«Կոմս Մոնտե-Քրիստո» վեպն արկածային ժանրի լավագույն ստեղծագործություններից է՝ գրված 1844-1845 թթ.: Հեղինակը գրքի սյուժեն ու գլխավոր հերոսի անունը մտահղացել է Միջերկրական ծովով շրջագայելիս, երբ տեսել է Մոնտեքրիստո կղզին ու լսել այնտեղ թաքնված բազմաթիվ գանձերի մասին: Վեպի սկզբում հանդիպում ենք մի սովորական երիտասարդի, որը «Փարավոն» նավի նավապետի օգնականն էր, ուներ սիրելի աղջիկ՝ Մերսեդես անունով, և ապրում էր տասնութ-քսան տարեկան բոլոր երիտասարդներին բնորոշ նպատակներով ու երազանքներով: Դեռ վաղ տարիքից վտանգի դեմ պայքարելու սովոր Դանտեսը ոչ մի կերպ չի կարողանում պայքարել աշխարհում գոյություն ունեցող անարդարության դեմ ու «ընկերների» կազմակերպած դավադրության հետևանքով հայտնվում է Իֆ ամրոց-բանտում, որտեղից ելք կարող էր լինել միայն հրաշքի դեպքում:...
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը պատանիների համար նախատեսված գրականության հերթական գիրքն է հրատարակել: Այս անգամ ընթերցման է ներկայացվում Արմենուհի Սիսյանի «Ծաղկող արահետներ» պատմվածքների ժողովածուն: «Ծաղկող արահետները» հեղինակի 4-րդ գիրքն է: Այստեղ տեղ են գտել 16 պատմվածքներ և կարճ ստեղծագործություններ, որոնք պատանի ընթերցողին կմղեն խորհրդածելու, երազելու և տխրելու, հիանալու և թախծելու, կօգնեն պատուհան բացելու դեպի իր անձնական աշխարհը, իր տիեզերք-հոգին:
«Իմ թռչունը», որ հեղինակի առաջին վեպն է, տպագրվել է 2002 թվականին և միանգամից արժանացել իրանական ու միջազգային մի շարք մրցանակների։ Այն 2009 թվականին թարգմանվել է անգլերեն, 2010-ին՝ իտալերեն, 2012-ին՝ գերմաներեն և 2016-ին՝ թուրքերեն։ Վերնագրում հիշատակվող թռչունը հերոսուհու ուղեցույց աստղն է․ նա պետք է պայքարի ու հաղթահարի իր վախերն ու տագնապները, ազատվի իր շրջապատի «ստվերներից ու ոգիներից», որպեսզի աշխարհը դարձնի այնպիսին, ինչպիսին ինքն է ցանկանում։ Հայերեն հրատարակվում է առաջին անգամ։
Քվենթին Ջեյքոբսենը ամբողջ կյանքում հեռվից սիրել է սքանչելի, արկածասեր Մարգո Ռոթ Սպիգլմենին: Ու երբ աղջիկը, նինջայի հագուստով, բացում է նրա պատուհանը ու հետո մագլցում նրա կյանք՝ հրավիրելով մի հետաքրքիր ու արտասովոր վրեժի արշավի, նա համաձայնում է: Արթուն գիշերվան հաջորդում է նոր օրը, և Քյուն գնում է դպրոց ու հայտնաբերում, որ մշտապես հանելուկ Մարգոն հիմա արդեն առեղծված է դարձել: Բայց Քյուն շուտով պարզում է, որ նա հուշումներ է թողել… հենց իր՝ Քյուի համար: Առաջնորդվելով կցկտուր ուղենիշներով՝ որքան մոտենում, այնքան ավելի է հեռանում աղջկանից, որին կարծում էր, թե ճանաչում է: #1 բեսթսելլերների հեղինակ և «Փրինց» մրցանակակիր Ջոն Գրինի փայլուն ու սուր միտքը,...
Իրանցի ժամանակակից արձակագիր Ֆարհադ Հասանզադեն տասնյակից ավելի մանկապատանեկան վեպերի և պատմվածքների ժողովածուների հեղինակ է: «Զիբա՛, կանչիր ինձ» վեպը իրանական արդի արձակի ամենաուշագրավ երևույթներից է: Թարգմանվել է բազմաթիվ լեզուներով: Հեղինակը հայերեն տպագրվում է առաջին անգամ: Վեպի սկզբի էջերից մինչև վերջնամաս, ընթերցողը դեռատի աղջկա հետ ընկերացած «մասնակցում է» արտասովոր և անավարտ մի ճամփորդության, որ իր վիճակի փոփոխության համար նախատեսել էր հոգեբուժարանում գտնվող հայրիկը՝ փախուստի դիմելով: Համոզված, որ աղջկա մեկօրյա երջանկությունը իր համար ավելի քան նվիրական է՝ պարտադիր հայրական հոգածություն, ինչից համատեղ ապրելու տարիներին նա անմասն է մնացել՝ ընտանեկան խառնափնթոր պայմաններում:
Ալեքսանդր Դյումա հոր՝ 1844 թ. լույս տեսած պատմաարկածային այս վեպը, որի գործողությունները տեղի են ունենում 17-րդ դարում, պատմում է երիտասարդ դ’Արտանյանի արկածների մասին: Վերջինը թողել է իր տունն ու եկել Փարիզ՝ հրացանակիր դառնալու նպատակով: Այստեղ նա հանդիպում է երեք անբաժան հրացանակիր ընկերների՝ Աթոսին, Պորտոսին ու Արամիսին: «Մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար»: Չորս այնպիսի մարդիկ, ինչպիսին նրանք էին, չորս մարդիկ, որոնք պատրաստ էին միմյանց համար զոհաբերելու ամեն ինչ՝ սկսած քսակից մինչև կյանքը, որոնք միշտ աջակցում էին միմյանց ու երբեք չէին նահանջում, միասին կամ զատ-զատ կատարում էին միասնաբար ընդունած ամեն մի որոշում, չորս բռունցք, որոնք միասին կամ զատ-զատ սպառնում էին ամեն մի...
Չնայած ուռուցքները փոքրացնող բժշկական հրաշքին, որը Հեյզելին ապրելու ևս մի քանի տարի է պարգևել, նա, միևնույն է, անբուժելի հիվանդ է՝ քաղցկեղի վերջին փուլում, ում կյանքի վերջին գլուխը գրվել է հենց ախտորոշման պահից: Սակայն, երբ Օգոստոս Ուոթերս անունով շրջադարձային պայծառ կերպարը հանկարծակի հայտվում է «Քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության խմբակում», Հեյզելի համար կյանքի նոր էջ է բացվում: ԽՈՐԱԹԱՓԱՆՑ, ՀԱՄԱՐՁԱԿ, ՀԱՆԴՈՒԳՆ և ՍՈՒՐ «Աստղերն են մեղավոր» գիրքը մրցանակակիր գրող Ջոն Գրինի դեռևս ամենահավակնոտ և սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ և սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ և ողբերգական գործընթացը:
Ընթերցողին ներկայացվող ժամանակակից հայ գրողների պատմվածքների ժողովածուն նպատակ ունի լրացնել այն բացը, որ առաջացել է անկախության քսան տարիներին հասարակական կյանքի արագ փոփոխությունների հետևանքով: Հանրային և մասնավոր հեռուստաալիքները, ազգային և օտարերկրյա սերիալները, միանգամից հախուռն կերպով կենցաղ ներխուժած արևմտյան բարքերը, համակարգիչը դպրոցահասակ երեխաների և երիտասարդության մեջ ներարկում են բացասական մտածողություն, ձևավորում հակաազգային, հակամարդկային հատկանիշներ: Դրանց հակազդելու համար ընտրված են գրողների այն գործերը, որոնց մեջ կարևորվում են սերը հայրենիքի, մարդու և բնության հանդեպ, գեղեցիկը, բարությունը, ազնվությունը, պատասխանատվության զգացողությունը, վեհանձնությունը և մարդկային այլ դրական գծեր: Գիրքը նախատեսված է բարձր դասարանների աշակերտների և նոր կյանք մտնող երիտասարդների համար:
16-ամյա Ազան երբևէ չէր հետամտել քննելու անհայտ կորած միլիարդատեր Ռասել Փիքեթի առեղծվածը, սակայն հարյուր հազար դոլարը գայթակղիչ է, իսկ նրա լավագույն և ամենաանվախ ընկերուհին՝ Դեյզին, ցանկանում է անպայման այդ հետաքննությունն անել: Այսպիսով, երկուսով դուրս են գալիս Ռասել Փիքեթի որդու՝ Դեյվիսի հետքի վրա: Ազան փորձում է լինել լավ դուստր, լավ ընկեր, լավ ուսանող և գուցե անգամ լավ դետեկտիվ՝ այդ ընթացքում պարփակված լինելով իր սեփական մտքերի, հոգեբանական խնդիրների սեղմող հորձանուտում: «Ալյասկայի որոնումներում» և «Աստղերն են մեղավոր» գրքերի հեղինակ, մրցանակակիր գրող Ջոն Գրինը այժմ կիսվում է Ազայի պատմությամբ, որը սիրո, դիմացկունության և հարատև ընկերության ուժի մասին մի հիասքանչ նովել է:
Ջոն Գրինի այս ստեղծագործությունը բազմաթիվ մրցանակների արժանացած դեբյուտ է, որը հիանալիորեն նկարագրում է այն սքանչելի ու ցավոտ երջանկությունը, որ բխում է կյանքից ու սիրուց: Այս սուր, զավեշտալի ու սրտաճմլիկ վեպը հավերժ կմնա ձեզ հետ: Տասնվեցամյա Մայլս Հոլթերը հետաքրքրվում է հայտնի մարդկանց վերջին խոսքերով: Հետևելով ֆրանսիացի գրող Ֆրանսուա Ռաբլեի՝ մահվանից առաջ հնչեցրած արտահայտությանը՝ նա թողնում է ծնողների հետ իր ձանձրալի կյանքն ու «Մեծ եթե»-ի որոնումներում ուղևորվում Քալվեր Քրիք դպրոց: Այստեղ նա գտնում է իր առաջին ընկերներին ու սիրահարվում Ալյասկա անունով մի աղջկա, որը տակնուվրա է անում տղայի կյանքը, իսկ հետո՝ անհետանում: Ողբերգական իրադարձությունները ստիպում են Մայլսին խորասուզվել կյանքի ու մահվան մասին...