» բանաստեղծական ժողովածուն (հրատարակվել է 1891թ.), տարբեր տարիներին գրված բանաստեղծություններ ու բանաստեղծական պատառիկներ և հատվածներ սևագիր ժառանգությունից, որից էլ Էլիզաբեթ Ֆյորստեր- Նիցշեն և Պետեր Գաստը հետագայում կազմել և հրապարակել են «Կամք առ իշխանություն» աղմկահարույց բանաքաղություն- գիրքը: Հատորը եզրափակում է փիլիսոփայի կենսագրության մի ուրվագիծ, որն ուղեկցված է նամակագրական նյութով:
«Ամենաարդյունավետ դեռահասների 7 սովորույթները» «Ի տարբերություն 7 սովորույթների մասին իմ գրքի՝ որդուս՝ Շոնի այս աշխատանքն անմիջականորեն խոսում է դեռահասների հետ՝ հաճելի և տեսողական առումով գրավիչ ոճով (ի դեպ, Շո՛ն, չէի կարծում, որ իմ ասած բառերից թեկուզ մեկը լսել էիր): Որքան էլ կողմնակալ հնչի, բայց սա հիանալի գիրք է, որն անպայման պետք է ընթերցել»: ԴՈԿՏՈՐ ՍԹԻՎԵՆ Ռ. ՔՈՎԻ (1932-2012 թթ.) Շոն Քովիի հայրը, «The New York Times»-ի թիվ 1 բեսթսելեր «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գրքի հեղինակ, «Franklin Covey Co.» ընկերության համահիմնադիր և նախկին փոխնախագահ Շոն Քովիի «Ամենաարդյունավետ դեռահասների 7 սովորույթները» գիրքը շրջադարձային դեր է խաղացել միլիոնավոր դեռահասների կյանքում: Արդեն վերամշակված թվային...
«Զիդան. երկու կյանք». Զինեդին Զիդանի կարիերան պատմություն է լեգենդի մասին։ Ֆրանսիայի հետ աշխարհի գավաթակիր դարձած Զիդանը 2001-ին 46 միլիոն ֆունտ ստերլինգով «Յուվենտուսից» տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ» եւ դարձավ ամենաթանկ ֆուտբոլիստը։ 2006-ի Աշխարհի առաջնության եզրափակիչում Մարկո Մատերացիին գլխով հարվածելուց հետո Զիդանը պարտադրված էր հեռանալ։ Զիդանի ֆուտբոլային կարիերան դրանով չավարտվեց։ 2015-ին դարձավ «Ռեալ Մադրիդի» մարզիչը եւ ապացուցեց, որ որպես մարզիչ իր հմտությունները համընկնում էին դաշտում իր տաղանդի հետ։ Զիդանը լրագրողների հետ շատ չի շփվում։ Նա մարդ է, որը խոսում է գնդակի հետ։ Գրքում Ժան-Ֆիլիպը և Պատրիկ Ֆորը ներկայացնում են նրա կարիերայի բացառիկ դրվագները՝ բացահայտելով լեգենդի հետեւում կանգնած իրական մարդուն։
«Корпорация гениев». Ինչպե՞ս միավորել ստեղծագործությունը և ղեկավար աշխատանքը: Ինչպե՞ս ապահովել ստեղծագործական մարդկանց թիմի համար ազատության և ոգեշնչման մթնոլորտ, և միաժամանակ նրանց պահել բյուջեի և ժամկետների սահմանում, ստեղծել ոլորտում լավագույն արտադրանքը և եկամուտ բերել ընկերությանը: Էդ Կատմուլը, աշխարհի ամենահաջողակ անիմացիոն սթարթափի նախագահը, ով փոխել է աշխարհի պատկերացումները մուլտպլիկացիայի և համակարգչային գրաֆիկայի մասին, կիսվում է իր փորձով ղեկավարման և Pixar-ի կազմավորման ընթացքում այնպիսի հանճարների համագործակցությամբ, ինչպիսիք են Սթիվ Ջոբսը և Ջոն Լասետերը: Նա անկեղծ պատմում է ընկերության բոլոր անհաջողությունների, սխալների, վերելքների և վայրէջքների մասին:
«Ինչպես դարձա միլիարդատեր» գիրքը Ռոքֆելլերի ինքնակենսագրությունն է։ Այստեղ նա առաջին անգամ հանդես է գալիս որպես վերհուշ-հոդվածաշարի հեղինակ։ Պատմությունները գրված են Ռոքֆելլերի կոշտ, բայց զգուշավոր ոճով եւ լույս են սփռում նրա կենսագրության գործնական, ինչպես նաեւ ազատ ժամանակի փոքրիկ դրվագների վրա։ Գործարարը ներկայացնում է, թե ինչ փոխհարաբերություններ է ունեցել բիզնեսի ոլորտի ժամանակի հետաքրքիր մարդկանց հետ, հնարավորություն է տալիս ծանոթանալ հեղինակի բնավորությանը եւ այս կամ այն հարցի վերաբերյալ նրա կարծիքին։ 1870 թվականին հիմնադրել է Standard Oil ընկերությունը և ղեկավարել է այն մինչև 1897 թվականը՝ մինչև պաշտոնապես թոշակառու դառնալը։ Standard Oil ընկերությունը հիմնադրվել է Օհայո նահանգում՝ որպես Ջոն Ռոքֆելլերի, նրա եղբոր՝ Վիլյամ Ռոքֆելլերի, Հենրի...
Իլոն Մասկ ի կենսագրությունը նոր հայացք է Սիլիկոնյան հովտի ամենահետաքրքիր, անկանխատեսելի եւ հավակնոտ ձեռնարկատերերից մեկի կյանքին: Գրքում ներկայացվում է ամերիկյան գյուտարարության վերածնման դժվարին փուլը։ SpaceX, Tesla եւ SolarCity ընկերությունները հիմնած գործարար եւ նորարար Իլոն Մասկը ներկայանում է ապագայի մասին իր ուրույն պատկերացումներով։ Վենսը տալիս է Մասկի ամբողջական նկարագիրը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում նրա բարդ մանկությունը, ԱՄՆ տեղափոխվելն ու բարդագույն իրավիճակներում նրա գրանցած գլխապտույտ հաջողությունները: Մասկի կյանքի պատմությունը հյուսելուն զուգահեռ Վենսը փորձում է պատասխանել ժամանակի կարեւորագույն հարցերից մեկին՝ գյուտարարների եւ ստեղծարարների երկիրը կարո՞ղ է շարունակել պայքարը գլոբալ եւ անզիջում մրցակցության պայմաններում: Նա պնդում է, որ Մասկը լեգենդար գյուտարարների եւ արդյունաբերողների՝ Թոմաս Էդիսոնի, Հենրի...
«Ով լաց կլինի, երբ դու մահանաս». Նույնօրինակ առօրյա, շահույթի քաղց, դատարկ խոսակցություններ, ժամանակի անօգուտ վատնում. մեծամասնությունը հենց սրա վրա է վատնում իր կյանքը: Այդ պատճառով շատերը կարծում են, որ երժանկությունը միֆ է: Բայց երջանկությունը մեր կողքին է: Եվ դրան կարող է հասնել մեզանից յուրաքանչյուրը: Պարզապես սկսեք կարդալ «Ով լաց կլինի, երբ դու մահանաս» գիրքը, կատարեք պարզ վարժություններ և հետևեք խորհուրդներին, որոնք Ձեզ առաջարկում է գիրքը: Եվ Դուք «կարթնանաք»: Դուք կգտնեք իրական իմաստը, կզգաք իրական ուրախություն, և Ձեզ կայցելի երջանկությունն ու Ձեզ հետ կման մինչև վերջին շունչը: Ձեզ առջև հզոր գիրք է, որը կփոխի Ձեր կյանքը մեկընդմիշտ:
«Առաջնորդ՝ առանց պաշտոնի». Համառություն և համբերություն․ սրանք են իսկական առաջնորդի այն երկու որակները, որոնք օգնում են հաղթահարել դժվարին ու փոփոխություններով լի ժամանակները։ Քո առօրյա գործերի քաոսում ժամանակ հատկացրու մարդկային հարաբերությունների զարգացմանը, ժպտա, լավ խոսք ասա, բարի գործ արա քո շրջապատի համար։ Սրանք ոչ թե թույլ մարդուն, այլ խիզախ առաջնորդին հատուկ քայլեր են։ Առաջնորդ են դառնում նրանք, ովքեր պատրաստ են անել այն ամենը (անգամ եթե դա իրենց նեղություն է պատճառում), ինչ անհաջողակները չեն անում։ Առաջնորդներն ունեն ուժեղ կամք՝ անելու այն, ինչը կարևոր է ու ճիշտ, այլ ոչ թե միայն այն, ինչը հեշտ է ու հաճելի։