Ռուսական հրատարակչություն է, որը լույս է ընծաում մանկական գրքեր՝ փոքրահասակներից մինչև բարձր դասարանցիների համար: Հիմնականում հրատարակում են նկարազարդումներով գրքեր:
Անդերսենի ամենաերկար և ամենահայտնի հեքիաթներից մեկն է։ Ըստ կենսագիր Քերոլ Ռոուզենի՝ սառցե սրտով Ձյունե թագուհու նախատիպը եղել է օպերային երգչուհի Ջեննի Լինդը, ում անպատասխան սիրել է Անդերսենը. նրանք ծանոթացել են 1840 թվականին։ Կազմված է 7 գլխից, առաջին անգամ հրատարակվել է 1844 թվականի դեկտեմբերի 21-ին՝ «Նոր հեքիաթներ։ Առաջին հատոր։ Երկրորդ հավաքածու։ 1845։» (դան․՝ Nye Eventyr. Første Bind. Anden Samling. 1845.) հատորում։ Սկանդինավյան բանահյուսության մեջ հանդիպում են հիշատակումներ Սառցե կնոջ մասին, որ մարմնավորում է ձմեռն ու մահը (հետագայում այդ կերպարը հանդիպում է բազմաթիվ մանկական գրողների մոտ, մասնավորապես Տուվե Յանսոնի «Կախարդական ձմեռ» ստեղծագործության մեջ)։ Պատմում են, թե իբր Անդերսենի հոր վերջին խոսքերն են...