«Հայաստանն ու Բուշն անձամբ» գիրքը գաղտնազերծված բացառիկ փաստաթղթերի հիման վրա պատմում է հայ-ամերիկյան առաջին շփումների մասին։ 1988-92 թվականները շատ կարևոր են հայ-ամերիկյան հարաբերությունների խորքային էությունը հասկանալու համար։ Հենց այդ տարիներին է ձևավորվել ամերիկյան քաղաքականությունը մեր տարածաշրջանի նկատմամբ, որը դրանից առաջ հասանելի չէր ամերիկացիների համար։ Գաղտնազերծված փաստաթղթերից պարզ է դառնում, թե ինչ հիմնարար շահեր ունի Միացյալ Նահանգները հայ-թուրքական հարաբերությունների ու ղարաբաղյան կարգավորման հարցերում։ Գրքում ներկայացվում են մինչև այսօր չհրապարակված փաստեր, մանրամասներ «Գոբլի պլանի», 907-րդ բանաձևի, Ջորջ Բուշի որդու հայաստանյան այցի, Լևոն Տեր–Պետրոսյանի վարած բանակցությունների մասին։ Այս ամենը շարադրված է աշխարհաքաղաքական պատմական ցնցումների համատեքստում։ Առաջին անգամ հրապարակվում են նաև ամերիկացի դիվանագետների՝ Երևանից Վաշինգտոն ուղարկած գաղտնի զեկուցագրերն ու Վաշինգտոնից եկած գաղտնի հրահանգները։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Հայաստանն ու Բուշն անձամբ | Սուրեն Սարգսյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...