«Պար վիշապների հետ» վեպի իրադարձությունները լրացնում է չորրորդ հատորի իրադարձությունները, պատմելով հերոսների ճակատագրերի մասին, որոնք չեն եղել «Անգղների խրախճանք»֊ում, իսկ մոտենալով գրքի կեսին հայտնվում են հերոսներ «Խնջույք»֊ից, և զրուցավեպը շարունակվում է։ Լինում են միայն զուգահեռական մասեր, նկարագրելով մի քանի իրադարձություններ, որ նկարագրվել են «Խնջույք»֊ում, բայց ուրիշ հերոսի տեսակետից։ Բացի դրանից, կրկին սկսվում են Երկաթե գահի համար մարտերն, Հյուսիսի ենթարկեցումը և Հյուսիսում Ստանիս Բարատեոնի ծրագրերը՝ Վինտերֆելը գրավելու համար։ «Սառույցի և կրակի երգ» շարքի հինգերորդ վեպը՝ Ջորջ Մարտինի կողմից, որ հրապարակվել է 2011 թվականի հուլիսին։ Ի սկզբանե երբ շարքը հեղինակի կողմից մտածվել է որպես եռերգություն, «Պար վիշապների հետ» անվանումը վերաբերվում էր շարքի...