Հեղինակները վերլուծում են Հայաստանի անվտանգային մոդելների հիմնական թերությունները և խոցելի կողմերը, արձանագրում, որ եղած անվտանգային ճարտարապետությունը ձախողել է իր հիմնական առաքելությունը՝ պետության ռազմավարական շահերի պաշտպանությունը։Նրանք ընդգծում են, որ անհրաժեշտ է ստեղծել համապարփակ անվտանգության համակարգ (ՀԱՀ), որը պետք է ունենա ռազմական, ինստիտուցիոնալ, գաղափարական, տնտեսական, տեղեկատվական, քաղաքացիական և միջազգային բաղադրիչներ։ Ուժի տեսական հայեցակարգի և փոքր պետությունների փորձի քննադատական հետազոտության հիման վրա աշխատությունն առաջարկում է նորարար մոտեցում։ Այն միավորում է ազգային դիմակայունությունը, ռազմավարական կառավարումը և արտաքին քաղաքական հավասարակշռումը՝ երկարաժամկետ ինքնիշխանություն և կայունություն ապահովելու նպատակով։ ՀԱՀ կոնցեպտը փոփոխվող աշխարհում Հայաստանի տեղը և դերը վերաիմաստավորելու կոչ է։ Այն առաջարկում է դուրս գալ անցյալի խորհրդային հարացույցից ու կառուցել մի համակարգ, որը փոքր պետությանը թույլ կտա դիմակայել ավանդական և հիբրիդային հիմնախնդիրներին։Անվտանգային նոր մտածողություն ներշնչող այս գիրքն աղբյուր է որոշում կայացնողների, հետազոտողների և բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են անվտանգային նոր միջավայր հիմնել։Այս գրքի հրատարակության իրավունքները պատկանում են «Արար» հիմնադրամին։ Գիրքը հրատարակվել է Newmag & Friends ծրագրով։

Reviews

There are no reviews yet.

Only logged in customers who have purchased this product may leave a review.

Կարող է հետաքրքրել...