Пожалуй, в истории современной мировой фантастики найдется не так много произведений, которые оставались бы популярными столь долгое время. Повесть послужила основой культового фильма Тарковского «Сталкер»; через три десятилетия появились не менее культовая компьютерная игра с тем же названием и целая серия повестей и романов, написанных с использованием мира «Пикника». Goodreads
20–րդ դարի թիվ մեկ գիտաֆանտաստիկ այս վեպը կարելի է նկարագրել որպես սոցիալ–քաղաքական, հոգեբանական դրամա, առակ, լեգենդ, որի հերոսները արքետիպեր են։ Վեպը բարու ու չարի պայքար չէ. այն տարբեր մշակույթների, ապրելակերպերի պայքար է: «Դյուն»–ը նաև վեպ է կրոնի, բնապահպանության, տեխնոլոգիայի, կապիտալիզմի և ապագաղութացման մասին: Այն պատմում է, թե ինչպես են ծնվում առաջնորդները, մեսիաները և հիշեցնում, որ հերոսները սխալներ են գործում… սխալներ, որոնք արդարացնում են նման առաջնորդներին ստրկաբար հետևող մարդիկ: Վեպի իրադարձությունները ծավալվում են հեռավոր ապագայի գալակտիկայում՝ միջաստղային կայսրության տիրապետության տակ, որտեղ ավատատիրական գերդաստանները տիրում են ամբողջական մոլորակների։ «Ավազաբլուրը» պատմում է երիտասարդ ազնվական Փոլ Ատրեյդեսի մասին, ում ընտանիքը ստացել է Արրակիս մոլորակի...
Բարի վերադարձ, Բեյվյու: Ավագ դպրոցի աշակերտ Սայմոնի մահից հետո քաղաքամերձ ավանը փորձում է անցնել բնականոն կյանքի: Սակայն մղձավանջն անսպասելիորեն վերադառնում է նորովի: Անհայտ մեկն ավագ դպրոցի աշակերտներին ներքաշում է «Ճշմարտություն կամ մարտահրավեր» առցանց խաղ: Ժամերի ընթացքում հաջորդ զոհը պետք է պատասխանի՝ ինչ է ընտրում. ճշմարտությո՞ւնը, որի դեպքում ավագ դպրոցի բոլոր սովորողներն իմանում են խաղացողի ամենամութ և ամոթալի գաղտնիքը, թե՞ փորձությունը, որի դեպքում խաղացողը պետք է կատարի չափազանց վտանգավոր առաջադրանքը: «Մեզնից մեկը ստում է» թրիլլերի շարունակությունում հերոսները պետք է պարզեն՝ իրենց մեջ ով է հաջորդ զոհը: Goodreads
Հազարավոր մարդկանց համար «Տունը, որտեղ…» գեղարվեստական եռապատումը յուրօրինակ գաղտնագիր-բանալի է դարձել. գրքի կերպարներում ընթերցողները ճանաչում են բազմաթիվ ծանոթ բնավորություններ արդեն իրական կյանքից: Հատկանշական են ռուս գրաքննադատ Գալինա Յուզեֆովիչի խոսքերը Մարիամ Պետրոսյանի ստեղծագործության մասին. «Ես նախանձում եմ նրանց, ովքեր հիմա «Տուն»-ը առաջին անգամ են իրենց ձեռքն առել: Նե՛րս մտեք, տեղավորվե՛ք: Չգնա՛ք փասիանների մոտ և աշխատե՛ք չմոլորվել Անտառում: Սուրճն ու մյուս ընպելիքները կգտնեք երկրորդ հարկում: Հավատացե՛ք՝ դուք այստեղ երկար կմնաք: Մարիամ Պետրոսյանի «Տունը, որտեղ…» վեպն առաջին անգամ հրատարակվել է 2009-ին: Երեք գրքից բաղկացած այս ստեղծագործության մեջ վառ և յուրահատուկ կերպով նկարագրվում են փակ հասարակությունը, նրա բնութագրական առանձնահատկությունները, նոր միջավայրում նորեկի հարմարվելու նրբերանգները:...
Եվրոպական գրականության հռչակավոր նմուշների մեկը՝ «Հավաքորդը», Ջոն Ֆաուլզի առաջին հրատարակված վեպն է, որը մեծ համբավ բերեց նրան՝ համեստ դասավանդողից վերածելով լուրջ գրողի: Ձևով սա կամերային հոգեբանական թրիլեր է (թիթեռների հավաքորդ մոլագարն առևանգում է իր հավանած աղջկան՝ ապագա նկարչուհու, և փակի տակ պահում նրան՝ ասես դարձնելով իր հավաքածուի ամենակարևոր նմուշը), բայց հեղինակը սյուժետային այս հենքի վրա հմուտ ճարտարապետի պես բազմաշերտ կառույց է բարձրացրել: Հերոսների սուր անտագոնիզմը մի շարք պլաններ ունի՝ սոցիալական (դասային անհավասարություն), հոգեբանական, գրական ու մշակութաբանական (զուգորդում Շեքսպիրի «Փոթորիկ» պիեսի հետ, դատողություններ արվեստի, մասնավորապես կերպարվեստի մասին) և ընդգրկուն փիլիսոփայական ասպեկտներ: Ի լրումն՝ գիրքը գրված է մերթ մի, մերթ էլ մյուս...
Մարիամ Պետրոսյանի «Տունը, որտեղ…» վեպն առաջին անգամ հրատարակվել է 2009 թ.: Երեք գրքից բաղկացած այս ստեղծագործության մեջ վառ և յուրահատուկ կերպով նկարագրվում է փակ հասարակությունը, դրա բնութագրական առանձնահատկությունները, նոր միջավայրում նորեկի մերվելու նրբերանգները: «Տունը» հաշմանդամ երեխաների փակ դպրոց է, որի տարածական ու ժամանակային կոորդինատները դժվար է պարզել: Ֆանտաստիկ, մոգական մոտիվները սյուժեում էական դեր են խաղում, իսկ Տունը վերածվում է միստիկական միջավայրի: Գիրքը թարգմանվել է 11 լեզուներով և արժանացել է մի շարք մրցանակների: «Русская премия» գրական մրցանակի դափնեկիր է «Մեծ արձակ» ժանրում (2009 թ.): Հայերեն ներկայացվում է առաջին անգամ: Քաղաքի ծայրամասում, սովորական նորակառույց շենքերի շարքում, վեր է խոյանում Մոխրագույն Տունը, որտեղ...
Այս պատմությունն անտարբեր չի թողնի սիրային դրամայի սիրահարներին: 30-ամյա Դիանան դժբախտ պատահարի հետեւանքով կորցնում է ամուսնուն և 5-ամյա դստերը: «Երջանիկները ընթերցում են եւ սրճում» անունով գրական սրճարան ունեցող կնոջ համար կյանքը նույն պահին վերջանում է: Ինչպե՞ս ամոքել վիշտը, երբ ապրելու փոխարեն երազում ես մեռնել: Հոգեբան Անյես Մարտեն-Լյուգանը, այս վեպը գրելիս, գործի է դրել իր մասնագիտական հմտություններն ու ներթափանցել իր ստեղծած կերպարի հոգեվիճակի մեջ՝ ներկայացնելով փխրուն կնոջ ապրումների բոլոր երանգները: Goodreads
«Հացի փորձություն» ժողովածուն Վազգեն Սարգսյանի պատմվածքների ընտրանի է: Նրա գրականությունը սկիզբ ու սնունդ է առնում արարատյան ֆոլկլորից: Ազգային հյուսվածքով ստեղծագործությունները մարդու մասին են, նրա առօրյա հոգսի ու փոքր պատմությունների: Հայրենի գույների և բնության մեջ մարմնեղացող տեքստերում մանրուքներն ու շարժումները ճշգրիտ տեղ ու նշանակություն ունեն: Սարգսյանի արձակին բնորորշ են զինվորականին վայել կառուցիկությունը, կենսահյութը և դառնածիծաղ հումորը: «Վազգենի ամբողջ գրականությունը կոչ է. մի՛ ոչնչացրեք այն, ինչն այլևս չի վերականգնվի»,- գրել է Հովիկ Չարխչյանը:
Любимый автор пользователей TikTok, более 610 000 000 упоминаний. «Трудно признать, что браку пришел конец, когда любовь еще не ушла. Люди привыкли считать, что брак заканчивается только с утратой любви. Когда на место счастья приходит злость. Но мы с Грэмом не злимся друг на друга. Мы просто стали другими. Мы с Грэмом так давно смотрим в противоположные стороны, что я даже не могу вспомнить, какие у него глаза, когда он внутри меня. Зато уверена, что он помнит, как выглядит каждый волосок на моем затылке, когда я отворачиваюсь от него по ночам». Знакомство Квинн и Грэма нельзя было назвать идеальным, но...
Это не история любви. Это история, как от нее спастись. Он избегал серьезных отношений. Она не хотела становиться девушкой на одну ночь. Но сильное чувство заставило их поступиться своими принципами. Лиззи, оказавшись на похоронах собственного отца, не смогла произнести ни одного хорошего слова о нем. Не потому, что сильно переживала, а потому что помнила, как он избивал мать. В тот же день она знакомится с Райлом, легкомысленным красавчиком-нейрохирургом, у которого есть своя травма детства и ее последствия. Но Лиззи влюбляется в положительную часть Райла, отрицательная открывается ей гораздо позже… Колин Гувер снова поместила своих героев в невероятные и психологически тяжелые...
Вбойщик KGBT+ (автор классических стримов «Катастрофа», «Летитбизм» и других) известен всей планете как титан перформанса и духа. Если вы не слышали его имени, значит, эпоха green power для вас еще не наступила и завоевавшее планету искусство B2B (brain-to-brain streaming) каким-то чудом обошло вас стороной. Но эта книга — не просто очередное жизнеописание звезды шоу-биза. Это учебник успеха. Великий вбойщик дает множество мемо-советов нацеленному на победу молодому исполнителю. KGBT+ подробно рассказывает историю создания своих шедевров и комментирует сложные факты своей биографии, включая убийства, покушения и почти вековую отсидку в баночной тюрьме, а также опровергает многочисленные слухи о своей личной жизни. Настоящее...
Роберт Кийосаки убежден, что в школе наши дети не получают нужных финансовых знаний и потом всю жизнь работают ради денег, вместо того чтобы заставить деньги работать на себя. Он порадовал читателей новым изданием ставшей уже культовой книги — с изменениями и дополнениями для сегодняшнего мира, сегодняшних рыночных условий и 9 новыми разделами. К сожалению, в сфере образования мало что поменялось — школа до сих пор не дает подрастающему поколению финансовых азов. Научите детей обращаться с деньгами раньше, чем они столкнутся с материальными трудностями в нашем нестабильном мире! Goodreads
Строгий учитель в наказание оставил пятерых старшеклассников в классе после уроков, но только четверо вышли оттуда живыми. Пятый, Саймон, — школьный изгой, жестоко мстивший своим обидчикам в Интернете, раскрывая их самые неприглядные секреты, — был найден мертвым. Полиция не сомневается в том, что это убийство. Под подозрение попадают все, ведь у каждого есть что скрывать. Но кто из четверых юношей и девушек — убийца? Бронвин — круглая отличница, поступающая в «Лигу плюща»? Эдди — первая красавица школы, блондинка из рекламы шампуня? Нейт — юный преступник, находящийся на испытательном сроке? Купер — восходящая звезда бейсбола с лицом и фигурой Капитана Америки, кумир девушек? У каждого из них были свои причины избавиться от Саймона. Но кто же пошел на преступление? Երկուշաբթի կեսօրին Բեյվյու ավագ դպրոցի հինգ աշակերտներ տարբեր պատճառներով պատժվում են...
Երկուշաբթի կեսօրին Բեյվյու ավագ դպրոցի հինգ աշակերտներ տարբեր պատճառներով պատժվում են և պատիժը կրելու համար հայտնվում նույն սենյակում: Բրոնուինը խմբի ուղեղն է, երբեք ոչ մի օրենք չի խախտում, երազում է ընդունվել Եյլի համալսարան: Ադին խմբի գեղեցկուհին է՝ արքայադստեր տեսքով ու պահանջներով: Նեյթին բաժին է հասել հանցագործի պիտակը․ նա արդեն հասցրել է օրենք խախտել: Կուպերը մեծ պոտենցիալով մարզիկ է, բեյսբոլի ապագա աստղ: Խմբի հինգերորդ անդամը Սայմոնն է, որն աչքի է ընկել միայն դպրոցական բամբասանքի հավելված ստեղծելով: Պատժի սենյակ մտնում են հինգը, բայց ողջ են դուրս գալիս չորսը: Սայմոնն անհայտ պատճառով մահանում է։ Քննիչները վստահ են, որ դա դժբախտ պատահար չէ: Սայմոնը...
Դեռահասությունն այն ժամանակաշրջանն է, երբ երեխաները սկսում են հետաքրքրվել փողով. որտեղի՞ց է այն ձեռք բերվում, փող աշխատելու ի՞նչ եղանակներ կան և այլն: Այս շրջանում նրանք բազմաթիվ ցանկություններ ունեն, որոնք փող են պահանջում՝ նորաձև հագուստ, վերջին մոդելի սմարթֆոն և էլի անհամար բաներ… Այս գիրքը յուրօրինակ ֆինանսական այբուբեն է և կարող է շարժել դեռահասի հետաքրքրությունը՝ կյանքում փողի դերի և դրա նկատմամբ վերաբերմունքի մասին մտածելու համար: Բոլոր դեռահասները ցանկանում են ֆինանսական անկախություն: Սա հենց այն է, ինչ սովորեցնում է այս գիրքը՝ ինչպես դառնալ ֆինանսապես անկախ:
«Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը» Յուվալ Նոյ Հարարիի գրքի պատկերավոր ադապտացիան է: 100,000 տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ: Պատկերազարդ գրքի 1-ին հատորը պատմում է մարդկության ստեղծման և զարգացման մասին։ Ինչպե՞ս են կենսաբանությունն ու պատմությունը ձևավորել մեզ, և ի՞նչ է նշանակում լինել «մարդ»: Գլոբալ էկոհամակարգում մարդկանց դերից մինչև կայսրությունների վերելք սապիենսը մեզ մղում է վերանայել մեր համոզմունքները, անցյալի զարգացումները կապել ժամանակակից մտահոգությունների հետ և իրադարձություններին նայել ավելի մեծ գաղափարների համատեքստում: Գունավոր նկարազարդումներն ուղեկցվում ենդյուրըմբռնելի տեքստերով:
Գյուղական խաղաղ բնակավայրի չորս թոշակառուներ՝ մոտ ութսուն տարեկան, շաբաթը մեկ հավաքվում ու քննարկում են սպանությունների չբացահայտված գործերը։ Էլիզաբեթը, Ջոյսը, Ռոնը եւ Իբրահիմն իրենց անվանում են «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի»: Մի օր էլ լսում են, որ իրենց ավանում իրական հանցագործություն է կատարվել. սպանվել է ավանի շինարարը, իսկ դիակի կողքին առեղծվածային լուսանկար են գտել: Սպանությունների ակումբն անմիջապես գործի է անցնում։ Շուտով դիակների թիվը ավելանում է։ Հանճարեղ քառյակը կհասցնի՞ բացահայտել մարդասպանին, քանի ուշ չէ: Վիքիպեդիա, Goodreads
Մարիամ Պետրոսյանի «Տունը, որտեղ…» վեպն առաջին անգամ հրատարակվել է 2009 թ.: Երեք գրքից բաղկացած այս ստեղծագործության մեջ վառ և յուրահատուկ կերպով նկարագրվում է փակ հասարակությունը, դրա բնութագրական առանձնահատկությունները, նոր միջավայրում նորեկի մերվելու նրբերանգները: «Տունը» հաշմանդամ երեխաների փակ դպրոց է, որի տարածական ու ժամանակային կոորդինատները դժվար է պարզել: Ֆանտաստիկ, մոգական մոտիվները սյուժեում էական դեր են խաղում, իսկ Տունը վերածվում է միստիկական միջավայրի: Գիրքը թարգմանվել է 11 լեզուներով և արժանացել է մի շարք մրցանակների: «Русская премия» գրական մրցանակի դափնեկիր է «Մեծ արձակ» ժանրում (2009 թ.): Հայերեն ներկայացվում է առաջին անգամ: Քաղաքի ծայրամասում, սովորական նորակառույց շենքերի շարքում, վեր է խոյանում Մոխրագույն Տունը, որտեղ...
Դեն Բրաունի վիպաշարի հերոս Ռոբըրթ Լանգդընը նորից առաքելություն ունի։ Այս անգամ վտանգված է պապի պաշտոնական նստավայր Վատիկան քաղաքը, որը սպառնում են վերացնել սպանված գիտնականի ստեղծած հականյութով ։ Որպես խորհրդանշանագիտության գիտակ՝ նա բացահայտելու է «Լուսավորյալների եղբայրության»՝ դարեր շարունակ մոռացության մատնված գաղտնիքը։ Հականյութը գտնելու փորձություններով լի այս ճանապարհին նրան կօգնի գիտնականի դուստր Վիտորիա Վետրան։
Թվում է՝ սա մտացածին կամ սցենարիստների հորինած պատմություն է։ Որքան էլ անհավատալի է, բայց այն ամբողջությամբ իրական է։ 2017-ի դեկտեմբերին Դմիտրի Գրաչյովը կնոջն ու երկու երեխաների մորը տանում է անտառ ու կտրում երկու ձեռքերը։ Բժիշկներին հաջողվում է հրաշքով փրկել Մարգարիտայի մի դաստակը, մյուսի փոխարեն հիմա պրոթեզ է, որի համար ամբողջ աշխարհն է փող հավաքել։ Ինչո՞ւ ամուսինն այդպես էլ իրեն մեղավոր չճանաչեց։ Ինչպե՞ս է հիմա ապրում Ռիտան, կկարողանա՞ մոռանալ իր հետ կատարված մղձավանջը։ Ինչպե՞ս հաղթահարել ընտանեկան բռնությունը, ուժ գտնել ապրելու համար։ Այն էլ՝ երջանի՛կ ապրելու։ Սիրո, գազանության և նոր կյանքի մասին վավերագրական վեպի յուրաքանչյուր էջը գրված է սրտով։
Նար-Դոսի «Մահը» վեպը հայ դասական վիպագրության նվաճումներից է: Արտացոլելով XIX դարավերջի հայ մտավորականության գաղափարական ըմբռնումներն ու հասարակության կենցաղն ու բարքերը՝ վեպը ընդհանրացնում է մի ամբողջ դարաշրջանի պատկեր՝ հոգեբանական նուրբ ու դիպուկ սուզումներով, բազմաբնույթ կերպարներով և գաղափարական սուր ու հաճախ՝ ողբերգական ընդգծումներով:
«Բոլորիս Ալենը» գիրքը պատմում է Արցախյան վերջին պատերազմում զոհված Ալեն Մարգարյանի մասին: Ալենը խորը և բազմակողմանի գիտելիքների տեր երիտասարդ էր, մեծ գրքասեր և մարդասեր: Գրքում հավաքված են Ալենի ընկերների, բարեկամների և ուսանողների գեղեցիկ հուշերը, որոնց միջոցով ներկայացվում են նրա գաղափարները, ձգտումներն ու երազանքները: Գրքի հեղինակները հույս ունեն, որ իրենց ընկերոջ անձնուրաց և նվիրված կերպարը օրինակ կդառնա շատերի համար:
Իսաբել Ալյենդեի մանկական հիշողություններից ծնված «Ոգիների տունը» (1982) դեբյուտային վեպը վառ, հարավամերիկյան գույներով պատկերում է Տրուեբա ընտանիքի պատմությունը՝ լի զվարճալի դրվագներով ու դրամատիկ զարգացումներով։ Այս ընտանիքի պատմության մեջ արտացոլվում է նաև մի ամբողջ երկրի՝ Չիլիի մի քանի տասնամյակների պատմությունը՝ մշակութային ու քաղաքական իր ողջ հարստությամբ և հակասականությամբ։ Այս վեպը շարունակում է մոգական ռեալիզմի ավանդույթները, որոնք ներկայացվում են կին հեղինակի դիտանկյունից։
«Ոզնու Նրբագեղությունը» վեպը ընթերցողի առջև բացում է Փարիզյան էլիտար շենքերից մեկի դռները, հնարավորություն տալիս ներսից ծանոթանալու դրա բնակիչներին, նրանց սովորություններին, տարօրինակություններին, թուլություններին։ Վեպի առանցքային հերոսներն են նույն շենքում բնակվող տասներկուամյա աղջնակն ու տան դռնապանուհին։ Գրականության, արվեստի, փիլիսոփայության և նրանց զրույցների և մտորումների միջոցով մենք խորամուխ ենք լինում կենսակարևոր բազում հարցերի մեջ։