Այս գրքում ընդգրկված է քսանհինգ հեքիաթ` ընտրված «Քալիլա և Դիմնա» գրքից, վերաշարադրվել պարզ և հասկանալի լեզվով: «Քալիլա և Դիմնա» հանրահայտ գիրքը գրվել է շուրջ երկու հազար տարի առաջ սանսկրիտով (հին հնդկերեն): Իրանի հայտնի թագավոր Անուշիրվանի օրոք թարգմանվել է պահլավերեն, իսկ շատ ժամանակ անց` պահլավերենից արաբերեն: Շուրջ հինգ հարյուր տարի հետո թարգմանվել է նաև պարսկերեն: Հեքիաթները գրելիս հեղինակի նպատակը եղել է բարոյական կանոնները, կյանքի գաղտնիքները դրանցում զետեղելն ու ուսուցանելը, որպեսզի ընթերցողը հաճույքից բացի, նաև սովորի այդ դրական բաները: Հեքիաթների գերակշռող մասը կենդանիների լեզվով է գրված: Սա «Լավ հեքիաթներ խելացի երեխաների համար» մատենաշարի՝ իրանական աղբյուրներից ընտրված հեքիաթների առաջին հատորն է:
Սա «Լավ հեքիաթներ խելացի երեխաների համար» մատենաշարի երրորդ գիրքն է, որտեղ զետեղված են հեքիաթներ՝ ընտրված «Սենդբադնամե» եւ «Ղաբուսնամե» գրքերից: «Սենդբադնամեն» հեքիաթների գիրք է, որը գրվել է հին հնդկերենով՝ սանսկրիտով: Հետագայում թարգմանվել է միջին պարսկերենով՝ պահլավերենով: Ավելի ուշ թարգմանվել է արաբերեն, իսկ 13-րդ դարում Զահիր Սամարղանդին թարգմանել է պարսկերեն: «Ղաբուսնամեի» հեքիաթների թեման դաստիարակությունը, բարեկրթությունն են: Այս գրքի հեղինակը 12-րդ դարի թագավորներից Քեյքավուսի որդի Իսկանդարի որդի Ղաբուս Վոշմգիրն է: Թագավորն այն գրել է իր որդիներին խրատելու նպատակով:
Սա «Լավ հեքիաթներ խելացի երեխաների համար» մատենաշարի վեցերորդ գիրքն է, որտեղ զետեղված են Շեյխ Աթթարի ստեղծագործություններից: Շեյխ Ֆարիդըդդին Աթթարի Նեյշաբուրին (1146-1221 թթ.) Իրանի հռչակավոր բանաստեղծներից է: Նա ապրել է մեզնից ութ դար առաջ: Ստեղծագործություններից հայտնի են չափածո յոթ ժողովածուները, որոնցից առավելապես մեծ հռչակ ունեն «Թռչունների զրույցը», «Մատյան տառապանքին» և «Աստվածային մատյանը» որոնցում ընդգրկված են պոեմներ ու բանաստեղծություններ: Աթթարը նշյալ գրքերում իմաստության ու ճշմարտության մասին խոսում է սուֆիականության ու դերվիշականության տեսանկյունից: Վերոհիշյալ երեք գրքերում ընդգրկված հարյուրավոր հեքիաթներից ընտրվել են քսանմեկ լավագույնները և վերաշարադրվել արդի պարզ պարսկերենով: Հայերեն թարգմանեց Էմմա Բեգիջանյանը:
Սա «Լավ հեքիաթներ խելացի երեխաների համար» երկրորդ գիրքն է, որտեղ ընդգրկված է քսանմեկ հեքիաթ: Դրանք վերցվել են «Մարզբաննամեից» և շարադրվել բնագրից՝ շատ ավելի պարզ ու հասկանալի լեզվով: Այն, ինչպես և «Քալիլան ու Դիմնան», պարսկալեզու գրականության շատ հայտնի և կարևոր գրքերից է՝ մոտ 650 տարեկան: «Մարզբաննամեն» կազմված է շուրջ 70 հեքիաթից, որոնց մի մասը գրվել է կենդանիների լեզվով, մյուս մասը ներկայացնում է հին առասպելներն ու պատմական որոշ դեպքեր: Բայց դրանցից ոչ բոլորն են այսօրվա համար պիտանի ու գրավիչ, լավագույններն ընտրվել և ընդգրկվել են այս գրքում: Հեքիաթներ, որոնք ամենուր և միշտ կարող են ընթերցողին ինչ-որ բան սովորեցնել:
Այս գիրքը «Լավ հեքիաթներ խելացի երեխաների համար» շարքի չորրորդ հատորն է, որի պատումները վերցվել են «Գոլեստան և մոլեստան» գրքից: Գոլեստան ասելով նկատի ունենք պարսիկ գրող Սաադիի «Գոլեստան» գիրքը (1258թ.): «Գոլեստանն» ուներ նոր և աննախադեպ ոճ ու արտահայտչաձև: Այն իր բառուբանով ավելի ճոխ էր, իսկ իմաստով՝ առավել բազմաբովանդակ, քան մինչ այդ գրված բոլոր գործերը: Նրա չափածոն և արձակը անթերի էին ու հղկված, զանազան պատումները քաղցր էին ու հաճելի: Շուտով գիրքը ճանաչում գտավ ամենուր և դարձավ ամենքի կողմից պահանջված, գնահատելի և սիրելի, այդ իսկ պատճառով հենց Սաադիի ժամանակներից ի վեր Գոլեստանի արձակը և Սաադի գրելաոճը մեծ ընդունելություն գտան բոլորի կողմից: Գիրքը վերնագրել...