Վարժեցրած բոլոր կենդանիներից մարդու ամենահավատարիմ բարեկամը շունն է:Այդ բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի: Այն իրականություն դարձավ,որովհետև շունը հեշտ է հարմարվում մարդուն,սովորելու լավ հատկություն և արտակարգ ուրախ բնավորություն ունի:
Մերձավոր Արևելքը, որտեղ Արևմտյան Ասիան միանում է հյուսիսարևելյան Աֆրիկային, իսկ Միջերկրական ծովն ապահովում է կապը Հարավային Եվրոպայի հետ, երեք համաշխարհային կրոնի հայրենիքն է՝ հուդայականության, քրիստոնեության և մահմեդականության: Հրեաների, քրիստոնյաների և մահմեդականների համար Սուրբ երկրի սիրտը եղել և մնում է Երուսաղեմը: Միջնադարում եվրոպացիների կենսամակարդակը ցածր էր: Նրանք մխիթարություն էին գտնում կրոնի մեջ՝ հավատալով, որ մահվանից հետո էլ կյանք կա: Պաղեստինի սուրբ վայրերը, ուր ժամանակին շրջել էր Քրիստոսը, նրանց համար կարևորագույն արժեքներ էին:Այդ մարդկանց համար անտանելի էր նույնիսկայն միտքը, որ Սուրբ երկիրն անհավատների ձեռքում է: Այս գիրքը պատմելու է արևմտյան քրիստոնյաների` Մերձավոր Արևելքի մահմեդականների դեմ Խաչակրաց արշավանքների և այն հետևանքների մասին, որ...
Մատենաշարի այս հերթական գրքում պատմվում է ամեն ինչ դրոշների մասին: Ներկայացված են նաև աշխարհի բոլոր պետությունների դրոշները, դրանց գույների ու խորհրդանիշների իմաստն ու նշանակությունը: Պատմական անդրադարձ է կատարված դրոշների ու դրոշակների ծագման պատմությանը: Պատանի ընթերցողը կծանոթանա դրոշների լեզվի եզրույթներին և էթիկետի կանոններին, կիմանա, թե պետությունների ու հասարակության կյանքում այսօր ինչ դեր են խաղում դրանք, կտեսնի ժամանակակից պետությունների 194 դրոշներ և կկարդա դրանց գույների ու խորհրդանիշների համառոտ մեկնաբանությունը և առաջացման պատմությունը:
Սա «Ինչու և ինչպես» շարքի երկրագիտական թեմայով առաջին հատորն է: Եվրոպան շատ հարցերով է մտահոգ՝ գոնե այն ժամանակվանից սկսած, երբ ԵՄ-ն ընդարձակվելով 12 նոր անդամ-երկիր ընդունեց և առաջին անգամ իր պատմության մեջ միավորվեց միասնական եվրոպական սահմանադրության շուրջ: Ինչպե՞ս է գործում երկրների՝ 27 անդամից բաղկացած դաշինքը: Ինչո՞ւ Եվրամիությունն ամբողջ Եվրոպան չի ընդգրկում: Ո՞րն է առհասարակ Եվրոպան:
Փողը մի քանի հազար տարվա պատմություն ունի և այսօր էլ սերտորեն կապված է յուրաքանչյուրիս հետ: Փողը բոլորիս է պետք: Առանց փողի մեր կյանքը պատկերացնելն անհնար է: Այս գրքից դու կիմանաս փողի զարգացման ամբողջ պատմությունը, կտեղեկանաս, թե քաղաքակրթության լուսաբացին ինչ առարկաներ էին փողի դեր կատարում և օգտագործվում որպես վճարման միջոց, ինչպես էր փողը փոխանակման, կուտակման և արժեքի գնահատման առարկաների գործառույթ կատարում, մինչև որ ապրանքի և ծառայությունների գների հաշվարկման միավոր դարձավ: Դու կծանոթանաս վճարման հիմնական միջոցներին հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Նախ խոսվելու է բնական փողի մասին, որը շրջանառության մեջ էր բավական երկար ժամանակ: Հաջորդ կարևոր փուլը մետաղե դրամի ի հայտ գալն...
Ինչո՞ւ չինացիները կառուցեցին Մեծ պարիսպը՝ մարդկության ամենամեծ շինությունը, և ինչպե՞ս պահպանվեցին ու մեզ հասան փայտե և կավե արձանիկներն ու իրերը։ Ինչու Մեծ պարսպի ամբողջ երկայնքով աշտարակներ կառուցվեցին, և ինչպե՞ս կառուցվեց այդ կոթողային շինությունը։ Ինչպե՞ս էին չինացիները մետաքս ստանում և ինչո՞ւ էին այն գաղտնի պահում օտարերկրացիներից։ Ինչպե՞ս էին ապրում չին կայսրերը, և ինչո՞ւ էին նրանք «Երկնքի զավակ» տիտղոսը կրում։ Ինչպե՞ս էին չինացիները բուժում հիվանդներին, և ինչո՞ւ բուժման այդ ձևն անհայտ էր մնացած աշխարհին։ Ինչպե՞ս էին գրում չինացիները, և ինչո՞ւ է վայելչագրությունը Չինաստանում արվեստ։ Այս և նման շատ բաներ՝ զարմանահրաշ և խորհրդավոր, 5000 տարվա պատմություն ունեցող Հին Չինաստան երկրի և քաղաքակրթության, դրա...
Այս գրքի մեջ մենք հետևում ենք գիտության անցած ուղուն` սկսած գանձերի որոնումից մինչև ժամանակակից գիտական պեղումները: Եվ, իհարկե, նախևառաջ պատմում ենք այն գիտնականների մասին, ովքեր զարմանալի հայտնագործություններ արեցին՝ պատմությունը հարստացնելով հազվագյուտ գիտելիքներով:
Այս հատորը մարդկության պատմության ամենաառեղծվածային հարցերն է մեկտեղում: Եղե՞լ, թե՞ չեն եղել շփումներ այլմոլորակայինների հետ, արդյո՞ք Անտլանտիդան գոյություն է ունեցել, ինչպե՞ս են գուշակում ապագան, կա՞ն արդյոք անդրշիրիմյան ուժեր և ո՞ւր են թափառում հոգիները, – ահա այսպիսի շատ հարցերի պատասխանները, ինչպես նաև խորհրդավոր կենդանիների մասին պատմություններին հանրամատչելի ձևով կարելի է ծանոթանալ հենց այս գրքից:
Հին Աշխարհի յոթ հրաշալիքի մասին շատ է խոսվել ու գրվել: Մատենաշարի հերթական այս հատորում Քեոփսի բուրգի, Շամիրամի կախովի պարտեզների, Օլիմպիայում Զևսի արձանի, Արտեմիսի տաճարի, Մավսոլոսի դամբարանի, Հռոդոսի կոթողի, Ալեքսանդրիայի փարոսի մասին պատմությունները ներկայացված են առավել հանրամատչելի ու հարուստ տեղեկատվությամբ:
Կախարդանքն ու մոգությունն այսօր էլ գրավիչ են շատերի համար, և հենց այդ պատճառով էլ բազմաթիվ վեճեր են ծնում: Իսկապե՞ս ջադուներն ու կախարդները կապված են բարի և չար ուժերի հետ, թե՞ այդ ամենը սնահավատություն է, գուցե նաև՝ խաբեբայություն: Մի բան, համենայնդեպս, պարզ է. մարդիկ հավատում էին և շարունակում են հավատալ մոգության ուժին: Նրանք վախենում էին ջադուներից և կախարդներից՝ համարելով, որ դրանք կախարդանքով կարող են վնասել իրենց: Մյուս կողմից՝ նույն մարդիկ դիմում էին տատմոր, գյուղական դարբնի կամ հեքիմի օգնությանը, որոնք խորհրդավոր արարողություններով կարող էին բուժել հիվանդու թյունները կամ վանել չարքերին: Մոգության հավատը բացատրելի էր դարձնում հանկարծա հաս ամպրոպը, հիվանդությունը և նույնիսկ մահը:...
Աշխարհում գրեթե ամենուրեք, այդ թվում նաև մեր տան հարևանությամբ, գետնի կամ ջրի տակ կարելի է ոսկի, արծաթ, թանկարժեք քարեր, հին դրամներ կամ զարդեր գտնել: Թաքցրած գանձերի և դրանց մոտավոր տեղի մասին մեզ երբեմն պատմում են հին զրույցները, երբեմն դրանք պատահաբար են գտնում: Իսկապես, մեզնից ո՞վ չի երազել ծովափին աճող միայնակ արմավենու տակ թաղած կամ անձավում ավազակների թաքցրած հեքիաթային հարստությամբ լի սնդուկ կամ ոսկու լքված հանք գտնելու մասին:
Արդյոք այն տեսարանները որ մեզ ներկայացնում են ֆիլմերում, համընկնո՞ւմ են անտիկ հեղինակների պատմածին: Վերջապես, ի՞նչ էր նշանակում գլադիատոր լինել: Ինչպե՞ս էր անցնում նրանց առօրյան: Ի՞նչ զենք էին բանեցնում, մարտի ի՞նչ հնարքներ էին օգտագործում: Այս բոլոր հարցերին պատասխանելիս Մարկուս Յունկելմանը հենվում է ոչ միայն հռոմեական շրջանի գրավոր և կերպարվեստի վկայությունների, այլև`զենքի և գլադիատորների հանդերձանքի հետ սեփական փորձի վրա:
Այս հատորում մեկտեղված է հանրամատչելի ու ամբողջական տեղեկատվություն` Երկիր մոլորակը պատուհասող բնական աղետների մասին: Ներկայացված են ոչ միայն աղետների դրսևորման ձևերն ու եղանակները, այլև դրանցից հնարավորինս պաշտպանվելու մեթոդներն ու եղանակները: Պատմական փոքրիկ ակնարկից հետո գրքում ներկայացված են հետևյալ բնական աղետները` տիեզերքից սպառնացող վտանգներ, երկրաշարժեր, օվկիանոսային փոթորիկներ, հրաբուխներ, փոթորիկներ, հեղեղներ, երաշտներ, ձնահյուսեր… Ընդ որում` դրանց վերաբերող տեղեկատվությունը չի սահմանափակվում գիտական սահմանումներով, ներկայացված են նաև այդ աղետների առավել ավերիչ դրսևորումների պատմությունները:
Այս գիրքը հազվագյուտ և տարաշխարհիկ կենդանիների պահպանման, պաշտպանման և բուծման մասին է: Այն կպատմի ձեզ, թե ինչպես են հազարամյակների ընթացքում կենդանաբանական այգիները, կենդանիների կյանքից հետաքրքիր դրվագներ կներկայացնի: Ամբողջ աշխարհում կենդանաբանական այգիների աշխատակիցները համատեղ ջանքերով վագրեր և պանդաներ են բազմացնում, վաղուց արդեն կիրառվում են արհեստական բեղմնավորումն ու փոխարինող մայրությունը: Անցյալի գազանանոցներն անհետանում են, և տեղը զիջում նոր, ժամանակակից կենդանաբանական այգիներին:
«Ինչու և ինչպես»-ի այս հատորն ամենայն մանրամասնությամբ պատասխանում է ձիերին առնչվող բոլոր հարցերին: Ընթերցողն արժեքավոր գիտելիք է ստանոմ ձիերի մասին, տեղեկանում ծագման պատմությանը, ընտանի կենդանի վերածվելուն, բազմաթիվ ցեղատեսակների առանձնահատկություններին, վարժեցմանը, սիրելի չորոտանու գնման նրբություններին և «ձիամասնագիտություններին»:
Այս գիրքը պատմում է օձերի տեսակների, դրանց կառուցվածքի, ապրելակերպիառանձնահատկությունների և այն մասին, թե ինչպես են օձերը հարմարվել ամենատարբեր բնակլիմայական պայմաններին, ինչ միջոցների և հնարքների են դիմում օրվա ուտելիքը հայթայթելու, թշնամիներից պաշտպանվելու և ձագերին պահելու համար: Այս գիրքը նաև պատմում է մարդու և օձի հակասական և հաճախ անբնական հարաբերությունների մասին, այդկենդանիներին պարուրած բազմաթիվ առասպելներ բերում, պատմում, թե ինչպես է պետք վարվել օձի, հատկապես թունավոր օձի հանդիպելիս:
Վերջին տարիներին կատուները մեր սիրելի ընտանի կենդանիներն են դարձել: Կան բազմաթիվ պատճառներ. Կատուներին խնամելը, ի տարբերություն այլ ընտանի կենդանիների, ավելի հեշտ է, նրանք չեն աղմկում, շատ քիչ են կեղտոտում, սիրառատ են, նուրբ, քնքուշ, սակայն այս ամենի հետ մեկտեղ` նաև քմահաճ: Այս գրավիչ կենդանուն է նվիրված «Ինչու և ինչպես»-ի այս հատորը: Այն պատմում է կատվի պատմությունը, նկարագրում զգայարանների աշխատանքն ու կատուների պահվածքի առանձնահատկությունները, մարմնի կառուցվածն ու բուծման եղանակները: Սրանից բացի, մանրամասնորեն պատկերվում են կատուների ամենագեղեցիկ ու ամենակարևոր ցեղատեսակները: Նրանք, ովքեր կատու պահելու ցանկություն ունեն, ընտանիքի մռլտացող անդամի խնամքին, պահելուն և սննդին առնչվող բազմաթիվ ցուցումներ ու արժեքավոր խորհուրդներ կգտնեն այստեղ:
Ձեր որդիների և դուստրերի համար, ովքեր հետաքրքրվում եմ ավտոմեքենաներով- «Ինչու և ինչպես»-ի այս հատորը լուսաբանում է առաջին ավտոմեքենայի գյուտից մինչև ցամաքային փոխադրամիջոցների արագության ռեկորդն ընկած ճանապարհը: