Ձեր առեղծվածները հօդս կցնդեն… Սա վարպետ խուզարկուի մասին սրտատրոփ պատմություններից երկրորդն է: Ագաթա օդլին հերթական աղմկահարույց գործի մեջ է թաթախվել՝ հիմա էլ Բրիտանական թանգարանում կատարված սպանության: Բայց ոճիրի հանգամանքները պրպտելիս նա սկսում է կասկածել, որ Լոնդոնի ընդերքում շատ ավելի խոր դավեր են նյութվում, դավեր՝ մետրոյի լքված կայարանի, հանդիսավոր հրավառության և հինգ հազար տոննա ձուլածո ոսկու շուրջ: Բախտի բերմամաբ՝ Ագաթան նորից հետքը բռնել է… Goodreads
Ձեր առեղծվածները հօդս կցնդեն… Կարդացեք հանճարեղ խուզարկուի գործերից առաջինը: Ագաթա Օդլին ծնված օրից իրեն խուզարկու է համարել. պարզապես սպասում էր, որ ձեռքը մի դարակազմիկ գործ ընկնի: Իսկ Լոնդոնը փրկելուց ավելի դարակազմիկ ի՞նչը պիտի լիներ: Սենյակը լիքը սիրված խուզարկուների գրքեր, Լոնդոնի բոլոր ծակուծուկերը տանող գաղտնի բանալին ձեռքին՝ Ագաթային էլ ի՞նչ է պետք լոնդոնյան հանցագործ աշխարհի խորհրդավոր անցուդարձերը բացահայտելու համար: Բայց պարզվում է, որ բոլոր մարդիկ կարծես դիմակ են հագել. ու՞մ վստահի… Goodreads
Մեր շուրջն ամեն ինչ հեքիաթ է. մեզ շրջապատող գույները, հնչյունները, ընկերությունը, բարությունն ու կարեկցանքը հրաշքներ են: Հրաշքներն ապրում են քամու, աստղերի ու ծաղիկների մեջ, դաշտերում, անտառներում ու երկնքում՝ ամեն-ամեն տեղ, և այս գիրքը հե՛նց դրանց մասին է: Այս պատմություններն առաջինն իմ թոռնիկներն են լսել՝ Բիայնան և Նանեն, ու շատ են հավանել: Հուսով եմ, որ ձեզ Էլ դուր կգան:
Յակոբ և Վիլհելմ Գրիմ եղբայրները ողջ կյանքում հրապուրված են եղել գերմանական բանահյուսությամբ: Նրանք գրեթե քառասուն տարի շրջագայել են Գերմանիայով և հավաքել ու գրի առել ժողովրդից լսած հեքիաթները կախարդական աշխարհների, չարի ու բարու պայքարի և ազնվության, աշխատասիրության ու խելքի անվերապահ հաղթանակի մասին: Այս հեքիաթները երեխաներին ծանոթ են դեռ վաղ տարիքից և մինչև օրս սիրված են ամբողջ աշխարհում: Դրանց մեծ մասը բազմիցս էկրանավորվել է: Գրիմ եղբայրների հեքիաթները մեծ ազդեցություն են գործել համաշխարհային հեքիաթագրության վրա:
Սոֆիան տասներկուամյա աղջիկ է. Մեր մոլորակի առջև ծառացած մարտահրավերներից տագնապած՝ նա որոշում է նամակ գրել աշխարհի առաջնորդներին: Զվարթ ու բանաստեղծական տեսքստով Սոֆիան գրում է տարբեր հարցերի մասին՝ փորձելով տալ երկրագնդի ախտորոշումը: Նա հասկանում է, որ բազմաթիվ են այն խնդիրները, որոնց պատճառով աշխարհը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում: Բայց նա երազող է ն լուծումներ է առաջարկում: «Նամակ աշխարհի առաջնորդներին» ստեղծագործության նպատակն է ձայն տալ աշխարհի մանուկներին, որոնք գիտեն, որ Երկիրն օգնության է կանչում:
Կարաբոսի անեծքով արքայադուստր Ավրորան հարյուր տարով խոր քուն է մտել, և միայն անկեղծ սիրո համբույրը կարող է նրան անեծքից ազատել: Նվագախմբի հետ ուղևորվիր Մեղեդու հեքիաթային աշխարհ և տես, թե բարի փերիներն ինչպես են օգնում հաղթել չար փերի Կարաբոսին: Ամեն էջին սեղմի՛ր երաժշտական կոճակը, որ կյանքի կոչես «Կախարդական սրինգը» հեքիաթն ու Մոցարտի սքանչելի մեղեդին:
Գրքում ներկայացված են մահարիական հրապարակումներով ծանոթ Գրիգոր Աճեմյանի հուշերը, ուղեգրությունները և արձագանքները մամուլին, որոնք կապված չեն նրա հիմնական գործունեության հետ և հնարավորություն են տալիս ընթերցողին տեսնել նրան նոր լույսի տակ:
Ընթերցողին ենք ներկայացնում հայտնի կենսագիր և պատմաբան Ուոլթեր Այզեքսոնի՝ մտորելու տեղիք տվող էսսեների և մանրապատումների ժողովածուն: Հեղինակը նոր լույսի տակ է ներկայացնում ամերիկյան (և ոչ միայն) հանրաճանաչ գործիչների կյանքը՝ Բենջամին Ֆրանքլինից մինչն Սթիվ Ջոբս: Այզեքսոնը գրավիչ պատմություններով և խորաթափանց դիտարկումներով լուսաբանում Է ամերիկյան նորարարության, ստեղծագործականության և առաջնորդության էությունը: Գիրքն ընթերցողներին հրավիրում Է խորհելու ամերիկյան պատմության բազմաշերտության և աշխարհի վրա նրա թողած անջնջելի հետքի շուրջ. այն հավակնում Է դառնալ ամերիկյան ժողովրդի մտավոր և մշակութային ժառանգությամբ հետաքրքրվողների սեղանի գրրքը: Goodreads
Մուտք գործիր Ռայմոնդո Ձենոբիո Մալակրունայի ընդարձակ կացարանը և ապշած կմնաս՝ տեսնելով դարեր շարունակ հավաքված ավելի քան երկու հարյուր կախարդական իրերի արտասովոր հավաքածուն:
Արդեն գրեթե երեք տասնամյակ «Պիքսարը» գերիշխող դիրք է գրավում անիմացիայի ոլորտում և հանդիսատեսի դատին հանձնում բազմաթիվ սիրված մուլտֆիլմեր («Խաղալիքների պատմություն», «Սուպերընտանիքը», «Նեմոյին փնտրելիս», «Գլուխկոտրուկ», «Վեր» ն այլն), որոնք արժանացել են Ամերիկյան կինոակադեմիայի և մի շարք այլ մրցանակների: Նորարարական սյուժեներով, անկեղծ հուզականությամբ, անսպասելի կերպարներով հարուստ պիքսարյան մուլտֆիլմերն ի ցույց են դնում, թե ստեղծարարությունն ինչպիսին պիտի լինի իրականում: Էդ Քեթմուլը բացահայտում է, թե որ գաղափարներն ու մեթոդներն են «Պիքսարը» դարձրել այսչափ սիրելի ն շահութաբեր: Goodreads
Քլեյթոն Քրիստենսենի «Նորարարի երկընտրանքը» խորհելու տեղիք տվող գիրք է, որը մատնացույց է անում այն մարտահրավերները, որոնց բախվում են կայացած ընկերությունները, երբ խանգարող տեխնոլոգիաներ են ի հայտ գալիս: Նա շեշտում է խոչընդոտների ճանաչման և հարմարվելու կարևորությունը վերջնական անկումից խուսափելու համար: Գիրքը արժեքավոր պատկերացումներ է տալիս, թե ինչպես կարող են ընկերությունները հաղթահարել իրենց առջև ծառացած մարտահրավերները, կոչ է անում առաջնորդներին նախաձեռնող և փոփոխությունների համար բաց լինել: Այսօրվա դինամիկ բիզնես հարթակում նորարարական ու ռազմավարական ճիշտ որոշումներ կայացնելու հարցում գիրքը կարող է անփոխարինելի խորհրդատու և ուղեցույց դառնալ: Goodreads
«Իբր թե»-ի հանրապետությունը» ներկայացնում է 2011-ին Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխության պատմությունը, նախահեղափոխական ջանքերն ու հետհեղափոխական զարգացումները, ակնկալիքները և հիասթափությունները: Ովքե՞ր են սովորաբար ինքնազոհության դիմում հանուն հեղափոխության, և ի՞նչ են նրանք ստանում… Հարցեր, որոնք ընդհանուր են շատ ժողովուրդների համար ու ընկալելի շատերին: Goodreads
«Նորարարները» խորքային և գրավիչ հետազոտություն է մարդկանց և գաղափարների, որոնք ստեղծել ու զարգացրել են թվային հեղափոխությունը: Կարևորելով նորարարության համագործակցային բնույթը, արվեստի ու գիտության խաչաձևումը, բարեբախտությունն ու ձախողումը, տեխնոլոգիական առաջընթացի էթիկական նկատառումները՝ Այզեքսոնը համապարփակ պատկերացում է տալիս առաջընթացը խթանող բարդ ուժերի մասին: Գիրքը արժեքավոր ռեսուրս է բոլորի համար, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիայի, նորարարության պատմությամբ և դարակազմիկ փոփոխությունների հասարակական ազդեցությամբ: Goodreads
Ի՞նչ է պատերազմը, կա՞ արդյոք խաղաղություն, և ամենակարևորը` ի՞նչ անել հիմա: Friedensdorf-ը ինքնակենսագրական, վավերագրական, քաղաքական, միստիկ վեպ է: Զուգահեռ ծավալվող պատումների կենտրոնում պատերազմն է առհասարակ և քառօրյա ու 44-օրյա պատերազմները մասնավորապես: Դրանց հատման կետում պատմողն է՝ պատերազմ չգնացած մարդը, որը, այլ մարդկանց կոշիկների քուղերն օգտագործելով, տեսնում է վերջիններիս երազները: Վեպը խաղաղության փնտրտուքի, պատերազմի տեսանելի և չերևացող հետևանքների, մեծ ողբերգության, փոքր ուրախությունների մասին է:
Սարերի մեջտեղում մի փոքրիկ գյուղ կար՝ Անձրևաշեն անունով, որտեղ միշտ անձևներ էին, ամպրոպներ, ցեխեր: Գյուղում ապրում էր մի փոքրիկ տղա՝ Կայծիկը, իր ձուկիկ Ջրիկի հետ: Նրանք հոգնել էին անվերջ անձրևներից և տանը մնալուց: Երազում էին արևի մասին, որ կարողանան դուրս գալ զբոսանքի և խաղալ դրսում: Եվ մի օր զարմանալի բան եղավ…
Հետպատերազմական շրջանում երիտասարդ Անդրեան մեծ պատրանքներով և երազանքներով ժամանում է Բարսելոն՝ տատիկի տուն, սովորելու և նոր կյանք սկսելու համար, որտեղ, ավաղ, այդ երազանքներն ու պատրանքները փշրվում են անգթաբար, քանզի այդ տանը միայն քաղց, բռնություն և ատելություն կա: Վեպում ստեղծված մռայլ, կեղտոտ, գարշահոտ, ճնշող և հեղձուցիչ մթնոլորտում, երբ կերպարներից որևէ մեկին հարցնում են, թե ինչ է եղել, ի՞նչ է կատարվում, կամ ի՞նչ է զգում, վերջինս պատասխանում է. «Ոչինչ»: Կարմեն Լաֆորետն իր ինտիմիստական և լուսանկարչական արձակով առաջ է ընկնում ժամանակից՝ հրաշալիորեն պատկերելով տվյալ ժամանակաշրջանի Բարսելոնը: Goodreads
Հովհաննես Հովակիմյանի «Մենք՝ Արմեններս» վեպը հեղինակի երկրորդ գիրքն է: Վեպն իր կառուցվածքով հիշեցնում է խճճված և խճճող մի լաբիրինթոս, որից էլ փորձում են դուրս գալ հերոսները: Սակայն որքան շատանում են խնդիրները, այնքան մեծանում է հերոսների հոգեբանական լարվածությունը՝ մղելով նրանց ծայրահեղ քայլերի: Կգտնե՞ն արդյոք նրանք՝ Արմենները, այդ լաբիրինթոսից դուրս գալու ճանապարհը, թե՞ կմնան կաղապարված և իրենց դեպի ներքև քաշող ճահճում. սա է գլխավոր հարցադրումը, որ դրված է վեպում: Ի վերջո, ովքե՞ր են Արմենները:
Ժոզե Սարամագուի «Կայեն» վեպը Կայենի ու Աբելի մասին աստվածաշնչյան պատմության յուրաբնույթ վերարտադրումն է, որտեղ հեղինակը ներկայացնում է դեպքերի իր մեկնաբանությունը՝ անցկացնելով դրանք մարդկային զգացմունքների և բարոյական երկընտրանքների պրիզմայով: Վեպն աստվածաշնչյան պատմությունների բազմաշերտ խճանկար է, որ մարդկային էության, մեղքի և բարոյականության մասին խոր մտորումների և ներքին բանավեճերի տեղիք է տալիս: Goodreads
Վեպի հերոսները հայոց պատմության մոտ անցյալի դրվագների առանձնացմամբ և մեկնաբանությամբ բարձրացնում են մեր հասարակության համար այսօր կենսական նշանակություն ունեցող հարցեր. գլոբալիզացիա, քաղաքական երկփեղկվածություն, պատմության անբավարար իմացություն, հումանիտար մտքի ճգնաժամ, ինքնության սահմանում և ինքնանույնականացում, պետականության ընկալման ու պատշաճ գնահատման անհրաժեշտություն: Կարևորագույն խնդիրներ, որոնց քննարկումը կարող է նպաստել ներկա ճգնաժամի հաղթահարմանը, հասարակական առողջ հարաբերությունների ձևավորմանն ու պետականության ամրացմանը: Այս բարդ հարցերը հեղինակը ներկայացնում է հետաքրքրաշարժ սյուժեով, համակրելի կերպարների սրամիտ խոսքով, ուշագրավ պատմություններով ու նուրբ հումորով:
«Արթնացում» հոգեբանական թրիլերի հերոսուհին ճամփա է ընկնում հայրենի գյուղակ՝ անհետ կորած հորը գտնելու: Անդադրում որոնումների ընթացքում նա վերադառնում է անցյալ, խորամուխ լինում վաղուց մոռացված գաղտնիքների, հիշողությունների մեջ և օտարանալով բոլորից՝ «արթնանում» ու գտնում ինքն իրեն: Goodreads
Երկը ինքնատիպ և ընդգրկուն մի խորհրդածություն է անցնող ժամանակի և նրա անդավաճան վկայախոսի՝ Հիշողության մասին: Հետամուտ անանձնական ինքնակենսագրության իր վաղեմի ծրագրին՝ 2008 թ. հրատարակված իր այս վեպում, որն ընդգրկում է 1940-2008 թթ. միջև ընկած ժամանակահատվածը, Աննի Էռնոն ներկայացնում է իր ապրած «Տարիների» դիմանկարը: Քողազերծելով ժամանակակից աշխարհում հաղթարշավող հիշողության սրբագրման և մոռացության աներևույթ մեխանիզմները՝ հեղինակը դրան հակադրում է ժամանակի բազմանվագ մի արձանագրություն, որ զարմացնում է իր անողոք հետևողականությամբ: Դարաշրջանը որսացող պատկերների սրաթռիչ շրջապտույտը պարբերաբար ընդհատվում է անձնական լուսանկարների և տեսաժապավենների նկարագրությամբ: Անանուն աղբյուրից բխող հանրային հիշողության հարահոս ընթացքում աստիճանաբար ամբողջանում է անհատի ճակատագիրը: Goodreads