Հանրահայտ գրքեր, որոնք կարող էին ուրիշ անվանում ունենալ
![Գրքերի-նախնական-անուններ-ետնանկար](https://bookmark.am/app/uploads/2021/06/Գրքերի-նախնական-անուններ-ետնանկար.jpg)
Կան գրքեր, որոն անուններն այնքան լավ են տպավորվել մեր ուղեղներում, որ անգամ դժվար է պատկերացնել, որ հեղինակները ցանկանում էին այլ անվանումներ տալ դրանց:
Ներկայացնում ենք դրանցից ամենաճանաչվածները:
![001](https://bookmark.am/app/uploads/2021/06/001.jpg)
Գաբրիել Գարսիա Մարկեսը նախատեսում էր իր ամենահայտնի վեպն անվանել շատ պարզ՝ «Տունը»: Բայց որպեսզի խուսափի իր ընկերոջ՝ Ալվարո Սամուդիոյի՝ «Մեծ տուն» գրքի անվանումի հետ շփոթումից, որը լույս էր տեսել մի քանի տարի առաջ, նա փոխեց գրիք անվանումն այնպես, ինչպես այժմ ճանաչում է ամբողջ աշխարհը:
![002](https://bookmark.am/app/uploads/2021/06/002.jpg)
Ջազի ժամանակաշրջանի գլխավոր գրքի անունը դնելիս Ֆիցջերալդը շատ տարբերակներ է ուսումնասիրել: Դիտարկվում էին հետևյալ տարբերակերը՝ «Գեթսբի՝ ոսկե գլխարկ», «Անմնացորդ սիրեկանը» և այլն: Իսկ հրատարակումից մեկ շաբաթ առաջ հաստատվեց «Տրիմալքիոնի խնջույքը» անվանումը: Վերջին քննարկվող տարբերակն էր «Կարմիր, կապույտի և սպիտակի տակ», բայց արդյունքում մնաց մեզ բոլորիս հայտնի անվանումը:
![003](https://bookmark.am/app/uploads/2021/06/003.jpg)
Աշխարհի ամենահայտնի հակաուտոպիաներից մեկի աշխատանքային անվանումն էր «Եվրոպայի վերջին մարդը», բայց այն դուր չէր գալիս անգամ իրեն՝ Օրուելին: Այդ պատճառով այն ավելի կոմերցիոն դարձնելու հրատարակչի առաջարկը շատ հեշտ ընդունվեց հեղինակի կողմից և հայտնվեցին հանրահայտ երեք թվերը:
![004](https://bookmark.am/app/uploads/2021/06/004.jpg)
![005](https://bookmark.am/app/uploads/2021/06/005.jpg)
![006](https://bookmark.am/app/uploads/2021/06/006.jpg)
Նաբոկովին համաշխարհային ճանաչում ապահոված վեպի անվանումը կարող էր այլ կերպ լինել: Հեղինակն իր ընկերոջն ուղղված նամակում գրել էր, որ աշխատում է «Թագավորություն ծովի մոտ» գրքի վրա: Այդ արտահայտությունը նա վերցրել էր Էդգար Ալլան Պոյի «Աննաբել-Լի» պոեմից:
![007](https://bookmark.am/app/uploads/2021/06/007.jpg)
Հրատարակիչն անգամ հրաժարվել կարդալ երիտասարդ Ջեյն Օսթինի «Առաջին տպավորություն» ձեռագիրը: Վեպը լույս տեսավ 16 տարի անց՝ արդեն նոր և մեզ հայտնի վերնագրով:
![008](https://bookmark.am/app/uploads/2021/06/008.jpg)
Վեպի հատվածները հրապարակվում էին «Ամեն ինչ լավ է, ինչը լավ է վերջանում» և «1805» անվանումներով: Բայց 6-ամյա աշխատանքից հետո Տոլստոյի հայտնի գիրքը լույս տեսավ «Պատերազմ և խաղաղություն» վերնագրով:
![009](https://bookmark.am/app/uploads/2021/06/009.jpg)
Պատմվածքը, որն արդյունքում դարձավ հայտնի վեպ, կոչվում էր «Հրշեջը»: Հրատարակիչն առաջարկեց Բրեդբերիին գրել պատմվածքի հիման վրա վեպ: Չիմանալով ինչպես այն վերնագրել՝ հեղինակը պարզապես զանգահարեց հրշեջ ծառայություն և հարցրեց՝ քանի՞ աստճան ջերմության տակ է այրվում թուղթը:
![010](https://bookmark.am/app/uploads/2021/06/010.jpg)
Սա օրինակ է, թե ինչպես կարող է հանճարեղ վերնագիր մտածել ոչ թե հեղինակը, այլ հրատարակիչը: Հենց հրատարակիչը խորհուրդ տվեց Գոլդինգին վեպն անվանել «Ճանճերի տերը»:
![011](https://bookmark.am/app/uploads/2021/06/011.jpg)
Մինչ գրքի լույս տեսնելը հրատարակիչներն առաջարկել էին գիրքն անվանել «Պահակ», բայց Հարփըր Լին չի համաձայնել: Անվանումը որոշվեց դնել «Ծաղրասայրակին սպանելը», քանի որ այդ անպաշտպան թռչնին սպանելը մեղք է:
Հայտնեք կարծիք