«Մողեսը տապանաքարին» վեպը խորհրդանիշներով եւ ակնարկներով լի տեքստ է։ Այն պատկերում է անցյալի եւ ներկայի, հիշողության եւ մոռացության, մահվան եւ կյանքի` մշտապես արդիական հակամարտությունը։ Պատմողը գիտակցաբար հրաժարվում է մոռանալուց մանկության ցնցումները, երիտասարդության հիասթափություններն ու ցավերը, նույնիսկ եթե դրանք անտանելի են դարձնում իր գոյությունը։ Գլխավոր հերոսն անցյալի պատկերներով, տխրությամբ, երազանքներով, սիրով ու մենությամբ լի մարդ է, որի կյանքը նման է խճանկարի ցրված կտորների։ Նրա մտքերի, զգացմունքների եւ հույզերի փոթորկում ընդգծվում են վեպի հիմնական դրամատուրգիական գծերը։ Առաջինը պատմողի ընկերոջ՝ նկարիչ Գիգոյի ողբերգական կյանքն ու մահն է, երկրորդը՝ հերոսի եւ իր մոր նուրբ հարաբերությունները։ Goodreads
Գլոբալ տնտեսության փոխակերպման ժամանակակից փուլում յուրաքանչյուր անհատ, կազմակերպություն ու տարածաշրջան համաշխարհային շուկայում գոյատևելու և արժանի դիրք զբաղեցնելու համար մրցում է մյուսների հետ: Հեղինակը նկարագրում է ընկերությունների, անձերի և երկրների բրենդների ստեղծման, դիրքավորման, ամրապնդման և կապիտալացման փուլերի տեսական և գործնական ասպեկտները, վերլուծում մրցակցային, շուկայական միջավայրում առաջատար դիրք գրավելու քայլերն ու ռիսկերը։ Ապրանքային, կորպորատիվ և անհատական բրենդների ստեղծմանը զուգահեռ արդիական խնդիր է երկրի բրենդի ստեղծումը՝ համաշխարհային տնտեսությունում երկրի մրցունակության բարձրացման և այլ երկրների կողքին շահավետ դիրք զբաղեցնելու տեսանկյունից: Գրքում վերլուծվում է «երկրի բրենդ» կոնցեպտի գաղափարը, ՀՀ քաղաքների օրինակով ներկայացվում է քաղաքային ինքնության ու դիզայնի ձևավորման նախագիծը:
Փորձառու լրագրողը հետաքննում է պատմության մեջ ամենամեծ առեղծվածը՝ կա՞ հավաստի ապացույց, որ Հիսուս Նազովրեցին իսկապես Աստծո որդին է: Վերանայելով իր հոգևոր ճամփորդությունն աթեիզմից մինչև հավատ՝ Chicago Tribune-ի քրեական բաժնի նախկին խմբագիր Լի Ստրոբելը հարցաքննում է ճանաչված դոկտորների, որոնք դասավանդում են Քեմբրիջի, Փրինսթոնի համալսարաններում և այլ բարձրագույն կրթական հաստատություններում: Ստրոբելը նրանց հարցնում է՝ որքա՞ն վստահելի է Նոր Կտակարանը, Աստվածաշնչից դուրս կա՞ն Հիսուսի գոյության ապացույցներ, ինչո՞ւ է հարությունն իրական իրադարձություն եղել: «Ոսկե մեդալի» արժանացած այս գիրքն ընթերցվում է գրավիչ վեպի պես, բայց այն գեղարվեստական չէ, այլ ճշմարտության փնտրտուք: Goodreads
«Լռության ձայնը» փաստավավերագրական շարքը մեկնարկել է 2011 թվականից։ Գրքում ներառված մի քանի տասնյակ բանավոր պատմություններն ընտրվել են բազմաթիվ հարցազրույցից, որ արվել են Ստամբուլում, Դիարբեքիրում եւ աշխարհի այլ քաղաքներում ապրող դիարբեքիրցի հայերի հետ, որոնց մի մասը իսլամացված հայերի հետնորդներ են: Գրքում բացի հարցազրույցներից, որոնք ներկայացվում են այնպես, որ պահպանվի դրանց ժամանակագրական միասնությունը, իսկ բանավոր պատմությունների տեքստերը հավատարիմ լինեն պատմողների խոսակցական լեզվին, ներկայացված է նաեւ նախաբան, որն անդրադառնում է «կորսված հիշողությանը», ինչպես նաեւ վերջաբան, որը ներկայացնում է բանավոր պատմության կարեւորությունը անցյալի իրադարձությունների նշանակության պահպանման հարցում: Բանախոսների օգտագործած թուրքերեն որոշ բառեր, անձնանունների, տեղանունների, իրադարձությունների տարբերակներ ներկայացված են թարգմանչի ծանոթագրություններով՝ փակագծերում համապատասխան նշումով: Բանավոր...
«Ունայնություն ըստ սերերի» բանաստեղծությունների ժողովածուում տեղ են գտել հեղինակի՝ տարբեր տարիներին գրված ստեղծագործությունները: Գիրքն ունի երեք բաժին` «Լեռան տակի քարոզ», «Ունայնություն ըստ սերերի» բանաստեղծական շարքերը, որոնցում տեղ են գտել 2009-2022 թվականներին գրված գործեր և «Վի-վա» նամակագրական ժանրի էսսեն:
Ի՞նչ է պատահում երեխաների հետ, երբ նրանք սկսում են ստել: Մեկի ականջներն են կարմրում, մյուսն սկսում է կակազել: Իսկ մեր հերոսի՝ Պինոքիո անունով տղայի քիթը ստելիս երկարում էր: Եվ որքան շատ էր ստում, այնքան ավելի էր երկարում: Այս հեքիաթը հրապուրիչ և միաժամանակ հուզիչ պատմություն է կախարդական աշխարհի մասին, որտեղ ապրում են բարի վարպետ Ջեպետոն, Խոսող Ծղրիդը, խորամանկ Կատուն և Աղվեսը, տխուր Առլեքինոն, բարի Փերին և շատ ու շատ այլ հերոսներ: Փայտե տիկնիկը երազում է իսկական տղա դառնալու մասին, սակայն մինչ կապտածամ փերին կկատարի Պինոքիոյի երազանքը, վերջինս պետք է անցնի ծանր փորձություններով, ունենա զարմանահրաշ արկածներ և շատ բան սովորի: Գիրքը ներկայացնում...
Քո երազանքները կարող են փոխել աշխարհը։ Երբ Անտոնի Գաուդին չկարողացավ մյուս երեխաների նման դպրոց գնալ, բնությունը նրա ուսուցիչը դարձավ։ Ավելի ուշ, երբ նա ճարտարապետություն էր սովորում Բարսելոնայում, նրա ռեկտորը չգիտեր՝ Գաուդին «հանճա՞ր է, թե՞ հիմար»։ Շատերի կարծիքով նա հանճարեղ արվեստագետ էր, որն իր ժամանակից առաջ էր անցել։ Իսկ դու ի՞նչ ես կարծում։ Մրցանակակիր հեղինակ Սյուզան Բ. Կատզը ներկայացնում է իր ժամանակից առաջ ընկած արվեստագետի կյանքը։ Լինդա Շվալբեի շլացուցիչ արվեստն արտացոլում է Գաուդիի հնարամիտ ու շքեղ ոճը՝ սկսած գունագեղ խճանկարներից ու աննախադեպ ճակատամասերից մինչև աշխույժ ձևերն ու հանդուգն շինությունները, որոնց շնորհիվ Բարսելոնան շողում է, և որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության վայրերի ցանկում։ Goodreads
Նիլսը` գլխավոր հերոսը, իր հետ կատարված փոխակերպման պատճառով ստիպված է լինում սագերի երամի հետ ճամփորդել դեպի հյուսիս և այդ ընթացքում աներևակայելի արկածների մեջ է ընկնում։ Նա այցելում է պատմական, մշակութային, աշխարհագրական հետաքրքիր բազմաթիվ վայրեր։ Բայց այդ երկարատև ճամփորդության ժամանակ նա փոխակերպվում է նաև հոգեպես՝ դառնալով ավելի բարի, հավատարիմ ու ընկերասեր։ Goodreads
Շերլոք Հոլմսի՝ մասնավոր խուզարկուի մասին պատմությունների հեղինակն անգլիացի գրող սըր Արթուր Քոնան Դոյլն է: Հոլմսի կերպարը գրական ամենավառ կերպարներից է, այնքան, որ շատերը նրան իրական են համարել: Ըստ հարցման՝ միջինում ամեն հինգերորդ բրիտանացի համարում է, որ Հոլմսն իրականում գոյություն է ունեցել, իսկ Լոնդոնում մինչև իսկ նրա «տուն- թանգարանը» կա, ուր չի դադարում երկրպագուների հոսքը: Անգամ Քոնան Դոյլի կյանքի ընթացքում այլ հեղինակներ պատմվածքներ էին գրում խուզարկուի արկածների մասին: Հոլմսի մասին գրել են Քոնան Դոյլի որդի Ադրիանը, մի շարք նշանավոր հեղինակներ՝ Ջոն Դիքսոն Քարրը, Էլլերի Քուինը, Մորիս Լեբլանը, Սթիվեն Քինգը, Ռեքս Սթաութը, Մարկ Տվենը, Բորիս Ակունինը, և նույնիսկ ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը:...
Լևոն Շանթի «Հին աստվածներ» և «Կայսր» դրամաները հայ գրականության մեջ խորհրդապաշտության ամենացայտուն դրսևորումներից են և որպես գեղարվեստական արժեք աննախադեպ: Այս դրամաներում կարծես սահմանագիծ չկա ներկայի ու պատմության միջև: Եվ եթե «Հին աստվածները» (1909) պատմականության հենքով արծարծում է արդիական գաղափարներ՝ պայմանականության վերածելով հենց այդ պատմականությունը, ապա «Կայսրը» (1914) բյուզանդական դարերի ճիշտ ու հավաստի դեպքերի նկարագրությամբ ու գործող անձանցով բացահայտում է ընդհանրապես մարդու հոգեբանությունը, բարքերն ու ձգտումները՝ շատ առումներով պատմական իրականությունն արժմեացնելով: «Հին աստվածները» հայ գրականության ամենաշատ բեմադրված գործերից է: Բազմիցս բեմադրվել է նաև «Կայսրը»:
Իվա Փեզուաշվիլիի «Բունկեր» վեպը սագա է Սիմոնյան ընտանիքի մասին, որն Արցախյան պատերազմի ժամանակ փախչում է Թբիլիսի՝ կոռուպցիայի, բռնության և կեղտոտ քաղաքականության քաղաք: 24 ժամվա ընթացքում զարգացող պատմությունը կոնֆլիկտների, դրամաների ու մարտահրավերների մի կծիկ է, որի մեջ միանգամից հայտնվում է ամբողջ ընտանիքը: Goodreads
Գրվածքին վստահելով մանկության տարիների «անասելի տեսարանը», որ վեր Է բառերից և ձևակերպումներից՝ հեղինակն ընթերցողին Է պարզում ամոթի ծննդաբանությունը տասներկուամյա աղջկա հայացքով: Չլքելով ինքնապատումի ծիրը, որ մեզ հաղորդակից Է դարձնում գրվածքի ներկային՝ վիպակը նաև հիսունականների Ֆրանսիայի հասարակական համապատկերն Է ներկայացնում: Անողոք հետևողականությամբ քողազերծելով հասարակական մեխանիզմները, որոնց շնորհիվ կրոնը, մշակույթը, կրթությունը վերածվում են դասակարգային գերազանցության գործիքի՝ «Ամոթը» խորհրդածություն Է երկու աշխարհների գոյության և անհնարին երկխոսության շուրջ: Goodreads
Նորայր Սարգսյանի «Հանրապետություններից երրորդը» վեպն արտաքուստ առօրյա-կենցաղային իրականության դրվագումներով՝ Հայաստանի անկախության շրջանի հոգեբանական պատկերն է: Բնորոշ կերպարներ, տաղտկալիորեն ծանոթ ու կրկնվող կենցաղ ու առօրյա, ստի և պաթետիզմի գերակայությամբ մարդկային շփումներ ու հարաբերություններ, ժամանակներին հատուկ սիմվոլներ, որոնց համադրությունը Հանրապետություններից երրորդն է՝ դարերով երազվածը, չափազանց սիրելի ու մոտիկ, բայց և երբեմն հոգեբանորեն այնքան հեռու, որ կարծես առասպել լինի: «Հանրապետություններից երրորդը» Նորայր Սարգսյանի երկրորդ գիրքն է: Առաջին՝ «Չինական պատ» ժողովածուի համար նա 2019-ին արժանացել է ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակի:
Սիրելու համարձակությունը ենթադրում է սիրել թե՛ արատները, թե՛ առաքինությունները: Դրանք իրարից անբաժան են: Ֆրանսիացի գրող Մարկ Լևիի առաջին գիրքն է. լույս է տեսել 2000 թվականին՝ նրան արժանացնելով «Գոյա-առաջին վեպ» մրցանակի: Այն մեծ հետաքրքրություն է առաջացրել ընթերցողների շրջանում և համարվում է ամենից շատ վաճառվող գրքերից մեկը: Միայն 2003 թ. Ֆրանսիայում վաճառվել է 212800 օրինակ: Վեպի հիմքում կոմայի առեղծվածն է՝ ֆիզիկապես «մահացած» ուղեղով մարդու գիտակցական կյանքի շարունակությունը, հոգու գոյության զարմանալի խորհրդավոր երևույթը: Վեհանձնության, սիրո, նվիրվածության, մարդասիրության լավագույն դրսևորումներով են օժտված վեպի գլխավոր հերոսները: Մարկ Լևի (1961, Բուլոն-Բիյանկուր, Ֆրանսիա): Ֆրանսիացի գրող, կինոպրոդյուսեր, քսանից ավելի գրքերի հեղինակ: Նրան ճանաչում է բերել հենց առաջին՝...
Թոնի Պագոդան 1980-ականների Իտալիայում հայտնի փոփ աստղ է՝ անհավանական խարիզմայով օժտված տաղանդավոր երգիչ: Փող, թմրանյութեր և կանայք. շռայլ կյանք է վարում Նեապոլում և Կապրիում: Բայց կյանքը բարդանում է, և Թոնին որոշում է փոխել իր կենսակերպը: Շրջագայության ընթացքում Թոնին անհետանում է Բրազիլիայում՝ անցնելով ասկետիկ կյանքի: Բայց 18 տարվա ամազոնյան աքսորից հետո ինչ-որ մեկը պատրաստ է մեծ գումարի չեք ստորագրել՝ Թոնիին Իտալիա վերադարձնելու համար: Ինչպե՞ս նա կդիմանա իր հին սովորությունների և նոր դարի գայթակղություններին: «Բոլորն իրավացի են» արտասովոր վեպը, որը նոմինացվել է Իտալիայի ամենահեղինակավոր գրական մրցանակին՝ «Ստրեգային», Պաոլո Սորենտինոյի դեբյուտային վեպն է, որը նաև ինչ-որ առումով ինքնակենսագրական է: Այս գիրքն Իտալիայի մասին...
Հաֆներն իր հուշագրությունում պատկերում է գերմանացիների կյանքը նացիզմի վերելքի շրջանում և երկու համաշխարհային պատերազմների ընթացքում: 1907-1933 թվականների իրողություններին անդրադառնում է որպես ականատես։ Նա կերտում է իր երկրի դարակազմիկ դիմանկարը, որը մշտապես փոխվում էր՝ Հիտլերի երիտասարդական շարժումից մինչև նացիստական իշխանափոխություն: Այս խորապես անձնական պատմությունը ցույց է տալիս, թե արագ դեգրադացվող հասարակարգն ինչպես է իր մամլիչի տակ ճզմում միջին վիճակագրական գերմանացուն։ Հեղինակը նկարագրում է օր-օրի կարծրացող ու դաժանացող հանրային վերաբերմունքը, նախապաշարմունքն ու քաղաքականությունը։ Goodreads
Լնոն Շանթի այսպես կոչված՝ «Կիլիկյան դրամաները»` «Ինկած բերդի իշխանուհին» (1921) և «Օշին Պայլը» (1929), ստեղծվեցին Հայաստանի առաջին հանրապետության անկումից հետո: Անհատի դրաման և ողբերգությունը շեքսպիրյան ոգով արտացոլելուց զատ, այս գործերն իրենց գաղափարական հատույթում նախ և առաջ արձագանքում են Հայաստանի առաջին հանրապետության անկման պատճառահետևանքային կապերի ընկալմանը և Շանթի պատմափիլիսոփայության մեջ առավել ցավագին շեշտերով բեկում մարդու և իր ժամանակի հարաբերակցության ու շատ դեպքերում` ժամանակների հոլովույթի տրամաբանության մեջ մարդու անզորության և դատապարտվածության դրաման:
Միգել Դելիբեսի գլուխգործոցներից մեկը համարվող այս վիպակը (1981), որից ներշնչվել է իսպանական կինոյի լավագույն ֆիլմերից մեկը, ռեալիստական և լիրիկական ոճով գրված ողբերգական պատմություն է 60-ական թվականների ֆրանկիստական Իսպանիայում հողատիրոջ իշխանության տակ ապրող նվաստացած էակների մասին, որոնց առօրյա կյանքը սոսկ հրաժարումն է, զոհաբերությունը, հնազանդությունը և տիրոջ քմահաճույքներին ենթարկվելը: Լուսանցք մղված այս էակների ճակատագիրը կանխորոշված է, եթե անկանխատեսելի մի իրադարձություն թույլ չտա նրանց կոտրելու իրենց շղթաները: Goodreads
«Կհանդիպենք երկնքում» գիրքն Առաջին համաշխարհային պատերազմի արյունոտ սպանդանոցն անցած ու ողջ մնացած ընկերների՝ Էդուարի և Ալբերի մասին է: Թվում է՝ մեծ երջանկություն ու բարեբախտություն Է փրկվելն ու վերապրելը, բայց ինչո՞ւ են նրանք երանի տալիս իրենց զոհված ընկերներին: Պատճառը հետպատերազմյան Ֆրանսիան ողողած սոցիալական և տնտեսական խնդիրներն են, բարոյական արժեքների այլակերպումը, բյուրոկրատիան ու կոռուպցիան: Պիեռ Լըմետրի «Կհանդիպենք երկնքում» վեպը դրամատիկ և ինտրիգային պատմություն է գոյատևման և արդարության մասին: Արժանացել է մի շարք գրական մրցանակների, այդ թվում՝ հեղինակավոր Գոնկուրյան մրցանակի: Goodreads
Վոլտերի ամենաճանաչված ստեղծագործությունը` «Կանդիդը», որ փիլիսոփայական վիպակ է արկածային պատումի ձևով և երգիծական բովանդակությամբ, գրվել է թերևս 1758-ին և լույս տեսել մեկ տարի անց: Գրքի հերոսներին բաժին ընկած աղետալի փորձություններն ու դեգերումներն աշխարհով մեկ և այցելությունը նունիսկ Էլդորադո հեքիաթային երկիր հեղինակին բազում առիթներ են ընձեռել աբսուրդի, գրոտեսկի ոգով ներկայացնելու և կծու ծաղրի ենթարկելու իշխանությունը, ռազմական գործը, աստվածաբանությունը, արվեստը, մետաֆիզիկան և մանավանդ փիլիսոփա Լայբնիցի լավատեսական հայացքները բոլոր հնարավոր աշխարհներից այս լավագույնի մասին: Goodreads
Նիկոս Կազանձակիսը (1883-1957) համաշխարհային գրականության ճանաչված դասական է, թերևս, 20-րդ դարի ամենահայտնի հույն գրողը: «Կապիտան Միխալիս» (1953) վեպը Կազանձակիսի լավագույն ստեղծագործություններից մեկն է: Վեպի սյուժետային առանցքում 1889 թվականի Կրետեի ապստամբության իրադարձություններն են, կղզու բնակչության երկարատև պայքարը թուրքական ճնշումների դեմ: Goodreads
Պահը և հավերժությունը, անցյալի քայլն ու ապագայի հետևանքը, մեկ մարդու արարքն ու քաղաքակրթության ճակատագիրը. հակադիր բևեռները «Դադարի պահին» ժողովածուի յուրօրինակ պատմվածք-առակներում մոտենում ու սեղմվում են, քանի որ գնալով փոքրացող մոլորակում, ժամանակն ու նրա շերտերը նշանակություն չունեն: Մարդն է դառնում ժամանակի չափման միակ միավորը, և արարքը՝ ժամանակի ընթացքի ցուցիչը: Ինքնատիպ դիպաշարերով, անակնկալ լուծումներով և խորը ընդհանրացումներով այս գործերն ընթերցվում են մեկ շնչով, սակայն ընթերցողին մտածել տալիս շատ երկար:
«Արցունքներ դրախտում» сիրքը դաղստանցի հեղինակ Գամիդ Ամիրովի տպավորիչ պատմությունն է 44-օրյա պատերազմի մասին: Մարդիկ ապրում են ամենօրյա կյանքով, ուշադրություն չդարձնելով բազմաթիվ կարևոր իրողությունների վրա: Բայց պատերազմը ամբողջովին փոխում է գլխավոր հերոսի կյանքը: Քաջությունն ու ազգային ինքնագիտակցումը գլուխ են բարձրացնում հենց այն պահին, երբ նա հայտնվում է կռվի դաշտում։ Այս գիրքը նվիրվում է այն տղաների հիշատակին, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին 2020 թվականի պատերազմում։ Գրքում ներկայացված զոհվածների անունների ցանկը ամբողջական չէ, այլ լոկ մի մասն է, որ կարողացել եմ գտնել: Այստեղ հիշատակվող յուրաքանչյուր անուն այն Մարդն է, որը կարող էր ապրել, դաստիարակել իր երեխաներին ու թոռներին, սերունդներ թողնել իր ետևից: Այդ պատերազմում...
Այն ամենը, ինչը ընթերցողը կկարդա այս գրքում, շուրջ 60 տարի ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեի արխիվներում ու հետախուզության փակ թանգարանում խնամքով ու ամենայան խստությամբ պահպանվում էր «հույժ գաղտնի», «պահպանել հավերժ», «վտանգի դեպքում այրել» մակագրություններով։ Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» փաստագրական վեպը առաջին անգամ հասարակությանն է ներկայացնում մի հայորդու, հզոր անհատականության, պրոֆեսիոնալ հետախույզի հերոսական ոդիսականը։ Ընթերցողը առաջին անգամ կծանոթանա հայ ժողովրդի արժանավոր զավակի՝ պետանվտանգության գեներալ-մայոր, քիմիական գիտությունների դոկտոր, 1938-1941 թթ․ԱՄՆ-ում ԽՍՀՄ ռեզիդենտ (հետախուզական ցանցի ղեկավար), 1942-1947 թթ․ ԽՍՀՄ ՆԳԺԿ արտաքին հետախուզության պետի տեղակալ, «Էնորմոզի»՝ ԽՍՀՄ «ատոմային» հետախուզության ղեկավար Հայկ Բադալի Հովակիմյանի խորհրդավոր ու դրամատիզմով հարուստ պատմությանը։ Վեպում բոլոր իրադարձությունները, դեպքերը ճշմարտություններ են՝ հիմնավորված արխիվային նյութերով...