5,800 ֏
Հեղինակ | Պուբլիուս Վերգիլիուս Մարո |
---|---|
Թարգմանություն | Գոհար Մուրադյան, Արամ Թոփչյան |
Հրատարակչություն | Զանգակ |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2023 |
Էջեր | 304 (288 էջ + 16 էջ ներդիր) |
Ֆորմատ | 170x220 |
ISBN | 978-9939-99-084-2 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 610 գ |
Գիրքն ընդգրկում է Հին Հռոմի մեծագույն բանաստեղծներից մեկի՝ Պուբլիուս Վերգիլիուս Մարոյի (մ.թ.ա. 70–19)՝ «Էնեական»-ին նախորդած մյուս երկու նշանակալից պոեմի՝ «Բուկոլիկներ»-ի (որ կոչվում է նաև «Էկլոգներ») և «Գեորգիկներ»-ի՝ լատիներեն բնագրից արևելահայերեն առաջին ամբողջական թարգմանությունը՝ ընդարձակ առաջաբանով ու ծանոթագրություններով: Մ.թ.ա. III դարում ապրած հույն բանաստեղծ Թեոկրիտոսի հովվերգական իդիլների հետևությամբ գրված «Բուկոլիկներ»-ը փառք են բերել երիտասարդ բանաստեղծին: «Գեորգիկներ»-ը նվիրված է հողագործությանը, այգեգործությանը, ընտանի կենդանիների խնամքին ու մեղվաբուծությանը: Երկի գաղափարը ծագել է մ.թ.ա. VIII–VII դարերի հույն բանաստեղծ Հեսիոդոսի «Աշխատանք և օրեր» պոեմից: Այդուհանդերձ Վերգիլիուսի պոեմները նաև շատ տարբեր են իրենց հունարեն նախօրինակներից. դրանցում արտացոլված են և՛ Իտալիայի բնաշխարհն ու հավատալիքները, և՛ ժամանակի ցնցող քաղաքական իրադարձությունները, և՛ անգամ հեղինակին հետաքրքրող փիլիսոփայական տեսություններ: Սույն երկու պոեմով ամբողջանում է Վերգիլիուսի գրական ժառանգությունը՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի արևելահայերեն թարգմանությամբ։ Նրան են վերագրված նաև մի շարք մանր երկեր, որոնց հեղինակային պատկանելությունը, սակայն, մնում է վիճելի։
Reviews
There are no reviews yet.