+(374) 77 809608
+(374) 44 809608
(WhatsApp, Viber)
4,900 ֏
| Տարիք | 6+ |
|---|---|
| Արտադրող | Այլկերպ |
| Մասնակիցներ | 2+ |
| Լեզու | Հայերեն |
| Չափեր | 270x185x35 |
| Զանգվածը | 550 գ |
«Ճանաչիր նկարը և նկարչին» խաղ-լոտոն կրթական և զվարճալի խաղ է, որը նախատեսված է երեխաներին խաղի միջոցով ծանոթացնելու Հայաստանի ազգային պատկերասրահի արվեստի նմուշներին։ Այն համադրում է հաճելի ժամանցը և մշակութային կրթությունը՝ զարգացնելով երեխաների գեղարվեստական ճաշակը և տեսողական հիշողությունը։
Խաղի ընթացքում երեխաները դիտարկում են նկարները, սովորում ճանաչել դրանք, կապել նկարը՝ հեղինակին, և աստիճանաբար խորացնում իրենց պատկերացումները հայկական կերպարվեստի մասին։ Խաղը նպաստում է վիզուալ ընկալման, ուշադրության, հիշողության և ասոցատիվ մտածողության զարգացմանը։
10 ուղղանկյուն խաղատախտակ
80 քարտ
1 պարկ
տեղեկատվական գրքույկ՝ խաղում ներկայացված նկարների և հեղինակների մասին
Խաղի և հաճելի ժամանցի միջոցով երեխաներին ծանոթացնել Հայաստանի ազգային պատկերասրահի նմուշներին՝
ամրապնդելով նկար–հեղինակ ասոցացիան,
զարգացնելով արվեստի նկատմամբ հետաքրքրությունն ու ճանաչողությունը,
ձևավորելով մշակութային ընկալում և գեղագիտական ճաշակ։
Խաղը հարմար է թե՛ անհատական, թե՛ խմբային խաղի համար։
Տարիք՝ 6+
Մասնակիցների թիվը՝ 1–10
«Ճանաչիր նկարը և նկարչին» խաղ-լոտոն իդեալական է ընտանիքների, դպրոցների, արվեստի խմբակների և թանգարանային միջավայրի համար։
Only logged in customers who have purchased this product may leave a review.
Reviews
There are no reviews yet.