«Անտարես» հոլդինգը հիմնադրվել է 1992 թ.-ին: Հոլդինգի կազմում ընդգրկված են հրատարակչությունը, գովազդային գործակալությունը, դիզայն ստուդիան, տարաների և փաթեթների արտադրությունը: Հոլդինգը մատուցում է մարքեթինգային և գովազդային ծառայություններ, համագործակցում է արտադրական ոլորտի մի շարք ձեռնարկությունների հետ, և այս ամենը` շնորհիվ ընկերության ղեկավարության, որը հստակորեն համատեղում է նորագույն սարքավորումները մարդկային ներուժի հետ:
Անտարեսի կարգախոսն է` Per Aspera Ad Astra, որը նշանակում է աստղերին հասնելու համար պետք է հաղթահարել շատ խոչընդոտներ և դժվարություններ: Մենք համոզված ենք, որ դրան հասնելու ամենաճիշտ ճանապարհը դեպի սպառողը կողմնորոշված քաղաքականությունն է: